Դոնալդ Ֆոնթլերոյ Դաք (անգլ.՝ Donald Fauntleroy Duck) - մուլտֆիլմի հերոս, որը ստեղծվել է Ուոլթ Դիսնեյի արտադրությունում, 1934 թվականին։ Այն սպիտակ բադ է՝ դեղնա - նարնջագույն կտուցով և միևնույն երանգի ոտքերով։ Նա սովորաբար հագնում է նավաստու վերնաշապիկ և գլխարկ՝ փողկապով։ Դոնալդ Դաքն առավել հայտնի է իր դյուրըմբռնելի խոսքով և բռնկվող բնավորությամբ։ Իր ընկերոջ՝ Միքի Մաուսի հետ միասին, նա համարվում է Դիսնեյի ամենահայտնի հերոսներից մեկը և 2002 թվականին ընդգրկվել է բոլոր ժամանակների 50 մեծագույն մուլտհերոսների հեռուստացանկում[1]։ Նա հայտնվել է ավելի շատ ֆիլմերում,քան որևէ այլ Դիսնեյան հերոս, և համաշխարհային զավեշտական գրքի ժանրում ամենաշատ հրապարակված գերհերոսն է[2]։ Մուլտֆիլմի ցուցադրման առաջին իսկ օրվանից մինչև 1983 թվականը Դոնալդ Դաքի ձայնը մարմնավորել է Կլարենս Նեշը ( անգլ.՝ Clarence Nash)[3]: Նեշի մահից հետո Դոնալդի ձայնը կարդացել է Դիսնեյի մուլտիպլիկատոր Թոնի Անսելմոն։ 1935 թվականից սկսած Դոնալդ Բադիկը դարձել է մանկական գրքերում հաճախ հանդիպող կերպարներից մեկը։ Այդ գրքերից շատերը հրատարակվել են Վիթման հրատարակչությունում (հետագայում՝ Արևմտյան հրատարակչություն)։


Ձեռքբերումներ խմբագրել

 
Դիսնեյլենդ ԱՄՆ Կալիֆորնիա
  • Շատ Դիսնեյան թեմատիկ այգիներում տարիներ շարունակ Դոնալդ Բադը մնում է ամենասիրված և դիտված մուլտհերոսը։
  • Նա կինոյի և հեռուստատեսության միակ հայտնի կերպարն է, որը հանդես է գալիս որպես թալիսման ամերիկյան խոշոր համալսարաններից մեկի համար։ Պայմանագիր է կնքվել Դիսնեյի և Օրեգոնի համալսարանի միջև, ըստ որի թույլ է տրվում դպրոցի սպորտային թիմերին օգտագործել Դոնալդի իմիջը, իբրև «Մարտական Բադ» թալիսման։
  • 1940-ականներին, Դոնալդը որպես թալիսման է համարվել Բրազիլիայի «Բոտաֆոգո» սպորտի ակումբի համար և արգենտինացի ծաղրանկարիչ Լորենցո Մոլասին պատկերել է նրան ակումբի մարզաշապիկների վրա։
  • Դոնալդի անունն ու կերպարն օգտագործվում են բազմաթիվ առևտրաային ապրանքների արտադրության մեջ։
 
Դոնալդ Բադը Հոլիվուդյան փառքի ծառուղում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. TV Guide's 50 greatest cartoon characters of all time Արխիվացված 2011-07-16 Wayback Machine. CNN. 2002-06-30, retrieved 2011-06-04.
  2. Overall, Donald is the fifth most published comic book character in the world after Superman, Batman, Spider-Man, and Wolverine. List of Superheroes & Villains in the Comic Book Universe at Comic Vine
  3. Tom Andrae 2006. Carl Barks and the Disney Comic Book: Unmasking the Myth of Modernity, Univ. Press of Mississippi, p. 61
  4. Orbit diagram of 12410 Donald Duck (1995 SM3) at NASA'a Jet Propulsion Laboratory