Դոլորես դել Ռիո (իսպ.՝ Dolores del Río, օգոստոսի 3, 1904(1904-08-03)[1][2], Վիկտորիա դե Դուրանգո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ - ապրիլի 11, 1983(1983-04-11)[3][4][5][…], Նյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][7][8]), մեքսիկացի դերասանուհի։

Դոլորես դել Ռիո
իսպ.՝ Dolores del rio
Ծնվել էօգոստոսի 3, 1904(1904-08-03)[1][2]
ԾննդավայրՎիկտորիա դե Դուրանգո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մահացել էապրիլի 11, 1983(1983-04-11)[3][4][5][…] (78 տարեկան)
Մահվան վայրՆյուպորտ Բիչ, Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[6][7][8]
ԳերեզմանՌոտոնդան հայտնի մարդկանց
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[9]
Մասնագիտությունդերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ծնողներհայր՝ Jesús Leonardo Asúnsolo Jacques?[10], մայր՝ Antonia López-Negrete?[10]
Ամուսին(ներ)Սեդրիկ Գիբոնս
Համատեղ ապրող(ներ)Օրսոն Ուելս
Պարգևներ և մրցանակներ

1920-1930-ական թվականների Հոլիվուդյան աստղ, 1940-1950-ական թվականների Մեքսիկայի կինեմատոգրաֆիայի ոսկե դարի կին ֆիլմ-աստղ[11][12][13]։

Կենսագրություն խմբագրել

Մարիա դե լոս Դոլորես Ասունսոլո Լոպես-Նեգրետե (իսպ.՝ María de los Dolores Asúnsolo y López Negrete), առավել հայտնի է որպես Դոլորես դել Ռիո, ծնվել է Մեքսիկայի Դուրանգո նահանգում 1905 թվականի օգոստոսի 3-ին հարուստ ագարակատերերի ընտանիքում։ Մեքսիկական հեղափոխության ժամանակ ընտանիքը սնանկացել է, և նա որոշել է դառնալ դերասանուհի՝ իր ֆինանսական վիճակը բարելավելու համար։

1921 թվականին 16 տարեկան հասակում ամուսանում է Խաիմա Մարտինես դել Ռիոյի հետ, այնուհետև արտագաղթում է ԱՄՆ` ակնկալելով իր կարիերան սկսել շոու բիզնեսում որեպս սցենարիստ և դերասանուհի։ Երեկույթներից մեկի ժամանակ ծանոթանում է հոլիվուդյան պրոդյուսերներից մեկի հետ, ում միջոցով սկսում է իր կարիյերան կինո ասպարեզում։ Այդ ժամանակ նա արդեն բաժանված էր ամուսնուց, սակայն որոշում է պահել ամուսնու ազգանունը։ Նրա կինոբեմելը տեղի է ունենում 1925 թվականին «Ջոաննա» ֆիլմով։

1926 թվականին Ջոան Քրոուֆորդի, Ջանեթ Գեյնորի, Մերի Ասթորի, Ֆեյ Ռեյի հետ միասին ընդգրկվում է WAMPAS Baby Stars-ում (երիտասարդ աստղեր գովազդային կազմակերպություն)։ Նրա կարիերան փայլուն կերպով շարունակվում է համր կինոյի մնացած ամբողջ ժամանակահատվածում, և նա շարունակում էր մնալ Հոլիվուդի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը։

1930 թվականին Դոլորես դել Ռիոն ամուսնանում է «Metro-Goldwyn-Mayer» արտ-տնօրեններից մեկի՝ Սեդրիկա Գոբոնսայի հետ։ Ձայնով ֆիլմերի ի հայտ գալով՝ Դոլորեսը ստանում է երկրորդական դերեր, սակայն 1932 թվականին «Դրախտային թռչնակ» ֆիլմով նա կարողանում է հաջողության հասնել, որից հետո դերեր է մարմնավորում «Թռիչք դեպի Ռիո» (1933) և «Կալենետեում» (1935) ֆիլմերում։

 
«Ապրում եմ հանուն սիրո» (1935) ֆիլմում Էվերետ Մարշալի հետ

1941 թվականին ամուսնուց բաժանվում է Օրսոն Ուելսի հետ սիրավեպի պատճառով, իսկ 1943 թվականին նկարահանվում է նրա «Ուղևորություն վախերի աշխարհ» ֆիլմում։ Դոլորես դել Ռիոն բարեկամական հարաբերությունների մեջ է եղել մեքսիկացի նկարիչներ՝ Դիեգո Ռիվերայի և Ֆրիդա Կալոյի, ինչպես նաև շատ մեքսիկացի կինեմատոգրաֆների հետ։ 1942 թվականին նա վերադառնում է Մեքսիկա, որտեղ շարունակում է իր կարիերան մեքսիկական ֆիլմերում, որոնցից առավել հայտնի են «Մարիա Կանդելարիան» (1944) և «Փախստականը» (1947)։ Բազմաթիվ անգամներ առաջադրվել է «Silver Ariel» մեքսիակական կինոմրցանակի և չորս անգամ դարձել է դափնեկիր։ 1959 թվականին ամուսնացել է ամերիկացի թատերական բիզնեսմեն Լյուիս Ռիլի հետ։

1960 թվականին գլխավոր դերով հանդես է եկել «Բոցավառվող աստղ» ֆիլմում Էլվիս Փրեսլիի հետ, իսկ չորս տարի հետո հանդես է եկել ռեժիսոր Ջոն Ֆորդի «Շեյենների աշունը» ֆիլմում։ 1950-1960-ական թվականներին նա սկսեց հանդես գալ մի շարք դասական թատերական ներկայացումներում, ինչպիսիք են «Անաստասիա» (1956) և «Կնամոլը» (1958)։ «Սանչեսի երեխաները» (1978) վերջին ֆիլմն է, որտեղ հանդես է եկել դերասանուհին[14][15]։

Հիշատակ խմբագրել

 
Դոլորես դել Ռիոյի գերեզմանը Մեխիկոյի Դոլորես գերեզմանատանը

Դոլորես դել Ռիոն մահացել է 1983 թվականի ապրիլի 11-ին երիկամների հիվանդությունից Կալիֆորնիա նահանգի Նյուպորտ Բիչ քաղաքում։ Մահից հետո նրան դիակիզել են, մոխիրը ամփոփված է Մեխիկոյի Դոլորես պանթեոնի Նշանավոր գործիչների ռոտոնդա հատվածում։

Կինոարտադրության մեջ ներդրման համար Հոլիվուդյան փառքի ծառուղու Ուայն սթրիթ, 1620 հատվածում տեղակայված է Դոլորեսի աստղը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոլորես դել Ռիո» հոդվածին։