Դմիտրի Ասնին

ֆուտբոլիստ

Դմիտրի Ալեքսանդրովիչ Ասնին (բելառուս․՝ Дзмітрый Аляксандравіч Аснін, հուլիսի 6, 1984(1984-07-06)[1], Բրեստ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս ֆուտբոլիստ, Բրեստի «Դինամո» ակումբի դարպասապահ։

Դմիտրի Ասնին
Дмитрий Аснин
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Բելառուս
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 6, 1984(1984-07-06)[1] (39 տարեկան)
Ծննդավայր Բրեստ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 193 սմ
Քաշ 85 կգ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Դինամո-Բրեստ
Համար 64
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2001 Բելառուս ՍԿԱՖ 4 (-5)
2002 Բելառուս Դինամո (Բրեստ) 0 (0)
2003-2004 Բելառուս Կոմունալնիկ 24 (-32)
2005 Բելառուս Դարիդա 1 (-1)
2005-2006 Բելառուս Կոմունալնիկ 10 (-21)
2007 Բելառուս Մոզիր 23 (-41)
2008 Լեհաստան Կրեսովիա Սեմյատիչի ? (?)
2008 Բելառուս Կոմունալնիկ 6 (-8)
2009 Լեհաստան Պոգոն (Սեդըլցե) 8 (-?)
2009-2010 Լեհաստան Ստալ (Ժեշուվ) 5 (-6)
2010-2011 Լեհաստան Օժալ ? (-?)
2011 Բելառուս Բարանովիչի 8 (-25)
2012-2014 Բելառուս Լիդա 53 (-66)
2015 Բելառուս Խիմիկ (Սվետլոգորսկ) 15 (-21)
2016-մ.հ. Բելառուս Դինամո-Բրեստ 2 (-2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Դմիտրի Ասնինը Բրեստի 5-րդ մանկապատանեկան մարզադպրոցի սան է։ 2001 թվականին մասնակցել է Երկրորդ լիգայում Մինսկի «ՍԿԱՖ» ֆուտբոլային ակումբի կազմում, իսկ 2002 թվականի մրցաշրջանում խաղացել է Բրեստի «Դինամոյի» երկրորդ կազմում։ 2003-2008 թվականներին ընդմիջումներով խաղացել է «Կոմունալնիկ» ակումբում, 2005 թվականի առաջին կեսին, լինելով «Դարիդայի» ֆուտբոլիստ, կատարել է իր դեբյուտը Բարձրագույն լիգայում։

2008-2011 թվականներին նա խաղացել է Լեհաստանի ստորին դիվիզիոններում։ 2011 թվականի ամռանը վերադարձել է Բելառուս, սակայն այդպես էլ չի կարողացել փրկել «Բարանովիչի» ակումբին Երկրորդ լիգա անցնելուց։ 2012 թվականի սկզբին նա միացել է «Լիդա» ակումբին, որը վերադարձել էր Առաջին լիգա։ Դմիտրի Ասնինը դարձել է «Լիդա» ակումբի հիմնական դարպասապահ և 2013 թվականի մրցաշրջանում օգնել է նրանց գրավել 4-րդ տեղը, սակայն հաջորդ մրցաշրջանում նրա տեղը գրավել է Սերգեյ Կուրգանցկին։ 2015 թվականի մրցաշրջանում եղել է Սվետլոգորսկի «Խիմիկ» ակումբի հիմնական դարպասապահ։

2016 թվականի մարտին Դմիտրի Ասնինը դիտումների է մասնակցել Բրեստի «Դինամո» ակումբում[2], որի կազմում էլ սկսել է հաջորդ մրցաշրջանը։

Վիճակագրություն խմբագրել

Մրցաշրջան Դիվիզիոն Ակումբ Երկիր Խաղեր Գոլեր
2001 Դ3 ՍԿԱՖ   4 -5
2002 դուբլ Դինամո (Բրեստ)   9 -13
2003 Դ2 [Կոմունալնկի   6 -6
2004 Դ2 Կոմունալնիկ   18 -26
2005 (1) Դ1 Դարիդա   1 -1
2005 (2) Դ2 Կոմունալնիկ   3 -7
2006 Դ2 Կոմունալնիկ   7 -14
2007 Դ2 Մոզիր   23 -41
2008 (2) Դ2 Կոմունալնիկ (Սլոնիմ)   6 -8
2011 (2) Դ2 Բարանովիչի   8 -25
2012 Դ2 Լիդա   21 -27
2013 Դ2 Լիդա   27 -31
2014 Դ2 Լիդա   5 -8
2015 Դ2 Խիմիկ (Սվետլոգորսկ)   15 -21

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել