Դիպակ, մետաքսաթել, նաև բամբակաթել գործվածք ոսկեթել կամ արծաթաթել բանվածքով։ Հայաստանում տարածված է եղել հատկապես IX—X դարերում։ Գործածվել է թագավորական, իշխանական, բարձր հոգևորականության հանդերձանքում։ Գրականության մեջ հիշատակվում են ոսկեթել, ոսկեճամուկ, ոսկեհուռ, ոսկենկար, արծաթաթել և այլ դիպակներ։ Դվինի պեղումներից հայտնաբերվել են ոսկեթել դիպակի մնացորդներ։ Մետաքսե ոսկեթել դիպակից, որ կոչվում է սնդուս, կարել են հագուստ, վարագույր, ծածկոց, օգտագործել վանքերի ձևավորման և գրքեր կազմելու համար։ Հայկական դիպակը վաճառվել է նաև հարևան երկրների շուկաներում։

Ֆրանսիական դիպակ, Լիոն, 1760-1770


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 397