Դոսսիբայ Պատել

հնդիկ մանկաբարձ և գինեկոլոգ

Դոսսիբայ Ռուստոմջի Կովասջի Պատելլ (հոկտեմբերի 16, 1881(1881-10-16), Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - փետրվարի 4, 1960(1960-02-04), Մումբայ, Հնդկաստան), հետագայում հայտնի էր որպես Դոսսիբայ Ջեհանգիր Ռատանշաու Դաբաբհոյ, հնդիկ մանկաբարձ և գինեկոլոգ, որը 1910 թվականին դարձել է Անգլիայի վիրաբույժների թագավորական քոլեջի (RCS) առաջին կին անդամը։

Դոսսիբայ Պատել
Ծնվել էհոկտեմբերի 16, 1881(1881-10-16)
ԾննդավայրՄումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Մահացել էփետրվարի 4, 1960(1960-02-04) (78 տարեկան)
Մահվան վայրՄումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան,  Հնդկաստան և  Հնդկաստանի տիրապետություն
ԿրթությունԼոնդոնի հիգիենայի և արևադարձային բժշկության դպրոց, Գիրտոնի ավագ դպրոց, Grant Medical College and Sir Jamshedjee Jeejeebhoy Group of Hospitals? և Թագավորական անվճար հիվանդանոց
Մասնագիտությունբժիշկ
Գիտական աստիճանբժշկության դոկտոր և Վիրաբույժների թագավորական քոլեջի անդամ
ԱնդամակցությունԲժիշկների թագավորական քոլեջ
Պարգևներ
Բրիտանական կայսրության ուխտի անդամ

Հնդկաստանում նախնական բժշկական գիտելիքներ ստանալուց հետո, սովորելու նպատակով վեց տարի անց է կացրել Լոնդոնում։

Հնդկաստան վերադառնալուն պես իր կարիերան շարունակել է որպես մանկաբարձ և գինեկոլոգ, միջնորդել է նվազեցնել մանկական մահացությունը։ Այս դերում ակտիվորեն անդամակցել է տարբեր ընկերություննեերի՝ դառնալով նախ Բոմբեյի մանկաբարձական և գինեկոլոգիական ընկերության և հետագայում Հնդկաստանի բժշկական կանանց ասոցիացիայի նախագահ։

Վաղ կյանք խմբագրել

Դոսսիբայ Պատելը ծնվել է 1881 թվականի հոկտեմբերի 16-ին Պարսից հարուստ ընտանիքում[1] և հաճախել Բոմբեյի (այժմ՝ Մումբայ) Միս Մոուսի անվան աղջիկների դպրոցը[2]։ Պատելը ծագումով եղել է Հնդկաստանի Ֆորտ Բոմբայ նահանգի Նավսարա Չեմբերս քաղաքից[3]։ 1903 թվականին ավարտել է բժշկական կրթությունը Բոմբեյի Գրանթ բժշկական քոլեջում, որտեղ Պատելը ստացել է մագիստրոսի աստիճան[4]։ Այնուհետև օգնել է Սըր Թեմուլջի Նարիմանին և բժիշկ Մասինեին Բոմբեյում, նախքան ծնողներին համոզելը որպեսզի թույլ տալ նրան արտասահմանում սովորել[5]։

Կյանքը Լոնդոնում խմբագրել

Պատելը չորս տարի սովորել է Թագավորական անվճար հիվանդանոցում (Լոնդոնի կանանց բժշկության դպրոց) և 1910 թվականի մայիսին դարձել է առաջին կինը, որը դարձել է վիրաբույժների թագավորական քոլեջի անդամ (MRCS)[6][7][8]: Պատելը 1910 թվականին ստացել է վիրաբույժի բակալավրի աստիճան Լոնդոնի համալսարանում։ Եղել է առաջին կին ուսանողը Այվի Էվելին Վուդվորդ համալսարանում[9][10]։

Կարիերա խմբագրել

 
Դոսսիբայ Պատելը Լոնդոնի արեւադարձային բժշկության դպրոցում[11]

1912 թվականին Հնդկաստան վերադառնալուն պես՝ որպես Դոսսիբայ Ջեհանգիր Ռատանշաու Դաբաբհոյ սկսել է կարիերան մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտում՝ առանձնահատուկ հետաքրքրություն ցուցաբերելով գինեկոլոգիական չարորակությունների նկատմամբ[12][13][14]։ Պատելը առաջին մարդն էր Հնդկաստանում, որը գնել, տիրապետել և տարածել է ռադիումը[2][15]։

 
Կամա հիվանդանոց

1924 թվականին Դոսսիբայը զեկույց է ներկայացրել մանկական մահացության մասին, որում իր կարծիքն է հայտնել այն մասին, որ մանկական մահացության դեպքերի ավելի քան երկու երրորդը կարելի է կանխել, և հանրագիր Է ներկայացրել նման դեպքերի թվի կրճատման մասին։ Նաև քննարկել է մայրական մահացության հարցը և կողմ է եղել հղիության և ծննդաբերության ընթացքում հսկողությանը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Կարմիր խաչի ընկերության Բոմբայ մասնաճյուղում[2]։

Պատելը եղել է Բոմբեյի մանկաբարձագինեկոլոգիական ընկերության հիմնադիրներից մեկը՝ դառնալով նրա պատվավոր համատեղ քարտուղարը, ապա՝ նախագահը։ 1955 թվակակնին նախագահել է Համահնդկական մանկաբարձագինեկոլոգիական 8-րդ Կոնգրեսում։ 1937-1947 թվականներին լինելով Հնդկաստանի բժշկական կանանց ասոցիացիայի նախագահ 1942-1946 թվականներին Բհորեի կոմիտեում զբաղվել է առողջապահության զարգացման հարցերով։

Նաև պատվավոր վիրաբույժ խորհրդատու է եղել Կամա և Իբլեսս հիվանդանոցներում[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Chapter VIII Contribution of Women Physicians to Women's Health Care (PDF). 2008.
  2. 2,0 2,1 2,2 «Dossibai J. R. Dadabhoy». The Journal of Obstetrics and Gynaecology of India. 50. October 2000. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 23-ին.
  3. «Full text of "A list of the fellows, members, extra-licentiates and licentiates of the Royal College of Physicians of London, 1859-[1986]"». archive.org. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. Murray, Janet Horowitz; Stark, Myra (2017). The Englishwoman's Review of Social and Industrial Questions: 1909-1910 (անգլերեն). Routledge. ISBN 9781315394923.
  5. Chapter VIII Contribution of Women Physicians to Women's Health Care (PDF). 2008.
  6. «International Women's Day 2016». Royal College of Surgeons (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  7. «Welcome to Malaysia's Premier Dental School | Faculty of Dentistry». dentistry.um.edu.my. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  8. name=Murray2017
  9. «Past | MRCPUK». www.mrcpuk.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  10. Royal College of Physicians of London (1859). A list of the fellows, members, extra-licentiates and licentiates of the Royal College of Physicians of London, 1859-[1986]. London Royal College of Physicians. London : Royal College of Physicians of London.
  11. «International Women's Day 2016». Royal College of Surgeons (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  12. «Index of Graduates by Surname: D | British History Online». www.british-history.ac.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 27-ին.
  13. Clark, Sir George Norman; Cooke, A. M. (1972). «A history of the Royal College of Physicians of London». British Medical Journal (անգլերեն). Clarendon Press for the Royal College of Physicians. 1 (5427): 79–82. doi:10.1136/bmj.1.5427.79. PMC 2165065. PMID 14218483.
  14. «The Medical Register: Untraceable Practitioners». The British Medical Journal. 2 (3690): 188–191. 1931. JSTOR 25340841.(subscription required)
  15. Chapter VIII Contribution of Women Physicians to Women's Health Care (PDF). 2008.
  16. «The Indian Honours List». The Indian Medical Gazette: 116. February 1941. doi:10.1136/bmj.s3-4.172.322.