«Դոկտոր Ժիվագո» (անգլ.՝ Doctor Zhivago), ռեժիսոր Դևիդ Լինի կինոֆիլմը` ստեղծված Բորիս Պաստեռնակի համանուն վեպի մոտիվներով։ MGM կինոընկերության պատմության մեջ ամենահաջողված կինոֆիլմերից մեկն է։ Ֆիլմը եզրափակում է Դևիդ Լինի ֆիլմաշարի պատմական տրիլոգիան. «Կամուրջ Քվայ գետի վրայով», «Լոուրենս Արաբացի» և «Դոկտոր Ժիվագո»[11]։

Դոկտոր Ժիվագո
անգլ.՝ Doctor Zhivago
ԵրկիրԱՄՆ[1][2][3]
 Իտալիա[1][2]
Ժանրռոմանտիկ ֆիլմ[4][5][6], դրամա[4][5], ռազմական ֆիլմ[4], վեպի էկրանավորում և մելոդրամա
Թեմապատերազմ
ՀիմքԴոկտոր Ժիվագո
Թվականդեկտեմբերի 22, 1965
Լեզուանգլերեն
ՌեժիսորԴևիդ Լին[4][5][6][…]
ՊրոդյուսերԿարլո Պոնտի
Սցենարի հեղինակՌոբերտ Բոլթ
ԴերակատարներՕմար Շարիֆ[5][6][7][…], Ջուլի Քրիստի[5][6][7][…], Ջերալդին Չապլին[5][6][7][…], Ռոդ Սթայգեր[5][7][8], Ալեք Գինես[5][6][7][…], Թոմ Քորթնի[5][7][8], Ռիտա Թաշինհեմ[5][7][8][…], Ռալֆ Ռիչարդսոն[5][7][8][…], Կլաուս Կինսկի[5][7][8][…], Էդրիեն Քորի[5][7][8][…], Սիոբհան ՄակՔեննա, Ժերար Տիշի, Խոսե Նիետո[8], Ջեֆրի Քին[5][7][8][…], Ջեք ՄաքԳոուրեն[5][7][8][…], Փիթեր Մեդեն[8], Խոսե Մարիա Կաֆարել[9], Ինգրիդ Փիթ[9], Ալդո Սամբրել[9], Վիկտոր Իսրայել[9], Ռիկարդո Պալասիոս[9], Պիլար Գոմես Ֆեռեր[9], Ռոբերտ Ռիետտի[9], Լիլի Մուրատի, Նոել Ուիլման[9], Բեռնարդ Քեյ[9], Գվեն Նելսոն[9], Էրիկ Չիթի[9], Լուանա Ալկանյիս[9], Մարիա Մարտին[9], Ռոջեր Մաքսվել[9], Մարկ Իդեն[9], Ինիգո Ջեքսոն[9], Վուլֆ Ֆրիս[9], Վիրժիլիու Տեյշեյրա[9] և Թարեք Շարիֆ
ՕպերատորՖրեդի Յանգ և Նիկոլաս Ռոուգ
ԵրաժշտությունՄորիս Ժար
ՄոնտաժՆորման Սեյվիջ
Պատմվածքի վայրԽՍՀՄ և Ռուսական կայսրություն
Նկարահանման վայրՄադրիդ, Իսպանիա, Ֆինլանդիա, Հելսինկի[10], Heinävaara?[10], Բարախաս[10], Յոենսուու[10], Պուէնկահարյու[10] և Գուադիս[10]
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն197 րոպե
Բյուջե15 000 000 $
Շահույթ111 700 000 $
 Doctor Zhivago (film) Վիքիպահեստում

Սցենարը պատմում է պոետի և բժիշկ Յուրի Ժիվագոյի ճակատագրերի մասին 1902-1929 թվականները ընկած ժամանակահատվածում։ Ֆիլմի բոլոր իրադարձությունները իսկզբանե տեղի են ունենում Ռուսաստանում, այնուհետ ԽՍՀՄ-ում։ Դրամայում գլխավոր հերոսների սիրային եռանկյան մեջ հակադրված է պատերազմի և հեղափոխության պատմական շրջադարձը, որի միջով անցել է կառավարությունը։ ԽՍՀՄ-ի կողմից արգելված Բորիս Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպի հետ կապված սոցիալական ենթատեքստը, սյուժեում շոշափված ռուսական թեման ռեզոնանս առաջացրին ողջ աշխարհում։ Հանրաճանաչություն ձեռք բերեց Մորիս Ժառի կողմից գրված ֆիլմի երաժշտությունը։

Ֆիլմում զուգակցվում է գումարային հաջողություն. ֆիլմը միջազգային վարձույթում աշխատել է ավելի քան 200 մլն դոլլար (հաշվի առնելով 2014թ. գնաճի մակարդակը` այն կազմում է ավելի քան 2 մլրդ ԱՄՆ դոլլար, որի հետևանքով ֆիլմը դրամական միջոցների առումով պատմության մեջ համարվում է 10 ամենահաջողված ֆիլմերից մեկը)։ Կինոֆիլմի ողջ պատմության մեջ ԱՄՆ-ում վարձույթով տրվող ամենահաջողված ֆիլմերի ցուցակում այս ֆիլմը զբաղեցնում է 8-րդ տեղը։ Հաջողված վարձույթը փրկեց MGM ընկերությանը` 1960-ական թվականների երկրորդ կեսերից առաջացած ֆինանսական ճգնաժամից։ Դևիդ Լինի աշխատանքը քննադատների կողմից հիմնականում արժանացավ բացասական արձագանքի, ովքեր դժգոհ էին ռեժիսորական որոշումից, մելոդրամային սյուժեի բացակայությունից և ձգվածությունից։ Ռուս քննադատները նշեցին թույլ վավերականությունը, բազմաթիվ սխալները։ Չնայած այս ամենին` ֆիլմը բարձր գնահատվեց հեղինակավոր մրցանակներով` 5 «Օսկար» և 5 «Ոսկե գլոբուս»։

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները սկսվում են մոտավորապես 1940-ական թվականներին։ Կոմունիստական զորքերից մեկի գեներալ Եվգրաֆ Ժիվագոն իր մոտ է կանչում Տանյա Կոմարովսկայային։ Նա հարցնում է աղջկան արդյոք նա իր խորթ եղբոր` Յուրի Ժիվագոյի աղջիկը չէ և ցույց է տալիս վերջինիս բանաստեղծությունների գիրքը։

Յուրի Անդրեևիչ Ժիվագոյի պատմությունը ֆիլմի գործողությունը բերում է նախահեղափոխական Մոսկվա, 1902 թվական, և սկսվում է իր մանկությունից մինչև նրա մոր մահը[12]։ Մայրը իր որդուն որպես հուշ թողնում է բալալայկա։ Յուրիին որդեգրում են ընտանիքի ընկերներ Ալեքսանդր և Աննա Գրոմեկոները։ Յուրային հետաքրքրում են պոեզիան և նա սովորում է բժշկական ինստիտուտում։ Աննայի կամքով Յուրին ամուսնանում է Տոնյա Գրոմեկոյի հետ։ Մեկ այլ սյուժետային գիծ պատմում է դեձակ Ամելիի դստեր` Լարայի (Լարիսայի) մասին։ Նրան սիրահարված է Պաշա Անտիպով անունով մի հեղափոխական երիտասարդ, ով մասնակցում էր բոլշևիկների գաղտնի գործողություններին։ Դերձակի տուն այցելում էր Ամելիի սիրեկանը` կայացած իրավաբան Կոմարովսկին, ով շուտով սկսում է շողոքորթել նաև Լարային։ Ամանորի նախաշեմին նա ժամադրության է կանչում Լարային։ Իմանալով դրա մասին` Լարայի մայրը փորձում է ինքնասպան լինել, սակայն նրան փրկում է Յուրին և վերջինիս դասախոսը` բժշկական ինստիտուտի պրոֆեսորը։ Այսպես Յուրին ծանոթանում է Լարայի հետ։ Պաշա Անտիպովն այդ ընթացքում ցանկանում է ամուսնանալ Լարայի հետ։ Կոմարովսկին համոզում է Լարային չամուսնանալ` բացատրելով, որ ամուսնության համար անհրաժեշտ է ավելի ծանրակշիռ ընտրություն կատարել։ Խոսակցությունից հետո Կոմարովսկին, մնալով հյուրանոցի համարում, բռնաբարում է Լարային։ Հուզված աղջիկը գտնում է իր փեսացուի տված ատրճանակը և տոնական պարահանդեսի ժամանակ չնչին վնասվածք է պատճառում Կոմարովսկուն։ Տուժած Կոմարովսկին ներում է աղջկան։

Սկսվում է առաջին համաշխարհային պատերազմը։ Մոսկվայում տիրում է հայրենասիրական մթնոլորտ։ Բժիշկ Յուրիին ուղարկում են ճակատ` ռազմա-դաշտային հոսպիտալ։ Պատերազմը շարունակվում է, և հակապատերազմական ագիտացիայի հետևանքով ռազմաճակատում սկսվում է մասսայական դասալքում, զինվորները լքում են գործող բանակը։ Դասալիքներ առաջացնողների և նորակոչիկների բախումների ընթացքում Յուրին պատահական նկատում է Լարա Անտիպովային, ով, ինչպես պարզվեց, կամավոր սկզբունքով որպես բուժքույր ուղևորվել էր ռազմաճակատ` անհետ կորած համարվող իր ամուսնուն` Պավելին գտնելու նպատակով։ Յուրին և Լարան միասին անց են կացնում մոտավորապես կես տարի, նրանց միջև զգացմունքներ են առաջանում, բայց նրանք ամեն կերպ իրենց զսպում էին։ Երկրում այդ ընթացքում տեղի է ունենում Հոկտեմբերյան հեղափոխություն։

Պատերազմը վերջանում է, և Յուրան հայտնվում է Մոսկվայում։ Այստեղ նա վերադառնում է ընտանիքի` կնոջ և փոքրիկ տղայի մոտ։ Նա սկսում է հրատարակել իր ստեղծագործությունները։ Շուտով, կառավարության գլուխ եկած բոլշևիկները պատրաստվում են Գրոմեկոյի տունը սեղմացնել` այնտեղ նոր բնակիչներ բնակեցնելով։ Յուրան հանդիպում է իր խորթ եղբոր` Եվգրաֆի հետ, ով համառուսական արտակարգ հանձնաժողովի անդամ էր։ Եվգրաֆը համակրում էր Յուրիին և հասկացնում է վերջինիս, որ կառավարությունը հավանություն չի տվել իր բանաստեղծություններին. անհուսալի պոետին կարող էր սպառնալ ազատազրկում։ Եվգրաֆը օգնում է ձևակերպել եղբոր փաստաթղթերը, և Ժիվագոյի ընտանիքը լքում է մայրաքաղաքը` ուղևորվելով դեպի Ուրալ` ընտանեկան կալվածք։

