Դևիդ Դյուկ

ամերիկացի քաղաքական գործիչ և հրապարակախոս

Դևիդ Էռնեստ Դյուկ (անգլ.՝ David Ernest Duke, հուլիսի 1, 1950(1950-07-01), Թալսա), ամերիկացի քաղաքական գործիչ և հրապարակախոս։ Հայտնի է որպես սպիտակ նացիոնալիստ, ռասիստ և Հոլոքոստը ժխտող[1][2][3]։

Դևիդ Դյուկ
Դրոշ
Դրոշ
Լուիզիանա նահանգի ներկայացուցիչների պալատի անդամ 81-րդ ընտրաշրջանից
18 փետրվարի, 1989 - 13 հունվարի, 1992
Նախորդող Չարլզ Կուզիմանո
Հաջորդող Դևիդ Վիտեր
 
Կուսակցություն՝ American Nazi Party?, Դեմոկրատական կուսակցություն, Populist Party?, ԱՄՆ Հանրապետական կուսակցություն, Ամերիկայի Միացյալ Նահանգների բարեփոխումների կուսակցություն և ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Լուիզիանայի պետական համալսարան, Interregional Academy of Personnel Management? (2005), John F. Kennedy High School? և Riverside Military Academy?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, լրագրող, գրող և պատմաբան
Դավանանք բողոքականություն
Ծննդյան օր հուլիսի 1, 1950(1950-07-01) (73 տարեկան)
Ծննդավայր Թալսա
Քաղաքացիություն  ԱՄՆ
 
Կայք՝ davidduke.com

Քաղաքական կարիերա խմբագրել

1970-ական թվականներին Դևիդ Դյուկը ղեկավարել է Կու-կլուքս-կլանի բաժանմունքներից մեկը[4][5]։

1989 թվականից մինչև 1992 թվականը եղել է Լուիզիանա նահանգի ներկայացուցիչների պալատի պատգամավոր, բազմիցս առաջադրվել է ԱՄՆ նախագահի թեկնածու։ 1996-2000 թվականներին ղեկավարել է Հանրապետական կուսակցության թեմական կազմակերպությունը[6]. նախկինում ներկայացրել է Դեմոկրատական կուսակցությունը[3]։

2003 թվականին խարդախության ու հարկերի վճարումից խուսափելու համար դատապարտվել է 15 ամիս բանտարկության և տուգանվել 10000 դոլարով[7]։

Քաղաքական հայացքներ խմբագրել

Իրավապաշտպանական կազմակերպությունները Դևիդ Դյուկին մեղադրում են հակասեմականության մեջ[3][8]։ Նույն դերով է հանդես գալիս նաև գիտական գրականության մեջ[9][10][11][12]։

Դյուկն իր հայացքները բնութագրում է որպես ռասայական ռեալիզմ (անգլ.՝ en) և պնդում, որ «բոլոր մարդիկ ունեն իրենց ժառանգությունը պահպանելու մարդու հիմնական իրավունքը»[13]։ Նա համարում է, որ ԱՄՆ-ն (ներառյալ կառավարությունն ու զանգվածային լրատվամիջոցները) գտնվում է հրեաների վերահսկողության տակ։ Դյուկը կողմ է ներգաղթի արգելմանը, կամավոր ռասայական սեգրեգացիային։ Նա հակակոմունիստ է ու ավանդապահ[14][15][16]։ Դևիդ Դյուկն ակտիվ հակասիոնիստ է. նա սիոնիզմը համարում է հուդայականության քաղաքական ու սոցիալական արտահայտությունը[17]։ Հեղինակել է մի քանի գրքեր, այդ թվում նաև ժամանակակից աշխարհում հրեաների դերի մասին։ Համագործակցել է ուկրաինական Անձնակազմի ղեկավարման միջտարածաշրջանային ակադեմիայի հետ, որտեղ դասավանդել է և ստացել Միջազգային կադրային ակադեմիայի փիլիսոփայության դոկտորի աստիճան (առանց պետական նմուշի դիպլոմի հանձնման և պետության կողմից չճանաչված)[3][18]։

Մատենագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Atkins S. E. Holocaust denial as an international movement. — ABC-CLIO, 2009. — P. 183-184. — 320 p. — ISBN 9780313345388
  2. «KKK's David Duke Tells Iran Holocaust Conference That Gas Chambers Not Used to Kill Jews» (անգլերեն). Fox News. 2006 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 23-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 David Duke: Background Արխիվացված 2011-01-12 Wayback Machine(անգլ.)
  4. Duke, David. «My Awakening: A Path to Racial Understanding». Free Speech Press. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 17-ին.
  5. «David Duke: White Revolution on the Internet». Anti-Defamation League. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 13-ին.
  6. About DavidDuke.com Արխիվացված 2011-01-05 Wayback Machine(անգլ.)
  7. «David Duke Sentenced to 15 Months» (անգլերեն). Los Angeles Times. 2003 թ․ մարտի 13. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
  8. «Duke Travels in European Anti-Semitic Circles» (անգլերեն). Southern Poverty Law Center. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
  9. Avner Falk. Anti-semitism: a history and psychoanalysis of contemporary hatred. — ABC-CLIO, 2008. — P. 63. — 303 p. — ISBN 9780313353840
  10. Jerome A. Chanes. Antisemitism: a reference handbook. — ABC-CLIO, 2004. — P. 137. — 347 p. — ISBN 9781576072097
  11. Richard S. Levy. Antisemitism: a historical encyclopedia of prejudice and persecution. — ABC-CLIO, 2005. — Т. 1. — P. 193. — 828 p. — ISBN 9781851094394
  12. Cyprian Blamires. World fascism: a historical encyclopedia. — ABC-CLIO, 2006. — P. 182. — 750 p. — ISBN 9781576079409
  13. Duke, David (2005 թ․ մարտի 12). «David Duke answers an email about whether he is a racist». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2006 թ․ օգոստոսի 31-ին.
  14. Duke, David. «An Aryan Vision». My Awakening. SolarGeneral. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 13-ին.
  15. Duke, David (2004 թ․ հոկտեմբերի 23). «Kayla Rolland: One More Victim». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 13-ին.
  16. «David Duke: In His Own Words / On Segregation». Anti-Defamation League. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2006 թ․ նոյեմբերի 13-ին.
  17. «The difference between Zionism and Judaism». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  18. Searchlight, Выпуски 391—402

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Դյուկ» հոդվածին։