Դիմփլ Կապադիա (հինդի` डिम्पल कपाड़िया, հունիսի 8, 1957(1957-06-08), Մումբայ, Հնդկաստան[2]), հնդիկ կինոդերասանուհի, Filmfare Awards ազգային կինոմրցանակի մրցանակակիր` կանացի լավագույն դերի համար[3][4]։

Դիմփլ Կապադիա
անգլ.՝ Dimple Kapadia
Ծնվել էհունիսի 8, 1957(1957-06-08) (66 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
Կրոնհինդուիզմ
Մասնագիտությունկինոդերասանուհի
ԸնտրանիԲոբի, Zakhmi Sher?, Saagar?, Rudaali?, Dil Chahta Hai?, Luck by Chance? և Փաստարկ
Ամուսին(ներ)Ռաջեշ Կհաննա
Երեխա(ներ)Ռինկե Կհաննա և Թուինքլ Կհաննա
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Դիմփլ Կապադիան ծնվել է գուջարաթյան գործարար Չունիբհայ Կապադիայի ապահովված ընտանիքում, որտեղ մեծանում էին չորս երեխա։ Դիմփլը երեխաներից ավագն էր։ Նրա կրտսեր քույրը՝ Սիմփլ Կապադիան (1958-2009 թթ.) հետագայում նույնպես դարձել էր դերասանուհի[5][6]։

Դիմփլ Կապադիայի կինոկարիերան սկսվել է 1973 թվականին՝ 16 տարեկանում, երբ Ռաջ Կապուրը նրան հրավիրեց նկարահանվելու իր «Բոբբի» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերն էր Ռիշի Կապուրը։ Կինոնկարը հսկայական հաջողություն ունեցավ ոչ միայն Հնդկաստանում, այլ նաև արտասահմանում։ Դիմփլ Կապադիան և Ռիշի Կապուրը ճանաչվեցին տարվա լավագույն դերասաններ, իսկ Դիմփլ Կապադիան ստացավ իր առաջին Filmfare Award մրցանակը՝ կանացի լավագույն դերի համար։ Չնայած այն հանգամանքին, որ նա միանգամից ճանաչում ստացավ, նույն թվականին ամուսնացավ և լքեց կինոնկարահանման հրապարակը։

1984 թվականին՝ ամուսնալուծվելուց հետո, նա նորից վերադարձավ նկարահանման հրապարակ։ 1985 թվականին Ռիշի Կապուրի հետ կրկին նկարահանվեց, այս անգամ «Սիրո ծով» ֆիլմում և ստացավ իր երկրորդ Filmfare Award մրցանակը։ Ռիշի Կապուրի հետ նա նկարահանվել է նաև 2005 թվականին՝ «Սիրո շրջապտույտում» կինոնկարում։ Դիմփլ Կապադիայի հետագա աշխատանքներից են «Հավատք» (1985 թ.), «Խիզախը» (1986 թ.), «Եթե» (1987 թ.), «Տարօրինակ սեր» (2002 թ.), «Անվախը» (2010 թ.) և այլ ֆիլմեր։ Վերջին շրջանում նա հիմնականում կատարում է հասուն կանանց, մայրերի և տատիկների դերեր։

Անձնական կյանքը խմբագրել

Դիմփլ Կապադիան 1973 թվականին ամուսնացել է հայտնի դերասան Ռաջեշ Կհաննայի հետ[7]։ Ամուսնության ընթացքում նրանք ունեցել են երկու դուստր՝ դերասանուհիներ Թվինկլ Կհաննան և Ռինկլ Կհաննան։ Թվինկլ Կհաննան 2001 թվականին ամուսնացել է դերասան Ակշայ Կումարի հետ։ 1984 թվականին Դիմփլ Կապադիան և Ռաջեշ Կհաննան ամուսնալուծվել են, սակայն պահպանել էին ընկերական հարաբերությունները։

