Դրամատիկական արվեստի ակադեմիա (Զագրեբի համալսարան)

Դրամատիկական արվեստի ակադեմիա (խորվ.՝ Akademija dramske umjetnosti կամ ADU), խորվաթական դրամայի դպրոց։ Հիմնադրվել է 1896 թվականին։ 1979 թվականին դարձել է Զագրեբի համալսարանի մասնաճյուղ Զագրեբի երաժշտական ակադեմիայի և Զագրեբի գեղարվեստի ակադեմիայի հետ միասին։ Ակադեմիան գործում է որպես երկրի առաջնային դրամատիկական դպրոց, որը կրթություն է տրամադրում թատրոնի, ռադիոյի, հեռուստատեսության և կինոյի արտադրության բնագավառներում, ներառյալ դերասաններ, ռեժիսորներ, կինեմատոգրաֆիստներ և խմբագիրներ։

Դրամատիկական արվեստի ակադեմիա
Տեսակդրամատիկական դպրոց և Ֆակուլտետ
Հիմնադրված է1896
Երկիր Խորվաթիա
ՏեղագրությունԶագրեբ
Կայքadu.hr(խորվ.)
Դրամատիկական արվեստի ակադեմիա (Զագրեբի համալսարան) (Խորվաթիա)##
Դրամատիկական արվեստի ակադեմիա (Զագրեբի համալսարան) (Խորվաթիա)
Դրամատիկական արվեստի ակադեմիա (Զագրեբի համալսարան), Խորվաթիա
 Academy of Dramatic Art Zagreb Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

Զագրեբում դրամատիկական ակադեմիայի անհրաժեշտության մասին առաջին անգամ նշվել է Խորվաթիայի խորհրդարանի 1861 թվականին Թատերական օրենսդրության մեջ, որով նախատեսվում էր «Զագրեբում ձևավորել թատերական անձնակազմի դպրոց»[1]։ Այնուամենայնիվ, ժամանակակից ակադեմիայի արմատները տանում են Խորվաթիայի դրամատիկական դպրոց (Hrvatska dramatska škola), որը հիմնադրվել է 1896 թվականին Ստեպան Միլետիչի կողմից, 1861 թվականի օրենսդրությունից 30 տարի անց։ Դպրոցը տեղակայված էր Խորվաթիայի Հանրապետության հրապարակում գտնվող շենքում, որտեղ գտնվում է այսօր։

Պատմության ընթացքում դպրոցը մի քանի անգամ վերանվանվել և բարեփոխվել է։ Մինչև 20-րդ դարի կեսեր նրա հիմնական դերակատարումն էր թատրոնի դերասանների մասնագիտական պատրաստվածության ապահովումը։ Հետագայում ավելացվեցին կինոյի և հեռուստատեսության բաժինները։ 1950 թվականի նոյեմբերին դպրոցն օրենսդրորեն ճանաչվեց որպես բարձրագույն կրթության հաստատություն, հիմնականում Բրանկո Գավելլայի, Դրագո Իվանիշևիչի և Ռանկո Մարինկովիչի ջանքերով՝ անվանելով այն «ակադեմիա»։ 1979 թվականին այն պաշտոնապես դարձավ Զագրեբի համալսարանի մի մասը[1]։

Խորվաթիայի Անկախության պատերազմի ժամանակ 1995 թվականի մայիսի 3-ին Ակադեմիայի շենքը գտնվել է կրակակետի ներքո, ինչի արդյունքում վնասվել են դեկանատի ու դրամատուրգիայի ստորաբաժանումները և երկու աշխատակիցներ ու չորս ուսանողներ վիրավորվել են, այդ թվում` ռեժիսուրայի առաջին կուրսի ուսանող Լուկա Սկրաչիչը, որը հետագայում մահացավ[1]։ Այս իրադարձության կապակցությամբ Ակադեմիան պաշտոնապես մայիսի 3-ը հայտարարեց հիշատակի օր և 2005 թվականին ակադեմիայում փակցվեց հուշատախտակ[1]։

1950-1994 թվականներին ակադեմիայի բաժիններն ավարտել է ընդհանուր առմամբ 574 ուսանող[2]։ Ակադեմիան նաև տարբեր միջազգային ընկերակցությունների անդամ է, ինչպիսիք են CILECT-ը, (Centre International de Liaison des Ecoles de Cinéma et de Télévision), IIRT (Instituto Internationale per la Ricerca Teatrale), IFIRT (Թատրոնի հետազոտությունների միջազգային ֆեդերացիա) և ELIA (Արվեստի ինստիտուտների եվրոպական լիգա)[2]։

Կազմակերպություն խմբագրել

2010 թվականի դրությամբ ակադեմիան ունեցել է յոթ բաժիններ՝

  • Դերասանական բաժին
  • Թատրոնի և ռադիոյի ռեժիսուրայի բաժին
  • Ֆիլմերի և հեռուստատեսության ռեժիսուրայի բաժին
  • Կինեմատոգրաֆիայի բաժին
  • Դրամատուրգիայի բաժին
  • Արտադրության բաժին

Ռեկտորներ և դեկաններ խմբագրել

1950-1979 թվականներին ակադեմիայի ղեկավարը կոչվում էր «ռեկտոր» (Rektor), քանի որ այն անկախ ուսումնական հաստատություն էր։ 1979 թվականին դարձել է Զագրեբի համալսարանի մի մասը և այդ ժամանակից ի վեր նրա ղեկավարը կոչվում է «դեկան» (Dekan):

  • 1950–1954 - Յոզիպ Շկավիչ
  • 1954–1962 - Բրանկո Գավելլա
  • 1962–1970 - Կոստա Սպաիչ
  • 1970–1972 - Բրատոլյուբ Կլաիչ
  • 1972–1976 - Իզետ Հայդարհոդժիչ
  • 1976–1980 - Վլադան Շվացով
  • 1980–1982 - Նիկոլա Բատուշիչ
  • 1982–1984 - Տոմիսլավ Ռադիչ
  • 1984–1986 - Յոշկո Յուվանչիչ
  • 1986–1988 - Նիկոլա Բատուշիչ
  • 1988–1992 - Ինես Միդժիչ
  • 1992 00000- Վլատկո Պավլետիչ
  • 1992–1996 - Ինես Միդժիչ
  • 1996–2000 - Մայա Ռոդիկա Վիրագ
  • 2000–2004 - Վիերան Զուպպա
  • 2004–2008 - Բրանկո Իվանդա
  • 2008–2012 - Ինես Միդժիչ
  • 2012–2016 - Բորնա Բալետիչ
  • 2016 թվականից՝ Ֆրանկա պերկովիչ Գամուլին

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «Povijest Akademije» (Croatian). Academy of Dramatic Art. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 «100 godina školstva u dramskoj umjetnosti» (Croatian). Academy of Dramatic Art. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ խմբագրել