Դիվերտիկուլիտ, մասնավորապես՝ հաստ աղու դիվերտիկուլիտ, աղեստամոքսային ուղու հիվանդություն, որի ժամանակ դիվերտիկուլը (հաստ աղու պատի պարկանման արտափքում) ներգրավվում է բորբոքային պրոցեսի մեջ[1]։ Ախտանշաններից է որովայնի ստորին հատվածներում սուր առաջացող ցավը, սակայն ցավը կարող է զարգանալ մի քանի օրվա ընթացքում[1]։ ԱՄՆ-ի և Եվրոպայի բնակչության մոտ ցավը տեղակայվում է հիմնականում որովայնի ձախ ստորին հատվածում (սիգմայաձև աղի), իսկ Ասիայի բնակչության մոտ՝ հիմնականում որովայնի աջ կողմում (վերել հաստ աղի)[2][3]։ Կարող են առաջանալ սրտխառնոց և լուծ (կամ փորկապություն)[1]։ Տենդը կամ կղանքում արյան առկայությունը վկայում է բարդությունների մասին[1]։ Հնարավոր են կրկնակի գրոհներ[2]։

Դիվերտիկուլիտ
Տեսակհիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
Հիվանդության ախտանշաններորովայնային ցավ, տենդ, սրտխառնոց, լուծ, փորկապություն և մելենա
Բուժաքննությունարյան բիոքիմիական հետազոտություն, CT, աղեդիտում և lower gastrointestinal series?
Բժշկական մասնագիտությունաղեստամոքսաբանություն և ընդհանուր վիրաբուժություն
ՀՄԴ-9562
ՀՄԴ-10K57
Բուժումհակաբիոտիկ
 Diverticulitis Վիքիպահեստում

Դիվերտիկուլիտի առաջացման պատճառները անորոշ են[1]։ Ռիսկի գործոններից են՝ գիրությունը, մարզանքների բացակայությունը, ծխելը, ընտանեկան պատմությունում տվյալ հիվանդության առկայությունը և ՈՍՀԲԴ-ների (ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ) օգտագործումը[1][2]։ Սննդաթելերով աղքատ սննդակարգի ռիսկը հիվանդության առաջացման պատճառագիտությունում պարզված չէ[2]։ Հաստ աղու պատերին արտափքված պարկերի առկայությունը կոչվում է դիվերտիկուլյոզ[1]։ Դիվերտիկուլյոզի բորբոքումը առաջանում է մոտ 10-25 %-ի մոտ կյանքի ընթացքում, որը բակտերիալ ինֆեկցիայի արդյունք է[2][4]։ Հիվանդությունը հիմնականում ախտորոշվում է համակարգչային տոմոգրաֆիայի օգնությամբ, սակայն լրացուցիչ արյան քննությունը, կոլոնոսկոպիան կամ իրրիգոգրաֆիան կարող են օգտակար լինել[1]։ Տարբերակիչ ախտորոշումը ներառում է գրգռված աղու համախտանիշը[2]։

Կանխարգելիչ միջոցառումները ներառում են ռիսկի գործոնների վերացումը, ինչպիսիք են հավելյալ քաշը, ֆիզիկական պասսիվությունը և ծխելը[2]։ Մեսալազինը և ռիֆաքսիմինը ցուցաբերել են դրական էֆեկտ դիվերտիկուլիտի գրոհների կանխարգելման հարցում[2]։ Ընկուզեղենի և սերմերի ընդունումը այլևս հակացուցված չէ, քանի որ 18 տարվա հետազոտությունները չեն հաստատել դրանց ընդունման և դիվերտիկուլի բորբոքման միջև կապի առկայությունը[1][5]։ Մեղմ դիվերտիկուլիտի դեպքում նշանակվում են ներքին ընդունման հակաբիոտիկներ և հեղուկ սննդակարգ[1]։ Ծանր դեպքերում՝ ներերակային հակաբիոտիկներ, ստացիոնար հիվանդանոցային պայմաններ, որևիցե սնունդի ընդունման բացառում[1]։ Պրոբիոտիկների ընդունում հստակեցված չէ[2]։ Բարդությունները՝ թարախակույտ (աբսցես), խուղակ, հաստ աղու թափածակում (պերֆորացիա), պահանջում են վիրահատական միջամտություն[1]։