 
Նկարի սկիզբ. Եվգրաֆ Ժիվագո (Ալեկ Գիննես) Տանյա Կոմարովսկուն ցույց է տալիս բանաստեղծությունների գիրքը (Րիտա Տաշինհեմ)

Յուրիի ընտանիքը, տանջվելով ցրտից և անասունների համար նախատեսված վագոնի նեղվածությունից, վերապրում է երկար ճանապարհորդություն դեպի արևելք։ Հասնելով Վարիկինո, ուղևորները իմանում էն կալվածքի բռնագրավվման մասին, նրանք ստիպված բնակություն են հաստատում մի փոքրիկ լքված կողաշենքում։ Ժիվագոն վերականգնում է տունը և գյուղական տնտեսություն է սկսում վարել։ Մի օր Ժիվագոն իմանում է իր սիրեցյալի ճակատագրի մասին։ Պարզվում է` Լարան աղջկա հետ նույնպես չի վերադարձել մայրաքաղաք և այժմ ապրում է հարևան Յուրյատին գյուղում։ Ժիվագոն անմիջապես սլանում է նրա մոտ, հանդիպում Լարային և նրա հետ գիշեր անցկացնում։ Նրանք հանդիպում են ևս մի քանի անգամ։ Իսկ այդ ընթացքում Յուրին տառապում է, քանի որ հղի կնոջը խոտովանել էր ամեն ինչ։ Ճակատագիրը նրա համար փորձություն է պատրաստում։ Յուրյատինից վերադառնալու ժամանակ Յուրիին գերեվարում են պարտիզանները և տանում են նրան կարմիր ջոկատ, որոնք կռվում էին սպիտակ ջոկատի հետ։ Պարտիզաններին անհրաժեշտ էր բժիշկ, և նրանք երկար ժամանակ պահում են Յուրիին` առանց հարազատներին որևէ տեղեկություն տալու։ 2 տարի հետո միայն նրան հաջողվում է վերադառնալ։ Վարիկինոյում նա չի գտնում իր ընտանիքը։ Վերադառնալով Լարայի մոտ` Յուրին կնոջ թողած նամակից իմանում է, որ վերջինիս աղջկա հետ արտաքսել են գյուղից, որ Տոնյան գիտի Ժիվագոյի սիրային կապի մասին և նույնիսկ այդ կապը օրհնել է։

Յուրին տեղափոխվում է Վարիկինո՝ Լարայի հետ ապրելու` վերջապես գտնելով երջանկություն և ներքին հանգստություն։ Նա սկսում է գրել իր սիրելիի անունով վերնագրված վեպ։ Սառնամանիքային մի երեկո և ձնաբքին նրանց տանը հայտնվում է Կոմարովսկին, ով փախչում էր Մոսկվայից Վլադիվոստոկ։ Կոմարովսկին պատմում է Պաշա Անտիպովի ճակատագրի մասին, ով դարձել է բոլշևիկյան ռեժիմի հակառակորդ։ Նրան ձերբակալեցին Յուրյատինից ոչ հեռու գտնվող վայրում` Լարային փնտրելու ժամանակ։ Մինչ նրան տանում էին գնդակահարության, նա ուղեկցորդ պահակից խլեց ատրճանակը և ինքնասպան եղավ։ Կառավարությունը գիտի նրա և Լարայի մասին, և հիմա կարող է սպառնալ հանկարծի ձերբակալությամբ, այդ իսկ պատճառով նա ստիպված պետք է անհապաղ տեղափոխվել։ Կոմարովսկին ուներ դեպի արտասահման փախուստ կազմակերպելու հնարավորությունը։ Յուրին համաձայնվում է, որպեսզի Լարան լքի երկիրը, բայց ինքը չի ցանկանում լքել հայրենիքը։ Լարան Կոմարովսկու հետ առանձին վագոնում հեռանում է։

Ժամանակ է անցնում։ 1929 թվական։ Լինելով Մոսկվայում` Յուրին փողոցում հանդիպում է Լարային նման մի աղջկա։ Նա տրամվայի վագոնից դուրս է թռչում, փորձում է հասնել նրան, բայց հանկարծակի սրտի կաթվածից մահանում է կամրջի վրա։ Թաղումից հետո Լարան Եվգրաֆի օգնությամբ փորձում է գտնել Մոնղոլիայում թափառելու ժամանակ կորցրած աղջկան։ Եվգրաֆ Ժիվագոն նշում է, որ Յուրի Ժիվագոյի պոետիկ ստեղծագործությունները նախկինում արգելված էին, բայց այժմ դրանց թույլատրվում է հրապարակել և լսարանը, վերջապես, կարող է գնահատել դրանք։ Դրանից հետո Լարան հեռանում է և հետագայում վախճանվում կամ անհետ կորչում ճամբարներից մեկում։

Պատմվածքը կրկին հետ է վերադառնում 1940-ական թվականները։ Աղջիկը, ում հարցաքննում էր Եվգրաֆ Ժիվագոն, այդպես էլ չի խոստովանում` ովքեր են իր ծնողները։ Տանյայի հեռանալու ժամանակ, գեներալը նրա մեջքին տեսնում է այն նույն բալալայկան, որը մի ժամանակ պատկանել էր Յուրիին[13]։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Օմար Շարիֆ Յուրի Ժիվագո Յուրի Ժիվագո
Ջուլի Քրիստի Լարա Անտիպովա Լարա Անտիպովա
Ջերալդին Չապլին Տոնյա Գրոմեկո Տոնյա Գրոմեկո
Ռոդ Սթայգեր Վիկտոր Կոմարովսկի Վիկտոր Կոմարովսկի
Ալեք Գինես Գեներալ Եվգրաֆ Ժիվագո
Թոմ Քորթնի Պաշա Անտիպով / Ստրելնիկով Պաշա Անտիպով / Ստրելնիկով
Շիվոն Մաքքենա Աննա Աննա
Ռալֆ Ռիչարդսոն Ալեքսանդր Գրոմենկո Ալեքսանդր Գրոմենկո
Կլաուս Կինսկի Ոսկրափուտ-Ամուրական Ոսկրափուտ-Ամուրական
Ռիտա Թաշինհեմ Տանյա Կոմարովսկայա Տանյա Կոմարովսկայա

Ֆիլմի աշխատանքներ խմբագրել

Նախապատմություն խմբագրել

Արևմուտքում Բորիս Պաստեռնակի վեպի հրատարակությանը հաջորդեցին ֆիլմի նկարահանումները։ Չնայած խրուշչովյան «ձնհալին»` ԽՍՀՄ-ում այդ ստեղծագործությունը հնարավոր չեղավ հրատարակել։ Սովետական Միությունում թողարկված գիրքը 1965 թվականին Պաստեռնակը գաղտնի հանձնում է հրատարակիչ-կոմունիստ Ջանջակոմո Ֆելտրինելիին։ Վեպն առաջին անգամ լույս է տեսնում վերջինիս իտալական հրատարակչությունում, ինչն իր հետ բերեց գրողի հանդեպ հալածանքներ, խայտառակություն։ Բորիս Պոստեռնակին հեռացրին ԽՍՀՄ գրողների միությունից։ Չօգնեց նաև այն, որ Պաստեռնակը ստիպված էր իր ձեռքով ստորագրել արտասահմանում ստեղծագործության հրատարակչության արգելման մասին նամակը։ Վեպն այդ ընթացքում մեծ ճանաչում ձեռք բերեց, մի քանի լեզուներով թարգմանվեց և դարձավ բեստսելլեր [Ն 1]: 1958 թվականին Բորիս Պաստեռնակը միասնական աշխատանքի և «Դեկտոր Ժիվագո» դյուցազներգության ստեղծման համար արժանացավ գրականության Նոբելյան մրցանակի։ Մրցանակաբաշխությանը գրողը չներկայացավ, իսկ 1960 թվականին Բորիս Պոստեռնակը մահացավ[14]։

1963 թվականին պրոդյուսեր Կոռլո Պոնտին Ֆելտրինելիից ձեռք բերեց վեպի էկրանավորման իրավունք։ Պոնտին հայտնի էր իր «Ճանապարհ» ֆիլմով ու «Պատերազմ և խաղաղություն» մեծամասշտաբ նախագծով։ Պոնտին կարողացավ ծրագրի էկրանավորմամբ հետաքրքրություն առաջացնել MGM կինոընկերության նախագահ Ռոբերտ Օ'Բրեյնին (en), ում հանդիպել էր Կալիֆորնիայում ընկերության գրասենյակում։ Պոնտին միանգամից առաջարկեց որպես ռեժիսոր հրավիրել Դևիդ Լինին, ով արդեն զբաղվել էր մի քանի մեծամասշտաբ նկարահանումներով։ Այդ ժամանակ Լինը հենց նոր էր ավարտել «Երբևէ ասված պատմություններից ամենահզորը» ֆիլմի աշխատանքները, որտեղ նա երկրորդ ռեժիսորն էր և հանդուրժում էր Լեոնարդո դա Վինչիի կենսագրական մոտիվներով ֆիլմի պլանը։ Պոնտին Լինին է ուղարկում գրքի նմուշը, և վերջինս առաջին իսկ ընթերցանությունից հետո գրքով տարվում է։ Լինը համաձայնում է համաձայնագիր ստորագրել վերապահությամբ. նկարահանումների համար նախատեսված հոնորորի մի մասը նրան վճարվելու էր նախօրոք, սցենարիստը լինելու էր Ռոբերտ Բոլտը, և պրոդյուսերը չէր խառնվելու աշխատանքային գործընթացին։ Նախնական համաձայնության համաձայն ծրագրի բյուջեն կազմում էր 11 մլն դոլլար[15][16]։

