«Դրախտ», ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու 2016 թվականի դրամատիկական ֆիլմ։ Համաշխարհային պրեմիերան կայացել է 2016 թվականի սեպտեմբերի 8-ին, Վենետիկի 73-րդ կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում[3][4]։ Ռեժիսորական աշխատանքի համար Անդրեյ Կոնչալովսկին արժանացել է «Արծաթե առյուծ» մրցանակին։

Դրախտ
ռուս.՝ Рай
Երկիր Գերմանիա
 Ռուսաստան
Ժանրդրամա
Թվականսեպտեմբեր 2016, հուլիսի 27, 2017[1] և 2016
Լեզուգերմաներեն և ռուսերեն
ՌեժիսորԱնդրեյ Կոնչալովսկի[2]
ՊրոդյուսերԱնդրեյ Կոնչալովսկի
Սցենարի հեղինակԱնդրեյ Կոնչալովսկի
ԴերակատարներՅուլիա Վիսոցկայա, Ֆիլիպ Դյուկեն, Պետեր Կուրտ և Վիկտոր Սուխորկով
ՕպերատորԱնդրեյ Սիմոնով
ԵրաժշտությունՍերգեյ Շուստիցկի
Տևողություն130 րոպե
Պաշտոնական կայքէջ

2016 թվականի դեկտեմբերին ֆիլմը ներառվել է «Ոսկե Գլոբուս» կինոմրցանակի ցանկում «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում, սակայն արդյունքում չի անվանակարգվել։

Սյուժե խմբագրել

Ֆիլմի սյուժեն դասավորվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, գլխավոր կերպարների՝ ռուս էմիգրանտ արիստոկրատուհի և ֆրանսիական դիմադրության մասնակից Օլգայի, ֆրանսիացի կոլլաբորացիոնիստ Ժուլի և ՍՍ-ի բարձրաստիճան զորավար Հելմութի ճակատագրերի միահյուսվածքի շուրջը։

Օլգային ձերբակալում են այն պատճառով, որ նա թաքցրել է հրեա երեխաներին նացիստական հարձակումներից։ Օլգան հայտնվում է համակենտրոնացման ճամբարում։ Այդտեղ նա հանդիպում է Հելմութին, ով ժամանակին սիրահարված էր նրան։ Նրանց միջև տարօրինակ ու ցավալի հարաբերություններ են առաջանում։ Նացիստներն արդեն մոտ են պարտությանը, և Հելմութը որոշում է փրկել Օլգային ճամբարից և փախչել նրա հետ Հարավային Ամերիկա։ Ազատ լինելու գաղափարի մասին հուսահատված Օլգան համաձայնվում է, սակայն վերջին պահին գիտակցում է, որ իր պատկերացումը դրախտի մասին փոխվել է[5]։

Դերերում խմբագրել

  • Յուլիա Վիսոցկայա - Օլգա, ռուս էմիգրանտ և հակաֆաշիստ
  • Քրիստիան Կլաուս - Հելմութ, համակենտրոնացման ճամբարների տեսուչ, զորավար
  • Ֆիլիպ Ձյուկեն - Ժուլ, ֆրանսիացի ժանդարմ-կոլլաբորացիոնիստ
  • Փեթեր Կուրտ - Կռաուզե, համակենտրոնացման ճամբարի տնօրեն
  • Յակոբ Ձիլ - Ֆոգել, Հելմութի մանկության ընկեր, ճամբարի պաշտպանության զինվոր
  • Վիկտոր Սուխորուկով - Հայնրիխ Հիմլեր
  • Վերա Վորոնկովա - Ռոզա, կալանավոր
  • Անդրեյ Անենսկի — կադրի հետևում հեղինակային տեքստի ընթերցում

