Դոլբի թատրոն (նախկինում կոչվել է Կոդակ թատրոն) (անգլ.՝ Dolby Theatre), Լոս Անջելեսի Հոլիվուդյան Բուլվար փողոցում գտնվող Hollywood and Highland Center առևտրային մոլի և զվարճանքների կենտրոնում գտնվող թատրոն։ Բացման օրվանից (2001 թվականի նոյեմբերի 9) այստեղ են իրականացվում Օսկարի մրցանակաբաշխությունները։

Դոլբի թատրոն
Դոլբի թատրոնի մուտքն ու ճակատային մասը
Տեսակթատրոն և համերգասրահ
Երկիր ԱՄՆ
Գտնվելու վայրը6801 Հոլիվուդյան բուլվար
Լոս Անջելես, Կալիֆորնիա
Հիմնադրման ամսաթիվ2001 թվական, նոյեմբերի 9
Անվանված էDolby Surround?
ՃարտարապետDavid Rockwell?
Կայքdolbytheatre.com(անգլ.)
 Dolby Theatre Վիքիպահեստում

Ճարտարապետություն խմբագրել

Թատրոնը նախագծվել է Դեյվիդ Ռոքվելի կողմից Theatre Projects Consultants («Թատրոնի նախագծային խորհրդատուներ») խմբի հետ՝ հատկապես այն հարմարեցնելով Օսկարի մրցանակաբաշխություններին[1]։ Թատրոնը աշխարհին հատկապես հայտնի է այս Օսկարի ամենամյա մրցանակաբաշխություններով։

Մինչ 2012 թվականի փետրվարը թատրոնը հովանավորվում էր Eastman Kodak ընկերության կողմից, որը 75 միլիոն դոլար էր վճարել շինությունն անվանակոչելու համար[2]։ 2012 թվականի սկզբին «Eastman Kodak»-ը սնանկ ճանաչվեց, ուստի անվանակոչելու իրավունքի պայամանգիրը դադարեցվեց։ Այնուհետև տարածքի սեփականատիրոջ առաջարկով թատրոնի անվանում ը ժամանակավորապես փոխվեց «The Hollywood and Highland Center»[3][4] 2012 թվականի մայիսի 1-ին հայտարարվեց, որ տարածքը կանվանվի Դոլբի թատրոն, այն ժամանակ, երբ «Dolby Laboratories»-ը քսան տարվա ժամկետով անավանակոչելու իրվաունքի պայմանագիր կնքեց[5] Դոլբին նախ առաջին հերթին բարելավեց ձայնային համակարգը՝ կիրառելով Դոլբի Ատմոս (Dolby Atmos): Շարունակաբար ընկերությունը կատարելոգործում է դահլիճը՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ[6]։

 
«Մեծ Աստիճանները» դեպի Դոլբի թատրոն

Ծանոթագրություններ խմբագրել

  1. John Calhoun (2002 թ․ ապրիլի 1). «A Kodak Moment». Live Design Online. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 14-ին.
  2. «Kodak Theatre». Kodak Theatre. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 14-ին.
  3. Finke, Nikki (2012 թ․ մայիսի 1). «Kodak Theatre - Oscars Keeps Home At Hollywood & Highland In Newly Named Dolby Theatre». Deadline Hollywood. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.
  4. Higgins, Kat. «Goodbye Kodak: New Name For The Home Of The Oscars». Sky News. Վերցված է 2012 թ․ փետրվարի 25-ին.
  5. «Oscars' home renamed Dolby Theatre». CBS News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 1-ին.
  6. «Introducing the Dolby Theatre». Dolby.