Դմիտրի Ալեքսանդրովիչ Դիբրով (ռուս.՝ Дмитрий Александрович Дибров, նոյեմբերի 14, 1959(1959-11-14), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս լրագրող, շոումեն, հեռուստահաղորդավար, պրոդյուսեր և ռեժիսոր, ինչպես նաև երգիչ, երաժիշտ և դերասան։ Աշխատել է Ռուսաստանի հինգ դաշնային հեռուստաալիքներում («НТВ», «Առաջին ալիք», «Ռոսիա-1», «ТВ Центр» և «Звезда»), Ռուսաստանի հեռուստատեսության ակադեմիայի անդամ։

Դմիտրի Դիբրով
ռուս.՝ Дмитрий Александрович Дибров
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 14, 1959(1959-11-14) (64 տարեկան)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՌոստովի պետական համալսարան
Մասնագիտությունլրագրող, հեռուստահաղորդավար, ռեժիսոր, հեռուստատեսային պրոդյուսեր, երգիչ, դերասան, շոումեն, կինոպրոդյուսեր և շոու բիզնես
ԱշխատավայրԱռաջին ալիք
Ամուսինանհայտ և Polina Dibrova?
Պարգևներ և
մրցանակներ
Կայքddibrov.com
 Dmitry Dibrov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դմիտրի Դիբրովը ծնվել է 1959 թվականի նոյեմբերի 14-ին Դոնի Ռոստովում, Ռոստովի պետական համալսարան բանասիրական ֆակուլտետի դեկանի ընտանիքում։ Ծնողների բաժանվելուց հետո նրան դաստիարակել է խորթ հայրը՝ Նիկոլայը։ Հետագայում հայրը՝ Ալեքսանդր Աֆանասևիչ Դիբրովն ու մայրը՝ Տատյանա Վալենտինովնա Պոկիդովան, նորից ամուսնացել են։ Եղբայրը՝ Վլադիմիր Ալեքսանդրովիչ Դիբրովը (1950-2012), եղել է լրագրող, աշխատել է որպես թղթակից, ապա վարել է «Դոնի օրը» (ռուս.՝ «День Дона») հաղորդումը, կյանքի վերջին տարիներին եղել է «Парк» հեռուստաընկերության խմբագիր՝ Ռոստովի հեռուստատեսությունում աշխատելով ավելի քան 30 տարի։

Դմիտրի Դիբրովն ավարտել է Դոնի Ռոստովի № 80 դպրոցը[1]։

1981 թվականին ավարտել է Ռոստովի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի լրագրության բաժինը։ Համալսարանն ավարտելուց հետո՝ 1981-1982 թվականներին, աշխատել է որպես թղթակից, նամակների բաժնի վարիչ «Призыв» թերթում (Մոսկվայի մարզի Դոմոդեդովոյի շրջանի թերթ)։ 1982-1983 թվականներին եղել է «Московский комсомолец» թերթի քաղաքային բաժնի թղթակից։ Եղել է «Весёлые ребята» հեռուստահաղորդման հեղինակներից ու մասնակիցներից մեկը։ 1983-1987 թվականներին եղել է ТАСС լրատվական գործակալությանն թղթակից, ապա երիտասարդական խմբագրության վարիչի տեղակալ։

1987-1991 թվականներին եղել է ԿՀ երիտասարդության համար նախատեսված ծրագրերի գլխավոր խմբագրության հատուկ թղթակից (ԽՍՀՄ պետկոմիտե հեռուստա- և ռադիոհեռարձակման հարցերով)։ «Битлы перестройки» գրքում պատմվում է «Հայացք» (ռուս.՝ «Взгляд») հաղորդման հետ համագործակցության մասին, որի համար պատրաստել է պրոբլեմային սյուժեներ երաժշտության թեմայով[2]։

1988-1992 թվականներին (ընդմիջումներով) Դմիտրի Դիբրովն ու իր գործընկեր Անդրեյ Ստոլյարովը պատրաստել են «Մոնտաժ» («Монтаж») ծրագիրը, որում բավական հումորային ձևով փորձեր են կատարել վիդեոմոտաժի ու համակարգճային գրաֆիկայի միջոցով՝ որոշակի ձևով համատեղելով տարբեր տեսանյութեր[3]։ Այդ փորձերի ընթացքում 1992 թվականին թողարկվել է Իոսիֆ Բրոդսկու «Ներկայացում» (ռուս.՝ «Представление») պիեսի էկրանավորումը, որի վրա աշխատել են կես տարի[4]։

