«Դովլաթով» (ռուս.՝ Довлатов), ռեժիսոր Ալեքսեյ Գերմանի 2018 թվականին նկարահանած ռուսական գեղարվեստական ֆիլմ։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարի 17-ին[1], ռուսական վարձույթում ֆիլմը հայտնվել է 2018 թվականի մարտի 1-ից[2]։

Դովլաթով
ռուս.՝ Довлатов
Երկիր Ռուսաստան
 Լեհաստան
 Սերբիա
Ժանրկենսագրական ֆիլմ և մելոդրամա
Թվականփետրվարի 17, 2018
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսեյ Գերման
ՊրոդյուսերԱնդրեյ Սավելև և Կոնստանտին Էռնստ
Սցենարի հեղինակԱլեքսեյ Գերման և Յուլյա Տուպիկինա
ԴերակատարներԴանիլա Կոզլովսկի, Հելենա Սուեցկայա, Անտոն Շագին, Սվետլանա Խոդչենկովա, Ելենա Լյադովա և Միլան Մարիչ
ՕպերատորԼուկաշ Ժալ
ԿինոընկերությունԱռաջին ալիք
Տևողություն126 րոպե
Բյուջե150 000 000 ₽
Շահույթ115 000 000 ₽
 Dovlatov Վիքիպահեստում

2018 թվականին ներկայացվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «ԱՊՀ երկրների կինոն» ծրագրի շրջանակներում[3]։

Սյուժե խմբագրել

Ֆիլմը պատմում է գրող Սերգեյ Դովլաթովի կյանքի լենինգրադյան մի քանի օրերի մասին 1970-ականների սկզբին, նրա ընկերոջ՝ ապագա Նոբելյան մրցանակի դափնեկիր Իոսիֆ Բրոդսկու արտագաղթի նախօրեին։ Ֆիլմը պարադոքսալ և ծիծաղելի իրավիճակների ցիկլ է, բախում հանցավորության և Լենինգրադի գրական կյանքի հետ, Լենֆիլմի կինոստուդիայի, երաժշտության, պոեզիայի ընթերցանության, լրագրողի արհեստի, դստերը տիկնիկ գնելու անհագ ցանկության հետ։

  Մենք ստեղծեցինք ֆիլմի զգացում, ջազի իմպրովիզացիա, որը չպետք է զվարճալի կամ ոգեշնչող լիներ։ Բացի այդ, Դովլաթովը դասական գրող չէ, այլ զրուցակից և ընկեր, որը նստած է ձեր կողքի աթոռին և ձեզ ոչինչ չի սովորեցնում։ Նա ազատվել է այնպիսի անեծքից, որ բանաստեղծը Ռուսաստանում ավելին է, քան բանաստեղծը։
- Ալեքսեյ Գերման[4]
 

Դովլաթովի մասին ֆիլմ նկարահանելու առաջարկ արել է նրա դուստրը։ Հետագայում Ստանիսլավ Գովորուխինը Դովլաթովի պատմվածքների հիման վրա նկարահանել է «Գեղեցիկ դարաշրջանի ավարտը» ֆիլմը։ 2013-2014 թվականներին Գերմանը ֆիլմի շուրջ բանակցություններ է վարել գրողի ընտանիքի հետ, և որոշվել է ստեղծել ոչ թե ինքնակենսագրականի էկրանավորում, այլ հատվածի ազատ մեկնաբանում։ Սցենարը պատրաստվել է Յուլիա Տուպիկինայի հետ, այնուհետև ավելացրել են 1970-ականների սկզբի լենինգրադյան արվեստագետների մասին մանրամասները։ Աստիճանաբար հեղինակները համոզվում են, որ Դովլաթովն ինչպես լիրիկական հերոս է, այնպես էլ իրական մարդ է[4]։

Գլխավոր դերեր խմբագրել

Վերնագրի տեքստ Վերնագրի տեքստ
Միլան Մարիչ Սերգեյ Դովլաթով
Դանիլա Կոզլովսկի Դավիդ
Հելենա Սուեցկայա Դովլաթովի կինը՝ Ելենան
Եվա Գեր Կատյա Դովլաթովա
Արթուր Բեսչաստնիյ Իոսիֆ Բրոդսկի
Անտոն Շագին բանաստեղծ, մետրոշինարար Անտոն Կուզնեցով
Սվետլանա Խոդչենկովա դերասնաուհի, Դովլաթովի ընկերուհին
Ելենա Լյադովա երիտասարդ խմբագիր
Իգոր Միտյուշկին նկարիչ Շոլոմ Շվարց
Պյոտր Գոնսովսկի Սեմյոն Ալեքսանդրովիչ
Թամար Հովհաննիսյան Սերգեյ Դովլաթովի մայրը՝ Նորան
Աննա Եկատերինսկայա գործարանի տնօրենի տեղակալ
Սերգեյ Տոլստով գործարանային թերթի խմբագիր
Հաննա Սլեշինսկա գրական ամսագրի խմբագիր
Մարիա Յարվենխելմի ֆինն տուրիստ

Ստեղծագործական կազմ խմբագրել

  • Պրոդյուսեր՝ Անդրեյ Սավելև, Արտեմ Վասիլև, Կոնստանտին Էռնստ
  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսեյ Գերման կրտսեր, Յուլյա Տուպիկինա
  • Օպերատոր՝ Լուկաշ Ժալ
  • Նկարիչ՝ Ելենա Օկոպնայա
  • Հնչյունային ձևավորող՝ Իվան Գուսակով
  • Մոնտաժող՝ Սերգեյ Իվանով, Դարյա Գլադիշևա
  • Արտադրությունը՝ SAGa Film Company, Metrafilms Channel, One Russia

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Лариса Малюкова Алексей Герман: «Хотите Северную Корею здесь устроить?» // Новая газета. — 2018. — № 18. — С. 20—21.
  2. > В Москве состоялась премьера фильма «Довлатов»
  3. ««Դովլաթով» ֆիլմը Ոսկե ծիրան կինոփառատոնում». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 26-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  4. 4,0 4,1 Людмила Прибыльская. "Довлатов". Прыжок через дебилизацию. // Бизнес-Класс : журнал. — 2018. — Декабрь (№ 4). — С. 51—53. — ISSN 1691-0362.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դովլաթով (ֆիլմ)» հոդվածին։