Դոնատելլո (իսկական անուն-ազգանունը՝ Դոնատո դի Նիկոլո դի Բետտո Բարդի, իտալ.՝ Donato di Niccolò di Betto Bardi, 1386[1][2][3], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][3] - դեկտեմբերի 13, 1466(1466-12-13)[2][3], Ֆլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][3]), իտալացի քանդակագործ, վերածննդի դարաշրջանի քանդակագործության հիմնադիրներից։ Նրա ստեղծագործությունները ֆլորենտական արվեստի գագաթներից է։ 1430 թվականին նրա կերտած «Դավիդ» բրոնզե արձանը մարդկային մերկ մարմնի առաջին պատկերումն է վերածննդի արձանագրության մեջ։

Դոնատելլո
իտալ.՝ Donato di Niccolò di Betto Bardi
Դ ոնատելլո, հուշարձան
Ուֆֆիցի պատկերասրահ
Ի ծնեDonato di Niccolò di Betto Bardi
Ծնվել է1386[1][2][3]
ԾննդավայրՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][3]
Մահացել էդեկտեմբերի 13, 1466(1466-12-13)[2][3]
Վախճանի վայրըՖլորենցիա, Ֆլորենցիայի Հանրապետություն[4][3]
Քաղաքացիություն Ֆլորենցիայի Հանրապետություն
Ազգությունիտալացի
ՈւսուցիչԲիչի դի Լորենցո և Giovanni d'Ambrogio?
Ստեղծագործություն(ներ)Tomb of Giovanni Pecci?, Candelabra Angels?, Դավիդ, Donatello's Crucifix of Santa Croce? և Zuccone?
ՈճՎաղ Վերածնունդ[4][5]
Ժանրհոգևոր արվեստ[6], ձիավոր դիմանկար[6], դիմապատկեր[6] և դիցաբանական գեղանկարչություն[6]
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
ԱշխատավայրԼորենցո Գիբերտի[7]
 Donatello Վիքիպահեստում

Ստեղծագործել է հիմնականում Ֆլորենցիայում, նաև Սիենայում, Հռոմում, Պադուայում։ 1420 թվականին նա զարգացրել և մշակել է «գեղանկարչական» հարթաքանդակի տիպ (գծային հեռանկարչության միջոցով ստեղծվում է տարածականության պատրանք. օրինակ՝ «Հերովդեսի խնջույքը», 1423–1427)։ 1434–1443 թվականներին Դոնատելլոն Ֆլորենցիայի Սան Լորենցո եկեղեցու հին ավանդական ներքին ձևավորման մեջ զուգակցել է ճարտարապետությանը և քանդակագործությանը բնորոշ ձևեր՝ ստեղծելով արվեստների համադրման նոր տիպ։

1446–1450 թվականներին նա քանդակազարդել է Պադուայի Սանտ Անտոնիո եկեղեցու խորանը, որը վերածննդի նմանօրինակ առավել խոշոր գործերից է։ 1447–1453 թվականներին Պադուայում Դոնատելլոն կերտել է վերածննդի դարաշրջանի առաջին աշխարհիկ մոնումենտը՝ վարձկան հեծյալ Գատամելատի հուշարձանը։

Նրա ուշ շրջանի աշխատանքներին հատուկ է հոգևոր ընկճվածությունը (օրինակ՝ Մարիամ Մագդաղենացու արձանը, 1450)։ Նրա գործերում դրսևորվել են վերածննդի արվեստին բնորոշ իրականության և մարդու հոգևոր աշխարհի պատկերման նոր ռեալիստական արտահայտչամիջոցներ։ Դոնատելլոի ստեղծագործական ժառանգությունը մեծապես ազդել է իտալական վերածննդի արվեստի վրա։ Այն ուսումնասիրել են Միքելանջելոն և Ռաֆայելը։

Դոնատելլոյի արվեստանոցում է ստեղծվել «Տիրամայրը մանկան հետ» հարթաքանդակը, որը պահվում է Հայաստանի ազգային պատկերասրահում[8]։

