Դին Լիրեն ( չինարեն հեշտ. 丁立人 , պինին: Dīng Lìrén, հոկտեմբերի 24, 1992(1992-10-24)[1], Վենչժոու, Չինաստան[2]), չինացի շախմատիստ, գրոսմայստեր (2009)։ Աշխարհի 17-րդ չեմպիոն (2023 թվականի ապրիլի 30-ից)։ Համարվում է պատմության մեջ ամենաբարձր վարկանիշ ունեցող չինացի շախմատիստը և առաջին չինացի շախմատիստը, որը մասնակցել է շախմատի հավակնորդների մրցաշարին։ 2016 թվականի հուլիս ամսվա դրությամբ Դին Լիրենը 2875 բլից վարկանիշով համարվել է ամենաբարձր բլից վարկանիշ ունեցող շախմատիստը։

Դին Լիրեն
չինարեն՝ 丁立人
Պետություն(ներ) Չինաստան
Ծննդյան ամսաթիվհոկտեմբերի 24, 1992(1992-10-24)[1] (31 տարեկան)
ԾննդավայրՎենչժոու, Չինաստան[2]
Կոչումգրոսմայստեր[3] և միջազգային վարպետ
Ներկայիս վարկանիշ2762
ՖԻԴԵ համար8603677
365chessLiren_Ding
Chesstempo համար51504
ICCF համար51504
Մասնակցել էՇախմատի հավակնորդների մրցաշար 2018, Շախմատային օլիմպիադա 2012[4], Շախմատային օլիմպիադա 2014[4], Շախմատային օլիմպիադա 2016, Շախմատային օլիմպիադա 2018, Շախմատի աշխարհի առաջնություն 2023 և Շախմատի հավակնորդների մրցաշար 2022
Պարգևներ և մրցանակներ
 Ding Liren Վիքիպահեստում

Դասական շախմատում գրոսմայստերն անպարտելի է եղել 2017 թվականի օգոստոսից մինչև 2018 թվականի նոյեմբերը․ նա իր հաշվին գրանցել է 29 հաղթանակ և 71 ոչ-ոքի։ 100 պարտիայի անպարտելի շարանը ամենաերկարն է եղել բարձր մակարդակի շախմատի պատմության մեջ։ Հետագայում՝ 2019 թվականին, Կառլսենը գերազանցել է այդ ռեկորդը։

2023 թվականի մայիս ամսվա դրությամբ Դին Լիրենը համարվում է դասական շախմատում 3-րդ բարձր գործակից ունեցող շախմատիստը․ չինացին զիջում է նորվեգացի Կառլսենին և ռուս Նեպոմնյաշչիին։

2023 թվականի շախմատի աշխարհի առաջնությունում Դին Լիրենը հաղթել է Յան Նեպոմնյաշչիին և դարձել շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը, ինչպես նաև չինացի առաջին աշխարհի չեմպիոնը։ Լիրենն իրավունք է ստացել պայքարելու աշխարհի չեմպիոնի մրցախաղում այն բանից հետո, երբ աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենը հրաժարվել է չեմպիոնական մրցախաղից և ՖԻԴԵ-ի որոշմամբ մրցախաղն անցկացվել է հավակնորդների մրցաշարի հաղթող Յան Նեպոմնյաշչիի և երկրորդ տեղը զբաղեցրած Դին Լիրենի միջև։

COVID-19 համաճարակի հետ կապված սահմանափակումների պատճառով Դին Լիրեն զրկված է եղել հավակնորդների հաջորդ մրցաշարի ընտրական փուլին մասնակցելու հնարավորությունից, սակայն Սերգեյ Կարյակինի որակազրկման պատճառով ստացել է մրցաշարին մասնակցելու հնարավորություն՝ որպես 2022 թվականի մայիսի դրությամբ բարձր վարկանիշ ունեցող շախմատիստ[6][7][8]։ Մրցաշարի մասնակցելու պայմաններից մեկը 2021 թվականի հունիսից մինչև 2022 թվականի մայիս ամիսներին անցկացված առնվազն 30 դասական խաղերի առկայությունն էր, սակայն մինչև ապրիլ Դին Լիրենը խաղացել էր ընդամենը 4 պարտիա։

Կենսագրություն խմբագրել

Դին Լիրենը ծնվել է 1992 թվականին։ Շախմատ խաղում է 4 տարեկանից[9]։ Ավարտել է Պեկինի համալսարանի իրավաբանական դպրոցը[10][11][12]։

2009 թվականին՝ 16 տարեկանում, նա դարձել է Չինաստանի ամենաերիտասարդ շախմատիստը, որը հաղթել է ազգային մրցաշարերում[13]։ Չինաստանի չեմպիոն (2009, 2011 և 2012

2017 թվականի սեպտեմբերին դարձել է առաջին չինացի շախմատիստը, որը ձեռք է բերել Շախմատի հավակնորդների մրցաշարի ուղեգիր։ Հավակնորդների մրցաշարում Դին Լիրենը համարվել է միակ շախմատիստը, որը չի կրել պարտություն և արդյունքում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

