Դոմենիկո Ամբրոջի (անգլ.՝ Domenico Ambrogi, 1600, Բոլոնիա, Պապական մարզ - 1678[1][2], Բոլոնիա, Պապական մարզ), Բոլոնիայի 17-րդ դարի իտալացի նկարիչ, ով նաև կոչվում էր Մենիկինո կամ Մենինյո դել Բրիցիո, իր վարպետի անունով։ Հիմնականում հայտնի է որպես կվատրատուրայի ձևավորող։ Նա նաև հայտնի է Դոմենիկո դելի անունով։ Նա պարապել է Ֆրանչեսկո Բրիչյոյի, Բերնարդինո Բալդիյի և Դենիս Կալվարեատի հետ[3]։

Դոմենիկո Ամբրոջի
Ծնվել է1600
ԾննդավայրԲոլոնիա, Պապական մարզ
Վախճանվել է1678[1][2]
Մահվան վայրԲոլոնիա, Պապական մարզ
Մասնագիտություննկարիչ
 Domenico Ambrogi Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Նկարչություն և քանդակ խորհրդանշող կանայք, փորագրանկար, ճշգրիտ ամսաթիվը անհայտ է: Բրիտանական թանգարանի հավաքածու

Դոմենիկո Ամբրոջին ծնվել է մոտավորապես 1600 թվականին Բոլոնիայում։ Երիտասարդ տարիներին նա աշակերտել է Բերնարդինո Բալդիյին, ումից հեռացել է վերջինիս մահից կարճ ժամանակ անց։ Դրանից հետո կարճ ժամանակ նա սովորել է Դենիս Կալվարեատի հետ և վերջապես դառնում է Ֆրանչեսկո Բրիցիոյի աշակերտը։ Այդ ժամանակ Բրիցիոն տալիս էր նկարչության հանրային դասեր և Ամբրոջին ստացավ Մենիկինո կամ Մենինյո դել Բրիցիո մականունը։ Երբ նա թողել է իր վարպետին, սկսել է համագործակցել Ջիրոլամո Կուրտիյի հետ, ով կերպարների նկարիչ էր և Անջելո Միչել Կոլոննայի հետ, ով կվադրատուրայի նկարիչ էր։ Վերջին տարիների ընթացքում նա նախագծել է շատ զարդարանքներ և նկարներ։ Նա ուներ աշակերտներ, որոնցից էին Ջիաչինտոն, Պիեր Անտոնիո Չերվան և Ջիովաննի Անտոնիո Ֆումանին Վենետիկից, որը շատ տարիներ ապրել է նրա տանը և օգտագործել է նրա գծանկարները` իր առաջին նկարներն ստեղծելու համար։ Նա մահացել է 1678 թվականից հետո[4]։

Աշխատանքներ խմբագրել

Աղբյուրներում հիշատակված աշխատանքները`

  • Պալացցո Սպադայի որմնանկարները սրահում և մատուռում (Բրիզիգելլայում (Ռավեննա))
  • Մադոննա դել Պոջջո, (Սուրբ Մարիա դել Պոջջոյի եկեղեցու առաստաղը)
  • Դե Բուոյի վիլլա եկեղեցին,
  • Լոջիան և երկու սենյակները Մարքիս Մալվեցիյի վիլլայում (Բագնարոլայում),
  • Հինգ սենյակների պատկերազարդ առաստաղում (Բոլոնիայում)
  • Որմանկարներով սենյակը ըստ Ռինալդոյի պատմությունների պատկերազարդ սենյակ, գրող Ռինալդ Չեսարիդի տանը (Բոլոնիայում)
  • Աննունցիատա սյունասրահի վերջին կամարը որմնանկարի տակ (Մալվասիայի կարծիքով առաջին հանրային գործը, որը Ամբրոջին իրականացրել էր առանց օգնության (Բոլոնիայում),
  • Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցու բոլոր որմնանկարները (Բոլոնիայում)։

Բոլոնիայում պահպանված աշխատանքները`

  • Որմնանկարները Պալեոտտու պալատում (հիմա Աշակերտների տանը), առաջին աշխատանքը համագործակցել է Կուրտիյի հետ,
  • Կտավը Խնամակալի հրեշտակի հետ (Սուրբ Ջիացոմոյի հետ, թողնված առաջին մատուռը),
  • Մարիամի պսակադրության մեծ կտավը (Սուրբ Մարիա դելլա Վիտա աղոթատեղու առաստաղը)։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Web umenia (словацк.)
  2. 2,0 2,1 2,2 CERL ThesaurusConsortium of European Research Libraries.
  3. Getty ULAN entry
  4. «Dizionario Biografico degli Italiani - Volume 2 (1960)». Treccani. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.

Աղբյուրներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմենիկո Ամբրոջի» հոդվածին։