Նկարահանումների նախապատրաստում խմբագրել

Սցենարիստ Ռոբերտ Բոլտը դասվում է սկզբնաղբյուրին` առանց բարեպաշտության։ Աշպատանքային օրագրում նա գրել է. «Պատմություն երկկողմանի է, բայց գրական ոճը լավն է,- և ավելացնում,- սյուժեն պարզ է։ Տղամարդը սիրում է մեկին, բայց ամուսնանում մեկ ուրշի հետ։ Ճարպիկ արարքը նրանում է, որ հանրությունը դրա համար չդատապարտեց նրան»։ Ինքը` Լինը սիրում էր մի կնոջ (Բարբարա Կոուլ, ֆիլմի նկարահանող խմբի անդամ), սակայն ամուսանացած էր ուրիշ կնոջ հետ (Լեյլա Լին), այնպես որ Յուրի Ժիվագոյի ապրումները հոգեհարազատ էին նրան։ Սցենարի աշխատանքները սկսվեցին 1963 թվականի ամռանը Վենեցիայում, որտեղ ապրում էր Բոլտը և որտեղ խորհրդակցության համար այցելեց Լինը։ Սցենարի նախապատրաստումը ձգձգվեց Բոլտի ամուսնալուծության պատճառով։ Դժվարություն էր ներկայացնում նաև գրական աղբյուրի էպիկական թափը, որը անհրաժեշտ էր կրճատել որոշակի ժամային ձևաչափով։ Բոլտը նկատեց, որ եթե վեպը էկրանավորվեր առանց կրճատման, կտևեր մոտավորապես 50 ժամ[17]։

1964 թվականի ապրիլին 50 էջից բաղկացած սևագրությունը հանձնվեց MGM սցենարների բաժին և նախնական հավանության արժանացավ։ Հետո սցենարիստի հարսանիքի և մեկ այլ ծրագրի աշխատանքների հետ կապված ֆիլմի աշխատանքները կանգ առան։ 1964 թվականի նոյեմբերին սցենարի աշխատանքները շարունակվեցին Մադրիդում։ Ի հայտ եկավ վեպի վերջաբանի հետ կապած նոր դժվարություն։ Սկզբնաաղբյուրում առաջանում է երկար սյուժետային բաց թողում. Լարայի մահից հետո գործողությունները շարունակվում են երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակահատվածում։ Ֆիլմի ամբողջական հենքի համար պետք էր նոր վերջաբան մտածել. որպես պատմող ներգրավել Եվգրաֆ Ժիվագոյին, որը սցենարիստի թեթև ձեռքվ դարձավ արտակարգ հանձնաժողովի սպա։ Գործողությունների նման ընթացքի պատճառով ստիպված եղան վերափոխել ողջ տեքստը և գործողությունների մի մասը մատուցել որպես ֆլեշբեք [Ն 2]։ Բացի այդ Լինը նշում է, որ չի պատրաստվում կենտրոնանալ ստեղծագործության քաղաքական և պատմական կողմերին։ Հեղափոխությունը և այլ պատմական համակործանումը պետք է դառնան միայն սիրային պատմության հենքը։ «Ես փիլիսոփա չեմ,- այսպես է արտահայտվել Լինը իր մասին,- իմ գործը զվարճացնելն է»։ Ինչպես նաև ավելացվեցին այնպիսի իրադարձություններ, որոնք գրքում չկան, մասնավորապես բնօրինակից տարբերվում է Լարայի և Յուրիի առաջին հանդիպումը[18]։ Սյուժեի ռոմանտիկ հիմքի շրջանակներում նման կարևոր սյուժետային շրջապտույտները ռեժիսորը ավելի բնական էր համարում։ Սցենարի աշխատանքները վերջնականապես ավարտվեցին 1965 թվականի փետրվարին, երբ նկարահանումները հասել էին իրենց գագաթնակետին։ Ավելի քան 500 էջից բաղկացած վեպը կրճատվեց մինչև 284 էջից կազմված սցենարի[19]։

Դերասանների և նկարահանող խմբի ընտրությունը խմբագրել

Դերասանների ընտրությունը սկսվեց 1964 թվականի աշնանը, երբ սցենարի աշխատանքները չէին վերջացել։ Հենց ամենասկզբից Պոնտին հույս ուներ, որ որպես գլխավոր դերակատար կընտրեն իր կնոջը, սակայն վերջինս չներկայացավ փորձերին։ 30-ամյա Սոֆի Լորենը չափազանց զգացմունքային և հասուն դերասանուհի էր, ով պետք էր ֆիլմի սկզբում հանդես դար 17-ամյա անմեղ Լարայի կերպարով[20]։ Ստուդիան առաջարկում էր մի քանի թեկնածուներ՝ ներառյալ Իվետ Միմոն և Ջեյն Ֆոնդան։ Նայելով «Ստախոս Բիլը» կատակերգությունը՝ Լինը նկատեց երիտասարդ մի դերասանուհու, ով կատարում էր երկրորդ պլանի դեր։ Լինը հասկացավ, որ այդ երիտասարդ դերասանուհին միանգամայն համապատասխանում է Լարայի կերպարին։ Այդ երիտասարդ դերասանուհին Ջուլի Քրիստին էր։ Այդ նույն ֆիլմում Լինը նկատեց Ջուլիի խաղընկերոջը՝ Թոմ Քորթնիին։ Հեղափոխական Պաշա Անտիպովի դերակատարման համար սկզբնապես պլանավորված էր Թերենս Ստեմպը, բայց Լինը այդ դերը տվեց Քորթնիին[21]։ Երկրորդ պլանի դերակատարումների համար Լինը «երկյուղածությամբ» հրավիրեց նրանց, ում հետ մի քանի անգամ աշխատել էր. անգլիական կինոյի դասականներ Ռալֆ Ռիչարդսոնին և Ալեք Գինեսին։ «Ես նույնիսկ արժանի չէի կանգնել նրանց կողքին»,- ասում էր Լինը։ Ճիշտ է՝ Գինեսը մեծ դժվարությամբ համաձայնեց այդ դերը ստանձնել՝ հիշելով նախորդ չստացված աշխատանքային փորձը։ Պատմող Եվգրաֆ Ժիվագոյի դերը նրան նույնպես չգրավեց։ Նա կարծում էր, որ Ալեքսանդր Գրոմենկոյի դերը ավելի է համապատասխանում իրեն, բայց Լինին հաջողվում է համոզել Ալեքին։ Դավաճան Կոմարովսկու դերակատարման համար հրավիրվեց Ռոդ Սթայգերը՝ ապագա ֆիլմի միակ ամերակացի դերասանը։ Նորաձևության ամսագրի շապիկին Լինը տեսավ այն ժամանակ երիտասարդ պարուհու՝ Ջերալդին Չապլինին և հրավիրեց նրան Տոնյա Գրոմեկոյի դերը ստանձնելու համար՝ որպես վերջինիս դեբյուտ անգլիական ֆիլմում։ Լինն անգամ ստիպված էր կապ հաստատել Ջերալդին Չապլինի ծնողների՝ Չառլի Չապլինի և Ունա Օ’Նիլի հետ, որպեսզի ստանար նրանց թույլտվությունը։

 
Օմար Շարիֆ-ը 1963 թվականին

Որոշակի դժվարություններ էին ներկայացնում գլխավոր տղամարդու դերի հետ։ Պիտեր Օ’Տուլը, ում ի սկզբանե ուղարկել էին սցենարը, սիրալիր հրաժարվեց` պատճառաբանելով, որ ճի պատրաստվում էլի 2 տարի անապատում անցկացնել։ Այդ դերասանը այսպես թե այնպես չէր կարող մասնակցել նկարահանումներին, քանի որ նա սկսել էր նկարահանվել մեկ այլ` «Հրամանատարների գիշեր» ֆիլմում։ Մի քանի թեկնածուներ էլ կային. Պոլ Նյումենը և Մաքս ֆոն Սյուդովը։ Լինը հիշեց, որ «Լոուրենս Արաբացի» ֆիլմի երկրորդ պալնի դերասան Օմար Շարիֆի թեկնածությունը առաջադրել էր վերջինիս ընկերուհին` Բարբարա Կոուլը։ Շարիֆը չէր հավատում իրականության լրջությանը։ Նա թխամորթ եգիպտացի էր, ոչ մի կերպ չէր համապատասխանում ռուսական տիպաժին[21]։ Սակայն Լինին հաջողվեց վստահեցնել նրան, որ վերամարմնավորումը և գրիմը իրենց գործը կանեն. նրան կդարձնեն ռուսական տիպաժին համապատասխան։ Դերասանը հետագայում հիշում էր` որքան մեծ ջանքեր էին պահանջվում նկարահանումների ժամանակ, որպեսզի գրիմի միջոցով նրան սլավոնական արտաքին տան, սակայն արևելյան դեմքը ինքնատիպ կոլորիտ էր տալիս Յուրի Ժիվագոյին[22]։

Այսպես ապագա ֆիլմում ստեղծվեց երիտասարդ (Չապլին, Թաշինհեմ, Քրիստի) և կայացած դերասանների (Գինես, Ռիչարդսոն) համակարգ, ինչը լիովին համապատասխանում էր ռեժիսորական մտահաղացմանը։ Ստուդիայի ղեկավարությունը դեմ էր նման ընտրությանը, բայց Լինը համարում էր, որ երիտասարդ դերասանների ընդգրկումը բարձր բյուջե ունեցող ֆիլմում միանգամայն արդարացված է. կայացած և փորձառու դերասանների հետ փոխհամաձայնությունը ծնում և պարզորոշում է տաղանդը[23]։

Ֆիլմի նկարահանման խմբում ընդգրկված էին նաև նրանք, ում հետ Լինը արդեն աշխատել էր «Լոուրենս Արաբացի» և «Կամուրջ Քվայ գետի վրայով» ֆիլմի վրա. նկարիչ-բեմադրող Ջոն Բոկսը, առանց որի Լինը ֆիլմի նկարահանումները չսկսեց, հանդերձարար Ֆիլիս Դելտոնը և երգահան Մորիս Ժարը։ Գլխավոր օպերատորը և խմբագիրը նոր մարդիկ էին, քանի որ փորձաուները զբաղված էին այլ ֆիլմերի վրա աշխատանքներով։ Նորման Սևիջը մինչ այդ եղել է գլխավոր խմբագրի օգնականը, իսկ հետո նրա պաշտոնը բարձրացրել էին։ Լինը հուսով էր, որ իր անձնակազմը կհամալրեր Ֆրեդի Յանգը, բայց օպերատորը արդեն զբաղված էր «Խարտում» ֆիլմի նկարահանումներով։ Նրա փոխարեն Լինը վերցրեց Նիկոլաս Ռոուգենին[23]։

Որպես ստատիստներ նկարահանվեցին իսպանցի և իտալացի դերասաններ։ Նկարահանումները տեղի էին ունենում մեծ թափով և մեծ քանակությամբ ստատիստների ներգրավմամբ ճակատամարտ պատկերող տեսարաններում և ցուցադրություններում։ Մի քանի տեսարաններում ներգրավվել են ավելի քան 3 հազար ստատիստներ։

Նկարահանումների վայրերը խմբագրել

 
Նավալենո երկաթուղային կայարան (Սորիա նահանգ) գործածվել է նկարահանումների ժամանակ

Կառլո Պոնտին հասկանում էր, որ ԽՍՀՄ-ում դժվար թե թույլատրեին նկարահանել ֆիլմը, բայց այնուամենայնիվ նա ցանկանում էր նկարահանել ֆիլմմը հենց այնտեղ, որտեղ տեղի են ունենում վեպի գործողությունները։ Նա որոշեց փորձել և դիվանագիտորեն հայտ ներկայացրեց ԽՍՀՄ։ Պատասխանը հօդս ցնդեցրեց բոլոր հույսերը։ Խիստ դաժան կերպով սովետական կողմը մերժեց խնդրանքը։ Ռեժիսորի հետախուզական թիմը նկարահանումների համար համապատասխան վայր գտնելու նպատակով շրջագայեց տաս հազար և ավել մղոն։ Քննարկվեց Ֆինլանդիայի տարբերակը, սակայն այն չհամապատասխանեց, քանի որ երկրում չկար հարմար ստուդիա այդ պատասխանատու և մեծ արժողությամբ ծրագրի համար։ Վերջիվերջո կոմպրոմիսային տարբերակ։ Նկարահանումների հիմնական հրապարակը դարձավ կինոռեժիսորների մոտ 1960-ական թվականներին հայտնի ստուդիան Իսպանիայում` CEA-ն (es), իսկ ձմեռային բնական տեսարանները նկարահանվում էին Ֆինլանդիայի Իոենսուու քաղաքին մոտ գտնվող Պյուհյասելկայա լճի մոտ[23]։ 1964 թվականի օգոստոսին Մադրիդի Կանիլեհաս (en) արվարձանում սկսվեցին կեղծ Մոսկվայի շինարարական աշխատանքները։ Մոտավորապես 800 աշխատողներ կառուցեցին 20-րդ դարի ռուսական մայրաքաղաքը ներկայացնող երկու փողոցներ։ Դրանցից մեկը իրենից ներկայացնում էր ունևոր թաղաաս, այնտեղ վեր էր խոյացել եկեղեցի, տրամվայի գիծ էր անցկացված, իսկ փողոցի վերջում գտնվում էին Կարմիր հրապարակի, Կրեմլի և Վասիլի Երջանիկի տաճարի լիարժեք կրկնօրինակները։ Մյուսը իրենից ներկայացնում էր «աղքատ թաղամաս» և այնտեղ տեղակայված էր ծխնելույզով «գործարան»։ Փողոցներից յուրաքանչյուրը ուներ ավելի քան 600 մետր երկարություն։ Կառուցված երեք շինությունները իրենցից ներկայացնում էին ինտերիերով շենքեր և հանդիսանալու էին հերոսների տները[16]։

Արտադրություն խմբագրել

Ֆիլմի նկարահանումները սկսվեցին 1964 թվականի դեկտեմբերի 28-ին Յուրի Ժիվագոյի մոր թաղման տեսարանով։ MGM ընկերությունը որոշել էր խնայողություններ անել և նկարահանումները իրականացվում էին ոչ թե 70 մմ կինոժապավենի վրա (ինչպես եղել է Լինի նախորդ աշխատանքների ժամանակ), այլ ավելի մատչելի 35 մմ կինոժապավենի վրա, որը կոչվում էր Panavision 70[24]։ Նկարահանումները իրականացվում էին 35 միլիմետրանոց 2.20։1 անամորֆիրային էկրանավորմամբ, իսկ վարձութային կրկնօրինակները ձայնագրվում էին 75 մմ կինոժապավենի վրա[25]։

Նկարահանումների հիմնական խնդիրներից մեկը ռեժիսորի և օպերատորի վեճն էր Նիկոլաս Ռոուգի հետ տեսարանի շուրջ։ Ռեժիսորը այդ տեսարանը պատկերացնում էր մռայլ և սառը տոների մեջ։ Սիրային տեսարաններն անգամ պետք է նկարահանվեր առանց որևիցե ջերմության, անելանելիության տրամադրվածությամբ։ Օպերատորը, ով նախորդ նախագծում եղել էր ռեժիսորի օգնական, այդ տեսարանը այլ կերպ էր պատկերացնում և ավելի լավատեսական։ Տարաձայնությունը վերջացավ։ Լինը սպասեց մինջև վերջանա «Խարտում» ֆիլմի պայմանագրի ավարտին և ֆիլմի նկարահանող խմբի անձնակազմ հրավիրեց օպերատոր Ֆրեդի Յանգին, նրան, ում հետ Լինը երկար տարիներ աշխատել էր[16]։

Ընդհանուր առմամբ նկարահանման հրապարակում երիտասարդ դերասանների և ռեժիսորի աշխատանքը փոխհամաձայնեցված էին, չնայած որ սկզբում ռեժիսորը ստիպում էր դերասաններին հետևել իր հրահանգներին։ Ջուլիա Քրիսին Դևիդ Լինի մասին արտահայտվել է որպես հոյակապ ուսուցչի, ով թույլ տվեց բացահայտել իր ներուժը, առավել ևս որ երիտասարդությունը մեծ լրջությամբ էև վերաբերվում վարպետի հետ աշխատելու հնարավորությանը։ Ռեժիսոր Լինի ոճը կայանում էր նրանում, որ նա ֆիլմը «գլխի վրա» էր պահում, նա նախընտրում էր շարժվել սցենարին համապատասխան և դեմ չէր իմպրովիզացիաներին։ «Ես չեմ կարծում, որ դուք կարող եք մեկ րոպեի ընթացքում մտածել այն, ինչը մենք նախօրոք ենք պատրաստել»,- ասում էր Լինը իր դերասաններին։ Այդ իսկ պատճառով յուրաքանչյուր տեսարան մանրակրկտորեն նախապատրաստվում էր։ Ռեժիսորը մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում փորձերին և երբեք ժամանակը չէր խնայում դրանց համար։ Լինը ուշադրություն էր դարձնում նաև դերակատարողների կարծիքին։ Այն տեսարանու, որտեղ Կոմարովսկին պետք է համբուրեր Լարային սահնակի վրա, Ռոդ Սթայգերը նկատեց, որ այդ տեսարանում չկա հանկարծակիություն, չնայած, Լինի պատկերացմամբ, Լարան պետք է շփոթված հրաժարվեր։ Սթայգերը պայմանավորվեց Լինի հետ և ասեց, որ համբույրը պետք է ֆրանսիական լինի, ավելի կրքոտ, քան նախապես պլանավորված էր։ Դերասանուհին ցնցեց այդ ազատ տեսարանից և տեսարանը հաջողությամբ նկարահանվեց։

 
Ջուլի Քրիստին հրաժարվում էր նկարահանվել, այն տեսարանում, որտեղ նա պետք է վառ կարմիր զգեստով գայթակղեր, մտածելով, որ այդ գույնը իրեն չի սազում։ Դևիդ Լինը համոզեց դերասանուհուն, որ ամեն բան կարգին է։ Զգեստը նվիրել էր ատելի Կոմարովսկին և դեմքի գժգոհությունը շատ տեղին կլիներ[26]

Տարաձայնություններ առաջանում էին նաև ավելի փորձառու դերասանների հետ, հատկապես իր բարդ բնավորությամբ հայտնի Ալեք Գինեսի հետ։ Ռեժիսորը որոշ տեսարաներում ցանկանում էր տեսնել ավելի էմոցիոնալ խաղ։ Գինեսը դրա վերաբերյալ սեփական կարծիքին անդավաճան էր մնում և բերում էր դերասանական սիրված աֆորիզմը․ «Ավելի լավ է խաղալ առանց էքսպրեսիայի, քան մի քանի անգամ խաղալ»։ Գինեսը այդպես էլ դժգոհ մնաց «Դոկտոր Ժիվագո» ֆիլմում իր աշխատանքից և ոչ բարձր կարծիք կազմեց Դևիդ Լինի մասին՝ որպես ռեժիսորի։ Անսպասելի խնդրով ռեժիսորին դիմեց Օմար Շարիֆը։ Նա նկատեց, որ նկարահանման խմբից և ոչ մեկը իր խաղի մասին ոչ դրական, ոչ էլ բացասական արձագանք չի տալիս։ Չնայած գլխավոր հերոս Յուրին ֆիլմում ասես դառնում էր սատիստ, և ոչ մեկ նրա վրա ուշադրություն չէին դարձնում։ Լինը հանգստացրեց դերասանին և ասեց, որ միտքը կայանում է հետևյալում․ Յուրի ժիվագոն դիտորդ է, վեպը և սցենարը գրված են այնպես, կարծես ողջ գործողությունը իր աչքերով են տեսնում։ «Չմտածես, երբ ֆիլմը տրվի վարձույթով, դու ուշադրության պակաս չես ունենալու»,-այսպես ասեց ռեժիսորւ Շարիֆին։ Լարայի և Յուրիի միջև նուրբ զգացմունքները բացարձակապես չէին համապատասխանում կադրից դուրս ունեցած հարաբերություններին։ Օմարը և Ջուլին հակակրում էին միմյանց և նկարահանումներից հետո չհանդիպեցին։

Նկարահանումների ամենաբարդ պահը տեղի ունեցավ Յուրիի՝ ընտանիքի հետ հեռանալու տեսարանում։ Անասունների համար նախատեսված վագոնում, որտեղ կանգնած էր Օմար Շարիֆը, տեղադրված էր Յուրիի «աչքերով» տեսնող տեսախցիկը։ Գեղջկուհին (դերասանուհի Լիլի Մուրատի) պետք է վազելով հասներ վագոնին, վագոնի մեջ գցեր երեխային, որից հետո էլ ինքը պետք է փորձեր թռչեր շարժվող վագոնի մեջ։ Նկարահանումների ժամանակ Շարիֆը բռնում է դերասանուհու ձեռքը, բայց չի կարողանում պահել դերասանուհուն և Լիլին ընկնում է գնացքի անիվների տակ։ Նկարահանումները անմիջապես դադարեցվում են։ Բարեբախտաբար վագոնը դերասանուհու վրայով չէր անցել, բայց Լիլին կորտել էր ոտքը։ Ռեժիսորը կարգադրեց դերասանուհուն անհապաղ հիվանդանոց հասցնել և գրիմավորել դուբլյորին, որպեսզի նկարահանումները տեխնիկապես դժվար տեսարանների պատճառով չկանգնեն։ Հետագայում Լինը իր սառնասիրտ պահվածքը բացատրեց հետևյալ կերպ․ «Ռազմական գործողությունները չպետք է կանգնան մեկ զինվորի կորուստից հետո»։ Տեսարանի կրկնումը հաջողվեց և տրվեց վերջնական մոտաժի[27]։ Նկարահանումների ընթացքում տեղի ունեցան այլ միջադեպեր։ Ցուցադրման տեսարանի համար խորհրդատու Էնդրյու Մոլոն խորհուրդ տվեց որպես նվագակցություն օգտագործել ինտերնացիոնալ (հիմնը)։ Խորհրդատուն և ռեժիսորը հաշվի չէին առել, որ նկարահանումները տեղի են ունենում ֆրանկոնյան Իսպանիայում, որտեղ ժողովրդական կուսակցությունը արգելված էր։ Ոստիկանական պարեկիրն, ով մեծ զարմանքով հետևում էր Ինտերնացիոնալի նվագակցությամբ կարմիր դրոշներով քայլող հազարավոր ստատիստներին, ստիպված եղավ բացատրել, որ պատմական ֆիլմի նկարահանումներ են տեղի ունենում[27]։

