Դուվան Սապատա (իսպ.՝ Duván Zapata, ապրիլի 1, 1991(1991-04-01)[1] կամ հունվարի 4, 1991(1991-01-04), Կալի, Կոլումբիա), կոլումբիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ատալանտայի և Կոլումբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։

Դուվան Սապատա
Duván Zapata
Սապատան Սամպդորիայի կազմում 2014 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Duván Esteban Zapata Banguero
Քաղաքացիությունը Կոլումբիա Կոլումբիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 1, 1991(1991-04-01)[1] (33 տարեկան) կամ հունվարի 4, 1991(1991-01-04) (33 տարեկան)
Ծննդավայր Կալի, Կոլումբիա
Հասակ 186 սմ
Քաշ 80 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ատալանտա
Համար 91
Պատանեկան կարիերա
2004-2008 Կոլումբիա Ամերիկա Կալի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2008-2011 Կոլումբիա Ամերիկա Կալի 38 (7)
2011-2013 Արգենտինա Էստուդիանտես 44 (19)
2013-2018 Իտալիա Նապոլի 37 (11)
2015-2017   Իտալիա Ուդինեզե 63 (18)
2017-2018   Իտալիա Սամպդորիա 31 (11)
2018-2020 Իտալիա Սամպդորիա 0 (0)
2018-2020   Իտալիա Ատալանտա 46 (29)
2020-ներկա Իտալիա Ատալանտա 0 (0)
Ազգային հավաքական
2011 Կոլումբիա Կոլումբիա Մ20 5 (1)
2017-ներկա Կոլումբիա Կոլումբիա 15 (3)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 13-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 13-ի, 2020

Ակումբային կարիերա խմբագրել

Ամերիկա Կալի խմբագրել

Սապատան Ամերիկա Կալիի ակադեմիայի սան է։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2009 թվականի մարտի 15-ին՝ Բոյակա Չիկոյի դեմ խաղում[3]։ Իր առաջին գոլը խփեց 2010 թվականի մարտի 1-ին՝ Էնվիգադոյի դեմ խաղում[4]։ 2011 թվականի փետրվարի 14-ին նա հետ-տրիկ ձևակերպեց Դեպորտիվո Պերեյրայի դեմ խաղում՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[5]։ Ամերիկա Կալիի կազմում Սապատան անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 8 գոլի հեղինակ։

Էստուդիանտես խմբագրել

2011 թվականին Սապատան սկզբից վարձավճարով, ապա լրիվ տրանսֆերով տեղափոխվեց արգենտինական Էստուդիանտես։ Իր դեբյուտը Արգենտինայի առաջնությունում նշեց սեպտեմբերի 26-ին՝ Բելգրանոյի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[6]։ 2012 թվականի նոյեմբերի 11-ին նա դուբլ ձևակերպեց Ատլետիկո Ռաֆաելային՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[7]։ 2013 թվականի մարտին կոլումբիացին 2 գոլ խփեց Նյուելս Օլդ Բոյզի դեմ խաղում[8]։ Էստուդիանտեսի կազմում Սապատան անցկացրեց 46 հանդիպում՝ դառնալով 22 գոլի հեղինակ։

Նապոլի խմբագրել

2013 թվականի օգոստոսի 25-ին Սապատան տեղափոխվեց Նապոլի[9][10][11]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 28-ին՝ Ջենոայի դեմ խաղում[12]։ Առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց հոկտեմբերի 1-ին՝ փոխարինելով Խոսե Կալյեխոնին Արսենալի դեմ խաղում[13]։ Իր առաջին գոլը Նապոլիի կազմում խփեց հոկտեմբերի 22-ին՝ Չեմպիոնների Լիգայի Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[14][15]։ Առաջին գոլը Սերիա A-ում Սապատան խփեց 2014 թվականի մարտի 26-ին՝ դուբլ ձևակերպելով Կատանիայի դեմ խաղում[16]։ Մայիսի 11-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սամպդորիայի դեմ խաղում[17]։ Մայիսի 18-ին կոլումբիացին 2 գոլ խփեց Վերոնայի դեմ խաղում[18]։ Իր առաջին մրցաշրջանում Սապատան անցկացրեց 22 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[19]։

