Դոմենիկո Բերարդի

իտալացի ֆուտբոլիստ

Դոմենիկո Բերարդի (իտալ.՝ Domenico Berardi, օգոստոսի 1, 1994(1994-08-01)[1][2], Կարիատի, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սասուոլոյի և Իտալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է աջ վինգերի դիրքում[4]։

Դոմենիկո Բերարդի
Domenico Berardi
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 1, 1994(1994-08-01)[1][2] (29 տարեկան)
Ծննդավայր Կարիատի, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա
Հասակ 183 սմ
Քաշ 72 կգ
Դիրք աջ վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Սասուոլո
Համար 25
Պատանեկան կարիերա
2008-2010 Իտալիա Կոզենցա
2010-2012 Իտալիա Սասուոլո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2012-ներկա Իտալիա Սասուոլո 182 (60)
Ազգային հավաքական
2012-2013 Իտալիա Իտալիա Մ19 3 (1)
2014-2017 Իտալիա Իտալիա Մ21 23 (4)
2018-ներկա Իտալիա Իտալիա 2 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ սեպտեմբերի 12-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ սեպտեմբերի 12-ի, 2018

Ակումբային կարիերա խմբագրել

Սասուոլո խմբագրել

2012-13 մրցաշրջան

Բերարդին Սասուոլոյի ակադեմիայի սան է[5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2012 թվականի օգոստոսի 12-ին՝ Իտալիայի գավաթի Ավելինոյի դեմ խաղում[6]։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց օգոստոսի 27-ին՝ Չեզենայի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 1-ին՝ Կրոտոնեի դեմ խաղում՝ այս խաղում տալով նաև գոլային փոխանցում[8]։ Հոկտեմբերի 26-ին Բերարդին խփեց Յուվե Ստաբիայի դեմ հանդիպման միակ գոլը խաղի 90-րդ րոպեին՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Սասուոլոյին[9]։ 2013 թվականի մարտի 9-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վարեզեի դեմ խաղում[10]։ Ապրիլի 20-ին իտալացին 2 գոլային փոխանցում տվեց Բարիի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[11]։ Մայիսի 18-ին նա հեռացվեց խաղադաշտից Լիվորնոյի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 77-րդ րոպեին[12]։ Իր առաջին մրցաշրջանում Բերարդին անցկացրեց 37 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 11 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ և ճանաչվելով Սերիա B-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ[13], իսկ Սասուոլոն հաղթեց Սերիա B-ն՝ տեղափոխվելով Իտալիայի բարձրագույն դիվիզիոն[14]։

2013-14 մրցաշրջան

2013 թվականի սեպտեմբերի 2-ին Բերարդին 4․5 միլիոն եվրոյի դիմաց համատեղ սեփականության գործարքով միացավ Յուվենտուսին[15], իսկ Լուկա Մառոնեն տեղափոխվեց հակառակ ուղղությամբ[16]։ Բերարդին 1 տարվա վարձավճարով վերադարձավ Սասուոլո[17]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց սեպտեմբերի 25-ին՝ Նապոլիի դեմ խաղում[18]։ Իր առաջին գոլը Իտալիայի առաջնությունում խփեց հոկտեմբերի 6-ին՝ Պարմայի դեմ խաղում[19]։ Նոյեմբերի 3-ին իտալացին հետ-տրիկ ձևակերպեց Սամպդորիայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 4-3 հաշվով[20][21]։ Դեկտեմբերի 1-ին Բերարդին 2 գոլային փոխանցում տվեց Կալյարիի դեմ խաղում[22]։ 2014 թվականի հունվարի 12-ին նա պոկեր ձևակերպեց Միլանի դեմ խաղում[23]՝ 4-3 հաշվով հաղթանակ պարգևելով Սասուոլոյին և դառնալով երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը Սիլվիո Պիոլայից հետո, ով 4 գոլի հեղինակ է դարձել Սերիա A-ի խաղում[24]։ Մարտի 2-ին Բերարդին հեռացվեց խաղադաշտից Պարմայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով փոխարինման մտնելուց 1 րոպե անց[25]։ Մայիսի 6-ին իտալացին 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆիորենտինայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-3 հաշվով[26][27]։ 2013-14 մրցաշրջանում Բերարդին անցկացրեց 29 հանդիպում առաջնությունում՝ դառնալով 16 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[28]։