Նկարահանումները տեղի էին ունենում ծանր պայմաններում։ Ֆիլմի նկարահանումները ընդհանուր առմամբ տևեցին 10 ամսից ավել, իսկ որոշ ձմեռային տեսարանները նկարահանվել են ամռանը։ Ստվերում ջերմաստիճանը հասնում էր 47 °С, իսկ կցասայլերը օդորակիչներով կահավորված չէին։ Հատկապես հաճելի չէր դերասանների համար, քանի որ նրանք ստիպված էին հագնել բրդյա տաք հագուստ։ Ավելի ուշ Բոլտը ափսոսանքով ասեց, որ այն ժամանակ, երբ գրում էր սցենարը, չէր մտածել տարվա որ եղանակին և որտեղ են անցկացվելու նկարահանումները։ Հանդերձարար Ֆիլիս Դոլտոնը ստիպված շատ ուշադիր հետևում էր, որպեսզի անհրաժեշտ տեսարանում դերասանները «չմոռանան» տաք հագուստներ հագնել։ Ծաղկած դաշտերը նկարահանելու համար գնվեց և ցանվեց ավելի քան 7 հազար նարցիս ծաղիկի կոճղեզ։ Գործողությունը տեղի էր ունենում հունվարին, բայց անոմալ տաք ձմռան հետևանքով ծաղիկները արագ աճեցին և բացվեցին նախքան նկարահանումների ավարտը։ Աշխատողները ստիպված հանեցին ծաղիկները և ցանեցին ավելի սառը տարածքում։

Ձմեռային Ռուսաստանի մոռացված Վարիկինո գյուղում տեղի ունեցած գործողությունների նկարահանումները պլանավորվում էին անցկացվել Մադրիդից մոտավորապես 150 կմ հյուսիսում՝ Սորիա գավառում։ Այստեղ կառուցվեցին փոքրիկ տնակներ, որտեղ ձմեռը անցկացրեց Ժիվագոյի ընտանիքը և հեքիաթային սառցե դղյակի դեկորացիա։ Այդ վայրերում սովորաբար դեկտեմբերը ձնառատ էր լինում և նստվածքի խնդիր չէին սպասում ունենալ, բայց հենց 1964-65 թվի ձմռանը ձյուն համարյա թե չելավ։ Նկարահանող խումբը ստիպված եղավ փնտրել այլընտրանքային լուծում, և ձյան փոխարեն օգտագործվեց մի քանի տոննա մարմարե կտորտանքներ, որոնցով ծածկեցին գետինը, ինչպես նաև օգտագործեցին սպիտակ ներկ։ Տնակի ինտերիերը պատրաստվեց մադրիդյան ստուդիաներից մեկում, որտեղ անց էին կացվում տաղավարային նկարանումներ։ Սառցե դղյակի ստեղծման համար բեմադրող-նկարիչ Ջոն Բոկսի ոգեշնչման աղբյուր հանդիսացավ հյուղակի նկարները, որտեղ ձմեռել էր Ռոբերտ Սքոթի էկսպեդիցիան։ Սառցե կերպարները սպիտակ ներկով պատված քարեցված պարաֆինից էին[28]։

Այն տեսարանը, որտեղ Լարան մոմը մոտեցնում է սառած պատուհանին և հալեցնում այն, մանրակրկտորեն պատրաստման կարիք ունեցավ։ Ջրային սառույցը փոխարինեցին չոր սառույցով՝ տաք հոսանք պահելով դրա վրա։ Սառցեկտորները փոխարինվեցին փայլարի կտորներով։ Ոչ պակաս հնարամտություն ցուցաբերվեց սառած լիճը նկարահանելու համար, որը հաղթահարում էր կարմիր հեծելազորը։ Այդ տեսարանը նույնպես նկարահանվել է ամռանը։ Նկարահանող խումբը ստիպված եղավ բետոնել հարթ հրապարակը և այն ծածկել մարմարե փշրանքներով, որոնց էլ իր հերթին մանրեցրին հատուկ սարաքավորումով։ Ռեժիսիորը պետք է ստանար այն տեսարանը, երբ ձիերի՝ սառույցի վրայով սահքը, և այդ խորամանկությունը Լինը տեսել էր Սերգեյ Էյզենշտենի սառցամարտի տեսարանում։ Բետոնի որոշ հատվածների վրա պողպատե թիթեղներ դրեցին, իսկ վերևից էլ փշրանքներ[29]։

Այս բոլոր հանգամանքները հանգեցին գրացանկի ուշացմանը և բյուջեի գերծախսի։ 1965 թվականի մարտին Մադրիդում նկարահանման հրապարակ այցելեց Ռոբերտ Օ’Բրայնը։ Չնայած բոլոր այս խնդիրներին՝ նա աշխատանքից գոհ մնաց և բյուջեի ավելացումը հաստատեց։ «Որպեսզի «Օսկար» ստանանք բավական է նկարահանել երեք ստացված տեսարաններ»,- այսպես էր նա հանգստացնում ռեժիսիորին[30]։

1965 թվականի մարտին նկարահանող խումբը գնաց Ֆինլանդիա, Իյոէնսու փոքրիկ քաղաքը, Հելսինկիից մոտավորապես 370 կմ և ԽՍՀՄ սահմաններից մոտավորապես 65 կմ հյուսիս-արևելք։ «Մենք մոտեցանք Ռուսաստանին այնքան, որքան հնարավոր է»,- հիշում է Լինը։ Այստեղ նկարահանվեցին ձմեռային Ռուսաստանի պանորամային տեսարանները և Յուրիի ուղևորությունը Ուրալ։ Ֆինլանդիայի պետական երկաթգիծը նկարահանումների համար տրամադրեց 2 շոգեքարշեր և 32 վագոն, որոնց գրանցել էին 1940-ական թվականների սովետական մոդելներ։ Նկարահանումները անմիջականորեն իրականացվեցին Պյուխյասելկյա լճից ոչ հեռու՝ մոտ −40 °С ջերմաստիճանի ներքո։ Մարտի 25-ին նկարահանող խումբը վերադարձավ Իսպանիա՝ շարունակելով աշխատանքը։ Առանձին տեսարաններում, առանց հիմնական դերասանական կազմի մասնակցության, նկարահանվեցին Կանադայիում մեկ այլ օպերատորական խմբի կողմից։ Ֆիլմի նախաբանը և վերջաբանը նկարահանվել են Ալդեադավիլ (en) հիդրոէլեկտրակայանի նահանգում, որը տեղակայված է Սալամանկայից ոչ հեռու[13]։

Ֆիլմի մոնտաժումը և վարձույթով թողարկումը խմբագրել

Բնական և տաղավարային նկարահանումները ավարտվեցին 1965 թվականի հոկտեմբերի 7-ին և տևեցին 232 օր։ 197 րոպե տևողությամբ ֆիլմի համար դա բացառապես երկար խաղացանկ էր ողջ Հոլիվուդի իրականության մեջ։ Լինը ֆիլմի պրեմերան պլանավորել էր 1966 թվականի մարտին, բայց MGM ղեկավարությունը համառորեն պնդում էր ֆիլմի մոնտաժը ավարտել 1965 թվականի դեկտեմբերին՝ վաճառքի տեսանկյունից ամենահարմար ժամանակին։ Ընկերության նախագահը նկարահանող խմբին հայտնեց, որ արդեն վարձով վերձրել է Նյու-Յորքի և Լոս Անջելեսի կինոթատրոնները և դահլիճները (նա համոզված էր, որ ֆիլմը կպարգևատրվի ամերիկյան կինոակադեմիայի կողմից)։ ««Բաունտիի» խռովություն» թանկարժեք ֆիլմի վարձույթի ձախողումից հետո MGM ընկերությունը պարզապես հաջողության կարիք ուներ։ Ռեժիսիորը իսկզբանե ասաց, որ այդ հաջողությունը անիրատեսական է, բայց, մտածելով՝ համաձայնեց։ Դևիդ Լինի և խմբագիր Նորման Սևիջի համար Քալվեր-Սիթիում գտնվող MGM ընկերության կալիֆորնիական ստուդիայում ստեղծվեցին բոլոր պայմանները օրագիշեր աշխատանքի համար։ 10 լարված շաբաթից հետո 31 ժամ տևողությամբ նյութը մոնտաժվեց մինչև կրճատվեց 197 րոպե։ Ֆիլմի հնչունային աշխատանքները ևս ավարտվել էին։ Պրեմիերայից 8 օր առաջ ավարտվեցին բոլոր երաժշտական սանունդթրեքների ձայնագրությունները декабря за восемь дней до премьеры была завершена запись всех музыкальных треков: Վերջնական մոնտաժը Լինը վերջին րոպեների ընթացքում է կատարել և պրեմիերիայից մեկ ժամ առաջ ֆիլմի կինոժապավենի գլանը ուղարկել է Նյու-Յորք[31]։

