Դմիտրի Նիկոլայի Ուզնաձե (դեկտեմբերի 20, 1886, Սաքարա (ներկայում՝ Զեստափոնի շրջան, Վրաստան) — 12 հոկտեմբերի, 1950, Թբիլիսի), վրացի խորհրդային հոգեբան և փիլիսոփա։ Մշակել է դիրքորոշման ընդհանուր հոգեբանական տեսությունը։

Դմիտրի Ուզնաձե
վրաց.՝ დიმიტრი უზნაძე
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 20 1886 (հունվարի 1 1887)
ԾննդավայրՔվեդա Սաքարա, Զեստափոնի շրջան
Մահացել էհոկտեմբերի 9, 1950(1950-10-09)[1][2] (63 տարեկան)
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԼայպցիգի համալսարան, Հալլե-Վիտենբերգի համալսարան և Խարկովի ազգային համալսարան
Մասնագիտությունփիլիսոփա, համալսարանի դասախոս և հոգեբան
ԱշխատավայրԹբիլիսիի պետական համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԱնդամությունՎրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա
 Dimitri Uznadze Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դմիտրի Ուզնաձեն ծնվել է 1886 թվականի դեկտեմբերի 20-ին Սաքարա գյուղում։ 1905 թվականի հեղափոխությանը մասնակցելու պատճառով հեռացվել է դպրոցից։ Նույն թվականին մեկնել է Շվեյցարիա, ապա՝ Գերմանիա։ Կրթությունն ստացել է Լայպցիգում (1909) ու Խարկովում (1913)։ Հայրենիք վերադառնալուց հետո՝ 1915-1917 թվականներին, զբաղվել է մանկավարժական գործունեությամբ[3]։ Թբիլիսիի պետական համալսարանի հիմնադիրներից մեկն է ու այդ համալսարանի պրոֆեսոր (1918)։ Այնտեղ ստեղծել է հոգեբանության ամբիոն։ Եղել է Վրաստանի Գիտությունների ակադեմիայի հոգեբանության ինստիտուտի տնօրեն[4] և Վրաստանի ԳԱ ակադեմիկոս (1941)։ 1946 թվականին ստացել է Վրաստանի գիտությունների վաստակավոր գործչի կոչում[3]։

Դմիտրի Ուզնաձեն մահացել է 1950 թվականի հոկտեմբերի 9-ին Թբիլիսիում։ Թաղված է Թբիլիսիի պետական համալսարանի բակում[3]։

Աշխատություններ խմբագրել

Դմիտրի Ուզնաձեն հեղինակել է «Դիրքորոշման հոգեբանության հիմնական դրույթները» (1961) և «Դիրքորոշման հոգեբանության փորձարարական հիմունքներ» (1966) աշխատությունները, որոնցում ներկայացվում է ու հիմնավորվում դիրքորոշման՝ որպես սուբյեկտի ու օբյեկտի միջև եղած սահմանի հասկացությունը։ Ի հայտ գալով սուբյեկտի պահանջմունքի ու նրա բավարարման օբյեկտիվ իրավիճակի հակադրության պայմաններում՝ դիրքորոշումը, ըստ Ուզնաձեի, սուբյեկտի ամբողջական, չտարբերակված վիճակ է, որ նախորդում է իրականությանը։

Երկեր խմբագրել

  • Die metaphysische Weltanschauung W. Ssolowiows mit orientierendem Überblick seiner Erkenntnistheorie, Halle/Saale, 1909.
  • Ընդհանուր հոգեբանություն, 1940 (վերահրատարակվել է 2004 թվականին)։
  • Դիրքորոշման հոգեբանության փորձարարական հիմունքներ, 1949։
  • Психологические исследования. — М., 1966.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Узнадзе Дмитрий Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Internet Philosophy Ontology project
  3. 3,0 3,1 3,2 Georgy Ketchuashvili2. «Dimitri Uznadze (1886–1950)» (PDF). PROSPECTS: the quarterly review of comparative education vol. 24, no.3/4, 1994, p. 687–701. UNESCO: International Bureau of Education. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  4. «History of I. Javakhishvili Tbilisi State University (TSU)». Tbilisi State University. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Ուզնաձե» հոդվածին։