2014-15 մրցաշրջան

2014 թվականի հունիսի 20-ին Բերարդիի համատեղ սեփականության պայմանագիրը երկարաձգվեց 1 տարով, և նա կրկին վարձավճարով վերադարձավ Սասուոլո[29][30]։ Սեպտեմբերի 14-ին նա հեռացվեց խաղադաշտից Ինտեր Միլանի դեմ խաղում, իսկ Սասուոլոն պարտվեց 7-0 հաշվով[31]։ Հոկտեմբերի 5-ին իտալացին դուբլ ձևակերպեց Լացիոյի դեմ խաղում[32]։ Հոկտեմբերի 28-ին Բերարդին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էմպոլիի դեմ խաղում[33]։ 2015 թվականի հունվարի 6-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Միլանի դեմ խաղում՝ օգնելով Սասուոլոյին հաղթել 2-1 հաշվով[34]։ Հունվարի 18-ին Բերարդին դուբլի հեղինակ դարձավ Ջենոայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-3 հաշվով[35]։ Մայիսի 10-ին իտալացին 2 գոլային փոխանցում տվեց Չեզենայի դեմ խաղում[36]։ Մայիսի 17-ին Բերարդին հետ-տրիկ ձևակերպեց Միլանի դեմ խաղում՝ 3-2 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[37][38]։ Մայիսի 31-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ջենոայի դեմ խաղում[39]։ 2014-15 մրցաշրջանում Բերարդին անցկացրեց 34 հանդիպում[40]՝ դառնալով 15 գոլի ու 13 գոլային փոխանցման հեղինակ և արժանանալով Բրավո մրցանակին[41]։

2015-16 մրցաշրջան

2015 թվականի հունիսի 25-ին Բերարդին 10 միլիոն եվրոյի դիմաց ամբողջությամբ տեղափոխվեց Սասուոլո[42][43]՝ դառնալով Սիմոնե Ձաձայի տրանսֆերի մասը[44][45]։ Հոկտեմբերի 25-ին նա գոլ խփեց Միլանի դեմ խաղում, սակայն Սասուոլոն պարտվեց 2-1 հաշվով[46]։ Նոյեմբերի 22-ին իտալացին հեռացվեց խաղադաշտից Ջենոայի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 42-րդ րոպեին[47]։ 2016 թվականի հունվարի 10-ին Բերարդին հանդիպման ավելացված ժամանակում խփեց Ինտեր Միլանի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[48]։ Փետրվարի 21-ին նա գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Էմպոլիի դեմ խաղում[49]։ Այս մրցաշրջանում Բերարդին անցկացրեց 31 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ[50]։

2016-17 մրցաշրջան

Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Բերարդին անցկացրեց 2016 թվականի հուլիսի 28-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի Լյուցերնի դեմ խաղում[51]՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ և այդպիսով՝ խփելով Սասուոլոյի պատմության առաջին գնդակը եվրոլիգաներում[52]։ Օգոստոսի 4-ին Բերարդին դուբլ ձևակերպեց Լյուցերնի դեմ պատասխան խաղում՝ օգնելով իր թիմին անցնել որակավորման հաջորդ փուլ[53][54]։ Օգոստոսի 18-ին իտալացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Եվրոպայի Լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի Ցրվենա Զվեզդայի դեմ խաղում[55]։ Օգոստոսի 25-ին Բերարդին գոլ խփեց Ցրվենա Զվեզդայի դեմ պատասխան խաղում՝ օգնելով Սասուոլոյին իր պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ Եվրոպայի Լիգայի խմբային փուլ[56][57]։ 2017 թվականի հունվարի 15-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Պալերմոյի դեմ խաղում[58]։ Մայիսի 21-ին իտալացին գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Կալյարիի դեմ խաղում[59]։ 2016-17 մրցաշրջանում Բերարդին անցկացրեց 25 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ[60]։

