Դուգլաս Ֆերբենքս (անգլ.՝ Douglas Fairbanks, իսկական անուն ազգանունը՝ Դուգլաս Էլթոն Թոմաս Ուլման; մայիսի 23, 1883(1883-05-23)[3][5][6][…], Դենվեր, ԱՄՆ[2] - դեկտեմբերի 12, 1939(1939-12-12)[2][3][4][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2][7][8][…]), ամերիկացի դերասան, սցենարիստ և պրոդյուսեր, համր կինոյի ժամանակաշրջանի լավագույն դերասաններից ու նշանավոր կինոգործիչներից մեկը։

Դուգլաս Ֆերբենքս
անգլ.՝ Douglas Fairbanks
Ծնվել է1883 մայիսի 23
ԾննդավայրԴենվեր, Կոլորոդա, ԱՄՆ
Մահացել է1939 դեկտեմբերի 12
Մահվան վայրՍանտա Մոնիկա, Կալիֆորնիա, ԱՄՆ
ԳերեզմանHollywood Forever Cemetery
ԿրթությունՀարվարդի համալսարան և East High School?
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, կինոպրոդյուսեր, սցենարիստ
Ակտիվ շրջան1915-1934
Ժանրերվեսթեռն, համր կինո, մարտաֆիլմ, կինոկատակերգություն և ռոմանտիկ ֆիլմ
Ծնողներհայր՝ Hezekiah Charles Ullman?, մայր՝ Ella Adelaide Marsh?[1]
Ամուսին(ներ)

Էնն Բեթ Սալլի (1907-1919)
Մերի Փիքֆորդ (1920-1936)

Սիլվիա Էշլի (1936-1939, մինչև մահը)
Երեխա(ներ)Դուգլաս Ֆերբենքս կրտսեր (1909-2000)
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0001196

Կենսագրություն և կարիերա խմբագրել

Դուգլա Ֆերբենքսը ծնվել է ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի Դենվեր քաղաքում, Եզեկիա Չառլզ Ուլմանի (1833–1915) և Էլլա Ադելաիդ Մարշի (1847–1915) ընտանիքում։ Արդեն մանուկ հասակից մարզվում է ձիասպորտով, սուսերամարտով, թեթև աթլետիկայով ու հետաքրքվում է նաև թատրոնով։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Հարվարդի համալսարան, սակայն որոշում է դառնալ դերասան։ Ծնողները համաձայն չէին նրա այս քայլի հետ ու նա թողնելով ընտանիքը և առանց ֆինանսական միջոցների մեկնում է Եվրոպա։ Ֆրանսիայում մասնակցում է Փարիզի մետրոյի աշխատանքներին որպես բանվոր, ապա Լոնդոնի նավահանգստում որպես բեռնակիր նավի նավաստի և 1900 թվականին նավով հետ է վերադառնում ԱՄՆ, որտեղ աշխատում է վաճառող, միաժամանակ փորձելով տեղավորվել աշխատանքի թատրոնում։

1902 թվականին կայանում է նորամուտը Բրոդվեյում «Դուգալս Ֆերբենքս» կեղծանունով։ 1907 թվականին ամուսնանում է ունևոր ընտանիքի ժառանգորդ Էնն Բեթ Սալլի հետ և թողնում բեմը։ 1909 թվականին նրանք ունենում են որդի՝ Դուգլաս Ֆերբենքս կրտսեր, ով նույնպես հետագայում դառնում է դերասան։ Նույն տարի կնոջը պատկանող ընկերությունը սնանկանում է և Ֆերբենքսը նորից վերադառնում է դերասանական աշխատանքին, ունենալով հաջողված կարիերա։ 1915 թվականին, թատրոնի մի քանի այլ դերասանների հետ հրավեր է ստանում Triangle Pictures կինոստուդիայի կողմից։

Նրա առաջին աշխատանքը կինոյում «Գառնուկը» (The Lamb ֆիլմն էր), նկարահանված Դեյվիդ Ուորկ Գրիֆիտի սցենարով, որտեղ նա մարնավորում է գլխավոր հերոսի դերը։ Ֆերբենքսի դերասանական խաղը լավ ընդունելություն է ունենում կինոդիտողների շրջանում և հետագա ֆիլմերում նա ստանում ռոմանտիկ կատակերգության հերոսի դերեր։ Հատուկ նրա համար ռեժիսոր Ջոն Էմերսոնը նկարահանում է մի ֆիլմաշար Անիտա Լուսի սցենարով, որտեղ Ֆերբենքսի կերտած հերոսները սիրով են ընդունվում շատերի կողմից։ Դրանցից ամենահայտնին «Ամերիկացին» (The Americano, 1916) ֆիլմն էր։

1917 թվականի փետրվար ամսին Ֆերբենքսը լքում է Triangle կինոստուդիան և հիմնում իր սեփական Douglas Fairbanks Film Corporation ընկերությունը, որը դառնում է «Paramount Pictures»-ի ճյուղ։

 
Դ. Գրիֆիտը, Մ. Փիքֆորդը, Չ. Չապլինը և Դ. Ֆերբենքսը United Artists ընկերություն ստեղծելու մասին պայմանագիր ստորագրելիս,
1919 թ. լուսանկար

