Դոկտոր Վաթսոն

Արթուր Կոնան Դոյլի Շերլոկ Հոլմսի մասին պատմող գրքերի հերոս

Բժիշկ Ջոն Վաթսոն (նաև Ուաթսոն, անգլ.՝ Dr John H. Watson), Արթուր Կոնան Դոյլի Շերլոկ Հոլմսի մասին պատմող գրքերի հերոս։ Շերլոկ Հոլմսի ընկերը և կենսագիրը։ Կոնան Դոյլի մի շարք ստեղծագործություններում իրադարձությունները պատմվում են հենց Վաթսոնի կողմից։

Դոկտոր Վաթսոն
Տեսակգեղարվեստական անձ, գրական հերոս, քրեական ֆիլմի կերպար և հեռուստատեսային կերպար
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
Ներկայացված էՇերլոք Հոլմսի մատենագիտություն, Sherlockiana?, Շերլոկ, Շերլոք Հոլմսի և դոկտոր Վաթսոնի արկածները: Ագրայի գանձը, Խայտաբղետ ժապավեն և Բասկերվիլների շունը
Սեռարական
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Բնակության վայրՇերլոկ Հոլմսի թանգարան
Հրարած տիեզերքիցSherlock Holmes' universe?
Մասնագիտությունբժիշկ, ռազմական գործիչ, վիրաբույժ և ռազմական բժիշկ
Դերը կատարել ենՆայջել Բրյուս, Մարտին Ֆրիմեն, Roland Young?, Լև Կրուգլի, Վիտալի Սոլոմին, Էռնստ Ռոմանով, Բեն Քինգսլի, Ջուդ Լոու, Ռոբերտ Դյուվալ, Իեն Հարթ, Պատրիկ Մաքնի, Alan Cox?, Ջեյմս Մեյսոն և Անդրեյ Պանին

Բժիշկ Վաթսոնի նախօրինակ ընդունված է համարել հենց Կոնան Դոյլին, սակայն որպես վերջինիս նախօրինակ հեղինակն իր հիշատակարանում նշել է մայոր Վուդին (անգլ.՝ major Wood): Ալֆրեդ Վուդը Կոնան Դոյլի քարտուղարն էր, որը նրա կողքին է եղել մոտ 40 տարի։

Հնարավոր նախօրինակ է Լանդիի (Շոտանդիա) բժիշկ Վիլյամ Սմիթը։ Նրա նախօրինակ են համարվել նաև Սաուտսի բժիշկ Ջոն Վաթսոնը, որը ծառայել էր Մանջուրիայում, և ռազմական բժիշկ Ալեքսանդր Ֆրենսիս-Փրեստոնը[1]։

Կենսագրություն խմբագրել

1872 թվականին Վաթսոնն ընդունվել է Լոնդոնի համալսարան, աշխատել որպես վիրաբույժ Սուրբ Բարդուղիմեոսի հիվանդանոցում։

1878 թվականին ստացել է բժշկության դոկտերի աստիճան։ Անցնել է զինվորական աշխատանքի` ընդունվելով ռազմական բժշկի պաշտոնին։ Ուղևորվել է Հնդկաստան և Աֆղանստան։ 1880 թվականին վիրավորվել է Մայվանդի ճակատամարտում։ Փեշավար քաղաքում հիվանդացել է որովայնային տիֆով։ «Օրորտես» ռազմական տրանսպորտով վերադարձել է Լոնդոն։ Կանգ է առնել Ստրենդի հյուրանոցում։

1881 թվականին հանդիպում է Շորլոկ Հոլմսին։ Բնակարան է վարձում Բեյքեր սթրիթ փողոցում։

1883-1887 թվականներին ապրում է ԱՄՆ-ում։ Ունի բժշկական հաստատություն Սան Ֆրանցիսկոյում[2]։

1888 թվականին մահանում է նրա եղբայր Հենրին[3]։ Վաթսոնը հանդիպում է Մերի Մորստոնին և ամուսնանում նրա հետ։ 1891 թվականի վերջին-1892 թվականի սկզբին մահանում է Մերի Մորստոնը։

1894 թվականին Վաթսոնը վերադառնում է Բեյքեր սթրիթ։ 1902 թվականին տեղափոխվում է թագուհի Աննայի փողոցի տունը։ Կրկին ամուսնանում է, վերադառնում բժշկական գործունեությանը։

