Դիտավան

գյուղ ՀՀ Տավուշի մարզում

Դիտավան (նախկին անվանումը՝ Ռևազլու), գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևանի տարածաշրջանում, մարզկենտրոն Իջևանից մոտ 9 կմ հյուսիս-արևելք, Աղստև գետի աջ կողմում։

Գյուղ
Դիտավան
անգլ.՝ Revazlu
ռուս.՝ Ревазлы
ադրբ.՝ Revazlı
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշի մարզ
Հիմնադրված է19-րդ դար թ.
ԲԾՄ770 մետր
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն348 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունդիտավանցի
Ժամային գոտիUTC+4
Դիտավան (Հայաստան)##
Դիտավան (Հայաստան)
Դիտավան (Տավուշի մարզ)##
Դիտավան (Տավուշի մարզ)

Պատմությունը՝ ըստ որոշ բնակիչների ավանդազրույցի խմբագրել

Դիտավանը հիմնվել է XIX դարի սկզբին։ Մինչև 1967 թվականը կոչվել է Ռևազլու՝ Ռևազ քյոխվայի անունով։ Ըստ ավանդազրույցի՝ Գյուղը Ռևազ քյոխվայից գնել են գյուղի հիմնադիրներից Ավետյանները`«երկու ջուխտ «խրոմի» սապոկով և մեկ հնդկահավով»:Գյուղի առաջին բնակիչներն են` Ավետյանները (Ավետիսյաններ), Սարիբեկյանները, Առաքելյանները, Ղիասյանները, Յարալյանները և այլն։ Գյուղը եղել է ճալաում, կաղնուտի տակ և Քոռ-աղբյուրի տարածքում[2]։ Գյուղացինները տեղափոխվել են ներկա տարածք որովհետև բամբակի այգինների պատճառով համաճարակ էր սկսվել գյուղում։ Սկզբում բնակավայրը ունեցել է 8 ընտանիք, որից հետո տարիների ընթացքում շրջակա գյուղերից մի քանի ընտանիքներ բնակություն են հաստատել այստեղ[2]։

1950 թվականին գյուղում կառուցվել է դպրոց, բուժկետ, ակումբ[2]։

Հայաստան համահայկական հիմնադրամն Արգենտինայի իր տեղական մարմնի ֆինանսավորմամբ 2009 թվականին գազաֆիկացրել է Դիտավան համայնքը և վերակառուցել գյուղապետարանը[3], 2010 թվականին կառուցել է խմելու ջրի համակարգ[4], իսկ 2013 թվականին կառուցել է դպրոց[5]։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Դիտավանի մշտական բնակչությունը կազմել է 348, առկա բնակչությունը՝ 314 մարդ[6], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1831 51 մարդ [7]
1873 120 մարդ [8]
1897 242 մարդ [7]
1926 271 մարդ [7]
1939 365 մարդ [7]
1959 486 մարդ [7]
1970 480 մարդ [7]
1979 331 մարդ [7]
1989 440 մարդ [7]
2001 429 մարդ [7]
2011 348 մարդ [1]


Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը զբաղվում է դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Դիտավանից 2 կմ հարավ-արևմուտքում գտնվում են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի «Ճգնավորի քար» ամրոցը, «Հացուտի» եկեղեցին և XII-XIII դարերի խաչքարերով գերեզմանոց։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. 2,0 2,1 2,2 «Համայնքի մասին. Դիտավան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 4-ին.
  3. Դիտավանը գազիֆիկացվել է, ունի նոր գյուղապետարան
  4. «Հայաստան» հիմնադրամը Դիտավան համայնքում բացել է խմելու ջրի նորակառույց ջրամատակարարման համակարգ
  5. Դիտավան գյուղն արդեն նորակառույց դպրոց ունի
  6. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 69. — 184 p.
  8. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիտավան» հոդվածին։