Դինար (արժույթ)

որոշ երկրների արժույթ

Դինար, մի քանի երկրներում հիմնական արժույթ, այն պատմականորեն օգտագործվել է տարբեր ժամանակներում։

Մուգ կանաչ ներկված ազգերը ներկայումս օգտագործում են դինար:
Բաց կանաչ ներկված ազգերը նախկինում օգտագործել են դինար:
Հարավսլավիայի պետությունները ստորին ձախ կողմում են:

Ժամանակակից դինարի պատմական նախորդները ոսկե դինարն են, միջնադարյան մուսուլմանական կայսրությունների հիմնական մետաղադրամը, որն առաջին անգամ թողարկվել է Հիջրայի 77 (696-697) թվականին Աբդ ալ-Մալիկ իբն Մարվան խալիֆի կողմից։ Այս բառը ծագել է մ.թ.ա. 211 թվականին առաջին անգամ հատված Հին Հռոմի արծաթե դենարիուս մետաղադրամից։

Արծաթե դինար Սերբիական թագավոր Ստեֆան Ուրոշ I-ի իշխանության ժամանակներից (1243–1276 թվականներ):

Անգլերեն դինար բառը արաբերեն دينار (dīnār)-ի թարգմանությունն է, որը սիրիական լեզվում (dīnarā) փոխ է առնվել հունարեն δηνάριον (dēnárion)-ից, որն էլ լատիներեն dēnārius բառից է ծագել[1][2]։

Ոսկե մետաղադրամը, որը հայտնի էր նաև դինարա (dīnāra) անունով, Հնդկաստան է ներմուծվել Քուշական կայսրության կողմից 1-ին դարում, որն ընդունվել է Գուպտայի կայսրության և նրան հաջորդողների կողմից մինչև 6-րդ դար[3][4]։ Ժամանակակից ոսկե դինարը ներկայացնում է ոսկե ձուլակտորի մետաղադրամ, որը մինչ օրս որպես պաշտոնական արժույթ չի թողարկվել որևէ պետության կողմից։

Օրինական վճարամիջոց խմբագրել

Ներկայումս դինար կամ նմանատիպ անվանումներով արժույթ օգտագործող երկրներ խմբագրել

 
Օմայյան խալիֆայության ոսկե դինար:
Երկրներ Արժույթ ISO 4217 կոդ
  Ալժիր Ալժիրյան դինար DZD
  Բահրեյն Բահրեյնյան դինար BHD
  Իրաք Իրաքյան դինար IQD
  Հորդանան Հորդանանյան դինար JOD
  Քուվեյթ Քուվեյթյան դինար KWD
  Լիբիա Լիբիական դինար LYD
  Հյուսիսային Մակեդոնիա Մակեդոնական դինար MKN (1992–1993)
MKD (1993− )
  Սերբիա Սերբիական դինար RSD

CSD (2003-2006)

  Թունիս Թունիսյան դինար TND

20-րդ դարում դինար կոչվող արժույթ նախկինում օգտագործած երկրներ և տարածաշրջաններ խմբագրել

 
Անգլիական թագավոր Օֆֆայի (Մերսիայի թագավոր) (757–796) մանկուս կամ ոսկե դինար, Աբբասյան խալիֆայության դինարի կրկնօրինակ (774). Այն միավորում է լատինական OFFA REX լեգենդը արաբական լեգենդների հետ: (Բրիտանական թանգարան)
Երկրներ Արժույթ ISO 4217 կոդ Օգտագործվել է Փոխարինվել է
  Աբու Դաբիի Էմիրություն Բահրենյան դինար BHD 1966–1973 ԱՄԷ դիրհամ
  Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինայի դինար BAD 1992–1998 Բոսնիա և Հերցեգովինայի փոխարկելի մարկ
  Խորվաթիա Խորվաթական դինար HRD 1991–1994 Խորվաթական կունա
  Իրան Իրանյան ռիալը բաժանվում էր սկզբում 1250, ապա 100 դինարի
  Սերբիա Սերբական դինար n/a 1992–1998 Բոսնիա և Հերցեգովինայի փոխարկելի մարկ
  Հարավային Եմեն Հարավային Եմենի դինար YDD 1965–1990 Եմենի ռիալ
  Սուդան Սուդանյան դինար SDD 1992–2007 Սուդանյան ֆունտ
  Հարավսլավիայի թագավորություն
  Հարավսլավիա
  Սերբիա և Չեռնոգորիա
Հարավսլավական դինար YUD (1965–1989)
YUN (1990–1992)
YUR (1992–1993)
YUO (1993)
YUG (1994)
YUM (1994–2003)
1918–2003 n/a

8-րդ դարի անգլիական արքա Մերսիայի Օֆֆայի պատրաստած աբբասյան դինարների կրկնօրինակները 774 թվականին հատվել են խալիֆ Աբու ալ-Մանսուրի կողմից` դարձերեսին ամփոփված Offa Rex մակագրությամբ[5][6]։ Դրամահատները ակնհայտորեն արաբերեն չգիտեին, քանի որ արաբերեն տեքստը շատ սխալներ է պարունակում։ Նման մետաղադրամները կարող էին արտադրվել Մուսուլմանական Իսպանիայի հետ առևտրի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Oxford English Dictionary, Second edition, 1989, s.v. dinar; online version November 2010
  2. Versteegh, C. H. M.; Versteegh, Kees (2001). The Arabic Language. Edinburgh University Press. էջ 60. ISBN 978-0-7486-1436-3.
  3. Friedberg, Arthur L.; Friedberg, Ira S. (2009). Gold Coins of the World: From Ancient Times to the Present. Coin & Currency Institute. էջ 457. ISBN 978-0-87184-308-1.
  4. Mookerji, Radhakumud (2007). The Gupta Empire. Motilal Banarsidass. էջեր 30–31. ISBN 978-81-208-0440-1.
  5. British Museum
  6. Medieval European Coinage By Philip Grierson p.330

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինար (արժույթ)» հոդվածին։