Ստեղծագործություններում հանդես է գալիս որպես Հոլմսի կենսագիր։ Խուզարկուի մտերիմ ընկերն ու օգնականն է, ստեղծագործությունների շարքում գործում է Հոլմսի հրամանով և զեկուցում նրան (օրինակ՝ «Բասկերվիլների շունը» պատմվածքում)։ Իր ուշադրությամբ և տեսածից ենթադրություններ կատարելու հարցում բավականին զիջում է Հոլմսին։ Մինևնույն ժամանակ Շերլոկին մի շարք օգտակար ծառայություններ է մատուցում՝ փրկում է նրա կյանքը կամ, նվազագույնը, գիտակցությունը (ինչպես «Սատանայի ոտք» պատմվածքում), խորհուրդներ է տալիս մասնագիտական հարցերի շուրջ՝ հիմնականում կապված բժշկության հետ (օրինակ՝ «Ալ կարմիր գույներով էտյուդը» պատմվածքում)։

Կենսագրության ապոկրիֆային տվյալներ խմբագրել

Վաթսոնի կենսագրության մասին ավելի շատ մանրամասնություններ կան որոշ կայքերում, որոնք չեն հիշատակվում Կոնան Դոյի կողմից։

Օրինակ.

  • Նրա երկրորդ անունը Հեմիշ է (անգլ.՝ Hamish)[4]: Այս վարկածը հիմված է պատմվածքներում նշվող երկու փաստի՝ «Ն.» ինիցիալի և Ջեյմս (անգլ.՝ James) անվան շոշափման վրա։ Մեկնաբանները տվյալ իրադրությունից ելքը գտան նշելով, որ շոտլնդական օրինակում Ջեյմսը փոխարինվել է Հոմիշով։ Բրիտանական «Շերլոկ» հեռուստասերիալում նույնպես օգտագործվում է տվյալ անունը։
  • Վաթսոնը ծնվել է 1852 թվականի հուլիսի 7-ին (կամ օգոստոսի 7-ին)։ Դա պարզ է դարձել իր բժկական կրթություն ստանալու տարեթվից հետհաշվարկի մեջոցով (1878 թվական)։
  • 1854 թվականին Վաթսոնի ընտանիքը տեղափոխվել է Ավստրալիա[5] և վերադարձել Անգլիա 1865 թվականին։

Անունը խմբագրել

Կոնան Դոյլի մոտ Վաթսոնին անունով դիմում են երեք անգամ։ «Ալ կարմիր գույներով էտյուդն» ունի «Ջոն Հ. Վաթսոնի՝ բժշկության դոկտորի, ռազմաբժշկական ծառայության նախկին սպայի հուշերից» ենթավերնագիրը (անգլ.՝ Being a reprint from the Reminiscences of John H. Watson, M.D., Late of the Army Medical Department): «Տոր կամրջի հանելուկը» պատմվածքում պայուսակի վրա, որտեղ պահվում էին Վաթսոնի գրվածքները, գրված է. «Ջոն Հ. Վաթսոն, բժշկության դոկտոր, հնդկական բանակի նախկին սպա»։ «Ճեղքված շրթունքով մարդը» պատմվածքում կինը նրան Ջեյմս է անվանում։

Կերպարը կինոյում խմբագրել

Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և այլ երկրներում Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի արկածները բազմիցս էկրանացվել և շարունակվում են էկրանացվել։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նկարահանվել է «Շերլոկ Հոլմսը և գաղտնի զենքը» (1943 թվական) ֆիլմը բրիտանացի Բեզիլ Ռետբոունի և Նայջել Բրյուսի (Վաթսոնի դերում) դերակատարմամբ[6]։ Այնուհետև նրանց մասնկցությամբ նկարահանվել են «Մահվան մարգարիտներ» (1944 թվական), «Սարդը» (1944 թվական), «Սարսափի կողպեքը» (1945 թվական), «Կանաչ զգեստով կինը» (1945 թվական), «Փախուստն Ալժիր» (1945 թվական) և այլ ֆիլմերում։

Շերլոկ Հոլմսի և Վաթսոնի արկածները ներկայացնող հանրահայտ ֆիլմերից են.

  • 1959 թվական, Մեծ Բրիտանիա՝ «Բասկերվիլների շունը»։ Վաթսոնի դերը կատարել է Անդրեյ Մորելը:.
  • 2009 թվական, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա՝ «Շերլոկ Հոլմս»։ Վաթսոնի դերը կատարել է Ջուդ Լոուն։ Այս հեռուստասերիալում Վաթսոնն առաջին անգամ արտահայտում է իր դժգոհությունը Հոլմսի կերպարով և հաճախ վիճում է նրա հետ։ 2011 թվականին Լոուն կրկնել է դերը «Շերլոկ Հոլմս։ Ստվերների խաղը» ֆիլմում։
  • 2010 թվական, Մեծ Բրիտանիա, «Շերլոկ» հեռուստասերիալ։ Այստեղ գործողությունները տեղափոխվել են 21-րդ դար։ Այս տարբերակում Վաթոնը գրում է Շերլոկի ժամանակակից արկածների մասին ոչ թե գրքում, այլ սեփական բլոգում։ Առաջին սերիայում նա տառապում էր ուսին վիրավորվելուց ոտքի հոգեբանաֆիզիկական ցավից, ինչը հանդիսանում է Կոնան Դոյլի անհետևողականության նկատմամբ արտահայտած իրոնիա։