1991 թվականին Դմիտրի Դիբրովն աշխատել է Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությունում (ВГТРК)։ Եղել է «Էքսպերիմենտ» ստուդիայի հատուկ թղթակից։

1992 թվականին դարձել է «Օստանկինոյի» «Նոր ստուդայի» հատուկ թղթակից։ 1992 թվականի նոյեմբերի 5-ին դարձել է գլխավոր ռեժիսոր, 1993 թվականին՝ «Օստանկինոյի» IV ալիքի գլխավոր տնօրեն։

1994 թվականին Սերգեյ Լիսովսկու հետ ստեղծել է «Свежий ветер» («Թարմ քամի») հեռուստաընկերությունը և դարձել նրա նախագահ։ Եղել է Հինգերորդ ալիքի «Բարի առավոտ» (ռուս.՝ «Доброе утро») հաղորդման հեղինակ։

1995-1996 թվականներին եղել է ОРТ «Подъём» առավոտյան ալիքի գեղարվեստական ղեկավար, 1996 թվականից՝ «ՆՏՎ Պլյուս» երաժշտական ալիքի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր[5]։

1997 թվականին, լինելով ОРТ առավոտյան հեռուստաալիքի տնօրինության կրեատիվ պրոդյուսեր, աշխատել է ОРТ ալիքի «Բարի առավոտ» հաղորդման գաղափարի վրա և վարել ազատ օրվա առավոտյան եթերը։ Հեռացել է հեռուստաալիքից «Антропология» նախագծի վրա աշխատելու պատճառով. այդ ժամանակ ОРТ գլխավոր պրոդյուսեր Կոնստանտին Էռնստը Դիբրովին թույլ չի տվել համատեղել աշխատանքները երկու հեռուստաալիքներում (կենտրոնական ОРТ և մասնավոր կոմերցիոն «Телеэкспо»)։ Դիբրովը պատմել է.

Ես մտա Կոնստանտին Էռնստի աշխատասենյակ և ասացի. «Կոստյա, կարելի՞ է՝ ես միաժամանակ ղեկավարեմ ОРТ առավոտյան եթերն ու գիշերներն աշխատեմ ուրիշ ալիքում»։ «Ինքդ մտածիր,– ասաց Էռնստը։– Մենք, այնուամենայնիվ, ОРТ-ում քեզ հետ լուրջ աշխատանքով ենք զբաղվում։ Իսկ դու գիշերները պետք է աշխատես մի ալիքում, որով մատրասներ են գովազդում։ Դա ախր խայտառակություն կլինի։ Այստեղ պետք է ընտրել մեկը՝ կամ ОРТ առավոտյան եթերի ղեկավարներից մեկը, կամ գիշերային հաղորդավար»։ Ես մեկ օր վերցրի մտածելու համար և որոշեցի՝ ես կգնամ աշխատելու գիշերները։

1997 թվականի օգոստոսի 28-ին «Телеэкспо» ալիքով եթեր է հեռարձակվել Դմիտրի Դիբրովի «Антропология» առաջին հաղորդումը[7], որն այդ ալիքով հեռարձակվել է մինչև 1998 թվականը[8]։

1998 թվականի ապրիլին Լեոնիդ Պարֆյոնովի հրավերով տեղափոխվել է «ՆՏՎ» հեռուստաալիք[9], որտեղ սկզբում վարել է «Հին հեռուստացույց» (ռուս.՝ «Старый телевизор») հաղորդումը[10]։ 1999 թվականից մայիսին սկսել է հեռարձակվել նաև նրա հեղինակային «Антропология» հաղորդումը։ 1999 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2001 թվականի հունվարի 27-ը «ՆՏՎ» ալիքով վարել է вёл телеигру «Օ՜, հաջողակ» հաղորդումը (ռուս.՝ «О счастливчик!», հետագայում վերանվանվել է «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» և հեռարձակվել «Առաջին ալիքով»)[11]։

2001 թվականի ապրիլին հեռացել է ՆՏՎ-ից, ինչից հետո ընդունել է Կոնստանտին Էռնստի հրավերը՝ ղեկավարելու ОРТ հեռուստաալիքի գիշերային եթերի տնօրինությունը[12], որը հատուկ ստեղծվել է «Антропология» ծրագրի աշխատակազմի համար[13], սակայն իրականացվել են այլ պլաններ՝ ОРТ գիշերային եթերի «Ночная смена» («Գիշերային հերթափոխ, հետագայում՝ «Апология») հաղորդումը ուղիղ եթեր է հեռարձակվել նոյեմբերի 1-ին։ Դմիտրի Դիբրովը գլխավորել է ալիքի գիշերային հեռարձակման տնօրինությունը 2001-2004 թվականներին։