2017 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2018 թվականի նոյեմբերի 10-ը Դին Լիրենը ոչ մի դասական պարտիայում պարտություն չի կրել։ Այդ անպարտելի շարքը կազմել է ուղիղ 100 պարտիա և ավարտվեց Շենժեն քաղաքում տեղի ունեցած մրցաշարում, որտեղ Դին Լիրենը տանուլ է տվել ֆրանսիացի շախմատիստ Մաքսիմ Վաշիե-Լագրավին[14][15]։

2019 թվականի հոկտեմբերի 4-ին Խանտի-Մանսիյսկում տեղի ունեցած Աշխարհի գավաթի եզրափակչում Դին Լիրենը տանուլ է տվել ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովին և զբաղեցրել երկրորդ տեղը։ Մրցումների արդյունքում նա հրավեր է ստացել մասնակցելու 2020 թվականի շախմատի հավակնորդների մրցաշարին, որտեղ զբաղեցրել է չորրորդ տեղը՝ դարձյալ համարվելով միակ մասնակիցը, որը ոչ մի պարտիայում չի պարտվել պարտություն։ Մարտի վերջից Չինաստանի շախմատի ֆեդերացիան Հանչժոու քաղաքում կազմակերպել է Դին Լիրենի մասնակությամբ մի շարք մրցաշարեր, որպեսզի նա լրացնի թերի (26) պարտիաները։

2022 թվականի մայիսին Դինգ Լիրենը ՖԻԴԵ-ի վարկանիշային զբաղեցրել է երկրորդ տեղը և շրջանցել իրանցի շախմատիստ Ալիռեզա Ֆիրուզջային[16]։

2022 թվականին Մադրիդում տեղի ունեցած հավակնորդների մրցաշարի առաջին փուլից հետո Դինգ Լիրենը կիսել է 4-6-րդ տեղը։ Այդ փուլում նա պարտվել է Յան Նեպոմնյաշչիին, մնացած պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի։ Երկրորդ շրջանում նա հաղթել է Դուդային, Ռապորտին, Կարուանային և վերջին տուրում՝ Նակամուրային։ Այդ շրջանում նա պարտվել է միայն Ռաջաբովին։ Այսպիսով, ամբողջ մրցաշարի արդյունքներով նա զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչը նրան իրավունք է տվել մասնակցել շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղին՝ Մագնուս Կառլսենի հրաժարվելուց հետո[17]։

2023 թվականի հունվարին նա անհաջող է հանդես եկել Վեյկ ան Զե քաղաքում տեղի ունեցած «Տատա Սթիլ» մրցաշարին և զբաղեցրել 11-րդ տեղը[18]։

Շախմատի աշխարհի առաջնություն խմբագրել

Շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցել են հավակնորդների մրցաշարի հաղթող Յան Նեպոմնյաշչին և մրցաշարում երկրորդ տեղը զբաղեցրած Դին Լիրենը։ Մրցախաղի հիմնական 14 պարտիաներից հետո հաշիվը եղել է հավասար՝ 7-7, արագ շախմատի լրացուցիչ չորս պարտիաներից հետո Դին Լիրենը դարձել է աշխարհի 17-րդ չեմպիոնը։

Ըստ կանոնակարգի՝ Դինգը շահել 1,1 միլիոն եվրո (մրցանակային ֆոնդի 55%-ը), բացի այդ վաստակել է 1,4 էլոյի վարկանիշային միավոր և պահպանել իր երրորդ հորիզոնականը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում[19]։

Մրցախաղի աղյուսակ խմբագրել

Շախմատի աշխարհի առաջնություն 2023
Էլոյի գործակից Դասական պարտիաներ Հաշիվ Արագ պարտիաներ Հաշիվ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18
  Յան Նեպոմնյաշչի 2795 ½ 1 ½ 0 1 0 1 ½ ½ ½ ½ 0 ½ ½ 7 ½ ½ ½ 0
  Դին Լիրեն 2788 ½ 0 ½ 1 0 1 0 ½ ½ ½ ½ 1 ½ ½ 7 ½ ½ ½ 1

