Դուչե (իտալ.՝ Duce, ˈduːtʃe), լատին․՝ dux («առաջնորդ»), իտալական տիտղոս, որ կրում էր Բենիտո Մուսոլինին, Ազգային ֆաշիստական կուսակցության առաջնորդը։ Տիտղոսը հիմնվեց 1925 թվականին, և Մուսոլինին ստացավ դա, պահպանելով Իտալիայի նախարարների խորհրդի պաշտոնը, որն իրեն թույլ էր տալիս փաստացի դառնալ իտալիական պետության առաջնորդը, չնայած դե-յուրե կառավարող արքայի` Վիկտոր Էմանուիլ III-ի առկայության։ Ավելի ուշ տիտղոսին ավելացվեց «կայսրության հիմնադիր» ի նշան իր կողմից Երկրորդ իտալո-եթովպիական պատերազմից հետո Իտալիայի սահմանների մեծացման ու Իտալիայի գաղութային տերություն դարձնելուն։ Դուչե տիտղոսը դե-յուրե դադարեցրեց իր գոյությունը 1943 թվականից հետո, երբ արքայի հրամանով Մուսոլինին զրկվեց տիտղոսից։ Այդ ժամանակ վերականգնվեց վարչապետի պաշտոնը, որը զբաղեցրեց մարշալ Պիետրո Բադոլյոն։

Ֆաշիզմի
Duce del Fascismo Դուչե
Դուչեյի շտանդարտ
այլ=
այլ=
Պաշտոնավարում է՝
Բենիտո Մուսոլինի
ՏիտղոսՆորին Գերազանցություն
ՆստավայրՊալացցո Կիջի
(1925–1929)
Պալացցո Վենեցիա
(1929–1943)
Վիլլա Տորլոնիա
(1925–1943)
ՆշանակողՖաշիզմի մեծ խորհուրդ
որպես
Անդրանիկ պաշտոնավարԲենիտո Մուսոլինի
Ձևավորում1925 թվականի դեկտեմբերի 24
Վերջին պաշտոնավարԲենիտո Մուսոլինի
Վերացվել է1943 թվականի հուլիսի 25
ՀաջորդականությունՊիետրո Բադոգլիո (որպես վարչապետ)
Նա (որպես ԻՍՀ-ի դուչե)
Բենիտո Մուսոլինիի տիտղոսի ամբողջական անունը հնչում է այսպես` «Ձերդ գերազանցություն Բենիտո Մուսոլինի, Կառավարության ղեկավար, Ֆաշիզմի դուչե և Կայսրության հիմնադիր» (իտալ.՝ Sua Eccellenza Benito Mussolini, Capo del Governo, Duce del Fascismo e Fondatore dell'Impero)

«Դուչե» տիտղոսը հիմք դարձավ ֆաշիստական ու ռադիկալ ազգայնական կուսակցությունների բոլոր առաջնորդների տիտղոսների (այդ թվում` ֆյուրեր տիտղոսի)։ 1943 թվականի սեպտեմբերին Մուսոլինին, չճանաչելով իր երկրի կապիտուլյացիան, հռչակում է իրեն «Իտալական Սոցիալական հանրապետության Դուչե»[1]։

Պատմությունն ու ծագումը խմբագրել

«Դուչե» տերմինը նշանակում է առաջնորդ դեռևս 1860-ականներին Իտալիայի միավորման ժամանակ։ Ջուզեպպե Գարիբալդիի կողմնակիցները այսպես էին անվանում իրենց առաջնորդին, բայց նա ինքն իրեն երբեք չէր անվանում այդ տիտղոսով[2]։ 1915 թվականին «վերին առաջնորդ» տերմինը (իտալ.՝ Duce Supremo) սկսվեց օգտագործվել Վիկտոր Էմանուիլ III-ի վերաբերյալ ինչպես Իտալիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո տիտղոսը իրեն շնորհեց Գաբրիել Դ’Աննունցիոն ինչպես Ֆիումայի հանրապետության ղեկավար, սակայն տիտղոսը ավելի լայն ժանաչում ստացավ Բենիտո Մուսոլինիի ժամանակ։

Ներկայումս իտալացի քաղաքագետներն ու ակտիվիստները չեն օգտագործում «դուչե» տերմինը, նախընտրելով օգտագործել հոմանիշներն ու փոխառումներն ուրիշ լեզուներից։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Quartermaine, L. (2000). Mussolini's Last Republic: Propaganda and Politics in the Italian Social Republic. p. 21
  2. Lucy Riall, "Garibaldi, Invention of a Hero", London, 2007, Ch. 9