2001 թվականին դարձել է Ռուսաստանի հեռուստատեսության ակադեմիայի անդամ։

2002 թվականին սկսել է վարել «Առաջին ալիքի» «Ժողովուրդը դեմ է» («Народ против») հաղորդումը։

2003 թվականի աշնանը Դմիտրի Դիբրովը որոշել է փակել «Апология» հաղորդումն այն պատճառով, որ այն զգալիորեն կորցրել էր իր դիրքերն ու վերածվել արտիստների ու այլ հյուրերի գովազդային աջակցություն ցույց տալու միջոցի[14][15]։ 2004 թվականի աշնանը վերջնականապես որոշել է հեռանալ «Առաջին ալիքից» և տեղափոխվել է «Ռոսիա» հեռուստաալիք Օլեգ Դոբրոդեևի հրավերով[16]։ «Новое» գիծերային գիտական հեռուստաամսագրի նախագիծը, որ նախատեսվել էր «Առաջին ալիքի», ապա նաև «Ռոսիայի» համար[17][18], այդպես էլ չի իրականացվել[16]։ 2005-2006 թվականներին Դիբրովը «Ռոսիա» ալիքում վարել է երեք հաղորդում՝ «Ես պատրաստ եմ ամեն ինչի» (ռուս.՝ «Я готов на всё!»)[19], «ПроСвет»[20] և «Լուրեր։ Մանրամասներ» («Вести. Подробности»[21]։ Դրանց փակումից հետո Դիբրովը մի որոշ ժամանակ չի զբաղվել հեռուստահաղորդավարի աշխատանքով[22][23] և այդ ժամանակաշրջանի մի շարք հարցազրույցներում ներկայացել է ոչ թե որպես հաղորդավար, այլ որպես երաժիշտ[3][24]։ Վարել է տարբեր հաղորդումներ, մասնակցել «Երկու աստղ» շոուին (ռուս.՝ «Две звезды», երկրորդ եթերաշրջան, 2007-2008)[25]։

2008 թվականի հունվարին տեղի է ունեցել «Top4Top» ինտերնետ-պորտալի բացումը Լև Նովոժյոնովի հետ համատեղ[26]։ Կայքի այցելուների թիվն իր գագաթնակետին է հասել 2008 թվականի ապրիլին, մայիսին այն սկսել է կտրուկ անկում ապրել, նախագիծը մեծ ծախսեր է պահանջել, կայքը քիչ այցելուներ է ունեցել և փակվել։ Սակայն կարճ ժամանակ անց կայքը վերականգնվել է։

2008 թվականի դեկտեմբերին Դմիտրի Դիբրովը վերադարձել է «Առաջին ալիք»[27]։ 2008 թվականի դեկտեմբերի 27-ին նորից սկսել է վարել «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»[28] հաղորդումը՝ փոխարինելով 2001-2008 թվականներին այն վարած Մաքսիմ Գալկինին։ 2010 թվականին վարել է «Դաժան խաղերը» (ռուս.՝ «Жестокие игры») Յանա Չուրիկովայի ու Կիրիլ Նաբուտովի հետ[29]։ 2012 թվականին մասնակցել է «Ֆորտ Բոյար» խաղին[30], եղել է «Ведущие к победе» թիմի ավագը։

2016 թվականի օգոստոսից մինչև 2019 թվականի հունիս վարել է «Գաղտնի թղթապանակ» («Секретная папка») հաղորդումը «Звезда» ալիքով[31]։ ՀԱղորդումը փակվել է հերթական թողարկման նկարահանման ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո, որի ընթացքում պետք է խոսվեր համաշխարհային պատմության մեջ «գունավոր հեղափոխությունների» կատարած դերի մասին։