2017-18 մրցաշրջան

2017 թվականի օգոստոսի 24-ին Բերարդին 5 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Սասուոլոյի հետ[61][62]։ Իր առաջին գոլը այս մրցաշրջանում խփեց օգոստոսի 12-ին՝ Իտալիայի գավաթի Սպեցիայի դեմ խաղում[63]։ 2018 թվականի հունվարի 21-ին նա գոլի հեղինակ դարձավ Տորինոյի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[64]։ Փետրվարի 25-ին Բերարդին հեռացվեց խաղադաշտից Լացիոյի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 54-րդ րոպեին[65]։ Մայիսի 12-ին իտալացին գոլ խփեց Ինտեր Միլանի դեմ խաղում՝ օգնելով Սասուոլոյին հաղթել 2-1 հաշվով[66]։ 2017-18 մրցաշրջանում Բերարդին անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[67]։

2018-19 մրցաշրջան

Թեև Ֆիորենտինայի[68], Ռոմայի[69] և Բարսելոնայի[70] կողմից հետաքրքրությանը[71][72], 2018-19 մրցաշրջանում Բերարդին շարունակեց հանդես գալ Սասուոլոյի կազմում։ 2018 թվականի օգոստոսի 12-ին իտալացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Տերնանայի դեմ Իտալիայի գավաթի խաղում[73]։ Օգոստոսի 19-ին նա խփեց Ինտեր Միլանի դեմ խաղի միակ գոլը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[74][75]։ Սասուոլոյի ավագի թևկապով Բերարդին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ օգոստոսի 26-ին՝ Կալյարիի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[76]։

Միջազգային կարիերա խմբագրել

Բերարդին ներկայացրել է Իտալիան մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում։ 2015 թվականին նա Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[77]՝ անցկացրած 3 խաղերում դառնալով գոլի և գոլային փոխանցման հեղինակ[78], իսկ Իտալիան դուրս մնաց խմբային փուլից[79][80]։ 2017 թվականին Բերարդին կրկին մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[81]՝ անցկացնելով 3 հանդիպում[82] և գոլի հեղինակ դառնալով Չեխիայի դեմ խաղում[83][84]։ Իտալիան դուրս մնաց առաջնության կիսաեզրափակչից՝ 3-1 հաշվով պարտվելով Իսպանիային[85][86]։

2015 թվականի հոկտեմբերին Բերարդին Անտոնիո Կոնտեի կողմից հրավիրվեց Իտալիայի ազգային հավաքական՝ Ադրբեջանի և Նորվեգիայի դեմ խաղերի համար, սակայն չմասնակցեց հավաքին վնասվածքի պատճառով[87][88]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց 2018 թվականի հունիսի 1-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Ֆրանսիայի դեմ ընկերական խաղում[89][90]։

Կարիերայի վիճակագրություն խմբագրել

Ակումբային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ[91]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սասուոլո 2012–13 Սերիա B 37 11 2 0 39 11
2013–14 Սերիա A 29 16 1 0 30 16
2014–15 32 15 2 0 34 15
2015–16 29 7 2 0 31 7
2016–17 21 5 0 0 4 5 25 10
2017–18 31 4 2 1 33 5
2018–19 3 2 1 2 4 4
Ընդհանուր 182 60 10 3 4 5 0 0 196 68
Կարիերայի ընդհանուր 182 60 10 3 4 5 0 0 196 68

Միջազգային վիճակագրություն խմբագրել

2018 թվականի սեպտեմբերի 12-ի դրությամբ[91]

