Դիոնիսոսի թատրոն (հուն․՝ Θέατρο του Διονύσου), հունական թատրոնի շենք, որը գտնվում է Հունաստանի Հանրապետության մայրաքաղաք Աթենքում։ Գտնվում է Աթենքի միջնաբերդի հարավարևելյան լանջին։ Դիոնիսոս աստծոն նվիրված թատրոնը համարվում է աշխարհի ամենահին դրամատիկական կառույցներից մեկը։

Դիոնիսոսի թատրոն
հուն․՝ Θέατρο του Διονύσου
Դիոնիսոսի թատրոնի ավերակները
Տեսակհեթանոսական թատրոն
ԵրկիրՀունաստան Հունաստան
Գտնվելու վայրըԱթենք, Հունաստան
Հիմնադրման ամսաթիվմ.թ.ա. 5-րդ դար
 Theatre of Dionysus Վիքիպահեստում

Դիոնիսոսի թատրոնի տեղում ներկայումս ավերակներ է։ Թատրոնի ավերակները համարվում են Աթենքի գլխավոր տեսարժանություններից մեկը։

Պատմություն խմբագրել

 
Դիոնիսոսի թատրոնի ավերակներից

Կառուցվել է մ.թ.ա. 5-րդ դարում՝ բնական փայտից։ Թատրոնում դրամատիկական ներկայացումները եղել են երկու անգամ՝ Փոքր և մեծ Դիոնիսոս տոներին։

Մեծ Դիոնիսոսի տոնակատարության ժամանակ Աթենքում տեղի են ունենում թատերական մրցույթնր։ Սովորաբար ներկայացվում են հին հունական երեք նշանավոր հեղինակների ողբերգությունները։ Մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացնում է երեք ողբերգություն և մեկ դրամա՝ առասպելական թեմատիկայով։

Մ.թ.ա. 326-325 թվականներին թատրոնը վերանորոգվել է։ Թատրոնի հիմքում ընկած փայտե ենթակառուցվածքները փոխարինվում են մարմարով։ Մարմարյա քարերը տեղադրվում են 67 շարքերով։

Հայտնի է նաև այն, որ թատրոնը իր տարողությամբ այնքան մեծ էր, որ կարող էր տեղավորել Հին Աթենք քաղաքի բնակչության կեսին։ Թատրոնը չուներ կատար և դերասանները ներկայացումը ցուցադրում էին բաց երկնքի տակ՝ բնական լույսով։

Մեր թվականության առաջին դարում՝ Հռոմեական դարաշրջանում, թատրոնը վերակառուցվել է։ Ներկայումս պահպանվել են միայն հույների խաղողագործության և բերքատվության աստծոն՝ Դիոնիսոսին նվիրված թատրոնի ավերակները։

Ժամանակակից վերակառուցման աշխատանքները սկսվել են 2010 թվականին։ Նախատեսված էր վերակառուցման գործընթացը ավարտել 5 ամսում։ Վերակառուցման համար նախատեսված էր տրամադրել վեց միլիոն եվրո[1]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հույները որոշել են վերակառուցել Դիոնիսոսի թատրոնը». Lenta.ru. 2009 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.

Գրականություն խմբագրել

  • Всемирная история (в 24 тт.) // Т.4. Эллинистический период. с. 76. — Минск: Издательство «Литература», 1996.
  • История Древней Греции. / гл. ред. Кузищин В. И. — М.: Издательство «Высшая школа», 2001. — С. 399.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիոնիսոսի թատրոն» հոդվածին։