Դոմենիկինո (իտալ.՝ Domenichino, իտալ.՝ Domenico Zampieri հոկտեմբերի 21, 1581, Բոլոնիա, Պապական մարզ[1] - ապրիլի 15, 1641(1641-04-15)[2][3][4][…], Նեապոլ, Նեապոլի թագավորություն[1], իտալացի նկարիչ, որը պատկանում է բոլոնյան դպրոցին։

Դոմենիկինո
Domenico Zampieri
Ի ծնեիտալ.՝ Domenico Zampieri
Ծնվել էհոկտեմբերի 21, 1581
ԾննդավայրԲոլոնիա, Պապական մարզ[1]
Վախճանվել էապրիլի 15, 1641(1641-04-15)[2][3][4][…] (59 տարեկան)
Մահվան վայրՆեապոլ, Նեապոլի թագավորություն[1]
Քաղաքացիություն Պապական մարզ
Մասնագիտություննկարիչ և ճարտարապետ
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներLandscape with Hercules and Acheloüs?, Landscape with Hercules and Cacus? և Saint John the Evangelist?
ՈւսուցիչԿալվերտ Դենիս և Լոդովիկո Կառաչի
ԱնդամակցությունՍուրբ Ղուկասի ակադեմիա[5]
 Domenichino Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դոմենիկինոն կոշկակարի որդի է։ Ծնվել է 1581 թվականի հոկտեմբերի 21-ին Բոլոնյայում։ Սովորել է Դենիս Կալվերտի մոտ և աշխատել Կարրաչչի եղբայրների մոտ։ 1601 թվականին այցելել է Հռոմ։ Նկարազարդել է որմնանկարներ Սենտ Օնաֆրիո ալ Ջանիկոլո եկեղեցում։ Աշխատել է Գվիդո Ռենիի հետ Սուրբ Գրիգոր Մեծի եկեղեցում։ Այստեղ տեսնելով նրա «Սուրբ Անդրեասի խարազանումը» որմնանկարը, Հաննիբալ Կարրաչչին խոստովանել է, որ հետայսու սովորելու է Դոմենիկինոյի արվեստից։

Հետագայում Դոմենիկինոն նկարազարդել է Սան Լուիջի դեի Ֆրանչեզի եկեղեցու որմերը («Սուրբ Անդրեասի խարազանումը» շարքը), Սանտա Մարիա ին Տրաստեվերե և այլ հռոմեական եկեղեցիների, ինչպես նաև Ալդոբրանդինի վիլլայի որմնանկարները։ 1630 թվականից նկարել է Սուրբ Յանուարիայի համալիրի գանձարանի պատերը («Սուրբ Յանուարիայի կյանքը» և այլն)։

Համբավ խմբագրել

 
Աղջիկը և միաեղջյուրը որմնանկարը Ֆարնեզե պալացցոյում:

Մինչև XIX դարի կեսերը Դոմենիկինոյին դիտում էին որպես Եվրոպայի պատմության հռչակավոր նկարիչներից մեկը, համարում նրան Ռաֆայելի իրական ժառանգորդը։ Նրա վրձնի թեթևության մասին ներբողում էին բանաստեղծություններ, վանականները վիճում էին նրա նկարները ձեռք բերելու համար։ Նույնիսկ ռուս բանաստեղծ և դրամատուրգ Նեստոր Կուկոլնիկը 1838 թվականին ձոնել է «Դոմենիկինո» ստեղծագործությունը ի պատիվ նկարչի։ Միայն Ջոն Ռյոսկինի կողմից նրա նկարները չոր էկլեկտիկ հայտարարելուց հետո նրա համբավը սկսեց մայրամուտ իջնել։ XIX դարի ավարտին նրա անունը արդեն հեռացվել էր «սրբագույն» նկարիչների ցանկից։ XX դարում նրա ստեղծագործությունների միակ ցուցահանդեսը կայացել է 1996 թվականին Վենետիկ պալացցոյում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Deutsche Nationalbibliothek Record #118638831 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 Domenichino (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 DomenichinoOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. Nicolaci M. Caravaggio's Rome 1600-1630 (English edition)Milan: 2012. — Vol. Essays. — P. 261. — ISBN 978-88-572-1387-3

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոմենիկինո» հոդվածին։