Դիտավորություն, մեղքի ձև, երբ հանցագործը գիտակցել է հանրության համար վտանգավոր իր գործողության կամ անգործության բնույթը, նախատեսել և ցանկացել դրա հետևանքները կամ գիտակցաբար թույլ տվել այդպիսի հետևանքների առաջացում։ Տարբերում են դիտավորության երկու տեսակ՝ ուղղակի և անուղղակի։

  • Ուղղակի դիտավորության դեպքում անձը նախատեսում և ցանկանում է վտանգավոր հետևանքների առաջացումը։
  • Անուղղակի դիտավուրության դեպքում, նախատեսելով հանրության համար վտանգավոր հետևանքների ևնարավորությունը, անձը չի ցանկացել, սակայն թույլ է տվել դրանց առաջացումը։

Դիտավորություն նախատեսում է նաև քաղաքացիական օրենսդրությունը։ Հին և միջնադարյան հայ իրավունքում դիտավորություն իմաստով օգտագործվել է «կամայություն» հասկացությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 409