Դրոսելում (գերմ.՝ drosseln - խեղդել, կրճատել), հեղուկի, գոլորշու կամ գազի հոսքի արհեստական նեղացում (խողովակաշարի նեղացված մաս, ծորակ), որի ժամանակ տեղի է ունենում ճնշման և ջերմաստիճանի փոփոխություն։ Դրոսելման էֆեկտն օգտագործվում է, գլխավորապես, գազերի խոր սառեցման և հեղուկացման համար։ Լայնորեն կիրառվում է հեղուկների ու գազերի ծախսը չափելու և կարգավորելու նպատակով։

Տես նաև խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 455