2014 թվականի դեկտեմբերի 1-ին Սապատան գոլ խփեց Սամպդորիայի դեմ խաղում՝ փրկելով Նապոլիին պարտությունից[20]։ 2015 թվականի փետրվարի 23-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սասուոլոյի դեմ խաղում՝ 2-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[21]։ 2014-15 մրցաշրջանում կոլումբիացին անցկացրեց 32 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[22]։

2015 թվականի հուլիսի 22-ին Սապատան 2 տարվա վարձավճարով միացավ Ուդինեզեին[23][24]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 16-ին՝ փոխարինելով Անտոնիո Դի Նատալեին Իտալիայի գավաթի Նովարայի դեմ խաղում[25]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 19-ին՝ Էմպոլիի դեմ խաղում[26][27]։ Սեպտեմբերի 22-ին Սապատան գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Միլանի դեմ խաղում[28]։ 2016 թվականի սեպտեմբերի 18-ին նա բացեց հանդիպման հաշիվը Կիևոյի դեմ խաղում, սակայն Ուդինեզեն պարտվեց 2-1 հաշվով[29]։ Հոկտեմբերի 23-ին կոլումբիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Պեսկարայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[30]։ Ուդինեզեի կազմում Սապատան անցկացրեց 65 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Սամպդորիա խմբագրել

2017 թվականի օգոստոսի 31-ին Սապատան 1 տարվա վարձավճարով միացավ Սամպդորիային[31][32]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 17-ին՝ Տորինոյի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[33]։ Սեպտեմբերի 24-ին կոլումբիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ Միլանի դեմ խաղում՝ օգնելով Սամպդորիային հաղթել 2-0 հաշվով[34][35]։ Հոկտեմբերի 21-ին Սապատան 2 գոլային փոխանցում տվեց Կրոտոնեի դեմ խաղում[36]։ Նոյեմբերի 4-ին նա 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ջենոայի դեմ խաղում[37]։ 2018 թվականի հունվարի 28-ին կոլումբիացին խփեց Ռոմայի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[38]։ 2017-18 մրցաշրջանում Սապատան անցկացրեց 31 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[39]։

Ատալանտա խմբագրել

2017-18 մրցաշրջանից հետո Սամպդորիան գնեց Սապատայի լրիվ տրանսֆերը 17 միլիոն եվրոյի դիմաց։ 2018 թվականի հուլիսի 12-ին նա 2 տարվա վարձավճարով տեղափոխվեց Ատալանտա[40][41][42]։ Իր դեբյուտը նշեց հուլիսի 26-ին՝ փոխարինելով Մարկո Դ'Ալեսանդրոյին Եվրոպայի Լիգայի որակավորման 2-րդ փուլի Սարաևոյի դեմ խաղում[43][44]։ Իր առաջին գոլը խփեց օգոստոսի 9-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Հապոել Հայֆայի դեմ խաղում[45][46]։ Դեկտեմբերի 9-ին Սապատան հեթ-տրիկ ձևակերպեց Ուդինեզեի դեմ խաղում՝ 3-1 հաշվով հաղթանակ պարգևելով Ատալանտային[47]։ Դեկտեմբերի 17-ին նա խփեց Լացիոյի դեմ հանդիպման միակ գնդակը[48]։ Դեկտեմբերի 26-ին կոլումբիացին դուբլի հեղինակ դարձավ Յուվենտուսի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[49][50]։ 2019 թվականի հունվարի 20-ին Սապատան 4 գոլ խփեց Ֆրոզինոնեի դեմ խաղում[51][52]։ Հունվարի 30-ին նա դուբլ ձևակերպեց Իտալիայի գավաթի Յուվենտուսի դեմ խաղում[53][54]։ Այս ձմռանը Սապատան գոլ խփեց Սերիա A-ի 8 հաջորդական խաղերում՝ հեղինակելով 14 գնդակ և այդ պահին հավասարվելով առաջնության լավագույն ռմբարկուներ Կրիշտիանու Ռոնալդուին և Ֆաբիո Կվալյարելային[55][56]։ Ապրիլի 22-ին կոլումբիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նապոլիի դեմ խաղում[57]։ Մայիսի 15-ին նա մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իտալիայի գավաթի եզրափակչի Լացիոյի դեմ խաղում[58], սակայն Ատալանտան պարտվեց 2-0 հաշվով[59][60]։ 2018-19 մրցաշրջանում Սապատան անցկացրեց 48 հանդիպում՝ դառնալով 28 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ[61], ընդգրկվելով Սերիա A-ի խորհրդանշական հավաքականում[62][63][64] և օգնելով իր թիմին զբաղեցնել 3-րդ հորիզոնականը առաջնությունում ու վաստակել տեղը Չեմպիոնների Լիգայում[65][66]։

2019 թվականի սեպտեմբերի 1-ին Սապատան դուբլ ձևակերպեց Տորինոյի դեմ խաղում[67]։ Սեպտեմբերի 15-ին նա գոլ խփեց և 11-մետրանոց վաստակեց Ջենոայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[68]։ Սեպտեմբերի 28-ին կոլումբիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սասուոլոյի դեմ խաղում[69]։ Հոկտեմբերի 1-ին՝ Շախտյոր Դոնեցկի դեմ խաղում[70] Սապատան խփեց Ատալանտայի պատմության առաջին գոլը Չեմպիոնների Լիգայում[71][72]։ Հոկտեմբերին նա վնասվածք ստացավ Կոլումբիայի հավաքականի կազմում խաղալու ժամանակ՝ բաց թողելով շուրջ 2 ամիս[73][74][75]։ 2020 թվականի հունվարի 17-ին Ատալանտան գնեց Սապատայի լրիվ տրանսֆերը 26 միլիոն եվրոյի դիմաց[76][77][78][79]։

Միջազգային կարիերա խմբագրել

Սապատան ներկայացրել է Կոլումբիան մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականում։ 2011 թվականին նա Մ20 հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը՝ դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 3 խաղերում[80], իսկ Կոլումբիան դուրս մնաց քառորդ եզրափակչից՝ 3-1 հաշվով պարտվելով Մեքսիկային[81][82]։

Կոլումբիայի ազգային հավաքական Սապատան առաջին անգամ հրավիրվեց 2017 թվականի մարտին՝ Բոլիվիայի և Էկվադորի դեմ խաղերի համար[83][84]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2017 թվականի մարտի 23-ին՝ փոխարինելով Մատեուս Ուրիբեին Բոլիվիայի դեմ խաղում[85]։ Առաջին հանդիպումը հավաքականի մեկնարկային կազմում անցկացրեց հոկտեմբերի 11-ին՝ Պերուի դեմ խաղում[86]։ 2018 թվականի մայիսին Սապատան ընդգրկվեց Կոլումբիայի՝ աշխարհի առաջնության համար ընդլայնված 35-հոգանոց կազմում[87][88], սակայն դուրս մնաց վերջնական թիմից[89][90]։

