Դորիան Գրեյի դիմանկարը

վեպ

«Դորիան Գրեյի դիմանկարը» (անգլ.՝ The Picture of Dorian Gray), անգլիացի գրող Օսկար Ուայլդի վեպը։ Համարվում է հեղինակի ամենանշանավոր ստեղծագործությունը։ Սա Ուայլդի միակ հրատարակված վեպն է և աշխարհի ամենաընթերցվող գրքերից մեկը։ Առաջին անգամ հրատարակվել է 1890 թվականի հուլիսին անգլիական թերթերից մեկում։ Առանձին գրքով տպվել է միայն 1891 թվականի ապրիլին։ Այդ հրատարակչությամբ, քննադատներն ու գրաքննիչները շատ բաներ էին հեռացրել, ավելացրել վեպում։

Դորիան Գրեյի դիմանկարը
անգլ.՝ The Picture of Dorian Gray[1]
ՀեղինակՕսկար Ուայլդ[2]
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգոթական վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԻռլանդիա
Երկիր Միացյալ Թագավորություն
ՀրատարակիչLippincott's Monthly Magazine
Հրատարակման տարեթիվ1890
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/oscar-wilde/the-picture-of-dorian-gray
ՎիքիքաղվածքԴորիան Գրեյի դիմանկարը
 The Picture of Dorian Gray Վիքիպահեստում

Գլխավոր հերոսներ խմբագրել

  • Դորիան Գրեյ, երիտասարդ, որն առանձնանում է բոլորից իր արտասովոր ու հրաշալի գեղեցկությամբ։ Գրքի սկզբում նա բնութագրվում է որպես մի բարի, լավատես ու միամիտ երիտասարդ, սակայն հետագայում ընկնում է լորդ Հենրիի չարագույն ու համոզիչ խոսակցությունների ազդեցության տակ։ Լորդ Հենրին պնդում է, որ Դորիանի գեղեցկությունն ամենակարևոր ու թանկարժեք բանը պետք է լինի իր կյանքում, քանի որ նա կարող է շատ շուտ այն կորցնել։ Դորիան Գրեյի հակասական կերպար է. նա մե՛կ բարեհաբույր է, մե՛կ հանցագործ։
  • Լորդ Հենրի, ազնվական, նոր հեդոնիզմի գաղափարախոս։ Ընկերանալով Դորիան Գրեյի հետ՝ սկսում է նոր հատկություններ բացահայտել երիտասարդի հոգու մեջ։ Մոլորեցնում է նրան և կարողանում իր ազդեցության տակ գցել։ Լորդ Հենրին հասնում է նրան, որ դառնում է Դորիանի գաղափարախոսը և ամենագլխավոր խորհրդակիցը։
  • Բեզիլ Հոլուորդ, նկարիչ, որը նկարեց Դորիան Գրեյի դիմանկարը։ Նա տեսնում էր Դորիանի հոգու ամբողջ առանձնահատուկ գեղեցկությունը և լցվում մեծ սիրով վերջինիս հանդեպ։
  • Սիբիլ Վեյն, դերասանուհի, որը մինչ իր սիրեցյալին՝ Դորիան Գրեյին հանդիպելը ապրում էր սովորական թատրոնի կարիքավոր կյանքով։ Դորիանի հանդեպ իր ունեցած սերը ստիպեց հրաժարվել թատրոնից և իր ամբողջ կյանքը նվիրաբերել իր ապագա ամուսնուն։ Սակայն Դորիանը չի ողջունում Սիբիլի այդ քայլը և հրաժարվում է ամուսնանալ նրա հետ։ Հետևանքները շատ լուրջ են լինելու։
  • Ջեյմս Վեյն, Սիբիլի եղբայրը, որը երկար տարիներ ցանկանում էր վրեժխնդիր լինել Դորիան Գրեյից իր քրոջ համար։

Սյուժե խմբագրել

«Դորիան Գրեյի դիմանկարը» վեպը պատմում է մի նկարչի՝ Բեզիլ Հոլուորդի մասին, ով պատահաբար ծանոթանում է իր մուսայի, իր երազանքների էակի՝ Դորիան Գրեյի հետ, սիրում նրան ու ոգեշնչված նրան է նվիրում իր արվեստն ու հոգին։ Սա սովորական սեր չէ, այլ մի յուրահատուկ ոչ բնական նվիրում ու հրապույր, տղամարդ-տղամարդ հարաբերությունների աստվածային գագաթ։ Երբ տղամարդն իր սեռակցին է տենչում ամենայն ազնվությամբ ու պարզությամբ, ամենայն սիրով ու քնքշությամբ, առանց հետին մտքերի՝ փորձելով տիրանալ ոչ թե նրա մարմնի տենչագին գեղեցկությանը, այլ հոգու առեղծվածային խորությանը, զգայական նվիրումին։ Եվ ինչպես նկարագրվում է գրքի նախաբանում. «Վեպում արծարծվում են բազմաթիվ հարցեր, որոնցից հիմնականը արվեստի, բարոյագիտության և գեղեցիկի փոխադարձ կապն է։ Դորիան Գրեյը, հետևելով հեդոնիզմին, դառնում է գեղեցկության և երիտասարդության պաշտամունքի զոհը»։ Նկարիչը նկարում է իր մուսայի՝ Դորիանի դիմանկարն ու այդ վայրկյանին հրապուրված իր նկարի գեղեցկությամբ, բայց հուսալքված, որ նկարի երիտասարդությունը հավերժ է, Գրեյն արտահայտում է վեպի իմաստը՝ կախարդանքին կամ միգուցե երևակայական կախարդանքին սկիզբ տվող այդ բառերը.

  Ես նախանձում եմ ամեն ինչի, որի գեղեցկությունն անմահ է։ Նախանձում եմ նույնիսկ իմ այս դիմանկարին։ Ինչո՞ւ նա պետք է պահպանի այն, ինչ ինձ վիճակված է կորցնելու։ Յուրաքանչյուր անցնող ակնթարթ խլում է ինձանից ինչ-որ բան և տալիս նրան։ Օ՜, եթե լիներ ճիշտ հակառակը, եթե փոխվեր նկարը, իսկ ես մնայի ճիշտ նույնը՝ ինչպես հիմա։ Ինչո՞ւ նկարեցիք, կգա մի օր, երբ այդ նկարը կծաղրի ինձ կծաղրի դաժանորեն։
- Դորիան
 

Այո', և եկավ այդ օրը, այն օրը, երբ սկսվեցին Դորիանի տառապանքները. ամեն կատարած հանցանք, ամեն արատավոր արարք, որ կատարում էր Դորիանը, արտացոլվում էր այդ նկարում՝ նրա կյանքը վերածելով դժոխքի։ Ամեն անգամ նա տուն էր վերադառնում վախով ու սարսափով, որ նկարն էլի մի բան կպատմի իր մասին, էլի մի բիծ նրա կենսագրությունում։ Իսկ առաջին բիծը հայտնվեց այն օրը, երբ Դորիանին խենթի պես սիրող մի դերասանուհի, չդիմանալով նրա մերժմանն ու արհամարհանքին, ինքնասպան եղավ։ Դորիանը որոշեց թաքցնել նկարը և նկարի սպիավոր հետքերը հասարակությունից, իր մտերիմներից, բայց իրենից թաքցնել չէր կարող, այն ամեն վայրկյան հիշեցնելու էր նրան իր կատարած հանցանքները, և խենթացած նա մեղադրում էր Բեզիլին.

  Տարիներ առաջ, երբ ես դեռ փոքր էի, Դուք հանդիպեցիք ինձ, շոյեցիք ինձ և սովորեցրիք հպարտանալ իմ գեղեցկությամբ։ Մի օր էլ ծանոթացրիք Ձեր ընկերոջ հետ, և նա բացատրեց երիտասարդության հրաշքը։ Դուք ավարտեցիք իմ դիմանկարը, որ բացահայտեց գեղեցկության հրաշքը։ Մի խելահեղ ակնթարթ, մինչև հիմա էլ դեռ չգիտեմ՝ զղջամ թե ոչ, ես ցանկություն հայտնեցի… կամ թերևս աղոթք էր դա… Այո', դա այն օրն էր, երբ Դորիանը խնդրեց Աստծուն պահպանել իր երիտասարդությունը` փոխարենը խլելով դիմանկարի գեղեցկությունը։
- Դորիան
 

Դորիան Գրեյը նայեց դիմանկարին և հանկարծ համակվեց ատելության անզուսպ զգացումով Բեզիլ Հոլուորդի նկատմամբ, կարծես այդ զգացումը նրան ներշնչվեց կտավի տեսիլքից, որը քմծիծաղ շուրթերով փսփսաց նրա ականջին։ Դորիանը սպանեց իր սիրելի Բեզիլին, մեկին, ով խենթագին սիրում էր նրան, մեկին, ով իրեն էր նվիրել իր արվեստը, մեկին, ում կյանքը սկսվում ու ավարտվում էր Դորիանով… Սակայն դա դեռ նրա տառապանքների սկիզբն էր։ Վեպի վերջում Դորիանը ճանկում է դանակն ու խրում դիմանկարի մեջ, ապա լսվեում է զարհուլրելի մի ճիչ… Քառորդ ժամ անց աղախինները մտնելով ներս տեսան պատից կախված իրենց տիրոջ հոյակապ դիմանկարը, երիտասարդության ու գեղեցկության ամբողջ շքեղությամբ։ Իսկ հատակին ընկած էր մի սպանված մարդ՝ ֆրակը հագին, դանակը սրտի մեջ մխրճված։ Նրա դեմքը թոշնած էր, կնճռոտված ու վանող, և միայն մատանիներից ճանաչեցին, թե ով է նա… Դորիան Գրեյն էր…։

Էկրանավորում խմբագրել

Վեպը մոտ 25 անգամ էկրանավորվել է տարբեր երկրների ու ռեժիսորների կողմից։
Դրանցից առավել նշանավոր են.

Արտաքին հղումներ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Ծանոթագրություններ խմբագրել

  • Դորիան Գրեյի դիմանկարը ։ Իդեալական ամուսինը։ [Վեպ։ Պիես] / Օ. Ուայլդ; Թարգմ.՝ Ռ.Առաքելյան; Պ. Մուրճիկյան; Երևան ։ Հայաստան, 1972