Պարգևատրություններ խմբագրել

  • 2016 — Վենետիկի 73-րդ կինոփառատոն։
  • «Արծաթե առյուծ» ռեժիսորական աշխատանքի համար (Անդրեյ Կոնչալովսկի)
  • Soundtrack Stars Award մրցանակ — լավագույն երաժշտական ուղեկցության համար[6]
  • Leoncino d’Oro Agiscuola Award մրցանակ — Նպատակների և առաջադրանքների առաջադիմության համար[7]
  • 2016 — Չիկագոյի 52-րդ միջազգային կինոփառատոն — Founder’s Award պատվավոր մրցանակ — «կինոնկար, որն արտացոլում է կինոփառատոնի ոգին իր յուրահատուկ և ժամանակակից մոտեցմամբ կինոյի արվեստի նկատմամբ»[8]
  • 2016 — 32-րդ Միջազգային կինոփառատոն Հայֆայում, Իսրայել — Special Award for Cinematic Excellence մրցանակ «առավել կարևոր և важную и ակնառու կինեմատոգրաֆիական աշխատանքի համար»
  • 2016 — Միջազգային կինոփառատոն Մար դել Պլատայում, Արգենտինա — «Արծաթե Աստոր» մրցանակ լավագույն սցենարի համար (Անդրեյ Կոնչալովսկի)[9]
  • 2016 — 54-րդ Միջազգային կինոփառատոն Խիխոնում, Իսպանիա[10]։
  • մրցանակ լավագույն կանացի դերի համար (Յուլիա Վիսոցկայա)
  • մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար (Ալեքսանդր Սիմոնով)
  • Երիտասարդ Ժյուրի փառատոնի հատուկ մրցանակ
  • 2017 — «Ոսկե արծիվ» մրցանակ։
  • «Ոսկե արծիվ» մրցանակ լավագույն խաղային ֆիլմի համար
  • «Ոսկե արծիվ» մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար
  • «Ոսկե արծիվ» մրցանակ լավագույն կանացի դերի համար
  • 2017 — «Նիկա» մրցանակ[11]
  • «Նիկա» մրցանակ լավագույն խաղային ֆիլմի համար
  • «Նիկա» մրցանակ լավագույն ռեժիսորական աշխատանքի համար
  • «Նիկա» մրցանակ լավագույն կանացի դերի համար
  • 35-րդ Մյունխենյան կինոփառատոն[12]։
  • Բերնհարդ Վիկիի «Կամուրջ» մրցանակ — «աշխարհի մրցանակ»
  • «Կամուրջ» մրցանակ օտարերկրյա ֆիլմում լավագույն կանացի դեր կատարելու համար
Տարեթիվ Պարգևներ Կատեգորիա Անվանակարգեր Արդյունք
2016 Սպիտակ փիղ Լավագույն ֆիլմ Ա. Կոնչալովսկի և Ֆլորիան Դայլե Հաղթանակ
Լավագույն ռեժիսորական աշխատանք Անդրեյ Կոնչալովսկի
Լավագույն սցենար Ա. Կոնչալովսկի և Ելենա Կիսելյովա Անվանակարգ
Լավագույն օպերատորական աշխատանք Ալեքսանդր Սիմոնով Հաղթանակ
Նկարիչի լավագույն աշխատանք Իրինա Օչինա Անվանակարգ
Լավագույն ֆիլմային երաժշտություն Սերգեյ Շուստիցկի
Լավագույն կանացի Յուլիա Վիսոցկայա
Լավագույն երկրորդական կանացի դեր Վերա Վորոնկովա

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Internet Movie Database — 1990.
  2. filmportal.de — 2005.
  3. «Venice Film Festival 2016». Deadline. 2016 թ․ հուլիսի 28. Վերցված է 2016 թ․ հուլիսի 28-ին.
  4. «Фильм Кончаловского получил высокую оценку на Венецианском кинофестивале». ТАСС. 9 сентября 2016. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. «Начались предпремьерные показы фильма Кончаловского "Рай"». TVkultura.Ru. «Государственный Интернет-Канал «Россия». 2016 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  6. «Андрей Кончаловский снова стал лауреатом Венецианского кинофестиваля». 7 дней. 10 сентября 2016. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
  7. «Итоги Венецианского фестиваля 2016: «Серебряный лев» у Андрея Кончаловского». ProfiCinema. 10 сентября 2016. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
  8. «52nd Festival: Awards Ceremony». Chicagofilmfestival.com. 24 октября 2016. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
  9. «Сценарий «Рая» Кончаловского получил приз имени Астора Пьяццоллы». Фонтанка.ру. 28 ноября 2016. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
  10. ««Рай» Кончаловского удостоен трёх наград на кинофестивале в Испании». Интерфакс. 28 ноября 2016. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 4-ին.
  11. Фильм Кончаловского «Рай» стал триумфатором кинопремии «Ника». РИА Новости (29 марта 2017)
  12. «Андрей Кончаловский за фильм «Рай» получил кинопремию в Мюнхене». Известия. 30 июня 2017. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.