Դիվերտիկուլիտը առավել բնորոշ է Արևմտյան աշխարհին և բնորոշ չէ Աֆրիկային ու Ասիային[1]։ Արևմուտքում բնակչության 35 %-ն ունի դիվերտիկուլյոզ, մինչդեռ Աֆրիկայի գյուղաբնակ շրջաններում այդ թիվը չի գերազանցում 1 %-ը[4], ընդ որում՝ ընդամենը 4-15 %-ի մոտ դիվերտիկուլյոզը կարող է վերածվել դիվերտիկուլիտի[6]։ Հիվանդության հանդիպման հաճախականությունը կախված է տարիքից՝ ավելի բնորոշ լինելով 50 տարին անց մարդկանց[1]։ Բացի այդ, այն սկսել է ավելի հաճախ հանդիպել աշխարհի բոլոր մասերում[2]։ 2003 թվականին Եվրոպայում դիվերտիկուլիտի պատճառով գրանցվել է մոտավորապես 13,000 մահվան դեպք[2]։ Այն հանդիսանում է հաստ աղու ամենատարածված անատոմիական ախտահարումը[2]։ ԱՄՆ-ում դիվերտիկուլյար հիվանդության հետ կապված ծախսերը 2013 թվականին կազմել են մոտավորապես 2.4 միլիարդ ԱՄՆ դոլար[2]։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

Դիվերտիկուլիտը արտահայտվում է ձախ զստափոսի (որովայնի ձախ ստորին հատված) հանկարծակի սկսվող ցավով[1]։ Կարող է նաև լինել տենդ, սրտխառնոց, լուծ կամ փորկապություն և կղանքում արյան առկայություն[1]։

Պատճառներ խմբագրել

Դիվերտիկուլիտի առաջացման պատճառները անորոշ են՝ մոտավորապես 40 % գենետիկական և 60 % շրջակա միջավայրի գործոններից կախված[7]։ Ռիսկային գործոններից են զարկերակային գերճնշումը (հիպերտենզիա) և իմուն համակարգի ընկճումը (իմունոսուպրեսիա)[8]։ Մեկ ուրիշ ռիսկի գործոն է ավելորդ քաշը[7]։ Վիտամին D-ի պակասորդը ասոցացված է դիվերտիկուլիտի առաջացման բարձր ռիսկի հետ[9]։

Սննդակարգ խմբագրել

Սննդաթելերի դերը դիվերտիկուլիտի զարգացման մեջ պարզաբանված չէ[7]։ Հաճախ սննդաթելերով աղքատ սննդակարգը սահմանվում է որպես ռիսկի գործոն, սակայն այս պնդման ապացույցները պարզ չեն[7]։ Ընկուզեղենի և սերմերի օգտագործումից դիվերտիկուլյոզի բարդացումը սուր դիվերտիկուլիտի ապացուցված չէ[5][10]։ Փաստացի, ընկուզեղենի և հացահատիկի ընդունումը մեծահասակ տղամարդկանց մոտ կարող է կանխարգելել դիվերտիկուլիտի զարգացումը[10]։

Ախտաբանություն խմբագրել

Աջակողմյան (վերել) հաստ աղու դիվերտիկուլները հիմնականում իսկական դիվերտիկուլներ են, դրանք պարունակում են հաստ աղու պատի բոլոր շերտերը[2]։ Ձախակողմյան (վայրէջ) հաստ աղու դիվերտիկուլները իրենց հերթին կեղծ են. պարունակում են բոլոր շերտերը՝ բացի մկանայինից[2]։ Ապացուցված է, որ դիվերտիկուլիտը զարգանում է հաստ աղում տեղի ունեցող փոփոխությունների պատճառով, օրինակ՝ չափից ավել ուժեղ կծկողունակություն[11]։