Անձնական կյանք խմբագրել

  • Նախապապ՝ Դմիտրի Ալեքսանդրովիչ, ունեցել է բաս-օկտավա ձայն, եղել է դերձակ, Ռոստովում հագուստ է կարել ազնվականության համար[1],
  • Պապ՝ Աֆանասի Դիբրով, եղել է թմբկահար[1],
  • Եղբայրը՝ Վլադիմիր Ալեքսանդրովիչ Դիբրով (1950-2012), եղել է լրագրող, աշխատել է որպես թղթակից, ապա վարել է «Դոնի օրը» (ռուս.՝ «День Дона») հաղորդումը, կյանքի վերջին տարիներին եղել է «Парк» հեռուստաընկերության խմբագիր։
  • Առաջին կինը՝ Էլվիրա Դիբրովա, ամուսնացած են եղել 1983-1986 թվականներին[32],
    • Որդի՝ Դենիս (ծնվ.՝ 1984)[33],
  • Երկրորդ կինը՝ Օլգա Դիբրովա, ամուսնացած են եղել 7 տարի,
    • Դուստրը՝ Լադա (ծնվ.՝ 1989), ապրում է Ֆրանսիայում[32][33],
  • Երրորդ կինը՝ Ալեքսանդրա Դիբրովա (Շևչենկո, ծնվ.՝ 1985), ծնունդով Դոնի Ռոստովից է, ամուսնացած են եղել 2008 թվականի մարտից մինչև 2009 թվականի հունվար[32],
  • Չորրորդ կինը՝ Պոլինա Դիբրովա (Նագրադովա, ծնվ.՝ 1989), ծնունդով Դոնի Ռոստովից է, ամուսնացել են 2009 թվականի մարտի 28-ին։ Հարաբերություններն սկիզբ են առել այն ժամանակ, երբ Պոլինան դեռ 17 տարեկան էր։ Իրենց ամուսնական կյանքի մասին նրանք պատմել են «Հարսանեկան իրարանցում։ Դմիտրի և Պոլինա Դիբրովներ» (ռուս.՝ «Свадебный переполох. Дмитрий и Полина Дибровы») վավերագրական ֆիլմում, որի պրեմիերան կայացել է 2013 թվականի հոկտեմբերի 20-ին «Առաջին ալիքով»[32][34],
    • Որդի՝ Ալեքսանդր (ծնվ.՝ 10 փետրվարի, 2010),
    • Որդի՝ Ֆեոդոր (ծնվ.՝ 6 դեկտեմբերի, 2013),
    • Որդի՝ Իլյա (ծնվ.՝ 27 մայիսի, 2015)[35]։

Հեռուստակարիերա խմբագրել

Օստանկինոյի 4-րդ ալիք խմբագրել

  • «Կիրակին Դմիտրի Դիբրովի հետ» (ռուս.՝ «Воскресенье с Дмитрием Дибровым», 1992-1994)[36] – Դմիտրի Դիբրովի առաջին հեղինակային հաղորդումը, որ հեռարձակվել է ուղիղ եթերով։

ՆՏՎ խմբագրել

  • «Կիրակին Դմիտրի Դիբրովի հետ» (ռուս.՝ «Воскресенье с Дмитрием Дибровым», 1994)[37]
  • «Հին հեռուստացույց» (ռուս.՝ «Старый телевизор», 1998-1999)[10]
  • «Անտրոպոլոգիա» (ռուս.՝ «Антропология», 1999-2001)
  • «Аутодафе» (1999)[10][38]
  • «Օ՜, հաջողակ» (ռուս.՝ «О, счастливчик!», 1999-2001)

Առաջին ալիք խմբագրել

  • «Հայացք» (ռուս.՝ «Взгляд», 1988-1989, 1997)[39]
  • «Ուրախ տղաներ» (ռուս.՝ «Весёлые ребята»)
  • «Մոնտաժ» (ռուս.՝ «Монтаж», 1988—1992)
  • «Վերելք» (ռուս.՝ «Подъём», 1995-1996)[40]
  • «Հին երգեր գլխավորի մասին» (ռուս.՝ «Старые песни о главном», 1 հունվարի, 1996, ներածություն)
  • «Բարի առավոտ» (ռուս.՝ «Доброе утро», 1997)
  • «Մոսկվայի միջազգային կինոփառատոնի օրագիր» (ռուս.՝ «Дневник Московского международного кинофестиваля», 2001-2002)[41]
  • «Աստղերն ընդդեմ ծովահենների» (ռուս.՝ «Звёзды против пиратов», 2001)
  • «Գիշերային հերթափոխ» (ռուս.՝ «Ночная смена», 2001-2002)[42]
  • «Ամանորի գիշերն Առաջին ալիքում» (ռուս.՝ «Новогодняя ночь на ОРТ / „Первом канале“», 31 դեկտեմբերի, 2001 — 1 հունվարի, 2002[43], 31 դեկտեմբերի, 2014 — 1 հունվարի, 2015[44])
  • «Ժողովուրդը դեմ է» (ռուս.՝ «Народ против», 2002)[45]
  • «Ապոլոգիա» (ռուս.՝ «Апология», 2002-2003)[46][47]
  • «Դիբրով-party» (ռուս.՝ «Дибров-party», 2002-2003)[48][49]
  • «Ռուսաստան, առա՛ջ» (ռուս.՝ «Россия, вперёд!», 2008)
  • «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» (ռուս.՝ «Кто хочет стать миллионером?», 2008 թվականի դեկտեմբերի 27-ից)[50]
  • «Դաժան խաղեր» (ռուս.՝ «Жестокие игры», 2010-2011)
  • «Ամուսնական խաղեր» (ռուս.՝ «Брачные игры», 2010)[51]
  • «Ուզում եմ իմանալ» (ռուս.՝ «Хочу знать», 2010-2013, տարբեր սյուժեներ)

Ռոսիա խմբագրել

  • «Լուրեր։ Մանրամասներ» (ռուս.՝ «Вести. Подробности», 2005[52]—2006)
  • «Ես պատրաստ եմ ամեն ինչի» (ռուս.՝ «Я готов на всё!», 2005)
  • «ПроСВЕТ» (2005-2006)[53]
  • «Իմ հասցեն է՝ Դոնի Ռոստով» (ռուս.՝ «Мой адрес — Ростов-на-Дону», Дон-ТР մասնաճյուղ) (2015—2016)[54][55]

Այլ ալիքներ խմբագրել

  • Զանգահարեք (ռուս.՝ Звоните, 1990-ական թվականների կեսեր, ինտելեկտուալ ինտերակտիվ հեռուստավիկտորինա)
  • «Առավոտ» (ռուս.՝ «Утро», 1993-1995, «Свежий ветер» հեռուստաալիք «Պետերբուրգ - Հինգերորդ ալիքի» պատվերով)
  • «Անտրոպոլոգիա» (ռուս.՝ «Антропология», 1997-1998, «Телеэкспо» հեռուստաալիք)[56]
  • «Дата» հեռուստաալիք (1999-2004, ТВЦ հեռուստաալիք, նախագծի գաղափարի հեղինակ)[57]
  • «Բիթլոմանիա» (ռուս.՝ «Битломания», 2008, «Ностальгия» հեռուստաալիք)
  • «Ուղղափառ մշակույթի հիմունքներ» (ռուս.՝ «Основы православной культуры», 2008, «Спас» հեռուստաալիք)[58]
  • «Ժամանակավորապես հասանելի է» (ռուս.՝ «Временно доступен», 2008-2015, «ТВ Центр» հեռուստաալիք)[59]
  • «XX դարը Դմիտրի Դիբրովի հետ» (ռուս.՝ «XX век с Дмитрием Дибровым», 2010-2012, СТРИМ, «Ретро» հեռուստաալիք)
  • «Գաղտնի թղթապանակ» (ռուս.՝ «Секретная папка», 2016-2019, «Звезда» հեռուստաալիք)[60][61]

Դիբրովը՝ որպես կոմպոզիտոր, ինքնուրույն ստեղծել է երաժշտություն իր մի քանի հաղորդումների համար[62]։

Ֆիլմագրություն խմբագրել

Նկարահանվել է իր դերում (կամեո) հետևյալ ֆիլմերում և հեռուստասերիալներում.

  • 2002 – Գավառացիներ (ռուս.՝ Провинциалы)[63]
  • 2003 – Петерболд (կարճամետրաժ)
  • 2004 – Թիթեռների խաղեր (ռուս.՝ Игры мотыльков)
  • 2011 – Բժիշկ Զայցևայի օրագիրը (ռուս.՝ Дневник доктора Зайцевой)
  • 2013 – Կրկնօրինակող (ռուս.՝ Дублёр)
  • 2013 – Ավելի արագ, քան ճագարները (ռուս.՝ Быстрее, чем кролики)
  • 2017 – Ոստիկանները Ռուբլյովկայից Բեսկուդնիկովոյում (ռուս.՝ Полицейский с Рублёвки в Бескудниково, 3 սերիա)
  • 2017 – Նախագահի արձակուրդը (ռուս.՝ Каникулы президента)[64]
Հնչյունավորում
Վավերագրական կինո
  • 2003 – Պիտերի ռոք (ռուս.՝ Питерский рок), ֆիլմ Բորիս Գրեբենշչիկովի մասին, որ նկարահանվել է Սանկտ Պետերբուրգում կատարվող զբոսանքի ձևաչափով, և որում ռոքերը պատմում է իր մասին։ Ցուցադրվել է «Առաջին ալիքով» 2003 թվականի մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը[66]։

