Դիսոցման հաստատուն, հավասարակշռության հաստատուն, որը բնութագրում է նյութի հակումը դիսոցման, ինչպես կոմպլեքս աղերի դեպքում դիսոցումը մոլեկուլների, իսկ օրինակ աղի դեպքում՝ իոնների։ Դիցոցման հաստատունը հիմնականում նշանակում են Kd, որը ընդունվել է հաստատունների ասոցիացիայում։ Աղերի դեպքում դիսոցման հաստատունը անվանում են իոնական հաստատուն։

Ընդհանուր ռեակցիան տրվում է հետևյալ ձևով՝

որտեղ նյութը դիսոցվում է x գործակցով A նյութի և y գործակցով B նյութի։ Այս դեպքում դիսոցման հաստատունը արտահայտվում է հետևյալ կերպ.

որտեղ [A], [B] և [AxBy] համապատասխանաբար A, B և AxBy նյութերի կոնցենտրացիաներն են։

Սահմանում խմբագրել

Թույլ էլեկտրոլիտների դեպքում էլեկտրոլիտիկ դիսոցումը, ըստ Արենիուսի թեորեմի դարձելի ռեակցիա է, որը սխեմատիկորեն կարելի է ներկայացնել հետևյալ ձևով. KA↔K++A, որտեղ՝

Հավասարակշռության հաստատունը այս դեպքում արտահայտվում է այս հավասարումով.

 , (1)

որտեղ՝

  • [KA]-ն լուծույթի կոնցենտրացիան է,
  • [K+]-ը կատիոնների կոնցենտրացիան է լուծույթում,
  • [A]-ը անիոնների կոնցենտրացիան է լուծույթում։

Հավասարակշռության հաստատունը կիրառվում է դիցոցման ռեակցիաներում և կոչվում ՝ դիսոցման հաստատուն։

Էլեկտրոլիտների դիսոցումը միավալենտ իոնների խմբագրել

Էլեկտրոլիտի դիսոցումը միավալենտ իոնների հաճախ տեղի է ունենում մի քանի փուլով։

Օրինակ. 1 փուլ.  

2 փուլ.  

 

 

Դիսոցման հաստատունի և դիսոցման աստիճանի կապը խմբագրել

КА էլեկտրոլիտի դիսոցման հաստատունի և դիսոցման աստիճանի կապը արտահայտվում է հետևյալ կերպ՝ [A]=[K+]=α·c, [KA]=c-α·c=c·(1-α), որտեղ α էլեկտրոլիտի դիսոցման աստիճանն է։ Այդ դեպքում՝

 , (2)

Այս հարաբերությունը անվանում են Օսվալդի նոսրացման կանոն։ Շատ փոքր α-ի (α«1) դեպքում՝ K=cα², որտեղից.

 

Դիսոցման հաստատունը ուժեղ էլեկտրոլիտներում խմբագրել

Ուժեղ էլեկտրոլիտները պրակտիկայում դիսոցվում են ամբողջությամբ, այս պատճառով արտահայտության հայտարարը հավասարվում է զրոյի, որի պատճառով արտահայտությունը ձգտում է անվերջության։ Այս դեպքում ուժեղ էլեկտրոլիտների համար «դիսոցման հաստատուն» արտահայտությունը կորցնում է իր իմաստը։

Հաշվարկների օրինակներ խմբագրել

Ջրի դիսոցումը խմբագրել

Ջուրը հանդիսանում է թույլ էլեկտրոլիտ և նրա դիսոցումը տեղի է ունենում այս հավասարումով.

 

Դիսոցման հաստատունը 25 °C կազմում է՝

 

Քանի որ ջրային լուծույթների մեծ մասում հանդես է գալիս մոլեկուլային ջուրը, և հաշվի առնելով, որ ջրի մոլային բաժինը 18,0153 գ/մոլ է, խտությունը՝ 25 °C-ում, 997,07 գ/լ է, և մաքուր ջրի կոնցենտրացիան՝ [H2O]=55,346 մոլ/լ է՝

 

Եթե ջրածնի իոնների և հիդրօքսիլ իոնների կոնցենտրացիաները հավասար են, կարող ենք գրել՝

 

Այստեղից կարող ենք գտնել ջրի ջրածնական ցուցիչը.

 

Թույլ թթուների դիսոցումը խմբագրել

Եկեք հաշվենք 0,01 Մ ֆտորաջրածնի դիսոցման աստիճանը և pH-ը։ Նրա դիսոցման հաստատունը կլինի՝

 

Հաշվենք դիսոցման աստիճանը α-ի միջոցով։ Քանի որ [H+]=[F] =Cα, իսկ [HF]=C(1-α), հետևաբար այս հարաբերությունը տեղադրելով բանաձևի մեջ կստանաք՝

 

Լուծենք քառակուսային հավասարումը α-ի նկատմամբ.

 
 

Այս բանաձևի օգտագործումով ստանում ենք սխալ պատասխան մոտ 15 %-ով։

 

Արդեն ունենք դիսոցման հաստատունը և դիսոցման աստիճանը, կարող ենք որոշել լուծույթի ջրածնական ցուցիչը.

 

Տես նաև խմբագրել