Մասնակի ֆիլմագրություն խմբագրել

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1973 Բոբբի Bobby Բոբբի Բրագանզա
1984 Հետևելով ճակատագրին Manzil Manzil Սիմա Մալհոտրա
1985 Արջուն Arjun Գիտա Սահանի
1985 Սիրո ծով Saagar Մոնա Դ'Սիլվա
1985 Հավատք Aitbaar Նեհա Կհաննա
1986 Խիզախը Janbaaz Ռեշմա Ռայ
1986 Աստծո կողմից փրկվածը Allah-Rakha Ջուլիա Կհերա
1987 Ժողովրդի թշնամին Insaniyat Ke Dushman Շիլպա
1987 Արդարադատություն Insaaf Սոնիա, Սարիտա
1987 Եթե Kaash Պուջա
1988 Վրիժառուները Mahaveera Դոլի
1988 Արդարության գինը Zakhmi Aurat Կիրան Դատ
1988 Քսան տարի անց Bees Saal Baad Նիշա
1988 Դավադրություն Saazish Մինա
1988 Վերջին դատը Aakhri Adaalat Ռիմա Կապուր
1988 Հատուցում մեղքերի համար Gunahon Ka Faisla Շանու, Դուրգա
1989 Ճակատամարտ Ladaai Բիլու
1989 Զոհ` հանուն սիրո Pyar Ke Naam Qurbaan Ռաջկումարի Դևիկա Սինգհ
1989 Ռամ և Լակհան Ram Lakhan Գիտա Կաշյապ
1990 Ժամանակի թակարդը Lekin Ռևա
1990 Հրե գունդ Aag Ka Gola Աարտի
1990 Սև արքայազն Աջուբան Ajooba Ռուքշանա Խան
1991 Արյան պարտքը Khoon Ka Karz Տարա Լելե
1991 Աստվածության թշնամին Dushman Devta Գաուրի
1991 Նարասիմհա Narasimha Անիտա Ռաստոգի
1991 Զինվորի ճակատագիրը Prahaar: The Final Attack Կիրան
1992 Կաբարեի պարուհին Dil Aashna Hai (...The Heart Knows) Բարկհա
1993 Սգվորը Rudaali Շանիչարի
1994 Անելանելիություն Antareen կին
1997 Կրակե շրջան Agnichakra Ռանի
1997 Մահվան հրեշտակը Mrityudaata Ջանկի Գհայալ
1999 Ես խենթացած եմ քեզանից Hum Tum Pe Marte Hain Դևյանի
2001 Սիրող սրտեր Dil Chahta Hai Տարա Ջայշվալ
2002 Տարօրինակ սեր Leela Լիլա
2004 Երկար սպասվածը Hum Kaun Hai? Սանդրա Ուիլյամս
2005 Սիրո շրջապտույտում Pyaar Mein Twist Շիտալ Արյա
2005 Գաղտնի մտադրություններ Being Cyrus Քեթի Սեթնա
2006 Բենարես` կոտրված սրտերի քաղաք Banaras Գայատրի
2008 Հավերժ սեր Phir Kabhi Գանգա
2009 Հաջողության հնարավորություն Luck by Chance Նինա Վալիա
2010 Եկ շտապ հանդիպենք Tum Milo Toh Sahi Դելշադ Նանջի
2010 Անվախը Dabangg Նաինի Պանդեյ
2012 Կոկտեյլ Cocktail Կավիտա Կապուր
2013 Սա ինչ ձուկ է What the Fish Սուդհա Միշրա
2014 Ֆաննիին որոնելիս Finding Fanny Ռոզալին
2015 Եվ կրկին բարի գալուստ Welcome Back -

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://dff.gov.in/images/Documents/77_40thNfacatalogue.pdf
  2. «'I want to laugh, really laugh!'». MiD DAY. 2007 թ․ հունիսի 8. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին.
  3. «The best of Dimple Kapadia». Rediff.com. 2010 թ․ հունիսի 8. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
  4. Miglani, Surendra (2003 թ․ հոկտեմբերի 5). «Parallel cinema». The Tribune. Spectrum. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին. «with movies like Kaash, Drishti, Lekin, Rudaali and Leela, she (Dimple) showed that off-beat films too are her forte.»
  5. Film World. T.M. Ramachandran. 1973. էջ 11. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 27-ին.
  6. Agrawal, Malti (2007 թ․ հունվարի 1). New Perspectives on Indian English Writings. Atlantic Publishers & Dist. էջ 26. ISBN 978-81-269-0689-5. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.
  7. Raheja, Dinesh (2004 թ․ սեպտեմբերի 8). «Dimple: A Most Unusual Woman». Rediff.com. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 19-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմփլ Կապադիա» հոդվածին։