Վարկանիշի փոփոխության գծապատկեր խմբագրել

Էլոյի վարկանիշի փոփոխություններ[20][21]
Տարի Հնվ Փտր Մրտ Ապր Մայ Հուն Հուլ Օգս Սեպ Հոկ Նոյ Դեկտ Տարվա
լավագույն
Տարվա
վատագույն
2004 2230 2230 2231 2231 2231 2230
2005 2270 2270 2270 2289 2289 2270
2006 2289 2289 2289 2289 2289 2289
2007 2289 2289 2289 2395 2395 2289
2008 2395 2395 2439 2446 2446 2395
2009 2446 2458 2530 2530 2566 2566 2446
2010 2565 2565 2547 2574 2570 2604 2604 2547
2011 2628 2637 2665 2655 2660 2660 2665 2628
2012 2660 2660 2679 2680 2695 2694 2702 2702 2702 2702 2660
2013 2709 2709 2707 2707 2707 2702 2714 2718 2722 2722 2711 2710 2722 2702
2014 2717 2717 2717 2710 2714 2714 2726 2742 2754 2730 2730 2732 2754 2710
2015 2732 2755 2755 2751 2757 2749 2749 2770 2782 2782 2781 2776 2782 2732
2016 2766 2766 2777 2777 2778 2783 2778 2755 2753 2764 2764 2757 2783 2753
2017 2760 2760 2759 2759 2773 2783 2781 2777 2771 2772 2774 2777 2783 2759
2018 2769 2769 2769 2778 2791 2798 2797 2797 2804 2804 2816 2813 2816 2769
2019 2813 2812 2812 2809 2805 2805 2812 2805 2811 2811 2801 2801 2813 2801
2020 2805 2805 2805 2791 2791 2791 2791 2791 2791 2791 2791 2791 2805 2791
2021 2791 2791 2791 2799 2799 2791
2022 2799 2806 2808 2811 2811 2799
2023 2788 2789 2780 2789 2780
2024 2762 2762 2762


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 chessgames.com — 2001.
  2. 2,0 2,1 2,2 Chess24.com — 2014.
  3. FIDE Ratings and Statistics
  4. 4,0 4,1 OlimpBase
  5. https://www.europe-echecs.com/art/championnat-du-monde-d-echecs-2023-8991.html (ֆր.)
  6. Barden, Leonard (2022 թ․ մարտի 25). «Chess: China's Ding Liren could make unlikely late bid for Candidates place». The Guardian. 0261-3077. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  7. «FIDE Ethics imposes a 6-month ban on Karjakin». www.fide.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  8. «Regulations for the FIDE Candidates Tournament 2022» (PDF). fide.com (անգլերեն). Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 15-ին.
  9. «Դին Լիրեն - Չինաստան». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 22-ին.
  10. «浙江省温州中学 今日温中 我校高三学生丁立人与国际象棋特级大师卜祥志温州论剑». wzms.wzer.net. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 1-ին.
  11. «PKU alumnus Ding Liren becomes the Runner-Up in the Individual Events of 2017 Chess World Cup». Peking University. 2017 թ․ նոյեմբերի 2. Վերցված է 2020 թ․ ապրիլի 27-ին.
  12. «Introducing Candidates: Ding Liren». fide.com. 2020 թ․ մարտի 14. Վերցված է 2020 թ․ հուլիսի 24-ին.
  13. Դին Լիրեն
  14. Дин Лижэнь - биография, новости, личная жизнь Источник: https://stuki-druki.com/authors/ding-liren.php Штуки-дрюки ©
  15. Peter Doggers (PeterDoggers). «Шэньжэнь: победа Вашье-Лаграва и окончание беспроигрышной серии Дина Лижэня» (ռուսերեն). Chess.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 22-ին.
  16. «Top 100 Players May 2022 FIDE Top players archive». ratings.fide.com. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  17. «FIDE World Championship Match 2023 Qualification Rules». www.fide.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  18. «Top 100 Players February 2023 FIDE Top players archive». ratings.fide.com. Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  19. Яна Метлёва. «Дин Лижэнь первым в истории Китая завоевал титул чемпиона мира по шахматам». www.championat.com (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 30-ին.
  20. Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
  21. Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։

Արտաքին հղումներ խմբագրել

Նախորդող՝
Մագնուս Կառլսեն
Շախմատի աշխարհի չեմպիոն
2023 թվականից
Հաջորդող՝
'
Շախմատի աշխարհի չեմպիոններ
Մինչ բաժանումը (1886-1993)
 
Шахматы

Վիլհելմ Ստեյնից  • Էմանուել Լասկեր  • Խոսե Ռաուլ Կապաբլանկա  • Ալեքսանդր Ալյոխին  • Մաքս Էյվե  • Միխայիլ Բոտվիննիկ  • Վասիլի Սմիսլով  • Միխայիլ Տալ  • Տիգրան Պետրոսյան  • Բորիս Սպասկի  • Ռոբերտ Ֆիշեր  • Անատոլի Կարպով  • Գարրի Կասպարով

Բաժանման ժամանակ (1993—2006)
ՖԻԴԵ-ի վարկածով
ՊՇԱ վարկածով / «դասական շախմատ»

Անատոլի Կարպով  • Ալեքսանդր Խալիֆման  • Վիշվանաթան Անանդ
Ռուսլան Պոնոմարյով  • Ռուստամ Կասիմջանով  • Վեսելին Տոպալով

Գարրի Կասպարով  • Վլադիմիր Կրամնիկ

Միավորումից հետո (2006 թվականից)
Վլադիմիր Կրամնիկ •Վիշվանաթան Անանդ •Մագնուս Կառլսեն •Դին Լիրեն
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դին Լիրեն» հոդվածին։