Իտալիա
Տարի Խաղեր Գոլեր
2018 2 0
Ընդհանուր 2 0

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Սասուոլո

Անհատական խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. https://www.quirinale.it/elementi/59113
  4. «Italy - D. Berardi - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  5. «The rapid rise of Chelsea and Liverpool transfer target Domenico Berardi». www.unibet.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  6. «US Sassuolo - Calcio Avellino SSD, Aug 12, 2012 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  7. «ASD Romagna Centro Cesena - US Sassuolo, Aug 27, 2012 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  8. «US Sassuolo - FC Crotone, Sep 1, 2012 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  9. «US Sassuolo - SS Juve Stabia, Oct 26, 2012 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  10. «Varese Calcio - US Sassuolo, Mar 9, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  11. «US Sassuolo - SSC Bari, Apr 20, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  12. «US Sassuolo - AS Livorno, May 18, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  13. 13,0 13,1 «Gran Gala del Calcio 2013 – Winners | Forza Italian Football». forzaitalianfootball.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  14. 14,0 14,1 s.r.o., LiveSport. «Serie B 2012/2013 Standings, Soccer Italy League Table». Oddsportal.com (չեխերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  15. «Report: Juve get Domenico Berardi on co-ownership». Black & White & Read All Over. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  16. «Sassuolo sign Marrone from Juventus». Eurosport. 2013 թ․ սեպտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  17. «Juventus complete double transfer deal with Sassuolo - Juventus.com». Juventus.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  18. «SSC Napoli - US Sassuolo, Sep 25, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  19. «Parma Calcio 1913 - US Sassuolo, Oct 6, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  20. «UC Sampdoria - US Sassuolo, Nov 3, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  21. «Berardi treble boosts Sassuolo». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  22. «Cagliari Calcio - US Sassuolo, Dec 1, 2013 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  23. «US Sassuolo - AC Milan, Jan 12, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  24. «Sassuolo 4-3 AC Milan: History-maker Berardi leaves Rossoneri red-faced». www.goal.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  25. «US Sassuolo - Parma Calcio 1913, Mar 2, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  26. «ACF Fiorentina - US Sassuolo, May 6, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  27. «Sassuolo shock Fiorentina». SBNation.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  28. «Domenico Berardi | Football Stats | Sassuolo | Season 2013/2014 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  29. «OFFICIAL: Juventus renew Domenico Berardi, Luca Marrone, Sassuolo buy Simone Zaza -». Juvefc.com (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հունիսի 21. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  30. «'Berardi to stay at Sassuolo' | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  31. «Inter Milan - US Sassuolo, Sep 14, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  32. «SS Lazio - US Sassuolo, Oct 5, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  33. «US Sassuolo - FC Empoli, Oct 28, 2014 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  34. «AC Milan - US Sassuolo, Jan 6, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  35. «Genoa CFC - US Sassuolo, Jan 18, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  36. «ASD Romagna Centro Cesena - US Sassuolo, May 10, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  37. «US Sassuolo - AC Milan, May 17, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  38. «Sassuolo beat Milan amid Domenico Berardi ghost goal controversy». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  39. «US Sassuolo - Genoa CFC, May 31, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  40. «Domenico Berardi | Football Stats | Sassuolo | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  41. 41,0 41,1 «Berardi eletto miglior under 21 d'Europa - Sport - Gazzetta di Modena». Gazzetta di Modena (իտալերեն). 2015 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  42. «Sassuolo sign Juventus forward outright | Forza Italian Football». forzaitalianfootball.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  43. Phillips, Ben (2015 թ․ հունիսի 25). «Sassuolo sign Berardi». VAVEL.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  44. «OFFICIAL: Sassuolo sign Domenico Berardi outright». Black & White & Read All Over. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  45. «Il Sassuolo "lascia" Zaza e "fa suo" Berardi. La Juve può ricomprarlo nel 2016» (իտալերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  46. «AC Milan - US Sassuolo, Oct 25, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  47. «Genoa CFC - US Sassuolo, Nov 22, 2015 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  48. «Inter Milan - US Sassuolo, Jan 10, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  49. «US Sassuolo - FC Empoli, Feb 21, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  50. «Domenico Berardi | Football Stats | Sassuolo | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  51. «FC Luzern - US Sassuolo, Jul 28, 2016 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  52. UEFA.com. «UEFA Europa League - Luzern-Sassuolo». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  53. «US Sassuolo - FC Luzern, Aug 4, 2016 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  54. «Sassuolo-Lucerna 3-0, Berardi fa 2 gol, conquistato il playoff di Europa League». La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  55. «US Sassuolo - Red Star Belgrade, Aug 18, 2016 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  56. «Red Star Belgrade - US Sassuolo, Aug 25, 2016 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  57. «Europa League, Stella Rossa-Sassuolo 1-1, Berardi segna ancora». La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  58. «US Sassuolo - US Palermo, Jan 15, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  59. «US Sassuolo - Cagliari Calcio, May 21, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  60. «Domenico Berardi | Football Stats | Sassuolo | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  61. «Official: Berardi extends with Sassuolo | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  62. «Domenico Berardi rinnova fino a Giugno 2022». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  63. «US Sassuolo - Spezia Calcio, Aug 12, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  64. «US Sassuolo - Torino FC, Jan 21, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  65. «US Sassuolo - SS Lazio, Feb 25, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  66. «Inter Milan - US Sassuolo, May 12, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  67. «Domenico Berardi | Football Stats | Sassuolo | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  68. «Fiorentina offer €20 million for Sassuolo winger Domenico Berardi». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  69. Short, Joe (2018 թ․ սեպտեմբերի 9). «Barcelona news: Roma plot transfer revenge over summer antics, Berardi hijack imminent». Express.co.uk (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  70. «Barcelona to rival Roma for Sassuolo forward Domenico Berardi». https://www.mykhel.com (անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին. {{cite news}}: External link in |newspaper= (օգնություն)
  71. «Barcelona and Roma express interest in Domenico Berardi». Everything Barca (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ սեպտեմբերի 8. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  72. Verschueren, Gianni. «Report: Barcelona Eyeing AS Roma Target Domenico Berardi». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  73. «US Sassuolo - Ternana Unicusano Calcio, Aug 12, 2018 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  74. «US Sassuolo - Inter Milan, Aug 19, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  75. «Inter Milan beaten by Sassuolo in Serie A opener». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  76. «Cagliari Calcio - US Sassuolo, Aug 26, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  77. Piksel.com. «Figc | News - Ufficializzata la lista dei 23 convocati per la Fase Finale del Campionato Europeo». FIGC - Federazione Italiana Giuoco Calcio (իտալերեն). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  78. uefa.com. «Under-21 2015 - History - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  79. «Europeo Under 21, Inghilterra-Italia 1-3, ma il biscotto condanna gli Azzurrini». La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  80. uefa.com. «Under-21 2015 - History - Standings – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  81. «U21: Italy squad for Euros named | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  82. uefa.com. «Under-21 2017 - History - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  83. «Czech Republic U21 - Italy U21, Jun 21, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  84. uefa.com. «Under-21 2017 - History - Czech Republic-Italy – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  85. «Spain U21 - Italy U21, Jun 27, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  86. uefa.com. «Under-21 2017 - History - Spain-Italy – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 24-ին.
  87. «Uncapped Berardi pulls out of Italy squad». ESPN.com (անգլերեն). 2015 թ․ հոկտեմբերի 5. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  88. «Andrea Pirlo joins up for Italy training but Domenico Berardi out». Mail Online. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  89. «France - Italy, Jun 1, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  90. «Italy: Experimental Azzurri test France | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  91. 91,0 91,1 «Domenico Berardi». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  92. «Sassuolo, Berardi miglior giovane del 2013-14 per l'Associazione Allenatori». La Gazzetta dello Sport - Tutto il rosa della vita (իտալերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  93. «Italian Serie A Scoring Stats 2014-15 | ESPN». ESPN (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմենիկո Բերարդի» հոդվածին։