Դրախտավարդազգիներ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթաթագավորություն  Viridiplantae
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հոնածաղկավորներ (Cornales)
Ընտանիք Դրախտավարդազգիներ (Hydrangeaceae)
Dumort., 1829

Դրախտավարդազգիներ կամ հորետազգիներ (լատին․՝ Hydrangeáceae), ընտանիքն ընդգրկում է 6 ցեղի ներկայացուցիչներ, որոնցից միայն սրնգենին է բնականորեն աճում Հայաստանում։ Ընտանիքի մյուս ցեղը, որի մի քանի ներմուծված ներկայացուցիչներ աճեցվում են մեր հանրապետությունում՝ դեյցիան է։ Տարածված են Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում, ինչպես նաև Եվրոպայի շատ տարածքներում։

Ցեղեր խմբագրել

Ցեղ Սրնգենի խմբագրել

Սրնգենի, կիպրոս, կեղծ հասմիկ, հորտենազգիների (Hydrangeaceae) ընտանիքի տերևաթափ թփերի ցեղ։ Գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։ Հանդիպում է հյուսիս–արևելյան մարզերի կաղնու, բոխու, հաճարենու անտառներում (1000-1800 մ)։ Տարածված է նաև Եվրոպայում, Արևելյան Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում։

Ցեղ Դեյցիա խմբագրել

Դեյցիա բազմամյա ծառեր, ընտանիք Hydrangeaceae։ Բնականոն աճում է Արևելյան Ասիայում՝ Ճապոնիայի լեռնային անտառներում և թփուտներում։ Տերևաթափ բույս է՝ մինչև 1 մ բարձրությամբ, ուղղաձիգ սաղարթով։ Ապրում են մինչև 25 տարի։ Ծաղիկները սպիտակ են՝ հավաքված հուրան կամ ողկույզ ծաղկաբույլերում։

Գրականություն խմբագրել

  • Ծառագիտություն։ Ժ. Հ. Վարդանյան
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրախտավարդազգիներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրախտավարդազգիներ» հոդվածին։