1919 թվականին նա բաժանվում է առաջին կնոջից և ամուսնանում այդ ժամանակների հայտնի դերասանուհի և կինոգործիչ Մերի Փիքֆորդի հետ։ Նույն տարում, Ֆերբենքսը, Փիքֆորդը, Չառլի Չապլինը և Դեյվիդ Ուորկ Գրիֆիտը ցանկանալով անկախանալ Հոլիվուդյան մեծ կինոընկերություններից հիմնում են «United Artists» կինոընկերությունը, ինչը նրանց ընձեռնում ստեղծագործական ազատության հնարավորություն։ Դրանից բացի 1921 թվականին նրանք հիմնում են Motion Picture Fund կինոֆոնդը (որը գործում է մինչ օրս), որի նպատակն էր օգնելու սկսնակ կինեմատոգրաֆիստներին։

1920 թվականին էկրան է բարձրանում Ֆերբեքսի մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերից մեկը՝ «Զորրոյի նշանը» արկածային ֆիլմը, որից հետո նա ձեռք է բերում ավելի մեծ ճանաչում։ Ֆիլմի հաջողությունց հետո Ֆերբենքսը նկարահանվում է ևս մի քանի արկածային ֆիլմերում, որոնք նույնպես նրա ամենահաջողված աշխատանքներն են դառնում՝ «Երեք հրացանակիրները» (The Three Musketeers, 1921), «Ռոբին Հուդ» (Robin Hood, 1922), «Բաղդադի գողը» (The Thief of Bagdad, 1924), «Սև ծովահենը» (The Black Pirate, 1926)։

Ֆերբենքսը և Փիքֆորդը դառնում են առաջին կինոգործիչները, ովքեր իրենց փեռքի հետքը դնում են Հոլիվուդյան փառքի ծառուղում՝ 1927 թ. ապրիլի 30-ին։ Նույն տարում Ֆերբենքսը դառնում է Ամերիկյան կինոկադեմիայի առաջին նախագահը և վարում է 1929 թվականին վարում է Օսկարի 1-ին մրցանակաբաշխությունը։

ԱՄՆ-ի կինոգործիչների մի խումբ Դուգլաս Ֆերբենքսի գլխավորությամբ հովանավորում է «Technicolor» ընկերությանը՝ նրանց փորձերին ստեղծելու գունավոր կինո։

Ֆերբենքսի մասնակցությամբ վերջին համր ֆիլմը «Երկաթե դիմակը» ֆիլմն էր (The Iron Mask, 1929), իսկ նրա վերջին աշխատանքը 1934 թվականին նկարահանված «Դոն Ժուանի անձնական կյանքը» ֆիլմն էր (The Private Life of Don Juan)։

1933 Ֆերբենքսը սիրավեպ է ունենում Անգլիացի դերասանուհի և մոդել Սիլվիա Էշլիի հետ և 1936 թվականին Մերի Փիքֆորդից բաժանվելով ամուսնանում է նրա հետ, ում հետ էլ ապրում է մինչ իր կյանքի վերջին տարիները։

Դուգլաս Ֆերբենքսը մահացել է սրտի կաթվածից 1939 թվականի դեկտեմբերի 12-ին։

Ֆիլմագրություն խմբագրել

 
Դ. Ֆերբենքսը 1922 թ. «Ռոբին Հուդ» ֆիլմում

Մի շարք կինոնկարներում ստեղծել է բարեհոգի, լավատես, էներգիայով լեցուն հրաշալի սպորտսմենի կերպարի տարատեսակներ։ Ընդհանուր թվով Դուգլաս Ֆերբենքսը խաղացել է մոտ 45 ֆիլմում, 28 ֆիլմի պրոդյուսեր է, 18 ֆիլմի սցենարի հեղինակ։ Առավել նշանավոր ֆիլմերից են.

  • 1915 - «Գառնուկը»/ The Lamb
  • 1915 - «Ալամոյի տանջյալները կամ Տեխասի ծնվումը»/ Martyrs of the Alamo or The Birth of Texas
  • 1916 - «Ամերիկացին» / The Americano
  • 1916 - «Թռչող ձկան գաղտնիքը»/ The Mystery of the Leaping Fish
  • 1920 - «Զորրոյի նշանը»/ The Mark of Zorro
  • 1921 - «Երեք հրացանակիրները»/ The Three Musketeers
  • 1922 - «Ռոբին Հուդ»/ Robin Hood
  • 1924 - «Բաղդադի գողը»/ The Thief of Bagdad
  • 1925 - «Ավիափոստ» / The Air Mail
  • 1925 - «Դոն Q, Զորրոյի որդին» / Don Q Son of Zorro
  • 1926 - «Սև ծովահենը» / The Black Pirate
  • 1927 - «Գաուչո» / The Gaucho
  • 1929 - «Երկաթ դիմակը» / The Iron Mask
  • 1930 - «Հասնել Լուսնին» / Reaching for the Moon
  • 1932 - «Միստր Ռոբինզոն Կրուզո» / Mr. Robinson Crusoe
  • 1934 - «Դոն Ժուանի անձնական կյանքը» / The Private Life of Don Juan

Գրականություն խմբագրել

А. Разумовский. Дуглас Фербенкс. - В кн.։ «Звёзды немого кино» - М.։ Искусство, 1968.

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուգլաս Ֆերբենքս» հոդվածին։