Դևիդ Թյուլիս (անգլ.՝ David Thewlis, բնագիր անուն՝ Դևիդ Ուիլեր, անգլ.՝ David Wheeler, մարտի 20, 1963(1963-03-20)[1][2][3], Բլեքփուլ, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ։ Առավել հայտնի է իր «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» (Ռիմուս Լյուպին), «Գծավոր գիշերազգեստով տղան (ֆիլմ)» (Ռալֆ), «Պաշարվածները» (Ջեյսոն Կինսկի), «Յոթ տարի Տիբեթում» (Փեթեր Աուֆշնայտեր), «Լրիվ խավարում» (Փոլ Վերլեն) ֆիլմերով։

Դևիդ Թյուլիս
Ծնվել էմարտի 20, 1963(1963-03-20)[1][2][3] (61 տարեկան)
ԾննդավայրԲլեքփուլ, Լանքաշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԿրթությունԳիլդհոլի երաժշտության և թատրոնի դպրոց և Highfield Leadership Academy?
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունդերասան, հնչյունավորող, թատրոնի դերասան, կինոդերասան, կինոռեժիսոր և հեռուստատեսային դերասան
ԺանրերՇեքսպիրի կատակերգություն
Ամուսին(ներ)Սառա Շուգարման
Համատեղ ապրող(ներ)Աննա Ֆրիլ
Երեխա(ներ)Gracie Friel?

Մանկություն և պատանեկություն խմբագրել

Դևիդ Թյուլիսը ընտանիքի երեք երեխաներից երկրորդն է եղել, ծնվել է ծովափնյա Բլեքփուլ քաղաքոըմ՝ Լանկաշիրի կոմսություն, Անգլիայի հյուսիս-արևմուտքում,Ալեկ Ռայմոնդ Ուիլերի և Մորին Թյուլիսի(օրիորդական ազգանունը) ընտանիքում։ Նրա ծնողները ունեին փոքրիկ խանութ, որտեղ ամռանը վաճառում էին խաղալիքներ, իսկ ձմռանը՝ պաստառներ և ներկեր։ Պատանեկական տարիներին Դևիդը եղել է «QED» ռոք-կոլլեկտիվի անդամ, որի հետ ելույթ է ունեցել Բլեքփուլի մի քանի հյուրանոցներում՝ երաժշտական նոր սարքավորումների համար գումար աշխատելու և առաջին ձայանագրության համար «Storm Studios»-ում։ Հետագայում դարձավ «Door 66» փանկ-ռոք խմբի կիթառահար, որի հետ էլ ուղևորվեց Լոնդոն ելույթներ ունենալու նպատակով։ Հենց այնտեղել նա հետևելով իր կոլլեկտիվի ընկերնեերին՝ որոշեց փոխել իր ասպարեզը և ընդունվել Հոլլիվուդի երաժշտության ու թատրոնի դպրոցը,որը ավարտել է 1984 թվականին։ Ավարտելով նա որոշեց գրանցվել դերասանների միությունում։ Բայց Դևիդ Ուիլեր անուն արդեն կար նրանց տվյալների բազայում։ Նա ստիպված էր մականուն որոշել իր համար. առաջինը, ինչ եկավ նրա մտքին մոր օրիորդական ազգանունն էր։

