Դմիտրի Ախշարումով (ռազմական գործիչ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դմիտրի Ախշարումով (այլ կիրառումներ)

Դմիտրի Իվանի Ախշարումով (հոկտեմբերի 11 (22), 1785, Աստրախան, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 13 (25), 1837, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]), ռուսական ռազմական գործիչ և պատմաբան, ծագումով հայ։ Գեներալ–մայոր (1820)։

Դմիտրի Ախշարումով
հոկտեմբերի 11 (22), 1785 - հունվարի 13 (25), 1837 (51 տարեկան)
ԾննդավայրԱստրախան, Ռուսական կայսրություն[1]
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2]
ԳերեզմանԲոլշեոխտինսկոե գերեզմանատուն
Զորատեսակհետևազոր
Կոչումգեներալ-մայոր[1]
Զորամաս29th Chernigov Infantry Regiment?, Q4029900? և Egersky Guards Regiment?
Մարտեր/
պատերազմներ
Չորրորդ կոալիցիայի պատերազմ[1], Ռուս-թուրքական պատերազմ[1], Հայրենական պատերազմ[1], Սմոլենսկի ճակատամարտ[1], Բորոդինոյի ճակատամարտ[1], Battle of Tarutino?, Սալոյարոսլավեցի ճակատամարտ[1], Վեցերորդ կոալիցիայի պատերազմ և Լյուտցենի ճակատամարտ[1]
ԿրթությունՊետերբուրգի առաջին կադետական կորպուս[1]
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան և Ոսկե զենք «Քաջության համար»

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Աստրախանում, ազնվականի ընտանիքում։ Ավարտել է 1-ին կադետական կորպուսը։ Մասնակցել է ռուս–ֆրանսիական (1806-1807 թթ.) և ռուս–թուրքական (1806-1812 թթ.) պատերազմներին, 1812 թվականի Հայրենական պատերազմին և ռուսական բանակի արտասահմանյան արշավանքներին (1813-1814 թթ.)։ Աչքի է ընկել Սմոլենսկի, Բորոդինոի, Սալոյարոսլավեցի և Լյուտցենի ճակատամարտերում։ Ախշարումովը 1812 թվականի Հայրենական պատերազմի առաջին պատմաբանն է։ 1813 թվականին Պետերբուրգում հրապարակել է «1812 թվականի պատերազմի պատմական ակնարկ» գիրքը, որը լրացումներով ու փոփոխություններով վերահրատարակվել է 1819 թվականին։ 1826-1837 թվականներին Ախշարումովը կազմել է Ռուսական զինվորական օրենքների առաջին հավաքածուն (հրատարակվել է 1838 թվականին)։ Մահացել է 1837 թվականի հունվարի 13-ին Պետերբուրգում։

Երկեր խմբագրել

  • Описание войны 1812 г., СПБ, 1819.

Գրականություն խմբագրել

  • Нерсисян М. Г., Отечественная война 1812 г. и народы Кавказа, Е., 1955

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Ախշարումով (ռազմական գործիչ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 201