Կերպարը մշակույթում խմբագրել

  • Ռուսաստանում գոյություն ունի «Բժիշկ Վաթսոն» երաժշտական խումբ՝ անվանակոչված հերոսի պատվին։ Այն մասնագիտացված է ռետրո երգերի կատարման մեջ։
  • Շերլոկ Հոլմսը և բժիշկ Վաթսոնը բազմաթիվ անեկդոտների հերոսներ են[7]։
  • Ուոլթ Դիսնեյ ընկերության «Մեծ Մուկ դետեկտիվը» մուլտֆիլմում Վաթսոնը հայտնվում է մի փոքրիկ դրվագում։ Մուլտֆիլմում գործողությունները զարգանում են մկների աշխարհում։ Բժիշկ Վաթսոնը մուլտֆիլմում ունի սեփական մուկ-մարմնացուն՝ բժիշկ Դևիդ Քյու Դոուսեն։ Երկու դերերն էլ կատարել է Վել Բետին։
  • Dai Gyakuten Saiban խաղի առաջին մասում զոհ է հանդիսանում պրոֆեսոր Ջոն Էյչ Վաթսոնը (ճապ.՝ ジョン H. ワトソン)՝ բժշկության դոկտորը, ում արտաքինը համապատասխանում է գրքում ներկայացված կերպարին[8], սակայն խաղի նախաբանում պատումը կատարվում է «Շերլոկ Հոլմսի ընկերոջ» անունից[9]։ Նաև խաղում գլխավոր կերպարների թվին է պատկանում Շերլոկ Հոլմը, ում օգնում էր երիտասարդ գրող Այրիս Վաթսոնը, որի կերպարը որոշ չափով հիմնված է բժիշկ Վաթսոնի դստեր նկարագրության հիման վրա[10]։

Փաստեր խմբագրել

 
Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի հուշարձանը
  • 2007 թվականի ապրիլի 27-ին Մոսկվայում՝ Մեծ Բրիտանիայի դեսպատան դիմաց, բացվեց «Շերլոկ Հոլմսի և բժիշկ Վաթսոնի հուշարձանը»[11] (քանդակագործ Անդրեյ Օռլով)։ Շերլոկ Հոմսի նախօրինակ էր Վասիլի Լիվանովը, իսկ Վաթսոնինը՝ Վիտալի Սոլոմինը։
  • Microsoft Windows օպերացիոն համակարգի մեջ մինչև Windows XP-ին ներառված էր Dr. Watson ծրագիրը[12]։ Սկսած Վինդոուզ Վիստայից այս ծրագրի անունը փոխվեց[13]։
  • Վաթսոնի պատվին 1993 թվականի սեպտեմբերի 1-ին[14] անվանակոչվեց (5050) Դոկտորվաթսոն աստերոիդը։
  • Բժիշկ Ջեյմս Ուիլսոնը՝ «Հաուս» հեռուստասերիալի գլխավոր հերոսը, ստեղծվել է Վաթսոնի կերպարի հիման վրա, չնայած որ նա չի հանդիսացել Գրեգորի Հաուսի օգնականը։
  • Այս կերպարի պատվին է անվանակոչվել 1983 թվականի սեպտեմբերի 14-ին Էդվարդ Բոուելի կողմից հայտնաբերված (5050) Դոկտորվաթսոն աստերոիդը[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թերթ «Գրքի ակնարկ», 2014, № 3
  2. Արթուր Կոնան Դոյլ «Մթի հրեշտակները» (պիես), 1890 թվական
  3. Արթուր Կոնան Դոյլ: «Չորսի նշանը», գլուխ I
  4. Hamish — Meaning of the name
  5. «Ես նմանատիպ բան արդեն տեսել եմ Բալարատում» («Չորսի նշանը», գլուխ. V)
  6. Sherlock Holmes and the Secret Weapon (1943) — IMDb
  7. Анекдоты о Шерлоке Холмсе и докторе Ватсоне
  8. Dai Gyakuten Saiban — 45 min. demo // YouTube
  9. [Subbed!] Dai Gyakuten Saiban — Spring 2015 Trailer // YouTube
  10. Character: Iris Watson
  11. В Москве открыт памятник Холмсу и Ватсону
  12. «Why is Windows Error Reporting nicknamed "Dr. Watson"?». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին.
  13. «What happened to Dr. Watson?». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 2-ին.
  14. Циркуляры малых планет за 1 сентября 1993 года — в документе надо выполнить поиск Циркуляра № 22506 (M.P.C. 22506)
  15. (5050) Դոկտորվաթսոն աստերոիդը Փոքր մոլորակների կենտրոնի կայքում (ուղեծրի տվյալները և դիտարկումները) (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել