Դորիան Գրեյի սինդրոմ (անգլ.՝ Dorian Gray syndrome), Երիտասարդության պաշտամունքը, որը դիտարկում է ապրելակերպի ավելի երկարատև պահպանումը, այդ թվում նաև առանձնահատկությունների շրջանակներում, որոնք հատուկ են պատանեկան կամ ավելի երիտասարդ կյանքի ժամանակահատվածին։ Արտահայտվում է ծերության և ֆիզիկական քայքայման հանդեպ վախով։ Նախընտրում են երիտասարդական ոճի հագուստ, իսկ վատագույն դեպքում հանգեցնում է պլաստիկ վիրահատությունների և կոսմետիկ միջոցների չարաշահման։ Երբեմն այս խանգարումը վերջանում է դեպրեսիաներով և ինքնասպանություններով։ Այս հոգեբանական վիճակը առավել տարածված է հայտնի անձանց շրջանում, ինչպիսիք են կինոաստղերը, դերասանները և երգիչ-երգչուհիները։ Անվանումը ստացել է Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» վեպի գլխավոր հերոսի պատվին։ Հոգեբանները դեռ միակարծիք չեն այն մասին, որ այդ վիճակը համարվում է հիվանդություն։ Ամերիկյան հոգեբանների ասոցացիան չի բացառում, որ այս խանգարումը պատկանում է հիվանդությունների թվին։