Դույուլունչայ

գետ Ադրբեջանում

Դույուլունչայ, Դյուլյունչայ, Դուգլյունչայ, Զանանաբ, Զինանաբ, Ռամիս, Ցղնա, Ուստուկ, Ուստուպ, Ուստուփ, գետակ Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում։ Արաքսի ձախակողմյան վտակը։ Սկզբնավորվում է Զանգեզուրի լեռների։ Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռների հարավային հատվածի արևմտյան լանջերից, Ռամիս գյուղի մերձակա ձորակներից և մայր գետին միանում Օրդուբադի շրջանի Դաստակ գյուղից մի քանի կմ արևմուտք[1]։ Ունի 29 կմ երկարություն և հոսում է համանուն ձորահովտով։ Այն իր վերին հոսանքում Ռամիս գյուղի անունով կոչվել է նաև Ռամիսի, իսկ ստորին հոսանքում Դուգլին գյուղի անունով՝ Դուգլինի գետ[2]։

Դույուլունչայ
Բնութագիր
Երկարություն29 կմ և 30 կմ
Ավազանի մակերես21 կմ² և 124 կմ²
Ջրահոսք
Ակունքի տեղակայումԶանգեզուրի լեռներ
Կոորդինատներ
Տեղակայում
Երկիր Ադրբեջան
ԵրկրամասՕրդուբադի շրջան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 161 — 992 էջ։
  2. Արգամ Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ, Երևան, ««Հուշարձան»», 1995 — 368 (+ 48 էջ նկարներ) էջ. — 2700 հատ։