Ախտորոշում խմբագրել

 
Ինչպես երևում է համակարգչային շերտագրության միջոցով ստացված լուսանկարում՝ դիվերտիկուլիտը գտնվում է ստորին ձախ անկյունում (անոմալիան գտնվում է շրջանի մեջ վերցված հատվածում):
 
Համակարգչային շերտագրության սկանավորմամբ երևացող դիվերտիկուլիտ
 
Դիվերտիկուլիտ, որը ցույց է տալիս սուր բորբոքային պրոցես՝ դեպի ճարպաբջջանքը տարածվող:

Վերոնշյալ գանգատներով մարդկանց զննումը տեղի է ոնենում համակարգչային շերտագրության միջոցով (ՀՇ)[12]։ Դիվերտիկուլիտի ախտորոշման հարցում ՀՇ-ն բավականին ճշգրիտ հետազոտություն է (98 %)։ Հիվանդի վիճակի մասին հնարավորինս շատ տեղեկություն ստանալու նպատակով օրալ և ներերակային կոնտրաստավորումից հետո կատարվում են ամբողջ որովայնի և կոնքի համակարգչային բարակ կտրվածքներ (5 մմ)։ Պատկերները ցույց են տալիս հաստ աղու պատի հաստացում՝ նրա շուրջ առկա բորբոքային պրոցեսով, որը տարածվում է աղին շրջապատող ճարպաբջջանք[13]։ Սուր դիվերտիկուլիտ ախտորոշումը դրվում է միայն այդ շրջանում առկա դիվերտիկուլների դեպքում[14]։ ՀՇ-ն, բացի այդ, կարող է ախտորոշել դիվերտիկուլիտի ավելի բարդացած դեպքերը, օրինակ՝ համատեղ թարախակույտի (աբսցես) առկայություն։ Նրա օգնությամբ նույնիսկ կարելի է իրականացնել համակցված աբսցեսի դրենավորում՝ դրանով իսկ կանխելով շտապ վիրահատական միջամտությունը։

Հաստ աղու բարիում-կոնտրաստային ռենտգեն հետազոտումը (իրրիգոգրաֆիա) և կոլոնոսկոպիան սուր դիվերտիկուլիտի ժամանակ հակացուցված են՝ աղու թափածակման բարձր ռիսկի պատճառով[15][16]։

Դասակարգում՝ ըստ ծանրության աստիճանի խմբագրել

Վերջերս հրատարակվել է ըստ ծանրության աստիճանի դասակարգման 4 աստիճան։ Ամենավերջինը և ամենաընդունվածը հաջորդիվ[17]՝

  • 0 աստիճան-անախտանիշ դիվերտիկուլիտ
  • 1a աստիճան՝ չբարդացած դիվերտիկուլիտ
  • 1b աստիճան՝ ֆլեգմոնոզ դիվերտիկուլիտ
  • 2a աստիճան՝ քողարկված թափածակումով դիվերտիկուլիտ, թարախակույտի չափը չի գերազանցում 1 սմ-ը
  • 2b աստիճան՝ 1 սմ-ից մեծ աբսցեսով դիվերտիկուլիտ
  • 3a աստիճան՝ ախտանշաններով դիվերտիկուլիտ՝ առանց բարդությունների
  • 3b աստիճան՝ կրկնվող դիվերտիկուլիտ՝ առանց բարդությունների
  • 3c աստիճան՝ կրկնվող դիվերտիկուլիտ բարդություններով

Ճառագայթային հետազոտությունների միջոցով դիվերտիկուլիտի ծանրության աստիճանը որոշվում է Հինչիի դասակարգմամբ[18]։

Տարբերակիչ ախտորոշում խմբագրել

Տարբերակիչ ախտորոշումը ներառում է հետևյալ հիվանդությունները՝ հաստ աղու քաղցկեղ, Կրոնի հիվանդություն, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ, իշեմիկ կոլիտ, գրգռված աղու համախտանիշ, ինչպես նաև բազմաթիվ ուրոլոգիական և գինեկոլոգիական հիվանդություններ։

Բարդություններ խմբագրել

Բարդացած դիվերտիկուլիտի ժամանակ ախտահարված դիվերտիկուլը կարող է թափածակվել՝ հետագայում առաջացնելով որովայնի խոռոչի բակտերիալ ախտահարում (պերիտոնիտ)։ Երբեմն բորբոքված դիվերտիկուլը կարող է առաջացնել հաստ աղու լուսանցքի նեղացում և անանցանելիություն։ Որոշ դեպքերում ախտահարված մասը հարում է միզապարկին կամ որովայնի խոռոչի ուրիշ օրգաններին՝ առաջացնելով խուղակ (հաղորդակցվող կամրջակ՝ հաստ աղու և տվյալ օրգանի միջև)։

Դիվերտիկուլիտի բարդություններն են՝

  • Աղիքային անանցանելիություն
  • Պերիտոնիտ
  • Աբսցեսներ
  • Խուղակ
  • Արյունահոսություն
  • Ստրիկտուրա

Բուժում խմբագրել

Պարզ և չբարդացած դիվերտիկուլիտների մեծամասնությունը ենթարկվում է դեղորայքային բուժման։

Սննդակարգ խմբագրել

Նախկինում սահմանվում էր ցածր սննդաթելերով դիետա[19]՝ համարելով, որ սննդաթելերի քիչ քանակը հաստ աղուն տալիս է վերականգնվելու հնարավորություն, սակայն 2011 թվականին հրապարակված հոդվածով ապացուցվեց հակառակը՝ դիետայում սննդաթելերի բարձր պարունակությունը կարող է կանխարգելել դիվերտիկուլյար հիվանդությունը[20]։ Ըստ 2012 թվականին հրապարակված մեկ այլ հոդվածի՝ չկան բարձրակարգ հետազոտութուններ, սակայն որոշ ուսումնասիրություններ և ուղեցույցներ հավանություն են տալիս սննդաթելերի բարձր պարունակությանը դիետայում դեղորայքային բուժման ընթացքում[21]։ Բուժման մեջ ընդգրկված պրոբիոտիկների էֆեկտիվության փաստարկները ո՛չ ժխտվում են, ո՛չ էլ հաստատվում[22]։

Հակաբիոտիկներ խմբագրել

Թեթև արտահայտված և չբարդացած դիվերտիկուլիտների ժամանակ հակաբիոտիկների կիրառումը հաստատվում է միայն «նոսր և ցածրորակ» փաստարկներով՝ առանց դրանց ընթացիկ օգտագործման ապացույցների[17][23]։ Չնայած սրան՝ որոշ ուղեցույցներ խորհուրդ են տալիս հակաբիոտիկների օգտագործում։

Վիրահատություն խմբագրել

Ցուցումներ խմբագրել

Համակարգչային շերտագրումով հաստատված աբսցեսը, խուղակը կամ պերիտոնիտի զարգացումով աղու պատի պատռվածքը ցուցում է վիրահատական միջամտության[11]։ Այս բարդությունները բավականին հազվադեպ են հանդիպում[11]։ Աբսցեսի կամ խուղակի վիրահատությունը կատարվում է շտապ կամ պլանային կարգով։ Պլանային վիրահատության ժամկետները որոշում են ըստ հիվանդության փուլի, հիվանդի տարիքի, նրա ընդհանուր առողջական վիճակի, ցավերի գրոհի և ուժգնության, և արդյոք ախտանշանները շարունակվում են սուր սկիզբ ունենալուց հետո։ Հիմնականում պլանային վիրահատական միջամտություն նշանակվում է, երբ վիրահատության ռիսկերը չեն գերազանցում հիվանդության բարդության ռիսկերը։ Պլանային վիրահատությունը նշանակվում է սուր դեպքից առնվազն վեց շաբաթ անց[24]։ Շտապ վիրահատությունը ցուցված է աղիքային պատռվածքով պերիտոնիտների դեպքում[25]։