 
Դևիդ Լինը և Օմար Շարիֆը նկարահանումների ժամանակ

Պրեմիերայից հետո լսարանի արձագանքը բավականին զուսպ էր և նկատելի էր, որ հանդիսատեսի մեծամասնությունը հազիվ է մնում մինչև ֆիլմի ավարտը։ Պրեմիերայից հետո MGM ընկերության կազմակերպած հավաքույթին հրավիրված հյուրերից շատերը անգամ չմասնակցեցին դրան, ինչը մեծ հիասթափություն էր ֆիլմի ստեղծագործական անձնակազմի համար[32]։ Քննադատների առաջին արձագանքը հիմնականում բացասական էր։ MGM կինոընկերության ղեկավարությունը նույնպես նկատողություն արեց մոնտաժի վերաբերյալ, սակայն հիմնականում գոհ էին արդյունքից։ Ռոբերտ Օ’Բրայենը 1 մլն դոլլար հատկացրեց ֆիլմի գովազդային ընկերության համար[33]։ Այսպիսով ֆիլմի բյուջեն կազմեց մոտավորապես 15 մլն դոլար[23]։ Ամանորյա տոներից հետո Լինը և Սեվիջը վերադարձան մոնտաժի սեղանին և վերամոնտաժեցին ֆիլմը։ Կինոթատրոնի համար նախատեսված ֆիլմի տևողությունը կազմեց 180 րոպե։ Լինը փորձում էր ոչ մի կարևոր տեսարան չկրճատել, նա կրճատեց բոլոր դադարները և չնչին ռեպլիկաները։ Դուրս եկավ ֆիլմի վարձույթը։ Առաջին 2 շաբաթները կինոթատրոնների դահլիճները դատարկ էին, բայց իրադրությունը փոխվեց։ Ֆիլմի սաունդթրեքի սկավառակը դարձավ վաճառքի առաջատարը, ինչը ոչ պակաս դեր խաղաց ֆիլմի հանրաճանաչության մեծացման մեջ։ Աստիճանաբար, ստանալով «խոսքը բերանում» ռադիոյի համակրանքը, ֆիլմը սկսեց գրավել հանդիսատեսին[34]։

Խորհրդային ժամանակաշրջանում և՛ գիրքը, և՛ ֆիլմը արգելված էին[35]։ ԽՍՀՄ-ում գիրքը հրատարակվել էր 1988 թվականին վերակառուցման և հրապարակայնության ժամանակ, ֆիլմը երակարաժամկետ արգելքից հետո առաջին անգամ ցուցադրվեց Ռուսաստանում 1994 թվականին[36]։

Գնահատական խմբագրել

Ճանաչում խմբագրել

Չնայած բացասական քննադատությունների՝ ֆիլմը մրցանակների հարուստ «բերք» հավաքեց։ 1966 թվականի փետրվարին «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունում արժանացավ կարևոր բոլոր հինգ անվանակարգերին։ Լինը հիմնավորված հույսով սկսեց նախապատրաստվել ամերիկյան կինոակադեմիայի կողմից շնորհվող պարգևների պարգևատրության արարողությանը․ նա արդեն ուներ կինոակադեմիկոսների սիրելիի կայուն համբավ[37]։

1966 թվականի ապրիլի 18-ին կայացած «Օսկար» մրցանակաբաշխության արարողության ժամանակ ֆիլմին հաջողություն էր սպասվում։ «Դոկտոր Ժիվագո» ֆիլմը 10 անվանակարգերից արժանացավ 5 արձանիկների։ Ըստ կինոյի պատմության գիտակների՝ այդ տարի մրցակցությունը շատ թույլ էր։ Առավել լուրջ մրցակիցներ էին իրենցից ներկայացնում Ռոբերտ Ուայզի «Երաժշտության ձայները» և Սթենլի Կրամերի «Հիմարների նավը» ֆիլմերը։ Լինը հույս ուներ հաղթող ճանաչվել լավագույն ռեսիսիոր անվանագարկում, սակայն դժբախտաբար դե տեղի չունեցավ։ Ամենահեղինակավոր անվանակարգերի արձանիկները բաժին հասան այլ ֆիլմերի, առաջին հերթին «Երաժշտության ձայները» ֆիլմին[38]։ «Երաժշտության ձայները» ֆիլմը նկարահանվել էր 70 մմ տեսաժապավենի վրա[25]։ Սակայն լավագույն օպերատորական աշխատանքի (գունավոր ֆիլմ) համար «Օսկար»-ի արժանացավ Ֆրեդի Յանգը։ Հենց ինքը՝ Յանգը մրցանակաբաշխության արարողակարգին ներկա չէր, և նրա փոխարեն մրցանակը ստացավ Ինգա Սթիվենսը[39]։ Իմիջիայլոց, Լինը Ռոբերտ Բոլտի փոխարեն ստացավ վերջինիս մրցանակը, ով նույնպես ներկա չէր գտնվոում արարողությանը։ Բոլտին՝ իր քրեական անցյալի պատճառով արգելված էր ԱՄՆ սահմաններից դուրս գալ։ Ջուլի Քրիստին կինոակադեմիայի կողմից արժանացավ լավագույն դերասանուհի անվանակարգին, բայց ոչ թե «Դոկտոր Ժիվագո», այլ «Սիրելի» ֆիլմից։ Այդ ֆիլմը դերասանուհու կարիերայի համար կարևոր փուլ դարձավ, չնայած Ջուլիա Քրիստին հետագայում այդպես էլ չհասավ այն հաջողության, որը նրան սպասվում էր 1966 թվականին՝ «Դոկտոր Ժիվագո» և «Սիրելի» ֆիլմերից հետո[40]։

Քննադատություն խմբագրել

Քննադատները, ֆիլմին անվանելով «Քամուց քշվածները ձյան մեջ», տվեցին հակասական և հիմնականում բացասական գնահատական[32]։ Խիստ քննադատության արժանացավ ռեժիսիորական լուծումները, չափազանց ձգվածությունը, սյուժեի ավելորդ մելոդամատիկությունը։ Ռոջեր Էբերտը ֆիլմը անվանեց «հեղափոխության գռեհիկ արտացոլում», իսկ սյուժեն՝ «անիմաստ կույտ»։ Պոլին Կեյլը Լինի՝ ռեժիսիորական գործելակերպի մասին արտահայտվեց որպես սահմանափակ։ Դեյվ Քերը իր գրախոսության մեջ գրել էր, որ ֆիլմի չնչին տևողությունը այդպես էլ իր նպատակին չծառայեց։ Այն հոգեբանական էֆեկտը, որ ֆիլմի ստեղծագործական թիմը հույս ուներ ապահովել, ֆիլմում այդպես էլ իր նպատակին չհասավ։ Էկրանային գործողությունը այնքան էր ճկվել, որ հիշացնում էր կինոէկրանին ցուցադրվող ձգձված սերիալ։ Ըստ Քերրի կարծիքի՝ Շարիֆի դերախաղը համոզիչ չէր, և դերասանը չունի այն դերասանական տաղանդը, որ կարողանար կատարել այնպիսի բազմաբովանդակ դեր, ինչպիսին էր Յուրի Ժիվագոյի դերը։ Սքոթ Ռոզենբերգը (en) (San Francisco Chronicle) «Դոկտոր Ժիվագո» ֆիլմն անվանեց ամենաթույլ ֆիլմերից մեկը տրիլոգիայում։ Ֆիլմում ռուսական հեղափոխությունը այն գործոնն է, որը շեղում է հանդիսատեսին սիրային պատմությունից և «ռուսական մորթիների ցուցադրությունից»․ այսպես է նա արտահայտվել սյուժետային կոնֆլիկտի մասին։ Նույնիսկ իր ժամանակների ամենահեղինակավոր մասնագետներից մեկը՝ Բոսլի Քրոութերը իր զուսպ գրախոսության մեջ գրում է այն մասին, որ սցենարիստը ռուսական հեղափոխության թափը վեր է ածել անիմաստ մելոդրամայի։ Քրոուերը դերասանական խաղը պասսիվ անվանեց։ Յուրին և Լարան ճակատակագրի հասցրած հարվածները ընդունում են անբացատրելի հնազանդությամբ և անտարբերությամբ, ինչը չի համապատասխանում ֆիլմի ընդհանուր տրամադրության հետ։ Life ամսագրում տպված Ռիչարդ Շիկելի (en) հոդվածը այն սակավաթիվ բարյացական գրախոսություններից մեկն էր, որտեղ բեմադրումը նա անվանում է խելացի և արտիստիկ` Պաստեռնակի վեպին «տեսողական համարժեք»։ Ըստ Times ամսագրի տարբերակի`Լինի աշխատանքը հաղթական է։ Ամսագրի դրական գնահատականի արժանացավ նաև դրամատիակական տեսարանները։ Առանձին դրական հատվածներ խոսում էր նաև դերասանակն խաղի մասին։ Քննադատ Variety Մյորֆին Շարիֆի և Քրիստիի մասին, ովքեր իրենց ժամանակների ստույգ կերպարներ են ստեղծել, ասել է, որ նրանք մարմնավորել են թափանցող սիրային դրամայի ռեժիսիորական գաղափարները։ Մասնագետների մեծամասնությունը միաձայն բարձր գնահատեց ֆիլմում բացառապես մեծ նշանակություն ունեցող տեսողական լուծումները ստեղծած նկարիչ-բեմադրողի, դետորատորի և օպերատորի աշխատանքը։

 
Ցույցը ցրելու տեսարանը, որը նկարահանվել է Մադրիդի արվարձաններից մեկում` Կանիլեխասում

Ռուսական քննադատների կողմից ֆիլմը ևս ստացավ հակասական գրախոսություններ։ Ռուս հանդիսատեսը ամնեից առաջ նկատեց մեծ քանակությամբ արևմտյան մաշված դրոշմներ, որոնք վերաբերվում էին առօրյային և սովորույթներին, պատմական անստույգությանը[41][36]։ Միխայիլ Տրոֆիմենկովը («КоммерсантЪ») հեգնանքով արտահայտվեց այն մասին, որ ֆիլմը արգելելու պատճառ չկար, քանի որ այդպիսի անեկդոտը առանց վախելու կարելի էր նաև ցուցադրել ԽՍՀՄ-ում, սառը պատերազմի ժամանակ։ Ալեքսանդր Ժուրավլյովը (BBC Russian) այսպես արտահայտվեց. ֆիլմը նկարահանվել է ռուսների մասին, բայց ոչ ռուսների համար։ Անդրեյ Պլախովը բնութագրեց ֆիլմը ինչպես էկզոտիկ մելոդրամա։ Դմիտրի Բիկովը հիմնականում դրական գնահատեց Լինի աշխատանքը՝ գրելով որ ֆիլմի տեսանելի անհամապատասխանությունները լավ են համապատասխանում վեպի հեքիաթային ֆաբուլային և ավելացրեց, որ «Դոկտոր Ժիվագոն» ասես ստեղծված է էկրանավորման համար։ Ալեքսանդր Պրոշկինը, անվանելով ֆիլմը շաբլոն, այնուամենայնիվ ոչ պակաս նշանակություն տվեց դրան, նշելով Դեվիդ Լինի՝ արևմուտքին պատմական շրջադարձ ապրող պետության զգացողությունները փոխանցելու տաղանդը։ Գրող Վլադիմիր Սորոկինի մոտ ֆիլմը թողեց «զարմանահրաշ, տխրեցնող, ոչնչի հետ չհամեմատվող նստվածք... ասես տեսնում ես Ռուսաստանը շրջված դիմացկուն հեռադիտակի միջով, տեսնում ես այն, ինչը հավերժ հեռացել է և այլևս երբեք չի վերադառնա»։

