Դրակար (նորվ.՝ Drakkar, հին սկանդինավյան Drage - վիշապ և Kar - նավ բառերից, բառացի նավ-վիշապ, վիշապանավ), վիկինգների երկար և նեղ, փայտյա, բարձր և կոր նավաքթով ու նավախելով նավ[1]։

Դրակար Բայոյի գոբելենի վրա

Նկարագրություն խմբագրել

Դրակարների չափերը տատանվում էին 35-ից 60 մետր։ Նավաքթին ամրացվում էր վիշապի գլխաքանդակ՝ այստեղից էլ նավի անունը, սակայն ամեն մի վիշապի գլխաքանդակով նավ դրակար չէր՝ նավաքթի վիշապը հաստատում էր նավատիրոջ բարձր դիրքը։ Նավակողերը զարդարվում էին վահաններով[1]։ Բարեկամներին մոտենալիս նավաքթից հեռաքցնում էին վիշապի գլուխը՝ ըստ հյուսիսի հավատքի այն կարող էր վախեցնել և ջղայնացնել բարի ոգիներին։ Եթե դրակարը մոտենում էր ափին խաղաղ նկատառումներով, ապա առաջնորդը վիշապի գլխի վրա պարզում էր ներսը սպիտակ ներկած վահան։ Նավը ղեկավարվում էր թիակներով և հասարակ առագաստով։ Մեծ նավերը ունեին մինչև 35 զույգ թիակ (օրինակ՝ Օլաֆ Տրյուգվասոն արքայի համար 999/1000 թվականի ձմռանը կառուցած նավը), և զարգացնում էին 10-ից 12 հանգույց արագություն։ Դրակարները բազմաֆունկցիոնալ նավեր էին, օգտագործվում էին ռազմական արշավների, բեռնափոխադրման և հեռավոր նավարկությունների համար։ Դրակարներով են հայտնաբերվել Իսլանդիան, Գրենլանդիան և Հյուսիսային Ամերիկան[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Օ. Դանկիր Թիա-առագաստանավային տորմիղի պատմություն». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 14-ին.
  2. Peter Sawyer (ed.), The Oxford Illustrated History of the Vikings (Նյու Յորք, 1997), 182. (անգլ.)