Դռան բռնակ սարք, որն օգտագործվում է դուռը բացելու կամ փակելու համար։ Դռների բռնակներ կարելի է տենել բոլոր տեսակի դռների վրա՝ ներառյալ բնակելի և առևտրային շենքերի արտաքին դռները, ներքին դռները, պահարանների դռները և մեքենաների դռները։ Գոյություն ունեն դռան բռնակի բազմաթիվ ձևավորումներ՝ կախված համապատասխան կիրառումից։ Բռնակները մեծ մասամբ, հատկապես առևտրային և բնակելի դռների համար, ներառում են սողնակային կամ կողպման մեխանիզմներ կամ դրանք արտադրվում են դռների կողպման կամ փակման ստանդարտացված մեխանիզմներին հարմարվելու համար։

Դռան բռնակի ամենատարածված տեսակներն են լծակային բռնակը և գնդաձև բռնակը։ Դռների բռնակները կարող են պատրաստվել տարբեր նյութերից։ Օրինակները ներառում են արույր, ճենապակի, ապակի, փայտ և բրոնզ[1]։ Դռների բռնակները գոյություն ունեն առնվազն 5000 տարի։ Դրանց դիզայնը զարգացել է ավելի առաջադեմ մեխանիզմներով և տեսակներով։

Որոշ դռների բռնակներ ձեռքով կամ ոտքով են աշխատում՝ վարակիչ հիվանդությունների փոխանցումը նվազեցնելու համար։

Տեղադրում խմբագրել

Ըստ տեղադրման մեթոդի, գոյություն ունեն երկու տեսակի դռների բռնակներ.

  • որոնք կցվում են դռան մակերեսին,
  • որոնք պահանջում են կտրվածք դռան մեջ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «6 դասական գնդաձև բռնակ հին տների համար».