Ֆիլմում շատ կան այն տեսարանները, որոնց թե՛ ռուս, թե՛ ամերիկական քննադատները անվանել են «անիմաստ հնարքներ»։ Սկսած նախերգանքում այն տեսարանից, որտեղ աշխատողների գորշ շարասյունը դուրս է գալիս կամարի վրա մեծ կարմիր աստղ ունեցող մռայլ թունելից, չգիտես ինչու իրար ձեռք բռնած։ Գլխավոր հերոսը շեղօձիք վերնաշապիկ կրելու սովորություն ուներ և քաղաքից դուրս կալվածք ուներ 7 գմբեթով[41]։ Առանձին հիշատակում ունեցավ ֆիլմի սաունդթրեքը։ Բալալայկայի անընդհատ մեղեդին (տեսողական և լսողական) ամենայն հավանականությամբ ֆիլմին պետք է տար «ռուսական» տրամադրություն և նոստալգիա, բայց դրա փոխարեն ձանձրացնում է իր տանջող մելոդրամատիկությամբ։ Բոլսի Քրոուտերը նուկնպես նկատեց, որ ֆիլմում օրիգինալի աուրան կորել է, ինչը կապված էր գիրքը գեղեցկացնող Պաստեռնակի հիանալի և պոետիկական շեղմամբ։ Յուրի Ժիվագոյից որ մեկն է պոետը հանդիսատեսը պետք է գուշակի։

  Կարևոր չէ, թե որքանով է Լինի ստեղծած գրաֆիկը լավը, իսկ այն, հավատացեք ինձ, հիանալի է. դեկորացիաները, օպերատորական աշխատանքը ճաշակով են և միանգամայն բացառիկ։ Կարևոր չէ՝ որքանով է լավը հմայիչ սևաչյա Օմար Շարիֆը՝ խղճուկ իդեալիստ դոկտոր Ժիվագոյի դերակատարմամբ։ Կարևոր չէ՝ որքան ողբերգական և խիզախ է գեղեցկուհի երիտասարդ Ջուլի Քրիստին, ով մարմավորում էր աշխույժ, բայց մի փոքր շփոթված Լարային։ Այդ երկու սիրեկանների ձգձգվող տխրությունը չի կարող ֆիլմը փրկել։ Դրամայի պարտադիր կողմերտ՝ գործողությունը և

սասպենսը այստեղ չեն աշխատում բոլոր կերպարների լողմից անբացատրելի պասսիվության հետևանքով։

 

Դեվիդ Լինը խորապես վշտացել էր քննադատների խոցող գրապոսությունների պատճառով, ինչ շարունակվեց նաև պրիեմիրայից հետո և տարածվեց ողջ աշխարհով։ Նա մտածում էր, որ ճիշտ ընկալմանը խանգարեց ֆիլմի հրատապ մոնտաժը և հեղինակի մտքի չհասկանալը։ Մեծ Բրիտանիայում ֆիլմի գովազդային շրջապտույտի ժամանակ Լինը նույնիսկ տեղի ֆիլմարտադրողներից մեկի հետ ագրեսիվ բանավեճի բռնվեց։ Լուկինո Վիսկոնտին հիշում է, թե ինչպես «Դոկտոր Ժիվագո» ֆիլմի ցուցահերթից հետո նա առաջարկեց ընկերոջը մեկ անգամ ևս նայել ֆիլմը։ «Միայն թե եկ հետևի շարքերում թաքնվենք, եթե նրանք՝ քննադատները նկատեն, իմ վերջը եկած է»,- ասաց Վիսկոնտին։ «Դոկտոր Ժիվագո» ֆիլմից հետո Լինը երկար ժամանակ չէր զբաղվում մասնագիտական գործունեությամբ և հաջորդ ֆիլմը նա նկարահանեց միայն 1970 թվականին[42]

Ազդեցությունը և նշանակությունը խմբագրել

 
Մեծ Բրիտանիայում գլխի այսպիսի զարդարանքը անվանում են Zhivago

MGM պատմության մեջ «Դոկտոր Ժիվագոն» դարձավ երկրորդ ամենավաճառվող ֆիլմը «Քամուց քշվածները» ֆիլմից հետո։ Ըստ ամերիկյան Box Office Mojo կայքի ֆիլմի շահույթը կազմեց մոտավորապես 111 000 000 դոլար։ Ինֆլյացիայի հետևանքով, 2013 թվականին այդ գումրաը կհամապատասխաներ 999 000 000 դոլարին, ինչը ֆիլմին տալիս է 8-րդ տեղը ԱՄՆ-ում վարձույթով ամենաշատը տրվող ֆիլմերի ցուցակում կինոյի ողջ պատմության մեջ։ Ըստ որոշ տվյալների՝ համաշխարհային վարձույթը բերեց ավելի քան 200 000 000 դոլար։ Հատկապես համաձայնագիրը հաջողակ էր Օմար Շարիֆի համար, ով որոշակի տոկոսներ էր ստանում ֆիլմի վարձույթից։ Նա ընդհանուր առմամբ աշխատեց 10 մլն դոլար[43]։

«Դոկտոր Ժիվագոն» (երկրորդ համաշխարհային պատերազմից հետո) դարձավ առաջին գունավոր բլոկբաստերը, որտեղ սյուժեն ամբողջովին անցնում է Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում[44]։ 1960-ական թվականներին Խորհրդային Միության թեման՝ կապված Կարիբական ճգնաժամի, Յուրի Գագարինի թռիչքի և այլ նշանակալից իրադարձությունների հետ, աշխարհում շատ հայտնի էր։ Ֆիլմի էկրան դուրս գալը մեծ արձագանք առաջացրեց և մեծացրեց արևմտյան հասարակության հետաքրքրությունը դեպի ռուսական-սովետական պատմությու և գրականություն։ Ֆիլմը իր մեջ կրում էր նշանակալից գաղափարական ուղերձ։ Յուրի Ժիվագոյի բարդ և յուրօրինակ կերպարը, ֆիլմի այլ գործող անձինք ոչնչացրին այն ռուսների մասին կազմավորված ստերիոտիպները[45][46]։ Կրկին հասարակության համար հետաքրքրություն առաջացրեց Բորիս Պոստերնակի ցավալի ճակատագիրը և ԽՍՀՄ-ում մարդկանց իրավունքների խնդիրները[36][35]։ Ռուսաստանի և ռուսների պատկերման սովորույթը հետագայում իրենց արտացոլումն ունեցան հոլիվուդյան այնպիսի ֆիլմերում, ինչպիսին են «Կարմիրներ», «Մոսկվան Գուձոնի վրա» և այլն[47][48]։

Ֆիլմի դուրս գալուց հետո կանացի կլորաձև և տղամարդկանց փափախները մինչև այժմ Մեծ Բրիտանիայում անվանում են Zhivago ոճ[49]։ Սեն-Լորանի և Դիորի ոճային տները 1966 թվականին ֆիլմից և հերոսների հագուստից ոգեշնչված՝ թողարկեցին ձմեռային հավաքածուներ։ Տղամանդկան շրջանաում մոդայի մեջ մտան բեղերը և մորուքները, որոնց կրում էին հերոսները։ 1966 թվականի հոկտեմբերին Esquire ամսագիրը ֆիլմի վարձույթից առաջացած աղմուկի ազդեցությամբ գրեց․ «Այս տարի օղին իր վաճառքի մեծ ծավալով կգերազանցի ջինին»[50]։

Ոճը խմբագրել

Իսահակ Դոյչերը «Դոկտոր Ժիվագո» վեպը մոռացված սերնդի պարաբոլա անվանեց։ Ի տարբերություն «Պատերազմ և խաղաղության»` վեպը կարդացողի ուշադրությունը չի կենտրոնացնում պատմական իրադարձությունների վրա։ Պատերազմերը և հեղափոխությունը յաստեղ հիմնականում իրենցից ներկայացնում են հերոսների անձնական դրամա։ Վեպի հեղինակը դիտավորյալ խուսափում է ռեժիմի և գաղափարախոսության գնահատականից։ Հենց նման հեղինակային ոճին էլ հավատարիմ մնացին սցենարիստն ու ռեժիսիորը։ Հերոսապատման նման գրված գրքի պարադոքսը կայանում է նրանում, որ այն իրականում այնքան էլ չի համապատասխանում հերոսապատմանը[51]։ «Ֆիլմի գործողությունները չպետք է գերազանցի Յուրիի ներքին և հոգեկան սկիզբը»,- գրում է Դեվիդ Լինը սցենարիստի մասին արված գրառումում[52]։

 
Պոլինան Ալդեադավիլա նագանգում՝ Դուերո գետի մոտ, որտեղ նկարահանվել են ֆիլմի սկզբնական և վերջնական տեսարանները:

Գլխավոր հերոսի ողբերգական կերպարը նշանակալից փոփոխություններից մի կեղմ է քաշվել։ Քննադատները ֆիլմի հիմնական խնդիրների մեջ նշում են «փոթորկալից ժամանակի հոսանքով քշվող» հերոսների անսովոր անկարողությունը և անտարբերությունը[53]։ Ռեժիսիորը համարում է, որ պարտադիր չէ ավելորդ ուշադրության ֆոկուսավորումը պատմական կանվայի վրա[11]։ Ռեժիսիորի լուծումների առանձնահատկությունը կայանում էր նրանում, որ Լինը որոշել էր քիչ ուշադրություն դարձնել բռնությանը և արյանը։ Սա լավ է երևում ցույցը ցրելու տեսարանում։ Ընդհանուր գաղափարին հաջորդող տեսարանը հանդիսատեսը կարծես տեսնում է Յուրիի աչքերով։ Նա ցնցված է խաղախ բնակիչներին ցրող կավկազների դաժանությամբ և չի ցանկանում այն տեսնել։ Վերջին հատվածներում միայն կադրը հանդիսատեսի ուշադրությանն է ներկայացնում արյունը և մահը[28]։ Էպիզոդը ստեղծվել է Էյզենշտեյնի հանրահայտ «Զրահակիր Պոտյոմկին» ֆիլմում ներկայացված ցույցի ցրման դաժան տեսարանի ազդեցության տակ։ Ֆիլմում և վեպում շատ դժվար է պատճառահետևանքային կապեր գտնել հերոսների պահվածքի և իրադարձությունների միջև։ Սցենարիստը ստիպված էր ֆիլմի պատմողականության մեջ մտցնել պատմողի տեսքով կապող թել, որպեսզի դիտողը չկորցնի իր հետաքրքրություն[52]։

