Դիվերտիսմենտ (ֆր.՝ divertissement— զվարճալիք), թատրոնում XVII — XVIII դարերում՝ դրամատիկ (նաև օպերային կամ բալետային) ներկայացման բովանդակությանը անմիջապես չառնչվող, ներդրված կամ եզրափակիչ մաս՝ բաղկացած զվարճալի բնույթի պարերից, երգերից, կատակային տեսարաններից։ XIX դ․ 1970-ական թվականներին դիվերտիսմենտն առանձնացել է որպես Էստրադային թատրոնների և բալագանների ինքնուրույն համերգային ծրագիր։ Երաժշտության մեջ դիվերտիսմենտը սկզբում եղել է թեթև բնույթի բազմամաս (4—10) գործիքային ստեղծագործություն։

Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի հուշարձանւը
Արամ Խաչատրյանի հուշարձանը

Դիվերտիսմենտները հորինվել են գործիքային տարբեր կազմերի համար՝ պարունակելով սոնատի, սյուիտի հատկանիշներ։ Դիվերտիսմենտներ կան Տայդնի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի և այլոց ստեղծագործություններում։ XIX դարի սակավ բացառություններով (Շուբերտ Ֆրանց, «Տունգարական դիվերտիսմենտ», 4 ձեռքով դաշնամուրի համար) Դիվերտիսմենտ վերածվել է պոպուրիին նմանվող սալոնային երաժշտության ժանրի։ XX դարի «Դիվերտիսմենտ» տերմինը կիրառվում է որպես բալետի համարներից կազմված սյուիտ (օրինակ, Ա․ Խաչատրյանի «Գայանե» բալետից)։ Երբեմն ստեղծվում են XVIII դարի Դիվերտիսմենտի ոճավորված տիպի գործեր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 408