Դրամաշնորհ, ձեռնարկություններին, կազմակերպություններին և ֆիզիկական անձանց դրամական կամ նյութական տեսքով տրվող անհատույց նպաստ՝ գիտական կամ այլ հետազոտությունների անցկացման, փորձակառուցողական աշխատանքների իրականացման, ուսման, բուժման և այլ նպատակների համար, որոնց պետք է հետևի գումարի օգտագործման մասին հաշվետվությունը։

Դրամաշնորհի արժանացող գործունեության տեսակներ խմբագրել

Կրթություն և ստաժավորում խմբագրել

Ենթադրում է կրթություն կամ ստաժավորում տվյալ երկրում կամ արտերկրում։ Կարող է հատկացվել երկարաժամկետ՝ 1-3 տարի (այս դեպքում այն մաս-մաս է տրվում) կամ կարճաժամկետ՝ մի քանի շաբաթ կամ ամիս։ Ֆինանսավորումը կարող է ներառել բոլոր ծախսերը, այդ թվում՝ ճանապարհածախսը, բնակությունը և սնունդը (նույնիսկ կրթաթոշակ), կամ ծախսերի միայն մի մասը, որի դեպքում մնացած ծախսերը ուսանողն ինքը պետք է հոգա։

Կրթական դրամաշնորհները բավականին տարածված են ուսանողների շրջանում։ Տնտեսապես թույլ երկրների ուսանողներին սովորաբար ավելի մեծ ֆինանսավորում է տրվում, որը ներառում է բոլոր ծախսերը։

Հետազոտությունների իրականացում խմբագրել

Տրվում են կարճ ժամկետով (ամիսներ) և ենթադրում են այլ շրջանների աշխատակիցների հետ աշխատանք, ինչպես նաև համալսարանների և գրադարանների ռեսուրսներից օգտվելու հնարավորություն։ Հիմնականում տրվում է հետազոտությունների կամ ծրագրերի վրա աշխատող այն ասպիրանտներին և դոկտորներին, որոնք կարող են ապացուցել գիտական աշխատանքի կարևորությունը այլ շրջաններում կամ արտերկրում։

Ուղևորություններ խմբագրել

Ներառում են այն անձանց ճանապարհային ծախսերը, որոնք հրավիրված են կոնֆերանսի, ստաժավորման կամ սեմինարի այլ շրջանում կամ արտերկրում։

Փոքր բյուջեով կամ կարճաժամկետ ծրագրեր խմբագրել

Կարող է վճարվել տարածքի վարձավճարը կամ սարքավորումների, ծախսվող նյութերի, հրավիրած մասնագետների (գիտնականների, ինժեներների, տեխնիկների, թարգմանիչների, ադմինիստրատորների) վճարը, ծրագրի (կոնֆերանսի, ցուցադրության, հրապարակման) մասին ինֆորմացիայի տարածումը, ինչպես նաև ծրագրի հետ կապված ուղևորությունների ընթացքում տրանսպորտի, բնակության և սննդի ծախսերը։ Ծրագիրը կարող է հաշվարկված լինել ինչպես միանգամյա միջոցառման (կոնֆերանսի, դպրոցի, տեխնիկական կարգավորումների փորձարկման, դաշտային փորձաքննության համակարգման, հասարակական հարցման և այլնի) աջակցման, այնպես էլ միջոցառումների և հետազոտությունների համակարգի երկարատև աջակցության համար։ Վերջինիս ժամանակ նախատեսվում է ֆինանսավորում մի քանի դրամաշնորհի կամ այլ աղբյուրների կողմից։

Դրամաշնորհների դերը հասարակության զարգացման գործում խմբագրել

Դրամաշնորհների օգնությամբ անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվում այնպիսի ծրագրերի, որոնք շահութաբեր չեն, բայց մեծ դերակատարում ունեն հասարակության, քաղաքի կամ կրթական հաստատության զարգացման գործում։ Դրամաշնորհ է տրամադրվում նաև այնպիսի գործունեությանը, որը պետության կողմից պատշաճ ֆինանսավորում չի ստանում։ Օրինակ՝ երկրում գոյություն ունեցող ոչ առևտրային կազմակերպությունները հաճախ հենվում են դրամաշնորհների վրա՝ որպես հիմնական, երբեմն նաև՝ միակ եկամտի աղբյուր (այն անհրաժեշտ է տարածքի և տեխնիկայի վարձակալության, աշխատակիցներին վճարելու համար)։

Ռուսաստանում ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք դրամաշնորհ են ստանում օտարերկրյա բարեգործական կազմակերպություններից, հարկեր չեն վճարում[1]։

Ստացման ընթացակարգ խմբագրել

Դրամաշնորհ ստանալու համար դիմողը մանրամասն ծրագիր է կազմում, որտեղ ներկայացվում են ժամկետները և ծախսերը, ինչպես նաև նշվում է դիմորդի ներդրումը՝ ծախսերի այն մասը, որը կարող է վճարել ինքնուրույն կամ այլ աղբյուրներից օգտվելով։ Դիմումները ուսումնասիրվում են դրամաշնորհ տրամադրող կազմակերպության կողմից, և հաճախ կազմակերպվում են մրցույթներ տարբեր դիմորդների միջև։ Մրցույթի ընթացքում հաշվի է առնվում ֆինանսավորում ստանալու անհրաժեշտության հիմնավորումը, պահանջվող ծախսերի պատշաճությունը, մասնակցի պատրաստվածության աստիճանը, արդյունքի երկարատևությունը և այլն։ Դրամաշնորհ ստացող անձը ներկայացնում է ծախսերը՝ կտրոններով, հաշվետվություններով, և օբյեկտիվ արդյունքները (գիտական աշխատանքներ, հրապարակումներ, հետազոտություններ, վիճակագրություններ)։ Այս փուլը դիմումի վրա կատարվող աշխատանքի կարևորագույն մասն է կազմում։

Գնահատական խմբագրել

  • Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Վլադիմիր Միրանովն ասում է. «Մեզ պարտադրվում է դրամաշնորհային նորարարական մոդել, որը հիշեցնում է հանրահայտ սկզբունքը «առավոտյան՝ գումարը, երեկոյան՝ աթոռները»։ Մեծ սխալ է հետազոտական գործունեությունը դրամաշնորհի վերածելը։ Այն գիտնականի չարչարանքի լրացուցիչ խթանման ձև է։ Իսկ հիմնարար գիտությունը, անշուշտ, ամենից առաջ պետք է զարգանա բյուջետային ֆինանսավորման միջոցով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ульянов Ю. М. «О порядке налогообложения грантов, получаемых от иностранных благотворительных организаций» (11.06.93 г. #ЮУ-4-06/88Н); опубликовано как Порядок налогообложения грантов // Журнал «Коммерсантъ Власть», № 25 (25), 28.06.1993
  2. Дуденкова И. Погоня за Хиршем: кто остаётся за бортом преподавания // Православие и мир, 25.07.2916

Գրականություն խմբագրել