Ֆիլմի սիմվոլիկան, կերպարների հակադրությունը այդ տրամադրությանը օժանդակում են։ Հերոսին շրջապատող ծաղիկների ծովը, թերթիկների վերածվող սառցաբեկորները։ Պաստեռնակի սիրելի սիմվոլը վառվող մոմն է։ Այս բոլոր սիմվոլները ընդգծում են հերոսների բնավորության պոետիկ, ստեղծարար կողմը։ Սիմվոլների մեկ այլ հակադիր հավաքածու․ վիթխարի էլեկտրոկայան և պատնեշ, Իոսիֆ Ստալինի դիմանկարը ենթարկում է ժամանակի ռիթմը և հանդիսատեսին վերադարձնում է պատմության ողբերգական իրականություն։ Սյուժեի համար կարևոր է պատմողի և իր եղբոր պահապան-հրեշտակի դերում գտնվող Եվգրաֆ Ժիվագոյի կերպարը։ Նա՝ հաստատական կոմունիստը և ուժային օրգանի աշխատակիցը, վերադարձնում է Յուրի Ժիվագոյի մասին հիշողությունները։

Հերոսի հոգեկան տարակուսանքը սիրած կանանց հանդեպ պատմական կատակլիզմների ֆոնի վրա սյուժեների համաշխարհային մշակույթի մեջ ամենահայտնիներից մեկն է, որը կրկնվել է տարբեր փոփոխություններով դեռևս Հոմերոսի «Ոդիսական»-ի ժամանակներից (կարելի է հիշել նաև «Պատերազմ և խաղաղություն» и «Խաղաղ Դոն»)[54]։ Հերոսների փոխհարաբերությունները ներկայացված են սիմվոլիկայով։ Լարայի ալ-կարմիր զգեստը՝ գայթակղության տեսարանում իր մեղքի սիմվոլն է։ Դեղին ծաղկող նարցիսները՝ հանդիպման ժամանակ, թառամող արևածաղիկները՝ հեռացումի ժամանակ։ Բաժանումը խորհրդանշող սառցե ամրոցը, որին դատապարտված են հերոսները[55]։ Ֆիլմի վիզուալ լուծումը գործնականորեն նրա միակ բաղկացուցիչ մասն է, որին քննադատները միաձայն հավանություն տվեցին։ Ռիչարդ Շիկելի կարծիքով թվացյալ դատարկությունը և հերոսների պասիվությունը Պաստեռնակի հեղինակային ոճի շարունակությունն է։ Լինը փորձել է փոխանցել այն, ինչը համարյա չի ենթարկվում էկրանավորման վերարտադրությանը. Պաստեռնակի պոետիկ հոգին։ Անգամ վիզուալիզացիայի մեթոդներին գերազանց տիրապետելն այստեղ չի փրկում, այդ խնդիրը չափազանց դժվար էր մարմնավորելու համար։

Պարգևներ խմբագրել

Պարգևներ Ում է տրված
1965 — մրցանակ Նյու-Յորքի կինոքննադատների ասոցիացիայի կողմից
Լավագույն ռեժիսոր Դեվիդ Լին (2-րդ տեղ)
1966 — հաղթանակ. «Օսկար» մրցանակ
Բեմադրող-նկարչի լավագույն աշխատանք (գունավոր ֆիլմ) Ջոն Բոկս(en),Մարշ Թերենս(en), Դարիո Սիմոնի(en)
Օպերատորական լավագույն աշխատանք Ֆրեդի Յանգ
Զգեստների լավագույն դիզայն Ֆիլիս Դոլտոն
Լավագույն երաժշտություն Մորիս Ժար
Լավագույն հարմարեցված սցենար Ռոբերտ Բոլտ
Անվանակարգեր։
Լավագույն ֆիլմ Կառլո Պոնտի
Երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարում Թոմ Քորթնի
Լավագույն ռեժիսուրա Դեվիդ Լին
Լավագույն մոնտաժ Նորման Սեվիջ
Լավագույն ձայն Էյ Վի Ուոտկինս (en), Ֆրենկլին Միլթոն (en)
1996 — հաղթանակ. «Ոսկե գլոբուս» մրցանակ
Լավագույն ֆիլմ-դրամա Կառլո Պոնտի
Ֆիլմ-դրամայի լավագույն դերասան Օմար Շարիֆ
Լավագույն ռեժիսուրա Դեվիդ Լին
Ֆիլմի լավագույն երաժշտություն Մորիս Ժար
Լավագույն սցենար Ռոբերտ Բոլտ
Անվանակարգեր.
Լավագույն նորեկին՝ կանացի դերակատարում Ժերալդին Չապլին
Կաննի կինոփառատոն
Մասնակցություն հիմանկան մրցանակային ցուցադրությանը
Պարգևներ Ում է շնորհված
1967 — անվանակարգեր։ BAFTA մրցանակ
Բրիտանական լավագույն դերասան Ռալֆ Ռիչարդսոն
Բրիտանական լավագույն դերասանուհի Ջուլի Քրիստի
Լավագույն ֆիլմ Դեվիդ Լին
1967 — հաղթանակ. «Դավիդ դի Դոնատելլո»
Ատրասահմանյան լավագույն դերասանուհի Ջուլի Քրիստի
Արտասահմանյան լավագույն ռեժիսոր Դեվիդ Լին
Արտասահմանյան լավագույն պրոդյուսեր Կառլո Պոնտի
1974 — հաղթանակ. ԱՄՆ կինոքննադատների ազգային խորհուրդի կողմից մրցանակ
Լավագույն դերասանուհի Ջուլի Քրիստի
Top Ten մրցանակ
1988 — հաղթանակ. «Ժողովրդի ընտրություն» մրցանակ
Բոլոր ժամանակների և ազգերի լավագույն երգ «Լարայի թեման»
1967 — հաղթանակ. «Ոսկե էկրան» մրցանակ
մրցանակ դիստրիբյուտորին MGM
1966 — հաղթանակ. Laurel մրցանակ
Լավագույն դրամա 1-ին հորիզոնական
Տղամարդու՝ լավագույն դրամատիկական դերակատարում Օմար Շարիֆ (2-րդ տեղ)
Երկրորդ պալինի տղամարդու դերի լավագույն կատարում Թոմ Քորթնի (3-րդ տեղ)
1967 — հաղթանակ. «Գրեմի»
Ֆիլմի կամ հեռուստատեսային հեռարձակման լավագույն երաժշտություն Մորիս Ժար

Մրցանակների և անվանակարգերի մասին տեղեկությունները տրամադրվել են ըստ imdb.com կայքի տվյալների։

«Դոկտոր Ժիվագո»-ն Ամերիկյան կինոքննադատների ինստիտուտի ցուցակում

  • 1998 — 39-րդ հորիզոնականը ըստ 100 ամենալավ ամերիկական ֆիլմերը 100 տարվա ընթացքում (2007 թվականին դուրս մնաց ցուցակից).
  • 2002 — 7-րդ հորիզոնականը 100 ամենակրքոտ ամերիկական ֆիլմերը 100 տարվա ընթացքում։

Նշումներ խմբագրել

  1. գնայուն՝ արագ և մե՛ծ տիրաժով վաճառվող գրականություն արտասահմանում
  2. անգլ.՝ flash` լուսավորում, վայրկենական փայլատակում, back — հետ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
  2. 2,0 2,1 BFI Film & TV Database
  3. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://www.imdb.com/title/tt0059113/
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 https://www.filmaffinity.com/en/film977246.html
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=4754.html
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 http://bbfc.co.uk/releases/doctor-zhivago-film-1
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 http://www.imdb.com/title/tt0059113/fullcredits
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 9,16 9,17 ČSFD (չեխերեն) — 2001.
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 http://www.imdb.com/title/tt0059113/locations?ref_=tt_dt_dt
  11. 11,0 11,1 Phillips, 1999, էջ 187
  12. Robinson, 2007, էջ 203
  13. 13,0 13,1 Institute, 1997, էջ 275
  14. Быков, 2007, էջ 501
  15. Phillips, 2006, էջ 228
  16. 16,0 16,1 16,2 Phillips, 2006, էջ 334
  17. Phillips, 2006, էջ 332
  18. Phillips, 2006, էջ 327
  19. Santas, 2011, էջ 58
  20. Hayward, 2001, էջ 77
  21. 21,0 21,1 Hayward, 2001, էջ 79
  22. Tashiro, 1998, էջ 148
  23. 23,0 23,1 23,2 23,3 Phillips, 2006, էջ 333
  24. Phillips, 2006, էջ 335
  25. 25,0 25,1 Finler, 2003, էջ 35
  26. Phillips, 2006, էջ 336
  27. 27,0 27,1 Phillips, 2006, էջ 338
  28. 28,0 28,1 Phillips, 2006, էջ 339
  29. Robinson, 2007, էջ 211
  30. Phillips, 2006, էջ 341
  31. Phillips, 2006, էջ 345
  32. 32,0 32,1 Phillips, 2006, էջ 353
  33. Phillips, 2006, էջ 354
  34. Phillips, 2006, էջ 355
  35. 35,0 35,1 Garthoff, 1994, էջ 630
  36. 36,0 36,1 36,2 Быков, 2007, էջ 590
  37. Levy, 2003, էջ 367
  38. Levy, 2003, էջ 202
  39. - (-). «"Оскар" за лучшую операторскую работу получает Фредди Янг». -. {{cite web}}: |author= has numeric name (օգնություն)
  40. Levy, 2003, էջ 314
  41. 41,0 41,1 Robinson, 2007, էջ 214
  42. Phillips, 2006, էջ 357
  43. Phillips, 2006, էջ 358
  44. Robinson, 2007, էջ 215
  45. Robinson, 2007, էջ 3
  46. Robinson, 2007, էջ 5
  47. Palmer, 1995, էջ 237
  48. Robinson, 2007, էջ 319
  49. Tashiro, 1998, էջ 160
  50. Tashiro, 1998, էջ 159
  51. Clowes, 1995, էջ 21
  52. 52,0 52,1 Santas, 2011, էջ 60
  53. Robinson, 2007, էջ 206
  54. Clowes, 1995, էջ 64
  55. Santas, 2011, էջ 67