Իր առաջին գոլը Կոլումբիայի հավաքականի կազմում Սապատան խփեց 2019 թվականի հունիսի 9-ին՝ Պերուի դեմ ընկերական խաղում[91]։ 2019 թվականի հունիսին նա Կոլումբիայի կազմում մասնակցեց Կոպա Ամերիկային[92][93][94]՝ անցկացնելով 4 հանդիպում և դառնալով 2 գոլի հեղինակ[95][96]։ Կոլումբիան դուրս մնաց քառորդ եզրափակչից[97][98]՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Չիլիին[99][100]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 13-ի դրությամբ[101]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Մայրցամաքային Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ամերիկա Կալի 2009 Պրիմերա A 6 0 0 0 6 0
2010 19 2 0 0 19 2
2011 13 5 2 1 15 6
Ընդհանուր 38 7 2 1 0 0 0 0 40 8
Էստուդիանտես 2011–12 Պրիմերա Դիվիզիոն 11 5 0 0 0 0 11 5
2012–13 31 13 2 3 33 16
2013–14 2 1 0 0 2 1
Ընդհանուր 44 19 2 3 0 0 0 0 46 22
Նապոլի 2013–14 Սերիա A 16 5 1 0 5 2 0 0 22 7
2014–15 21 6 1 0 10 2 0 0 32 8
Ընդհանուր 37 11 2 0 15 4 0 0 54 15
Ուդինեզե (վարձավճար) 2015–16 Սերիա A 25 8 1 0 26 8
2016–17 38 10 1 1 39 11
Ընդհանուր 63 18 2 1 0 0 0 0 65 19
Սամպդորիա (վարձավճար) 2017–18 Սերիա A 31 11 1 0 32 11
Ատալանտա (վարձավճար) 2018–19 37 23 5 3 6 2 48 28
2019–20 9 6 0 0 2 1 11 7
Ընդհանուր 46 29 5 3 8 3 0 0 59 35
Կարիերայի ընդհանուր 259 95 14 8 23 7 0 0 296 110

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2020 թվականի հունվարի 13-ի դրությամբ[101]

Կոլումբիա
Տարի Խաղեր Գոլեր
2017 4 0
2018 1 0
2019 10 3
Ընդհանուր 15 3

Միջազգային գոլեր խմբագրել

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Հունիսի 9, 2019 Մոնումենտալ մարզադաշտ, Լիմա, Պերու   Պերու 3–0 3–0 Ընկերական խաղ
2. Հունիսի 15, 2019 Արենա Ֆոնտե Նովա, Սալվադոր, Բրազիլիա   Արգենտինա 2–0 2–0 Կոպա Ամերիկա 2019
3. Հունիսի 19, 2019 Մորումբի մարզադաշտ, Սան Պաուլո, Բրազիլիա   Կատար 1–0 1–0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Նապոլի

