Դունքան Հալդեյն (անգլ.՝ Duncan Haldane, սեպտեմբերի 14, 1951(1951-09-14)[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ֆիզիկոս, աշխատում է Փրինսթոնի համալսարանում, և հանդիսանում է այցելող պատվավոր հետազոտող Տեսական ֆիզիկայի Պերիմետր ինստիտուտում[11]։ Ստացել է Նոբելյան մրցանակ ֆիզիկայի ասպարեզում 2016 թվականին համատեղ Ջոն Մայքլ Քոսթերլիցի և Դեյվիդ Ջեյմս Թաուլեսի հետ տոպոլոգիական փուլային անցումների և նյութի տոպոլոգիական փուլերի ասպարեզում տեսական հայտնագործությունների համար[12][13][14]։

Դունքան Հալդեյն
անգլ.՝ Duncan Haldane
Ծնվել էսեպտեմբերի 14, 1951(1951-09-14)[1] (72 տարեկան)
Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Բնակության վայր(եր)Փրինսթոն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  Սլովենիա
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Փրինսթոնի համալսարան[2], Լեյդենի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Լեյդենի համալսարան[3], Բելլի լաբորատորիա, Institut Laue–Langevin? և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան
Գործունեության ոլորտխտացված նյութի ֆիզիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն, Institute of Physics?, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերՔեմբրիջի համալսարան և Քրիստի քոլեջ
Տիրապետում է լեզուներինանգլերեն[4]
Գիտական ղեկավարՖիլիպ Անդերսոն
Եղել է գիտական ղեկավարSrinivas Raghu? և Ashvin Vishwanath?[5]
Պարգևներ
Կայքphysics.princeton.edu/~haldane/
 F. Duncan M. Haldane Վիքիպահեստում

Կրթություն խմբագրել

Հալդեյնը ավարտել է Լոնդոնի Սուրբ Փոլի դպրոցը և Քրիստոսի քոլեջը, որտեղ նա ստացել է բակալավրի կոչում, որից հետո նաև դոկտորական կոչում 1978 թվականին[15], այս կոչումը նա ստացել է Ֆիլիպ Անդերսոնի ղեկավարության տակ կատարած հետազոտության համար։

Հետազոտություններ և աշխատանք խմբագրել

Հալդեյնը աշխատել է որպես ֆիզիկոս ֆրանսիական Լաուն-Լանգեվին ինստիտուտում 1977-ից 1981 թվականները։ 1981 թվականի օգոստոսին նա տեղափոխվել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարան ստանձնելով այնտեղ ֆիզիկայի պրոֆեսորի օգնականի պաշտոն[16][17], այստեղ նա աշխատել է մինչև 1987 թվականը։ Հալդեյնը այստեղ դարձել է օգնական-պրոֆեսոր 1981 թվականից, իսկ հետագայում 1986 թվականից դարձել է պրոֆեսոր։ 1986 թվականի հուլիսիսց Հալդեյնը սկսել է աշխատել Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի ֆիզիկայի բաժնում որպես պրոֆեսոր, որտեղ էլ աշխատել է մինչև 1992 թվականի փետրվար ամիսը։ 1990 թվականին Հալդեյնը դարձել է նաև ֆիզիկայի պրոֆեսոր Փրինսթոնի համալսարանում, որտեղ և աշխատում է մինև այժմ։

Հալդեյնը հայտնի է իր լայնածավալ ներդրումներով խտացված նյութի ֆիզիկայի ասպարեզում, ներառյալ Լաթինջերի հեղուկների տեսությունը, միաչափ Սփին մոդելների տեսությունը, the theory of Հոլի տրոհված քվանտային էֆեկտի տեսությունը, և այլն։

Պարգևներ խմբագրել

Հալդեյնը 1996 թվականին ընտրվել է Թագավորական միության անդամ[18], և Ամերիկյան ֆիզիկական միության, Ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ 1992 թվականին[19], ինչպես նաև Ամերիկյան ֆիզիկական միության (1986)[20], և Ֆիզիկայի ինստիտուտի անդամ (1996), Ամերիկայի առաջավոր գիտությունների միության անդամ (2001)[21]

Նրան շնորհվել են Ամերիկյան ֆիզիկական միության Օլիվեր Ե. Բաքլիի մրցանակ (1993); Ալֆրեդ Պ. Սլոանի հիմնադրամի հետազոտող անդամի կոչում(1984-88); Ֆիզիկայի ինստիտուտի Դիրաքի մրցանակ 2012 թվականին[22]։

Ջոն Մայքլ Քոսթերլիցի և Դեյվիդ Ջեյմս Թաուլեսի հետ Հալդեյնը կիսել է 2016 թվականի ֆիզիկայի ասպարեզում Նոբելյան մրցանակը տոպոլոգիական փուլային անցումների և նյութի տոպոլոգիական փուլերի ասպարեզում տեսական հայտնագործությունների համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Gregersen E. Encyclopædia Britannica
  2. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  3. Leidse Hoogleraren (նիդերլ.)
  4. CONOR.Sl
  5. Mathematics Genealogy Project — 1997.
  6. https://www.aps.org/programs/honors/prizes/buckley.cfm
  7. The Nobel Prize in Physics 2016Nobel Foundation.
  8. The Nobel Prize amountsNobel Foundation.
  9. Le Nobel de physique attribué à trois Britanniques pour leurs recherches sur la matière (ֆր.) // Le Monde / J. FenoglioParis: Société éditrice du Monde, 2016. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
  10. https://www.ictp.it/prize/dirac-medal
  11. «Perimeter Welcomes New Distinguished Visiting Research Chairs». www.perimeterinstitute.ca. Perimeter Institute. 2013 թ․ մայիսի 22. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  12. The international who's who 1991–92
  13. The Nobel Prize in Physics 2016
  14. Gibney, Elizabeth; Castelvecchi, Davide (2016). «Physics of 2D exotic matter wins Nobel: British-born theorists recognized for work on topological phases». Nature. London: Springer Nature. 538 (7623): 18–18. Bibcode:2016Natur.538...18G. doi:10.1038/nature.2016.20722.
  15. Haldane, Frederick Duncan Michael (1978). An extension of the Anderson model as a model for mixed valence rare earth materials (PhD thesis). University of Cambridge. OCLC 500460873. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
  16. «Princeton University Professor Wins Nobel Prize In Physics». Princeton Patch. 2016 թ․ հոկտեմբերի 4.
  17. «3 Who Studied Unusual States of Matter Win Nobel Prize in Physics». New York Times. 2016 թ․ հոկտեմբերի 4.
  18. Anon (1979). «Professor David Thouless FRS». London: royalsociety.org. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  19. «www.amacad.org» (PDF).
  20. «www.aps.org».
  21. «www.aaas.org/fellow/haldane-frederick». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 19-ին.
  22. «F. Duncan M. Haldane». Princeton University. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դունքան Հալդեյն» հոդվածին։