Տեխնիկա խմբագրել

Առաջին վիրահատական տեխնիկան կազմված է մասնահատումից և առաջնային բերանակցման (անաստամոզ) ձևավորումից։ Այս մեթոդը կիրառվում է լավ արյունամատակարարում ունեցող, առանց այտուցների և լարվածության աղու դեպքում։ Հաստ աղու մոտակա (պրոքսիմալ) եզրը պետք է լինի ճկուն՝ առանց գերաճի և բորբոքման նշանների։ Ստորին (հեռակա, դիստալ) եզրը պետք է հասնի ուղիղ աղու վերին երրորդականին, որտեղ թենիաները (հաստ աղու պատի երեք ժապավենաձև մկանային ձգվածքներ) միաձուլվում են։ Հաստ աղու դիվերտիկուլ ունեցող ոչ բոլոր հատվածներն են ենթակա հեռացման, քանի որ վայրէջ և սիգմայաձև հաստ աղուն մոտ գտնվող դիվերտիկուլները ավելի քիչ են բարդություններ առաջացնում[26]։

Մոտեցում խմբագրել

Դիվերտիկուլիտի վիրահատությունը կատարվում է հաստ աղու մասնահատմամբ և կոլոստոմայի ձևավորմամբ կամ առանց կոլոստոմայի։ Երկու մեթոդն էլ հնարավոր է իրականացնել թե՛ ավանդական լապարատոմիայով, թե՛ լապարասկոպիայով[27]։ Աղու ավանդական մասնահատումը բաց վիրահատական մոտեցում է, որը կոչվում է կոլէկտոմիա։ Կոլէկտոմիայի ժամանակ հիվանդը գտնվում է ընդհանուր անզգայացման տակ։ Կոլէկտոմիա իրականացնող վիրաբույժը կատարում է ստորին միջին կամ էլ ստորին կողմնային թեք կտրվածք։ Ախտահարված հատվածը հեռացվում է, ապա երկու առողջ եզրերը իրար են կարվում ձեռքով կամ հատուկ սարքի միջոցով։ Կոլոստոմա դրվում է այն դեպքում, եթե անհրաժեշտ է աղին ազատել իր նորմալ գորժունեությունից, քանի դեռ այն լավանում է։ Կոլոստոմա ձևավորելուց հաստ աղին կցվում է մաշկային բացվածքին և նրա պարունակությունը դատարկվում է հատուկ պարկի մեջ[28]։

Այնուամենայնիվ, վիրաբույժների մեծամասնությունը նախընտրում է կոլէկտոմիայի լապարասկոպիկ մոտեցումը, քանի որ վերջինիս շնորհիվ վերքերի արագ լավացումը կարճացնում է ցավային համախտանիշի տևողությունը։ Լապարասկոպիկ վիրահատությունը մինիմալ ինվազիվ միջամտություն է, որի ժամանակ որովայնի պատին կամ պորտին կատարվում են երեք կամ չորս փոքր կտրվածքներ։ Որպես այլընտրանք՝ սուր առաջացած դիվերտիկուլիտների դեպքում լապարասկոպիկ սիգմյաձև աղու մասնահատումը չի ցուցաբերել առավելություններ բաց եղանակով սիգմայաձև աղու մասնահատման հանդեպ։ Ավելին, լապարասկոպիկ լավաժը նույնքան ապահով է, որքան դիվերտիկուլիտի արդյունքում թափածակված հաստ աղու մաստահատումը և առաջացած պերիտոնիտը[29]։

Հնարքներ խմբագրել

Հաստ աղու վիրահատությունները կատարվում են երեք հնարքների կիրառմամբ, որոնց բարդությունը տատանվում է՝ կախված հաստ աղու հատվածից և հիվանդության բնույթից։ Այդ հնարքներն են՝ հաստ աղու մոբիլիզացիա, կպումների անջատում և միջընդերքի հատում[30]։ Հաստ աղու մասնահատումից հետո՝ նորմայում վիրաբույժը հաստ աղին առանձնացնում է լյարդի և բարակ աղու հետ կպումներից։ Կպումներն անջատելուց հետո՝ հաստ աղու միջընդերքը՝ իր մեջ մտնող անոթներով, կապվում և հատվում է։ Առանձնացված հաստ աղու հատվածը հեռացվում է, եզրերը դրվում են հատուկ կարող սարքի մեջ, որը միաժամանակ նրանց հատում և կարում է միմյանց։

