Դյուզջե

քաղաք Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում

Դյուզջե (թուրքերեն՝ Düzce), քաղաք Թուրքիայի հյուսիսարևմտյան մասում, Դյուզջեի մարզի կենտրոնը։ Գտնվում է մայրաքաղաք Անկարայից 240 կիլոմետր դեպի արևմուտք և Ստամբուլից 228 կիլոմետր դեպի արևելք։ D-100 ավտոմայրուղին անցնում է քաղաքի միջով, այն դեպքում, երբ եվրոպական Ե80 ավտոմայրուղին շրջանցում է քաղաքը։ 2009 թվականի տվյալներով, քաղաքի բնակչությունը կազմում է 125 240 մարդ։ Քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 160 մետր բարձրության վրա։ 1990 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 61.878 մարդ։ Քաղաքը մեծապես տուժել է 1999 թվականին տեղի ունեցած Մարմարայի և Դյուզջեի երկրաշարժերի ժամանակ։ Քաղաքը գտնվում է Սև ծովից 8 կիլոմետր հեռավորության վրա։ Քաղաքը համարվում է Թուրքիայի ամենաարևոտ քաղաքներից մեկը[1]։

Քաղաք
Դյուզջե
թուրքերեն՝ Düzce
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՄարզԴյուզջե
ՔաղաքապետԻսմայիլ Բայրամ
Մակերես739.13 կմ²
ԲԾՄ160 մետր
Խոսվող լեզուներթուրքերեն
Բնակչություն135 557 մարդ (2012)
Ժամային գոտիUTC+3
Պաշտոնական կայքwww.duzce.bel.tr
Դյուզջե (Թուրքիա)##
Դյուզջե (Թուրքիա)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Düzce». Turkish State Meteorological Service. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյուզջե» հոդվածին։