Սկավառակագրություն խմբագրել

  • Դեկտեմբերի 21, 2001 թվական – Ром и пепси-кола[67] (Մայկ Նաումենկոյի երգերը Դմիտրի Դիբրովի և «Антропология» խմբի (Անդրեյ Շեպելև, Ալեքսանդր Նովոսելյով և Վալերի Սերեգին) կատարմամբ[1][68]), լուսանկարը և դիզայնը՝ Ռեալ Ռեքորդս
  1. Ром и пепси-кола
  2. Я забываю
  3. Мария
  4. Пудель
  5. Бедность
  6. Похмельный блюз
  7. Она была
  8. Дрянь
  9. Все те мужчины
  10. Прощай, детка часть I
  11. Прощай, детка часть II
  12. Я забываю La Track Antro Polo & Logo mix
  13. Ром и пепси-кола MTV Version

Տեսահոլովակներ խմբագրել

  • 2001 – «Ром и пепси-кола»

Մրցանակներ խմբագրել

  • 1989 թվականին Դմիտրի Դիբրովն Անդրեյ Ստոլյարովի հետ միասին ստացել է «Ոսկե աստրյոլյաբիա» գլխավոր մրցանակ Մոնտրյոյի էլեկտրոնային կինոյի երկրորդ համաշխարհային կինոփառատոնի «Գեղարվեստական ֆիլմ» բաժնում «Moscow Melodies» ֆիլմի համար (խորհրդային ԿՀ և ամերիկյան «Captain of America» ընկերության համատեղ արտադրանք)։ Այդ ֆիլմը դարձել է խորհրդային առաջին կինոնկարը, որ նկարահանվել է բարձր ճշգրտությամբ հեռուստատեսության տեխնոլոգիայով։
  • 1992 թվականին Դիբրովը դարձել է Կարլսրուեի անկախ կինոյի և հեռուստատեսության «Cinemavideo» IV փառատոնի դափնեկիր (Գերմանիա) «Рябина на коньяке, или Может, так и надо жить?» ֆիլմի համար։
  • 1993 թվականին ստացել է «Аниграф-93» համակարգչային գրաֆիկայի առաջին միջազգային փառատոնի գրան-պրի։
  • «ՏԷՖԻ» ազգային հեռուստատեսային մրցանակի դափնեկիր «Հեռուստախաղ» անվանակարգում «Օ՜, հաջողակ» (ռուս.՝ «О, счастливчик!», 2000 ֆիլմի համար)[69]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Дмитрий Дибров // russrock.ru
  2. Влад Листьев. Пристрастный реквием. // «Музыкальная правда»
  3. 3,0 3,1 «Журналист Александр Любимов: "Цены тогда были: бутылка пива за секс"». Известия. 2007 թ․ հոկտեմբերի 2.
  4. Фёдор Раззаков Блеск и нищета российского ТВ.
  5. Гриднева, Наталья; Лубнин, Кирилл — Подробно (1996 թ․ հոկտեմբերի 30). «Спутниковое телевидение: каждый в своей тарелке». Журнал «Коммерсантъ Деньги», № 39 (99). էջ 8. Վերցված է 2017 թ․ մայիսի 6-ին.
  6. «Дмитрий Дибров: «В 60 лет легче стать баловнем судьбы»». Аргументы и факты. 2018 թ․ դեկտեմբերի 1.
  7. «Счастливчик в отставке. Дмитрий ДИБРОВ: "Я упустил шанс разбогатеть"». Московский комсомолец. 2005 թ․ հուլիսի 3.
  8. «Ходят слухи по эфиру. От "Старого телевизора" запахло "Антропологией"». Новая газета. 1998 թ․ ապրիլի 13.
  9. «ЛЕОНИД ПАРФЕНОВ: "Я НЕ БОРОЛСЯ - Я РАБОТАЛ"». Труд. 2001 թ․ ապրիլի 26.
  10. 10,0 10,1 10,2 «ДИБРОВ Дмитрий Александрович». Persons.ru.
  11. «Не все дома: кто в ТВ-ящик, кто из ящика?». Аргументы и факты. 2017 թ․ օգոստոսի 23.
  12. «Дибров получил удостоверение сотрудника ОРТ». Комсомольская правда. 2001 թ․ ապրիլի 26.
  13. «Дибров ушел на ОРТ делать телеигру и ночной эфир». NEWSru.com. 2001 թ․ ապրիլի 24.
  14. Мила Кузина (2003 թ․ հուլիսի 7). «Переключая каналы». Известия. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  15. «Многие программы, на которые делалась ставка, не дотянули до конца сезона // Новая Газета». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  16. 16,0 16,1 Дибров и Гордон что-то придумывают Արխիվացված 2013-12-27 Wayback Machine // Новая Газета
  17. «Дмитрий Дибров: "Вы не одиноки, вы способны на все"». Собеседник. 2005 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  18. «ДМИТРИЙ ДИБРОВ: "ТЕЛЕВИДЕНИЕ - ЭТО СУДЬБА"». Труд. 2005 թ․ ապրիլի 28.
  19. «Дмитрий Дибров готов на все, чтобы вернуться в эфир». Известия. 2005 թ․ մարտի 11.
  20. «Телелидеры с Ариной Ъ-Бородиной». Коммерсантъ. 2005 թ․ հոկտեմբերի 5.
  21. «Дибров будет ведущим «Вестей». Его задача - по пятницам «расслаблять» телезрителей». Կոմսոմոլսկայա պրավդա. 2005 թ․ նոյեմբերի 9.
  22. «Гуру для гламура. Завтра известному ведущему Дмитрию Диброву исполняется 50 лет». Московский комсомолец. 2009 թ․ նոյեմբերի 12.
  23. «Дмитрий Дибров: «Телевизионщик должен быть миссионером». «Мы же ненавидим наше тело, не можем смотреть свои видеозаписи или слышать свой голос на пленке. Потому что иначе себя представляем»». Взгляд. 2006 թ․ դեկտեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  24. «Дмитрий Дибров: «Алкоголь для меня — литературная фигура»». Rolling Stone. 2006 թ․ սեպտեմբերի 15.
  25. «Известный российский тележурналист Дмитрий Дибров: "Я рад, что моему поколению — мне, Парфенову, Эрнсту — удалось попасть в те годы в эфир"». Дело.ua. 2008 թ․ փետրվարի 7.
  26. «Дибров и Новоженов создают интернет-портал». Lenta.ru. 2007 թ․ հոկտեմբերի 19.
  27. «Игра «Кто хочет стать миллионером?»: В шоу возвращается Дмитрий Дибров. Читатели «КП» помогли выбрать нового ведущего популярного проекта». Комсомольская правда. 2008 թ․ նոյեմբերի 28.
  28. «Двадцать первых. 20 лиц Первого канала за 20 лет». Газета.ру. 2015 թ․ մարտի 31.
  29. «Набутов и Чурикова затеяли «Жестокие игры»». Комсомольская правда. 2010 թ․ փետրվարի 25.
  30. «Анастасия Заворотнюк готовится к испытаниям в Форте Боярд. Телеканалы к открытию нового сезона подготовились основательно». Теленеделя. 2012 թ․ սեպտեմբերի 20.
  31. «Рекордное число премьер ждёт зрителей «Звезды» в новом сезоне». Телеканал «Звезда». 2016 թ․ օգոստոսի 19.
  32. 32,0 32,1 32,2 32,3 Тайна свадьбы Диброва: Телеведущий два года скрывал от всех связь с юной Полиной // KP.RU (9 апреля 2009 года)
  33. 33,0 33,1 «Сарафанное радио " Blog Archive " Семья и карьера — Дмитрий Дибров». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 11-ին.
  34. Документальный фильм «Свадебный переполох. Дмитрий и Полина Дибровы» // 1tv.ru (20 октября 2013 года)
  35. «Жена Дмитрия Диброва родила третьего ребёнка». 7days.ru. 27.05.2015.
  36. {{cite web|url=http://www.rodgaz.ru/?action=Articles&dirid=116&tek=17052&issue=215%7Ctitle=Дмитрий(չաշխատող հղում) Дибров: «» (ռուս.՝ «Я часто влюбляюсь без взаимности»
  37. Наталия Ъ-Осипова (1994 թ․ հունվարի 15). «"Сладкая жизнь" независимого ТВ». Коммерсантъ. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 13-ին.
  38. «Аутодафе без инквизитора». Независимая газета. 1999 թ․ դեկտեմբերի 18.
  39. «Телепередача Взгляд (1997) 23.05.1997» (ռուսերեն). www.net-film.ru. Վերցված է 2018 թ․ հունիսի 25-ին.
  40. «Дмитрий ДИБРОВ: "ТЕХНОЛОГИИ ВЫШЛИ НА ТРОПУ ВОЙНЫ ЗА НАШИМИ МОЗГАМИ"». Новая газета. 2000 թ․ փետրվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  41. «Новости». Собеседник. 2002 թ․ հունիսի 18. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  42. «TV ЗА БАЗАР НЕ ОТВЕЧАЕТ». Новая газета. 2001 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  43. «NEW YEAR CONGRATULATIONS TO THE AUDIENCE OF CHANNEL 1». Первый канал. 2001 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ փետրվարի 14-ին.
  44. «Дмитрий Нагиев: «Лицо от оливье недалеко падает». Новогодняя ночь на Первом канале готовит множество сюрпризов». Московский комсомолец. 2014 թ․ դեկտեմբերի 25.
  45. «Дмитрий Дибров снова будет вести телеигру, на этот раз на ОРТ». Lenta.ru. 2001 թ․ դեկտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին.
  46. «Чего хочет Парфенов?». Московский комсомолец. 2003 թ․ ապրիլի 1.
  47. «Дмитрий Дибров и его Апология». Дни.ру. 2003 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 21-ին.
  48. «Дибров-party». Известия. 2003 թ․ հուլիսի 13.
  49. {{cite web|url=http://www.kem.kp.ru/daily/22994/2406/%7Ctitle=Дибров(չաշխատող հղում) собирается болеть за «» (ռուս.՝ «Чикаго»
  50. «Смотрите телевизор». Известия. 2008 թ․ դեկտեմբերի 19.
  51. «Раньше всех». Известия. 2010 թ․ օգոստոսի 27.
  52. «Эрнест Мацкявичюс: "Теперь сплю по ночам"». Лениздат. 2005 թ․ նոյեմբերի 24.
  53. «Пять лет без права переписки. Весной 2001-го раскололась лучшая телекомпания страны». Собеседник. 2006 թ․ ապրիլի 4.
  54. «Зачем Дмитрий Дибров снимает телереволюцию». Собеседник. 2015 թ․ հունիսի 20.
  55. «Дмитрий Дибров: "Я побеждаю сатану на его поле его же оружием"». Собеседник. 2015 թ․ դեկտեմբերի 14.
  56. «Тарантино с "Телеэкспо"». Профиль. 1998 թ․ մարտի 2.
  57. «Анализируй это». Московский комсомолец. 2002 թ․ մայիսի 20. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.
  58. «Десятилетие захвата НТВ. Что стало с уникальным журналистским коллективом. Что делала команда старого НТВ в нулевые — и что с ней происходит сейчас». Афиша. 2011 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 26-ին.
  59. «А поговорить?». Известия. 2008 թ․ օգոստոսի 22.
  60. {{Cite web|url=https://tvrain.ru/teleshow/fake_news/fejk_njus-486594/%7Ctitle=Бунт(չաշխատող հղում) Диброва на телеканале Минобороны, сериал «» (ռուս.՝ «Чернобыль» — заказ Госдепа
  61. «Дибров заявил о солидарности с властями после скандала в Сети». Газета.Ru. 2019 թ․ մայիսի 28.
  62. «С 1 ноября на ОРТ выходит "Ночная смена" Дмитрия Диброва». NEWSru.com. 2001 թ․ հոկտեմբերի 29.
  63. «Экс-ведущий «О, счастливчика!» Дмитрий Дибров: «Когда присутствие девушки будет вызывать у меня сонливость, я уйду с телевидения»». Факты и комментарии. 2002 թ․ դեկտեմբերի 20.
  64. «Создатели снятых в Крыму «Каникул президента» опубликовали трейлер». Московский комсомолец. 2017 թ․ նոյեմբերի 28.
  65. «М.Е. Вулих и Я.Г. Турылева на "Новарадио"». НоваРадио. 2009 թ․ օգոստոսի 1.
  66. «Подарочный набор». Известия. 2003 թ․ մայիսի 23.
  67. Рецензия в журнале FUZZ № 11, 2001 год       
  68. Дмитрий Дибров и группа Антропология. «Ром и пепси-кола»
  69. «Победители конкурса «ТЭФИ-2000»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Դիբրով» հոդվածին։