Դոգմա (անգլերեն՝ Dogma), Դոգման հայկական ռոք երաժշտության ամենայուրօրինակ ու ամենահանրահայտ խմբերից մեկն է, որը հիմադրվել է 2008 թվականին Երևանում՝ ավելի վաղ շրջանի, արդեն լուծարված MDP (Manic Depressive Psychosis՝ 1994-2007թթ.) խմբի անդամներ կիթառահար Հենրիկ (Հենո) Գրիգորյանի և բասկիթառահար Վարդան Գրիգորյանի կողմից։

Դոգմա
Դոգմա
Հիմնական տվյալներ
ԵրկիրՀայաստան Հայաստան, Երևան
Ժանրերօրիենտալ մետալ, ֆոլկ մետալ, պրոգրեսիվ մետալ
Գործիքներէլեկտրակիթառ, հարվածային գործիքներ, բաս կիթառ
Գործունեություն2008–ներկա
Կայքdogma.am
Անդամներ
Զարուհի Գևորգյան
Հենրի Գրիգորյան
Վարդան Գրիգորյան
Դերիկ Վարդումյան

Դոգմայի երաժշտությունը էթնիկ-ֆոլկլորային երաժշտական մտածողության, մետալի ծանր գործիքային նվագակցության ու պրոգրեսիվ ռոքի անսպասելի լուծումների անկրկնելի համադրություն է։

«The Classic Rock Presents Prog» բրիտանական աշխարհահռչակ ամսագիրը «Դոգմայի» երաժշտությունը բնութագրում է այսպես. «Ագրեսիվ ռիթմեր, էթնիկ թրթիռներ և փսիխոդելիկ հնչողություն՝ ամենը պարուրված ապշեցուցիչ նրբագեղ կանացի վոկալով»:

Իեն Անդերսոն /«Jethro Tull»/՝ «Մարսի այս կողմում գտնվող լավագույն մետալ խումբն է։ Հիասքանչ բասիստ, ադամանդյա վոկալ, ապշեցուցիչ կիթառ, շանթահար հարվածային գործիքներ։ Այս խմբի յուրահատուկ գործիքները մասսայական կործանման զենքեր են...Օ~, լինել այսքան երիտասարդ...»:

Պատմություն խմբագրել

Հիմնադրել են երաժիշտներ բաս-կիթառահար Վարդան Գրիգորյանը և կիթառահար Հենրի Գրիգորյանը, որոնք 1994-2007 թվականներին նվագել են MDP խմբի կազմում։ 2007 թվականի դեկտեմբերին Վարդանին և Հենրիին է միացել երգչուհի Զառան, 2008 թվականի հունվարի 3-ին՝ երաժիշտ-թմբկահար Դերենիկ Վարդումյանը (Դերիկ)։ 2008 թվականի հունվարի 5-ին տեղի է ունենցել Դոգմա խմբի առաջին ելույթը Երևանի տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում։

Խումբը թողարկել է 3 ալբոմ՝ «Էթնիկ-մեթնիկ», 2009թ., «Անդրդոգմա», 2013թ. և «Նա Նե», 2015թ.։

Իր տասնհինգամյա գործունեության ընթացքում խումբը բազմաթիվ ելույթներ է ունեցել ՀՀ ողջ տարածքում, եղել Հայաստանում կայացած երաժշտական մի շարք մեծ միջոցառումների կազմակերպման առաջամարտիկ։ Դրանցից իրենց կարևորությամբ հատկապես պետք է առանձնացնել Jethro Tull, Deep Purple, Uriah Heep խմբերի, Ջոն ՄքԼաֆլինի և Իէն Անդերսոնի երևանյան համերգները։ Իէն Անդերսոնն՝ իր 2010 թվականի սեպտեմբերի 24-ի երևանյան համերգի ժամանակ Դոգմայի վոկալիստ Զառա Գևորգյանի հետ կատարել է երկու երգ Jethro Tull-ի և երկու երգ Դոգմայի երգացանկից։ Խումբն առ այսօր մի շարք մենահամերգներ է ունեցել ՀՀ ողջ տարածքում, Գերմանիայում, Լեհաստանում։ Դոգմայի համերգային գործունեության մեջ հատկապես ուշագրավ են «Անդր Դոգմա» ալբոմի 2013թ. պրոմո-հյուրախաղերը Հայաստանի մարզերում։

Ի թիվս բազմաթիվ մենահամերգների, միջազգային փառատոնների մասնակցության՝ խմբի հաջողակ ելույթների թվում են.

2010 թ.-ին Զառան մասնակցել է բրիտանական լեգենդար «Jethro Tull» խմբի հիմնադիր և ֆլեյտահար Իեն Անդերսոնի երևանյան համերգին՝ որպես հրավիրյալ արտիստ՝ ելույթ ունենալով Իենի հետ միասին՝ ներկայացնելով երկու երգ «Jethro Tull»-ի («Locomotive Breath»; «Mother Goose») և երկու երգ «Դոգմայի» («Renaissance»; «Awakening») երգացանկից։

2012 թ.-ին «Դոգման» մասնակցել է գերմանական հայտնի «Wave Gotik Treffen» փառատոնին և մենահամերգով հանդես եկել Լեյպցիգի կենտրոնական թատրոնում։

2012 թ.-ի փետրվարի 25-ին, հռչակավոր կոմպոզիտոր և նորարար Թոդ Մաքովերի ղեկավարությամբ՝ «Դոգման» մաս է կազմել «Ա-ից Ա. Հարմոնիայի աշխարհ» երաժշտական համաշխարհային պրեմիերայի՝ յուրովի ներկայացնելով 4 ստեղծագործություն, որոնք գրվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների հայ երեխաների կողմից «Հայփերսքոր» երաժշտական ծրագրի միջոցով։

2012 թ.-ի սեպտեմբերի 29-ին Հանրապետության Հրապարակում Դոգման, որպես հրավիրյալ խումբ, նվագել է աշխարհահռչակ «Red Bull X-fighters Jams» մոտոցիկլետային հնարքների ցուցադրության շոուին։  

2015 թ.-ին Դոգմա խումբը արժանացել է Թիֆլիսում անցկացվող «Phoenix Caucasian Music Award» մրցանակի՝ «Երաժշտության զարգացման համար /Մելանխոլիա/» և «Լավագույն տեսահոլովակ /Ռենեսանս/» նոմինացիաներում։

2018-ին համերգներով եղել է Լեհաստանում, մասնակցել է «Wschod Kultury» մշակութային միջազգային փառատոնին։

«Դոգմա» խմբին անդրադարձել են բրիտանական «Classic Rock», դանիական «Metalized», իտալական «Rockerilla» ամսագրերը, բրազիլական «Progressive Rock and Progressive Metal», ճապոնական «Rock Drive», իտալական «Femme Metal Webzine», ֆրանսիական «Chromatique.net», ամերիկյան «No Clean Singing» և մի շարք այլ հայտնի ինտերնետային պարբերականներ։

Կազմը խմբագրել

Խմբի հիմնադիր կազմը հետևյալն էր՝ Հենո Գրիգորյան (կիթառ), Վարդան Գրիգորյան (բաս կիթառ), Զառա Գևորգյան (վոկալ), Դերենիկ (Դերիկ) Վարդումյան (հարվածային գործիքներ)։ 2014 թվականին Դերիկ Վարդումյանին փոխարինում է երիտասարդ թմբկահար Գոռ Ավետիսյանը։

Սկավառակագրություն խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել