Դևիդ Արքեթ (անգլ.՝ David Arquette, սեպտեմբերի 8, 1971(1971-09-08)[1][2], Bentonville, Warren County), ամերիկացի դերասան, պրոֆեսիոնալ ըմբիշ (ռեստլեր), պրոդյուսեր, ռեժիսոր և սցենարիստ։

Դևիդ Արքեթ
անգլ.՝ David Arquette
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 8, 1971(1971-09-08)[1][2] (52 տարեկան)
ԾննդավայրBentonville, Warren County
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
Կրոնքրիստոնեություն և հուդայականություն
ԿրթությունՖերֆաքսի ավագ դպրոց
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, գրող, կոմպոզիտոր, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) և հեռուստատեսային պրոդյուսեր
ԱմուսինՔորթնի Քոքս
Ծնողներհայր՝ Լյուիս Արքեթ
ԵրեխաներCoco Arquette?
 David Arquette Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Արքեթը ծնվել է Վիրջինիա նահանգի Բենտովիլ քաղաքում։ Նա դերասան Լյուիս Արքեթի (1935-2001) և նախկին դերասանուհի, բանաստեղծուհի և թերապևտ Բրենդա Օլիվիայի «Մարդի» Նովակի (1939-1997) կրտսեր երեխան է։ Նրա եղբայրներն ու քույրերը՝ Ռոզաննան, Ռիչմոնդը, Փաթրիշան և Ալեքսիսը ևս դարձել են դերասաններ։

Ըմբշամարտի կարիերա խմբագրել

World Championship Wrestling (2000) խմբագրել

2000 թվականին՝ World Championship Wrestling-ից (WCW) հետո լույս է տեսել «Պատրաստ են մարտին» ֆիլմը, որտեղ գլխավոր դերը խաղացել է Արքեթը։ Ֆիլմի թողարկումից հետո WCW-ն նրան ներառել է իր սյուժետային գծում։ WCW-ում Արքեթի առաջնաելույթը տեղի է ունեցել ապրիլի 12-ին։ Ծրագրի սկզբում նա նստած էր հանդիսատեսի հետ, սակայն հետո դուրս է գալիս ռինգ և մասնակցում Էրիկ Բիշոֆի և նրա New Blood թիմի հետ մարտին[3]։ Դրանից հետո Արքեթը դաշինքի մեջ է մտել Քրիս Կանյոնի և այդ ժամանակ WCW չեմպիոն Դայմոնդ Դալաս Փեյջի հետ։ Ապրիլի 24-ին նա օգնել է Արքեթին WCW Monday Nitro հաղորդման ժամանակ մենամարտում հաղթել Բիշոֆին[4]։ Հաջորդ Thunder էպիզոդի ընթացքում (ապրիլի 26) Արքեթը Փեյջի հետ մասնակցել է թիմային մենամարտի Ջեֆ Ջարեթի և Էրիկ Բիշոֆի դեմ։ Ըստ մենամարտի կանոնների՝ մրցակցի թիակը գետնին կպցնողը WCW-ի ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն է դառնում։ Արքեթը կարողանում է դիմադրել Բիշոֆին և դառնում է WCW ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն[5]։

World Wrestling Entertainment խմբագրել

2002 թվականի փետրվարի 8-ին Արքեթը WWF SmackDown! թողարկման ժամանակ հայտնվել է հեռուստադիտողների բազմության մեջ «WCW աշխարհի նախկին չեմպիոն» պաստառը ձեռքին[6]։

2010 թվականի դեկտեմբերի 13-ին Արքեթը մասնակցել է Սլեմի 2010 պարգևատրման արարողությանը։ Նույն օրը երեկոյան նա Ալեքս Ռայլիի հետ անհավասար պայքար է մղել Ռենդի Օրտոնի դեմ, բայց նրա թիմը պարտվել է։

Մարտից հետո WWE-ի չեմպիոն Մայք Միզանինը փորձել է գրոհել Արքեթ Օրտոնի հետ, սակայն վերջում Ռենդին «powerbomb» է արել Արքեթին՝ նրան նետելով սեղանի վրա[7]։

2019 թվականի մայիսի 23-ին Արքեթը առաջնաելույթ է ունեցել «Լինել ընտրախավ» սերիալում։

Անձնական կյանք խմբագրել

1999 թվականի հունիսի 12-ին ամուսնացել է դերասանուհի Քորթնի Քոքսի հետ[8]։ Նրանք ծանոթացել են 1996 թվականին «Ճիչ» ֆիլմի նկարահանումների ժամանակ և շարունակել են հանդիպել 1997 թվականին «Ճիչ 2» ֆիլմի նկարահանումների ժամանակ[9]։ Նրանց աղջիկը՝ Կոկո Ռայլի Արքեթը, ծնվել է 2004 թվականի հունիսի 13-ին[10]։ 2010 թվականի հոկտեմբերին Քոքսը և Արքեթը հայտնել են իրենց բաժանման մասին[11]։ 2012 թվականի հունիսին Արքեթը ապահարզան է տվել[12], որը ավարտվել է 2013 թվականի մայիսին[13]։

2011 թվականին Արքեթը սկսել է հանդիպել լրագրողուհի Քրիստին Մաքլարթիի հետ։ Նրանք նշանադրվել են 2014 թվականի հուլիսին[14] և ամուսնացել՝ 2015 թվականի ապրիլի 12-ին[15]։ Նրանք ունեն երկու որդի՝ Չարլի Արքեթը[16] և Օգաստուս Ալեքսիս Արքեթը[17]։

Արքեթը Լոս Անջելեսում գտնվող Bootsy Bellows գիշերային ակումբի համասեփականատեր է։ Նա նաև Բոբ Ռոսի սերտիֆիկատավորված հրահանգիչ է։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր
1990 հս Վտարանդի The Outsiders
1990 հս Ծնողներ Parenthood
1990-2000 հս Բևեռլի Հիլզ, 90210 Beverly Hills, 90210
1991-1995 հս Ծաղիկ Blossom
1992 Դաժան կասկածանքներ Cruel Doubt
1992 հս Բաֆֆի, վամպիրների կործանիչ Buffy the Vampire Slayer
1992 Օր հրշտակների քաղաքում Where the Day Takes You
1993 Սպանության արկղը The Killing Box
1994 Ճանապարհային մարդասպաններ The Road Killers
1994 ֆ Արշավորդներ Roadracers
1994-2004 հս Ընկերներ Friends
1995 Անկման ժամանակ Fall Time
1995 Վայրի Բիլ Wild Bill Ջեք Մաքոլ
1996 Գեղեցիկ աղջիկները Beautiful Girls
1996 ֆ Ճիչ Scream Դուայդ Ռայլի
1997 ֆ Ճիչ 2 Scream 2 Դուայդ Ռայլի
1996 Շատակեր Ravenous
1999 ֆ Սկուտեր շոու տիեզերքից Muppets from Space
2000 ֆ Ճիչ 3 Scream 3 Դուայդ Ռայլի
2001 տգ 3000 մղոն մինչև Գրեյսլենդ 3000 Miles to Graceland
2001 Սփոթ մականվամբ գործակալը See Spot Run
2001 Մոխրագույն գոտին The Grey Zone
2005 Շնաձուկ տղայի և Լավա աղջկա արկածները The Adventures of Sharkboy and Lavagirl 3-D
2006 ֆ Դարվինի մրցանակը The Darwin Awards
2011 Ճիչ 4 Scream 4

Պրոդյուսեր խմբագրել

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում
1997 Երազ ձկների հետ Dream with the Fishes
2002 Երջանիկ այստեղ և հիմա Happy Here and Now
2003 Արտասահմանյան վեպ A Foreign Affair
2006 Զբոսաշրջիկը The Tripper
2007 Կեղտ Dirt
2009 Մեծ փոփոխությունը The Big Change

Ռեժիսոր խմբագրել

  • 2002՝ Օդի վաճառք / Selling Air
  • 2006՝  Զբոսաշրջիկը / The Tripper

Կոմպոզիտոր խմբագրել

  • 2000՝ Ճիչ 3 / Scream 3

Սցենարիստ խմբագրել

  • 2006՝ Զբոսաշրջիկը / The Tripper

Տիտղոսներ և մրցանակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. «WCW Thunder - Wednesday, April 12, 2000». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
  4. «WCW Monday Nitro - Monday, April 24th, 2000». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
  5. «WCW Thunder - Wednesday, April 26, 2000». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
  6. Eitan Shapiro (2002 թ․ փետրվարի 8). «The Poison is Already Here... and His Name is Michael Cole?». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
  7. Will Hengelbrok (2010 թ․ դեկտեմբերի 17). «WWE RAW Results - December 13, 2010». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 8-ին.
  8. «Courteney Cox of 'Friends' Weds David Arquette». Los Angeles Times (անգլերեն). 1999 թ․ հունիսի 13.
  9. Freeman, Luria (2018 թ․ ապրիլի 15). «Scream: David Arquette reacts to seeing himself with ex Courteney Cox». Entertainment Weekly (անգլերեն).
  10. «Courteney Cox Welcomes a Baby Girl». People (անգլերեն). 2004 թ․ հունիսի 13.
  11. Marikar, Sheila (2010 թ․ հոկտեմբերի 12). «Courteney Cox, David Arquette Split: New Relationships Already Underway?». ABC News (անգլերեն).
  12. «Courteney Cox, David Arquette File Concurrently for Divorce». The Hollywood Reporter (անգլերեն). 2012 թ․ հունիսի 13.
  13. Oldenburg, Ann (2013 թ․ մայիսի 29). «Courteney Cox, David Arquette divorce is finalized». USA Today (անգլերեն).
  14. «David Arquette Is Engaged to Christina McLarty». Entertainment Tonight (անգլերեն). 2014 թ․ հուլիսի 2.
  15. Nahas, Aili (2015 թ․ ապրիլի 12). «David Arquette Marries Girlfriend Christina McLarty». People (անգլերեն).
  16. Johnson, Zach (2014 թ․ ապրիլի 29). «David Arquette Welcomes Son Charlie West!». E! News (անգլերեն).
  17. Webber, Stephanie (2017 թ․ մարտի 9). «David Arquette, Wife Christina Welcome Baby Boy Augustus: First Photos!». Us Weekly (անգլերեն).
  18. «WCW World Heavyweight Title». Wrestling-Titles.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դևիդ Արքեթ» հոդվածին։