Ատալանտա

Միջազգային խմբագրել

Կոլումբիա Մ20

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. «Colombia - D. Zapata - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. «América de Cali vs. Boyacá Chicó - 15 March 2009 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  4. «América de Cali vs. Envigado - 28 February 2010 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  5. «América de Cali vs. Deportivo Pereira - 13 February 2011 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  6. «Estudiantes vs. Belgrano - 26 September 2011 - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  7. «Club Estudiantes de La Plata - Atlético de Rafaela, Nov 11, 2012 - Torneo Inicial - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  8. «Club Estudiantes de La Plata - Club Atlético Newell's Old Boys, Mar 9, 2013 - Torneo Final - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  9. «Napoli sign Estudiantes striker Zapata». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  10. «Serie A: Napoli complete the signing of Colombian striker Duvan Zapata». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  11. «Napoli sign Duvan Zapata from Estudiantes». 2013 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  12. «Genoa CFC - SSC Napoli, Sep 28, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  13. «Arsenal FC - SSC Napoli, Oct 1, 2013 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  14. «Olympique Marseille - SSC Napoli, Oct 22, 2013 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  15. «Marseille vs. Napoli - Football Match Stats - October 22, 2013 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  16. «Calcio Catania - SSC Napoli, Mar 26, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  17. «UC Sampdoria - SSC Napoli, May 11, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  18. «SSC Napoli - Hellas Verona, May 18, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  19. «Duvan Zapata | Football Stats | Napoli | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  20. «UC Sampdoria - SSC Napoli, Dec 1, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  21. «SSC Napoli - US Sassuolo, Feb 23, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  22. «Duvan Zapata | Football Stats | Napoli | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  23. «Official: Allan signs with Napoli». The Siren's Song. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  24. «Zapata: 'Udinese, get into Europe' | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  25. «Udinese Calcio - Novara Calcio 1908, Aug 16, 2015 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  26. «Udinese Calcio - FC Empoli, Sep 19, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  27. «Zapata scores his first Udinese goal». The Siren's Song. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  28. «Udinese Calcio - AC Milan, Sep 22, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  29. «Udinese Calcio - Chievo Verona, Sep 18, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  30. «Udinese Calcio - Delfino Pescara 1936, Oct 23, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  31. «Duvan Zapata joins Sampdoria on initial loan deal - U.C. Sampdoria». U.C. Sampdoria (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  32. EFE. «Sampdoria sign Colombian Zapata from Napoli». chicagotribune.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  33. «Torino FC - UC Sampdoria, Sep 17, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  34. «UC Sampdoria - AC Milan, Sep 24, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  35. «Sampdoria 2 AC Milan 0: Duvan Zapata claims family bragging rights». FourFourTwo (անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  36. «UC Sampdoria - FC Crotone, Oct 21, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  37. «Genoa CFC - UC Sampdoria, Nov 4, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  38. «AS Roma - UC Sampdoria, Jan 28, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  39. «Duvan Zapata | Football Stats | Napoli | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  40. «Atalanta sign Duvan Zapata from Sampdoria on two-year loan deal». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  41. «Atalanta acquire Duvan Zapata from Sampdoria». eurofantasyleague.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  42. «Atalanta sign Zapata on loan from Sampdoria - SA Breaking News». SA Breaking News (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 13. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.(չաշխատող հղում)
  43. «Atalanta BC - FK Sarajevo, Jul 26, 2018 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  44. UEFA.com. «UEFA Europa League - Atalanta-Sarajevo». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  45. «Hapoel Haifa - Atalanta BC, Aug 9, 2018 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  46. «Hapoel Haifa vs Atalanta». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  47. «Udinese Calcio - Atalanta BC, Dec 9, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  48. «Atalanta BC - SS Lazio, Dec 17, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  49. «Atalanta BC - Juventus FC, Dec 26, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  50. «Atalanta 2-2 Juventus». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  51. «Frosinone Calcio - Atalanta BC, Jan 20, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  52. «Frosinone vs Atalanta | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  53. «Atalanta BC - Juventus FC, Jan 30, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  54. «Holders Juventus were knocked out of the Coppa Italia at the quarter-final stage, losing 3-0 to Atalanta». BBC Sport. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  55. «Who is Duvan Zapata? Atalanta's Colombian scoring sensation with 14 goals in eight games | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  56. «Duván Zapata scores four against Frosinone as hot-streak continues». Onefootball English (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունվարի 20. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  57. «SSC Napoli - Atalanta BC, Apr 22, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  58. «Atalanta BC - SS Lazio, May 15, 2019 - Coppa Italia - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  59. 59,0 59,1 Bandini, Nicky (2019 թ․ մայիսի 16). «Lazio bring Atalanta down to earth with Coppa Italia triumph». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  60. «Lazio beats Atalanta 2-0 to win Italian Cup». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 15. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  61. «Duvan Zapata | Football Stats | Atalanta | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  62. 62,0 62,1 «Gran Gala del Calcio 2019 winners | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  63. admin (2019 թ․ դեկտեմբերի 3). «Italian football "best of the year" announced». Time24 News (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.(չաշխատող հղում)
