Դորոթեա Էրքսլեբեն

բժշկուհի

Դորոթեա Քրիստիան Էրքսլեբեն ((գերմ.՝ Dorothea Christiane Erxleben), նոյեմբերի 13, 1715(1715-11-13)[1][2][3], Կվեդլինբուրգ, Գերմանիա - հունիսի 13, 1762(1762-06-13)[1][2][3], Կվեդլինբուրգ, Գերմանիա (անգլ.՝ Quedlinburg)), Գերմանիայի առաջին բժշկուհի[4]։ Էրքսլեբենը վաղ տարիքից բժշկությամբ է զբաղվել իր հոր հանձնարարությամբ[5]։ Իտալացի գիտնական Լաուրա Բասիի համալսարանական դասախոսություններից ոգեշնչված նա սկսեց պայքարել բժիշկ դառնալու համար։ 1742 թ․ նա հրատարակեց մի տրակտատ, պնդելով, որ կանանց պետք է թույլատրվի հաճախել ԲՈՒՀ[6]։ 1754 թ․ նա առաջին կինն էր Գերմանիայում, ով ստացավ փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Ֆրիդրիխ II-ի հատուկ հրամանով Էրքսլեբենին թույլատրվեց սովորել Հալլեի համալսարանում[5], որտեղ էլ 1754 թ․ նա ստացավ բժշկական գիտությունների դոկտորի աստիճան[6]։ Նա շարունակեց վերլուծել խոչընդոտները, որոնցից էին տնային գործերն ու երեխաները, որոնք էլ խանգարում էին կանանց սովորել[5]։

Դորոթեա Էրքսլեբեն
գերմ.՝ Dorothea Christiane Erxleben
Ծնվել էնոյեմբերի 13, 1715(1715-11-13)[1][2][3]
Կվեդլինբուրգ, Գերմանիա
Մահացել էհունիսի 13, 1762(1762-06-13)[1][2][3] (46 տարեկան)
Կվեդլինբուրգ, Գերմանիա
Մասնագիտությունբժիշկ
Հաստատություն(ներ)Հալլե-Վիտենբերգի համալսարան
Գործունեության ոլորտhealth sciences?
Ալմա մատերՀալլե-Վիտենբերգի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Ազդվել էԼաուրա Բասի
Ամուսին(ներ)Johann Christian Erxleben?
Երեխա(ներ)Johann Christian Polycarp Erxleben? և Johann Heinrich Christian Erxleben?
 Dorothea Erxleben Վիքիպահեստում

Անձնական կյանքը խմբագրել

Նա Յոհան Քրիստիան Փոլիքարփ Էրքսլեբենի մայրն է։ Էրքսլեբենը և իր եղբայր Քրիստիան Փոլիքարփ Լեփորինը սովորել են լատիներեն և ընդհանուր բժշկություն իրենց հոր հետ[7][8]։ Նրա հայրը բժիշկ էր Պրուսիայի Քուեդլինբուրգ քաղաքում։ Նա զբաղվում էր աղքատ մարդկանց բուժելով[8]։ Այդ ժամանակ գաղափարը, որ կանայք կարող էին սովորել բժշկություն, ցնցող էր և օրենքը թույլ չէր տալիս կանանց աշխատել հանրային վայրերում, նրանք նաև չպետք է զբաղվեին բժշկությամբ կամ ունենային բժշկական աստիճան։ Քուեդլինբուրգի երեք բժիշկ մեղադրում էին նրան խաբեության մեջ և պահանջում, որ նա հանձնի քննություն։ Հալլեի համալսարանի ռեկտորը որոշեց, որ բժշկությամբ զբաղվելը, նույնը չէ ինչ աշխատավայր բացելը և թույլատրեց Էրքսլեբենին հանձնել իր քննությունը։ Նա հանձնեց իր քննությունը և ստացավ գիտական աստիճանը 1754 թ․ հունիսի 12-ին[9]։

Տրակտատ խմբագրել

Էրքսլեբենը ուսումնասիրել է Գեորգ Էռնստ Շտալի տեսությունը, որը կապված է Պիետիզմի հետ։ Սա հիմք ծառայեց, որ նա խոսի այն մասին․ թե ինչու են կանայք գտնվում ստորադաս դիրքում։ Կանխատեսելով երկու սեռերի քննադատություննրը, Էրքսլեբենն իր գործով դիմեց և կանանց և տղամարդկանց։ Նա օգտագործեց համեմատության լեզուն, ընդհանուր մեթոդն օգտագործվեց Querelle des Femmes-ի կողմից, (անգլ.՝ Querelle des Femmes) արական սեռի ընթերցողներին դիմելու համար։ Նա ավելի քննադատաբար է վերաբերվում կանանց՝ ներողություն խնդրելուն, ովքեր խուսափում էին կրթություն ստանալուց, ինչը թույլ կտար նրանց ավելի լավ կյանքով ապրել։ Նա ասում էր, որ կանայք հիմնականում զբաղված են ֆիզիկապես՝ տնային գործերով և քիչ ժամանակ ունեն ինքնակրթությամբ զբաղվելու համար։ Չնայած դրան, նա շարունակում էր քննադատել կանանց, ասելով, որ նրանք չեն ձգտում կրթություն ստանալ[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Base biographique (ֆր.)
  4. Schiebinger, L. (1990): "The Anatomy of Difference: Race and Sex in Eighteenth-Century Science", pg. 399, Eighteenth Century Studies 23(3) pgs. 387-405
  5. 5,0 5,1 5,2 Sutherland, M. (1985): Women Who Teach in Universities (Trentham Books) pg. 118
  6. 6,0 6,1 Offen, K. (2000): European Feminisms, 1700-1950: A Political History (Stanford University Press), pg. 43
  7. "Erxleben, Dorothea (1715–1762)." Encyclopedia.com. HighBeam Research, n.d. Web. 24 Nov. 2014.
  8. 8,0 8,1 Erxleben, -LSB-néeleporin-RSB-Dorothea(Christiana). (2005). In The Palgrave MacMillan dictionary of women's biography. Retrieved from http://search.credoreference.com/content/entry/macdwb/erxleben_n%C3%A9e_leporin_dorothea_christiana/0
  9. "Erxleben , Dorothea Christiana Leporin (1715 - 1762)." The Cambridge Dictionary of Scientists. Cambridge: Cambridge University Press, 2002. Credo Reference. Web. 24 November 2014.
  10. Poeter, Elisabeth. “Gender, Religion, and Medicine in Enlightenment Germany: Dorothea Christiane Leporin’s Treatise on the Education of Women.” NWSA Journal 20.1 (Spring 2008): 99-119. JSTOR. Web. 24 November 2014.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորոթեա Էրքսլեբեն» հոդվածին։