Հաստ աղու մասնահատում կոլոստոմայի ձևավորմամբ խմբագրել

Եթե հաստ աղին ներգրավված է արտահայտված բորբոքման մեջ, առաջնային մասնահատումը ռիսկային է. որպես տարբերակ՝ մնում է կոլոստոմայի ձևավորումը։ Այս վիրահատությունը կոչվում է Հարթմանի վիրահատություն, տեխնիկապես ավելի բարդ է և օգտագործվում է հիմնականում կյանքին սպառնացող դեպքերում։ Կոլոստոմայի ձևավորմամբ հաստ աղու մասնահատումը ենթադրում է առաջին փուլով կոլոստոմայի ձևավորում, իսկ երկրորդ փուլով՝ աղու ամբողջականության վերականգնում։ Կոլոպրոկտոլոգ-վիրաբույժը որովայնի պատին կտրվածք է բացում և այնտեղից դուրս հանում հաստ աղու եզրը (կոլոստոմայի ձևավորում), որը օգնում է ձերբազատվել ինֆեկցիայից և բորբոքումից, իսկ աղիքային պարունակությունը հավաքվում է հատուկ պարկի մեջ (калоприемник)[31]:

Դեպքերի մեծամասնությունում կոլոստոման ժամանակավոր է, սակայն հնարավոր է՝ այն ընդմիշտ լինի՝ կախված դեպքի ծանրությունից[32]։ Մի քանի ամիս անց կատարվում է ժամանակավոր կոլոստոմայի վերականգնում՝ մեծածավալ վիրահատություն, որի ժամանակ ստոմայի ծայրատը միացվում է ուղիղ աղու ծայրատին՝ վերականգնելով հաստ աղու նորմալ անատոմիան։

Համաճարակաբանություն խմբագրել

Դիվերտիկուլիտով հիվանդանում են հիմնականում տարեցները։ Արևմյան երկրներում դիվերտիկուլյար հիվանդությունը հիմնականում տեղակայվում է սիգմայաձև աղում (հիվանդների 95%-ի մոտ)։ Դիվերտիկուլյար հիվանդության տարածվածությունը 1920-ականներին 10%-ից դարձավ 1960-ականներին 35-50%։ 85 տարեկանից բարձր մարդկանց 65%-ը ենթադրվում է, որ ունի դիվերտիկուլյար հիվանդության որևիցե մի արտահայտում։ 40 տարեկանից ցածր մարդկանց 5%-ը ունեն դիվերտիկուլյար հիվանդություն։

Ձախակողմյան (վայրէջ և սիգմայաձև հաստ աղի) դիվերտիկուլյար հիվանդությունը առավել տարածված է Արևմուտքում, մինչ դեռ աջակողմյանը (կույր և վերել հաստ աղի) ավելի բնորոշ է Ասիային և Աֆրիկային[3]։ Դիվերտիկուլյոզ ունեցող հիվանդների 4-15%-ն են հակված դիվերտիկուլիտի առաջացման[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 «Diverticular Disease». www.niddk.nih.gov. 2013 թ․ սեպտեմբեր. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 12-ին.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Tursi, A (2016 թ․ մարտ). «Diverticulosis today: unfashionable and still under-researched». Therapeutic Advances in Gastroenterology. 9 (2): 213–28. doi:10.1177/1756283x15621228. PMC 4749857. PMID 26929783.
  3. 3,0 3,1 Feldman, Mark (2010). Sleisenger & Fordtran's Gastrointestinal and liver disease pathophysiology, diagnosis, management (9th ed.). [S.l.]: MD Consult. էջ 2084. ISBN 9781437727678. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  4. 4,0 4,1 Mandell, Douglas, and Bennett's Principles and Practice of Infectious Diseases. Churchill Livingstone. 2014. էջ 986. ISBN 9781455748013. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 8-ին.
  5. 5,0 5,1 Young-Fadok, TM (2018 թ․ հոկտեմբեր). «Diverticulitis». New England Journal of Medicine. 379 (17): 1635–42. doi:10.1056/NEJMcp1800468. PMID 30354951.
  6. 6,0 6,1 Pemberton, John H (2016 թ․ հունիսի 16). «Colonic diverticulosis and diverticular disease: Epidemiology, risk factors, and pathogenesis». UpToDate. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին. {{cite web}}: Invalid |url-access=yes (օգնություն)
  7. 7,0 7,1 7,2 7,3 Templeton, AW; Strate, LL (2013 թ․ օգոստոս). «Updates in diverticular disease». Current Gastroenterology Reports. 15 (8): 339. doi:10.1007/s11894-013-0339-z. PMC 3832741. PMID 24010157.
  8. Böhm, Stephan K. (2015 թ․ ապրիլի 29). «Risk Factors for Diverticulosis, Diverticulitis, Diverticular Perforation, and Bleeding: A Plea for More Subtle History Taking». Viszeralmedizin. 31 (2): 84–94. doi:10.1159/000381867. PMC 4789955.
  9. Ferguson LR, Laing B, Marlow G, Bishop K (2016 թ․ հունվար). «The role of vitamin D in reducing gastrointestinal disease risk and assessment of individual dietary intake needs: Focus on genetic and genomic technologies». Mol Nutr Food Res. 60 (1): 119–33. doi:10.1002/mnfr.201500243. PMID 26251177.
  10. 10,0 10,1 Weisberger, L; Jamieson, B (2009 թ․ հուլիս). «Clinical inquiries: How can you help prevent a recurrence of diverticulitis?». Journal of Family Practice. 58 (7): 381–2. PMID 19607778.
  11. 11,0 11,1 11,2 Morris, AM; Regenbogen, SE; Hardiman, KM; Hendren, S (2014 թ․ հունվարի 15). «Sigmoid diverticulitis: a systematic review». JAMA. 311 (3): 287–97. doi:10.1001/jama.2013.282025. PMID 24430321.
  12. Lee, Kyoung Ho; Lee, Hye Seung; Park, Seong Ho; Bajpai, Vasundhara; Choi, Yoo Shin; Kang, Sung-Bum; Kim, Kil Joong; Kim, Young Hoon (2007). «Appendiceal Diverticulitis». Journal of Computer Assisted Tomography. 31 (5): 763–9. doi:10.1097/RCT.0b013e3180340991. PMID 17895789.
  13. «CT scan of diverticulitis». ClariPACS. 2017. Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.
  14. Horton, KM; Corl, FM; Fishman, EK (2000). «CT evaluation of the colon: inflammatory disease». Radiographics. 20 (2): 399–418. doi:10.1148/radiographics.20.2.g00mc15399. PMID 10715339.
  15. Sai, V. F.; Velayos, F; Neuhaus, J; Westphalen, A. C. (2012). «Colonoscopy after CT Diagnosis of Diverticulitis to Exclude Colon Cancer: A Systematic Literature Review». Radiology. 263 (2): 383–390. doi:10.1148/radiol.12111869. PMC 3329267. PMID 22517956.