  64. «Cristiano Ronaldo named best player in Serie A». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  65. «Serie A: Atalanta reach first Champions League after dramatic final day» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ մայիսի 26. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  66. Bandini, Nicky (2019 թ․ մայիսի 27). «Atalanta punch historic Champions League ticket in wild Serie A finale | Paolo Bandini». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  67. «Atalanta BC - Torino FC, Sep 1, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  68. «Genoa CFC - Atalanta BC, Sep 15, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  69. «US Sassuolo - Atalanta BC, Sep 28, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  70. «Atalanta BC - Shakhtar Donetsk, Oct 1, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  71. «Atalanta 1-2 Shakhtar Donetsk: Solomon snatches spoils in stoppage time». www.goal.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  72. «Duván Zapata scored Atalanta Champions League goal game Shakhtar Donetsk historic moment». Scoopnest (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  73. «Worry for Inter and Atalanta as star players get injured on international duty: the latest». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  74. Bonn, Kyle (2019 թ․ հոկտեմբերի 14). «In-form striker Duvan Zapata injured on international duty». ProSoccerTalk | NBC Sports (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  75. admin (2019 թ․ հոկտեմբերի 22). «Atalanta, confirmed the extent of the injury for Duvan Zapata: that's when he will return». News1 English (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  76. «Official: Atalanta buy Duvan Zapata | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  77. «DONE DEAL: Duvan Zapata 'very happy' to sign outright with Atalanta - Tribal Football». www.tribalfootball.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  78. «Atalanta formally sign Colombian ace Zapata - The Observers - France 24». RFI (անգլերեն). 2020 թ․ հունվարի 17. Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.
  79. admin. «Atalanta bought the entire Duvan Zapata pass | En24 News» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 18-ին.(չաշխատող հղում)
  80. FIFA.com. «FIFA U-20 World Cup Colombia 2011 - Teams - Colombia - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.(չաշխատող հղում)
  81. «Mexico U20 - Colombia U20, Aug 14, 2011 - U20-Weltmeisterschaft 2011 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  82. FIFA.com. «Colombia crash out to Mexico». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  83. «Duvan Zapata gets debut Colombia call | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  84. Chaudhary, Abhishek (2017 թ․ մարտի 19). «Falcao Out.. Zapata In! Colombia's World Cup Qualifier Squad Is Full Of Surprises». FootTheBall (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  85. «Colombia - Bolivia, Mar 23, 2017 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  86. «Peru - Colombia, Oct 11, 2017 - World Cup qualification South America - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 13-ին.
  87. «Falcao and James lead Colombia's provisional World Cup squad | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  88. «Colombia announce provisional 35-man squad for World Cup». Colombia News | Colombia Reports (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ մայիսի 15. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  89. «Radamel Falcao and James Rodriguez named in Colombia's World Cup squad | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  90. «World Cup 2018: Colombia squad features Premier League trio». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հունիսի 4. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  91. «Peru - Colombia, Jun 9, 2019 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  92. «James and Falcao head Colombia's Copa America squad». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  93. «James and Falcao head Colombia's Copa America squad». FOX Sports (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 31. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  94. Huigen, Freek (2019 թ․ մայիսի 30). «James Rodríguez and Radamel Falcao top Colombian Copa América squad». The Bogotá Post (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 20-ին.
  95. «Argentina - Colombia, Jun 16, 2019 - Copa América 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  96. «Colombia - Qatar, Jun 19, 2019 - Copa América 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.
  97. Veitch, Adam (2019 թ․ հունիսի 29). «Colombia out of Copa America after losing to Chile on penalties». Colombia News | Colombia Reports (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  98. «Copa America: Chile beat Colombia on penalties to reach semis». www.aljazeera.com. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  99. «Colombia - Chile, Jun 29, 2019 - Copa América 2019 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  100. «Argentina into Copa America semis; Chile knocks out Colombia in penalty kicks». CBSSports.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 23-ին.
  101. 101,0 101,1 «Duván Zapata». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  102. «Coppa Italia final: Rafael Benitez's Napoli beat Fiorentina 3-1». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ մայիսի 3. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  103. Press, Associated (2014 թ․ դեկտեմբերի 22). «Napoli beat Juventus on penalties to win Italian Super Cup». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.
  104. FIFA.com. «Toulon 2011: Colombia's U-20s reign supreme - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ հունվարի 13-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուվան Սապատա» հոդվածին։