Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դոն Ժուան (այլ կիրառումներ)

Դոն Ժուան (անգլ.՝ Don Juan), անգլիացի գրող Ջորջ Բայրոնի երգիծական պոեմ։ Հիմնված է կնամոլ Դոն Ժուանի մասին պատումների վրա։ Բայրոնը վերափոխում է Դոն Ժուանի կերպարը՝ պատկերելով նրան ոչ թե որպես նախաձեռնող կողմ, այլ որպես մեկի, որը ենթարկվում է կանանց գայթակղությանը։ Ինքը՝ Բայրոնը անվանում էր իր ստեղծագործությունը «էպիկական երգիծանք» (Դոն Ժուան, c. xv, v. 790)։ Ժամանակակից գրաքննադատները համարում են այն Բայրոնի գլուխգործոց։ «Դոն Ժուանը» բաղկացած է ավելի քան 16 հազար առանձին չափածո տողից։ Նախքան իր մահը 1824 թ. Բայրոնը ավարտին է հասցրել պոեմի 16 երգ՝ թողնելով 17-ը կիսատ։ Պոեմի գրելու ընթացքում Բայրոնը հայտարարում էր, որ նա որևէ պատկերացում չունի, թե ինչպես է զարգանալու սյուժեն։