  16. Tursi, A (2015). «The role of colonoscopy in managing diverticular disease of the colon» (PDF). Journal of Gastrointestinal and Liver Diseases. 24 (1): 85–93. doi:10.15403/jgld.2014.1121.tur. PMID 25822438. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  17. 17,0 17,1 Kruse, E; Leifeld, L (2015 թ․ ապրիլ). «Prevention and Conservative Therapy of Diverticular Disease». Viszeralmedizin. 31 (2): 103–6. doi:10.1159/000377651. PMC 4789966. PMID 26989379.
  18. Klarenbeek, B. R.; De Korte, N; Van Der Peet, D. L.; Cuesta, M. A. (2011). «Review of current classifications for diverticular disease and a translation into clinical practice». International Journal of Colorectal Disease. 27 (2): 207–214. doi:10.1007/s00384-011-1314-5. PMC 3267934. PMID 21928041.
  19. Spirt, Mitchell (2010). «Complicated Intra-abdominal Infections: A Focus on Appendicitis and Diverticulitis». Postgraduate Medicine. 122 (1): 39–51. doi:10.3810/pgm.2010.01.2098. PMID 20107288.
  20. Tarleton, S; DiBaise, JK (2011 թ․ ապրիլ). «Low-residue diet in diverticular disease: putting an end to a myth». Nutrition in Clinical Practice. 26 (2): 137–42. doi:10.1177/0884533611399774. PMID 21447765.
  21. Ünlü, C; Daniels, L; Vrouenraets, BC; Boermeester, MA (2012 թ․ ապրիլ). «A systematic review of high-fibre dietary therapy in diverticular disease». International Journal of Colorectal Disease. 27 (4): 419–27. doi:10.1007/s00384-011-1308-3. PMC 3308000. PMID 21922199.
  22. Lahner, E; Bellisario, C; Hassan, C; Zullo, A; Esposito, G; Annibale, B (2016 թ․ մարտ). «Probiotics in the Treatment of Diverticular Disease. A Systematic Review». Journal of Gastrointestinal and Liver Diseases. 25 (1): 79–86. doi:10.15403/jgld.2014.1121.251.srw. PMID 27014757.
  23. de Korte N, Unlü C, Boermeester MA, Cuesta MA, Vrouenreats BC, Stockmann HB (2011 թ․ հունիս). «Use of antibiotics in uncomplicated diverticulitis». Br J Surg. 98 (6): 761–7. doi:10.1002/bjs.7376. PMID 21523694.
  24. Merck, Sharpe & Dohme. "Diverticulitis treatments" Արխիվացված 2010-03-06 Wayback Machine 2010-02-23.
  25. What's the diverticulitis surgery? Արխիվացված 2010-02-27 Wayback Machine Digestive Disorders portal. Retrieved on 2010-02-23
  26. Diverticulitis: Treatment & Medication Արխիվացված 2010-03-16 Wayback Machine eMedicine. 2010-02-23
  27. Diverticulitis Surgery Արխիվացված 2010-02-12 Wayback Machine 2010-02-23
  28. Gupta, Aditya K.; Chaudhry, Maria; Elewski, Boni (2003). «Tinea corporis, tinea cruris, tinea nigra, and piedra». Dermatologic Clinics. 21 (3): 395–400, v. doi:10.1016/S0733-8635(03)00031-7. PMID 12956194.
  29. Ahmed, Ali Mahmoud; Mohammed, Abdelrahman Tarek; Mattar, Omar Mohamed; Mohamed, Esraa Mowafy; Faraag, Esraa Abdelmon'em; AlSafadi, Ammar Mohammed; Hirayama, Kenji; Huy, Nguyen Tien (2018 թ․ հուլիսի 1). «Surgical treatment of diverticulitis and its complications: A systematic review and meta-analysis of randomized control trials». The Surgeon. 20. doi:10.1016/j.surge.2018.03.011.
  30. Bowel resection procedure Արխիվացված 2010-01-29 Wayback Machine Encyclopedia of surgery. Retrieved on 2010-02-23
  31. Diverticulitis treatments and drugs Արխիվացված 2010-02-12 Wayback Machine Mayo Clinic. 2010-02-23
  32. Vermeulen J, Coene PP, Van Hout NM, van der Harst E, Gosselink MP, Mannaerts GH, Weidema WF, Lange JF (2009 թ․ հուլիս). «Restoration of bowel continuity after surgery for acute perforated diverticulitis: should Hartmann's procedure be considered a one-stage procedure?». Colorectal Disease. 11 (6): 619–24. doi:10.1111/j.1463-1318.2008.01667.x. PMID 18727727.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիվերտիկուլիտ» հոդվածին։