Նա ուսումնասիրել է դասական քանդակագործությունը և այն օգտագործել է ռենեսանսի ոճը քանդակագործության մեջ զարգացնելու համար։ Դոնատո դի Նիկոլո դի Բետտո Բարդին աշխատել է քարով, բրոնզով, փայտով, կավով և ունեցել է մի քանի օգնականներ։ Չնայած նրա ամենահայտնի աշխատանքները քանդակներ էին, բայց դրանց զգալի մասը եղել են խոշոր ճարտարապետական ռելիեֆներ։

Վաղ կյանք խմբագրել

 
Սբ. Ջոն բապտիստի հուշարձանը Դյուոմո դի Սիենայում

։

Դոնաթելլոն եղել է Նիկոլլո դի Բետտո Բարդիի որդին, ֆլորենտական Արտե դելլա Լանայի անդամ[9]։ Ըստ երևույթին, իր նկարչական կրթությունը նա ստացել է ոսկերչական խանութում, հետո աշխատել է Լորենցո Գիբերտի ստուդիայում։ Դոնատո դի Նիկոլո դի Բետտո Բարդին Հռոմում 1404-1407 թվականներին անցկացրել է հնագիտական ուսումնասիրություն և պեղումներ Ֆիլիպպո Բրունելեսկիի հետ, սակայն իր գոյությունը պահպանել է ոսկերչական խանութներում աշխատելու միջոցով[10]։ 15-րդ դարի իտալական արվեստի զարգացման վրա ազդեցություն է ունեցել Բրունելեսկիի կողմից Պանթեոնի գմբեթի և այլ հռոմեական շինությունների չափագրումները։ Բրունելեսկիի կառույցները և Դոնաթելլոյի քանդակները համարվում են այդ դարի ոգու բարձրագույն դրսևորումները ճարտարապետության և քանդակագործության մեջ և մեծ ազդեցություն են թողել այդ ժամանակաշրջանի նկարիչների վրա։

Աշխատանք Ֆլորենցիայում խմբագրել

 
1409–1411 թթ. Սուրբ Հովհաննես Ավետարանիչի նստած ֆիգուրը
 
Դոնաթելլո Դավիթ գլուխը և ուսերը աջից

Ֆլորենցիայում Դոնաթելլոն աշխատակցել է Լորենցո Գիբերտին Բապտիստական ֆլորենտական տաճարի հյուսիսային դռան մարգարեների արձանները ստեղծելիս, որի համար նա վճարվել է 1406 թվականի նոյեմբերին և 1408 թվականի սկզբին։ 1409–1411 թվականներին նա ավարտել է Հովհաննես Ավետարանիչի նստած ֆիգուրան, որը մինչև 1588 թվականը զբաղեցրել է հին տաճարի ճակատը։ Այս աշխատանքը որոշիչ քայլ է ուշ գոթական արվեստում՝ Մաներիզմում, բնականության որոնման և մարդկային զգացմունքների արտահայտման մեջ[11]։ Դեմքը, ուսերը և կիսանդրին իդեալկանացված են։

1411–1413 թվականներին Դոնաթելլոն աշխատել է Օրսանմիշել եկեղեցու Սբ. Մարկոս քանդակի վրա։ 1417 թվականին նա ավարտել է «Սբ. Գևորգը», 1423 թվականին՝ «Սուրբ Լուիս Տուլուզցին» Օրսանմիշելի համար, որն այժմ Բասիլիկա Սանտա Կրոս(Basilica di Santa Croce) թանգարանում է։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 BeWeB
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Avery C., McHam S. B. Donatello // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T023249
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Union List of Artist Names
  5. Union List of Artist Names
  6. 6,0 6,1 6,2 6,3 RKDartists (նիդերլ.)
  7. Zolli D. M. Donatello's visions. The Sculptor at Florence Cathedral // Sculpture in the Age of Donatello. Renaissance Masterpieces from Florence Cathedral — P. 47.
  8. Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 2, հատոր 1, ՀՀՀ, Երևան, 2009, էջ 260
  9. Giorgio Vasari: art and history By Patricia Lee Rubin. Retrieved 20 October 2009.
  10. [1]
  11. Janson, «Դոնաթելոյի քանդակը», Պրինտետոն, 1963 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 436