Դոլի Փեյն Թոդ Մեդիսոն (անգլ.՝ Dolley Payne Todd Madison, մայիսի 20, 1768(1768-05-20)[2][3][4][…], Guilford County, Հյուսիսային Կարոլինա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հուլիսի 12, 1849(1849-07-12)[2][3][4][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), Միացյալ Նահանգների 4-րդ նախագահ Ջեյմս Մեդիսոնի կինը, Միացյալ Նահանգների առաջին տիկինը՝ 1809 թվականից մինչև 1817 թվականը։

Դոլի Մեդիսոն
անգլ.՝ Dolley Madison
 
Մասնագիտություն՝ գրող
Դավանանք Քվակերներ և քրիստոնեություն
Ծննդյան օր մայիսի 20, 1768(1768-05-20)[2][3][4][…]
Ծննդավայր Guilford County, Հյուսիսային Կարոլինա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
Վախճանի օր հուլիսի 12, 1849(1849-07-12)[2][3][4][…] (81 տարեկան)
Վախճանի վայր Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Թաղված Մոնպելյե
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Dolley Payne[1]
Հայր John Payne?[5]
Մայր Mary Coles?[5]
Ամուսին Ջեյմս Մեդիսոն[5] և John Todd?[5]
Զավակներ Ջոն Փեյն Թոդ և unknown Todd?[3]
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Դոլլին ծնվել է 1768 թվականին Նյու Գարդենում, այժմ ՝ Հյուսիսային Կարոլինայի Գիլֆորդ քանթրի քաղաքում, ֆերմեր քվակերի ընտանիքում։ Պատանեկան տարիներն նա անց է կացրել Ֆիլադելֆիայում։ 1790 թվականի հունվարին նա ամուսնացել է փաստաբան Ջոն Թոդի հետ։ Զույգը ունեցել է երկու երեխա՝ Ջոն Փեյնը (1792-1852) և Ուիլյամ Թեմփը (ծնվել և մահացել է 1793 թվականին)։ 1793 թվականի աշնանը նրա ամուսինն ու կրտսեր որդին մահացան դեղին տենդից։

Դոլիի երկրորդ ամուսինը Ջեյմս Մեդիսոնն էր, որի հետ ամուսնացավ 1794 թվականի սեպտեմբերի 17-ին։ Նրանք երեխաներ չեն ունեցել, բայց նրանք միասին մեծացրեցել են Ջոնին՝ Դոլիի երեխային։ 1801 թվականին զույգը տեղափոխվեց Վաշինգտոն։ Որպես ԱՄՆ պետքարտուղարի կին (նրա ամուսինը զբաղեցնում էր այս պաշտոնը 1801-ից 1809 թվականներին), Դոլլի Մեդիսոնը կատարում Էր Սպիտակ տան տիրուհու դերը Թոմաս Ջեֆերսոնի նախագահության ժամանակ։ Ինչպես և նրա հայրը, Դոլին քվաքեր էր (քվաքերները ոչ մի կրոնական ծիսակատարություն չեն ընդունում)։

1812 թվականի պատերազմի ընթացքում, նախքան բրիտանական բանակի կողմից Վաշինգտոնի գրավումը, Դոլի Մեդիսոնը փրկել է Սպիտակ տան արծաթը և այլ զարդեր ՝ դրանք պահելով Մերիլենդի բանկում։ Նրա փրկած իրերի թվում էր նաև Ջորջ Վաշինգտոնի դիմանկարը, արժեթղթերը և Անկախության բնօրինակ հռչակագիրը։

Դոլլի Մեդիսոնը մահացել է 1849 թվականի հուլիսի 12-ին։

Ծանոթագրություններ խմբագրել