Դուստ

քիմիական միացություն

Դուստ(C₁₄H₉Cl₅), միջատասպան նյութերի մանրահատիկ փոշու և իներտ լցանյութերի (տալկ, կաոլին և այլն) խառնուրդ։ Կիրառում են փայտոջիլների և խավարասերների դեմ պայքարելու համար։

Միջատազերծում խմբագրել

Միջատազերծման ընթացքում դուստը ռետինե փուչիկներով կամ հատուկ սրվակներով փոշեցրում են միջատների կուտակման տեղերում (շրիշակներ, խորշեր, կահույք, գորգեր, խողովակների մուտքի և ելքի տեղեր, ջեռուցման մարտկոցների հետևի մասը և այլն)՝ մշակվող մակերևույթի 1մ³ համար 10-20գ հաշվով։ Մակերևույթին մնացած դուստը հինգ օր անց հարկավոր է մաքրել։

Անվտանգություն խմբագրել

Դուստը թունավոր է և փոշեցրելուց առաջ հարկավոր է հեռացնել ուտելիքը, աքվարիումները, թռչուններին և տնային կենդանիներին, քիթն ու բերանը փակել չորստակ ծալած թանզիֆով։ Մշակման ընթացքում պետք է լուսամուտները (օդանցքները) բաց պահել՝ խուսափելով միջանցիկ քամուց, այնուհետև՝ սենյակն օդափոխել։ Սննդամթերքի պահարանները և դարակները չի կարելի դուստով մշակել։ Աշխատանքն ավարտելուց հետո դեմքը և ձեռքերն անհրաժեշտ է լվանալ օճառով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։