Դյոմինայի-Կաչոնիի տուն (Տագանրոգ)

Դյոմինայի-Կաչոնիի տուն (ռուս.՝ Дом Деминой-Качони), մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտ Ռուսաստանի Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։ Գտնվում է Հունական փողոց, 47 հասցեում[1]։ Շինությունն անվանումը ստացել է երկու ամենահայտնի սեփականատերերի` Մարգարիտա Կաչոնիի[2] (այլ տվյալներով ազգանունը կարդացվել է Կաչիոնի)[3] և Ալեքսանդրա Դյոմինայի ազգանուններից[2]։

Դյոմինայի-Կաչոնիի տուն
Տեսակտեսարժան վայր և բնակելի տուն
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանրոգ
Հիմնադրված է1860
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Տագանրոգի Հունական փողոց, 47 հասցեում շենքը կառուցվել է 1860-ական թվականներին աղյուսային ոճով[2]։ Նրա առաջին սեփականատերը եղել է Մարգարիտա Կաչոնին` Թուրքական երկրորդ պատերազմի ժամանակ Սևծովյան նավատորմի հերոսի այրին։ Նրա ամուսինը` Ալեքսանդր Լիկուրգովիչ Կաչոնին, թուրքական լծի դեմ հունական ազգային-ազատագրական գործիչ Լամբրոս Կաչոնիի (Կացոնիս) թոռն էր։ 

1906 թվականին շենքը ձեռք բերեց ազնվականի կին Ալեքսանդրա Վասիլևնա Դյոմինան, որին շենքը տարբեր տվյալներով պատկանել է մինչև 1915[2] կամ 1925 թվականը։ 1926 թվականին տանը գործել է հանրակրթական դպրոց Տագանրոգում բնակվող լեհերի համար։ Պարապմունքները ուսումնական հաստատությունում սկսվում էին սեպտեմբերի 27-ին[3]։

1992 թվականից շենքը ճանաչվել է ճարտարապետական հուշարձան և պահպանվում է որպես մշակութային ժառանգության օբյեկտ[1]։

Նկարագրություն խմբագրել

Հունական փողոցից տեսարան է բացվում դեպի այդ հասցեում գտնվող միանգամից երկու տուն։ Դրանցից առաջինը երկհարկանի է և ճանաչվել է պատմության և մշակույթի հուշարձան։ Նրա ճակատը զարդարում է ծեփածո բուսական նախշ, զարդաքիվեր, լողաթներ և կողպեքային քարեր։ Երկրորդը մեկհարկանի է, որը XIX դարի կեսերին բնորոշ տուն է։ Այն զարդարում են ձևավոր ճակտոնը, զարդաքիվեր, կոպտատաշ քարից թիակներ և քիվամույթեր[2]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Объекты культурного наследия». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Деминой-Качони дом//Энциклопедия Таганрога
  3. 3,0 3,1 «Дом 47. Греческая улица». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.