Կարիերա խմբագրել

Ուսումը ավարտելուց հետո ինչ որ ժամանակ խաղացել է թատրոնում։ Նրա առաջին դերը եղել է թատերական բեմադրությունում՝ Բադդի Հոլլիի մասին, Գրինվիչի ստուդիաներից մեկում։ Թյուլիսի առաջին դեբյուտը տեղի է ունեցել 1993 թվականին՝ Մայք Լիի «Մերկացածները» ֆիլմում։ Փողոցային փիլիսոփա Ջոնիի դերի համար նա ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի, Լոնդոնյան կինոքննադատների ակումբի, «Evening Standard» թերթի և Նյու Յորքյան կինոքննադատների կողմից արժանացել է լավագույն դերասան անվանակարգին և Կաննի կինոփառատոնին ստացել մրցանակ։ Հենց նույն տարում հայտնվում է հեռուստատեսությունում, Ջեյմս Ջեկսոնի դերում՝ «Գլխավոր կասկածյալը – 3» հեռուստասերիալում, Հելեն Միրենի և Կրիրիան Հայնդսի հետ միասին։ Թյուլիսը փորձեց ստանձնել պրոֆեսոր Կվիրրելլի դերը «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» ֆիլմում, սակայն դերն արդեն հանձնել էին Յան Հարտին։ Չնայած անհաջողությանը առաջին ֆիլմի ժամանակ, 2004 թվականին Թյուլիսը սատնում է Րիմուս Լյուպինի դերը «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» ֆիլմում։ Նա ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի առաջին ընտրությունն էր առանց ինչ որ խոսքի։ Թյուլիսը խաղացել է այդ դերը ֆիլմի հաջորդ չորս սերիաներում։ 2000-ական թվականներին նկարահանվում է Ռիդլի Սքոթի «Երկնային արքայություն» (2005 թվական), Թերենս Մալիքի «Նոր աշխարհ» և «Օմեն» (2006 թվական) ֆիլմերում։ Բացի այդ նա խաղում է նացիստական ճամբարի զինվորական պարետի և ֆիլմի գլխավոր հերոսի՝ փոքրիկ տղայի հոր դերը։ Դա «Գծավոր գիշերազգեստով տղան (ֆիլմ)» ֆիլմն էր, որը նկարահանվել է 2008 թվականին։ Իսկ «Վերոնիկան որոշում է մահանալ» ֆիլմում՝ որը նկարահանվել է 2009 թվականին, խաղացել է գլխավոր բժշկի դեր հոգեբուժարանում։ Դևիդ Թյուլիսը աշխատում է որպես ռեժիսոր և սցենարիստ։ BAFTA կինոմրցանակաբաշխմանը ստացել է մրցականակ՝ իր կարճամետրաժ «Ողջույն, ողջույն, ողջույն» ֆիլմի համար (1995 թվական)։ 2003 թվականին գրել է «Անամոթը» ֆիլմի սցենարը և նկարահանել այն՝ միանգամից խաղալով գլխավոր դերը։ Դերասանը նաև հանդիսանում է մի քանի վեպերի և բանաստեղծությունների մի ժողովածուի հեղինակ։

Անձնական կյանք խմբագրել

1992 թվականին Դևիդ Թյուլիսը ամուսնացել է ռեժիսոր Սարա Շուգարմենի հետ, սակայն մեկ տարի անց ամուսնալուծվել է։ Ավելի ուշ նա հանդիպում էր անգլիացի դերասանուհի Քեյթ Հարդիի հետ։ Երկար ժամանակ հարաբերությունների մեջ էր անգլիացի դերասանուհի Աննա ֆրիլի հետ, 2005 թվականի հուլիսի 9-ին ծնվեց նրանց աղջիկը՝ Էլեն Մերի Ֆրիլը։ Սակայն 2010 թվականի դեկտեմբերին զույգը ամուսնալուծվում է։

Սիրած զբաղմունք խմբագրել

Դևիդ Թյուլիսը տարված է գեղանկարչությամբ, երաժշտությամբ և պոետիկ ստեղծագործություններով։

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դեր
1986 Երգող դետեկտիվը The singing detective երկրորդ զինվոր
1987 ֆ Ճանապարհ Road Ջոի
1987 ֆ Կարճ ու գանգուր The Short and Curlies Կլայվ
1988 ֆ A Bit of a Do Փոլ Սիմկոկ
1988 ֆ Բարեպաշտը Vroom Ռինգ
1988 ֆ Փոքրիկ Դորրիթը Little Dorrit Ջորջ Բրեդդլ
1989 ֆ Հարություն առածը Resurrected Վանդակի տեքստ
1990 հս Բացի նարնջից ուրիշ մրգեր էլ կան Oranges Are Not the Only Fruit Վանդակի տեքստ
1990 ֆ Կյանքի քաղցրությունները Life is sweet Վանդակի տեքստ
1991 ֆ Վախ մթությունից Afraid of the dark Վանդակի տեքստ
1992 ֆ Սրեր թեյաղմության ժամանակ Swords at teatime Վանդակի տեքստ
1992 ֆ Վնաս Damage դետեկտիվ
1993 ֆ Գործընթաց The trial Ֆրանց
1993 ֆ Մերկացածները Naked Ջոննի
1993 հս Գլխավոր կասկածյալը – 3 Prime Suspect 3 Ջեյմս Ջեկսոն
1994 ֆ Սև գեղեցկություն Black Beauty Ջերրի Բարկեր
1995 ֆ Լրիվ խավարում Total Eclipse Պոլ Վեռլեն
1995 ֆ Վերականգնում Restoration Ջոն Պիրս
1996 ֆ Ջեյմսը և հսկայական դեղձը James and the Giant Peach
1996 ֆ Վիշապի սիրտ Dragon Heart Այնոն թագավոր
1996 ֆ Բժիշկ Մորոյի կղզին The island of Dr. Moreau Էդվարդ Դուգլաս
1997 ֆ Յոթը տարի Տիբեթում Seven years in Tibet Փեթեր Աուֆշնայտեր
1997 ֆ Իդեալական ամերիկացի American Perfect Սանիտինի
1998 ֆ Մեծ Լեբովսկի The Big Lebowski Նոքս Հարրինգտոն
1998 ֆ Ամուսնալուծված Ջեկ Divorcing Jack Դեն Ստարկի
1998 ֆ Պաշարվածները Besieged Ջեյսոն Կինսկի
1999 ֆ Ինչ պատահեց Հարոլդ Սմիթի հետ? Whatever Happened to Harold Smith? Նեսբիթ
2000 հս Հրաշագործ The Miracle Maker
2000 ֆ Ավազակ №1 Gangster No. 1 Ֆրեդդի Մեյս
2000 ֆ Beckett on Film Կլով
2001 ֆ Goodbye Charlie Bright Հայր Չարլի
2002 ֆ D.I.Y. Hard
2002 հս Դինոտոպիա Dinotopia Սայրուս Կրեբ
2003 ֆ Անամոթը Cheeky Հարրի Սենկի
2003 ֆ Ժամանակի թակարդում Timeline Ռոբերտ Կոնիգեր
2004 ֆ Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը Harry Potter and the Prisoner of Azkaban Րիմուս Լյուպին
2005 ֆ Երկնային արքայություն Kingdom of heaven հիվանդախնամ
2005 ֆ Անտեսանելի երեխաները All the invisible children Ջոնաթան
2005 ֆ Նոր աշխարհ The new world Ուինգֆիլդ
2006 ֆ Հիմնական բնազդ Basic Instinct 2: Risk Addiction դետեկտիվ Ռոյ Ուոշբեռն
2006 ֆ Օմեն The Omen Գեբեռ Ջենինգս
2007 ֆ Հարի Փոթերը և Փյունիկի միաբանությունը Harry Potter and the Order of the Phoenix Րիմուս Լյուպին
2007 ֆ Մարթին Ֆրոսթի անձնական կյանքը The Inner Life of Martin Frost Մարտին Ֆրոսթ
2008 ֆ Գծավոր գիշերազգեստով տղան (ֆիլմ) The boy in the striped pyjamas Ռալֆ (հայր)
2009 ֆ Հարի Փոթերը և Խառնածին արքայազնը Harry Potter and the Half-Blood Prince Րիմուս Լյուպին
2009 ֆ Վերոնիկան որոշում է մահանալ Veronika Decides to Die Բժիշլ Բլեյք
2010 ֆ Mr. Nice Ջիմ Մակկան
2010 ֆ Թիկնապահը London Boulevard Ջորդան
2010 ֆ Հարի Փոթերը և Մահվան պարգևները Harry Potter and the Deathly Hallows: part 1 Րիմուս Լյուպին
2011 ֆ Հարրի Փոթերրը և մահվան պարգևները Harry Potter and the Deathly Hallows: part 2 Րիմուս Լյուպին
2011 ֆ The Organ Grinder's Monkey Պաբլո
2011 ֆ Անանուն Anonymous Ուիլյամ Սեսիլ
2011 ֆ Լեդի The Lady Միքայել Էյրիս
2011 ֆ Մարտական ձի War Horse Լայոնս
2013 ֆ ՌԷԴ 2 Red 2
2013 ֆ Զրո թեորեմ The Zero Theorem Ջոբի
2013 ֆ Հինգերորդ իշխանություն The Fifth Estate Նիք Դևիս
2014 ֆ Անիծվածների մենաստանը Stonehearst Asylum Միքքի Ֆինն
2014 ֆ Ամեն ինչի թեորեմը The Theory of Everything Դեննիս Սիամա
2015 ֆ Մակբետ Macbeth Դունկան
2015 ֆ Լեգենդ Legend Լեսլի Փեյն
2015 մֆ Անոմալիզա Anomalisa Մայքլ Սթոուն
2015 ֆ Խավարում Regression Բժիշկ Ռեյն
2017 ֆ Հրաշք կին Wonder Woman

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • 1993 — Կաննի կինոփառատոն - Արծաթե մրցանակ, որպես լավագույն դերասան «Մերկացածները» ֆիլմում;
  • 1996 — BAFTA - Լավագույն կարճամետրաժ ֆիլմի անվանակարգ («Ողջույն, ողջույն, ողջույն»);
  • 2007 — Ոսկե ազնվամորի - Ամենավատ երկրորդական դերակատար անվանակարգ («Հիմանական բնազդ 2»)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)

Արտաքին հղումներ խմբագրել