Դրագոմիր Կազակով (բուլղար․՝ Драгомир Казаков, օգոստոսի 8, 1866(1866-08-08), Տուլչա, Ռումինիա - սեպտեմբերի 22, 1948(1948-09-22), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի դերասան, ռեժիսոր, երգիչ, բարիտոն։ Բուլղարիայի օպերային թատրոնի հիմնադիրներից[1][2]։

Դրագոմիր Կազակով
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունբուլղար․՝ Драгомир Костов Казаков
Ծնվել էօգոստոսի 8, 1866(1866-08-08)
Տուլչա, Ռումինիա
Երկիր Բուլղարիա
Մահացել էսեպտեմբերի 22, 1948(1948-09-22) (82 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիա
Ժանրերօպերա
Մասնագիտությունդերասան, կինոռեժիսոր և օպերային երգիչ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
 Dragomir Kazakov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դրագոմիր Կազակովը ծնվել է Տուլչայում։ Սովորել է Բուլղարիայի գիմնազիայում (Գեորգի Սավա Ռակովսկու անվան ավագ դպրոց)։ 1886-1890 թվականներին սովորել է Պրահայի կոնսերվատորիայի օպերային դպրոցում և երգի դասարանում։ Համարվում է դրամատիկ օպերային թատրոնի հիմնադիրը և 1890-1892 թվականներին ղեկավարել է այն։ 1893 թվականին եղել է «Արցունքներ և ծիծաղ» („Сълза и смях“) դրամատիկական թատրոնի ղեկավարը, 1894-1899 թվականներին՝ երգ է դասավանդել Սոֆիայի աղջիկների ավագ դպրոցում։ 1899-1902 թվականներին Պետերբուրգում կատարելագործել է մասնագիտական հմտությունները, 1908-1914 թվականներին եղել է Բուլղարիայի օպերային ընկերակցության բարիտոնը, քնարական ռեպերտուարով հանդես է եկել որպես բարիտոն։

 
Դրագոմիր Կազակովը կնոջ՝ Մարիայի հետ: Լուսանկարը դերասան Սավա Օգնյակովի արխիվից

Գրել է „Материали по история на Народния театър и опера“ գիրքը, հրատարակվել է 1930 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Научноинформационен център „Българска енциклопедия“. Голяма енциклопедия България. Том 6. София, Книгоиздателска къща „Труд“, 2012. ISBN 9789548104289. с. 2189-2190.
  2. Енциклопедия на българския театър. София, Книгоиздателска къща „Труд“, 2008. ISBN 9545287713. с. 203.